Ինստիտուտ
Դաս 2․ Ուսուցչի նյութ․ Առաջին Տեսիլքը


«Դաս 2․ Ուսուցչի նյութ. Առաջին Տեսիլքը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 2․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 2․ Ուսուցչի նյութ

Առաջին Տեսիլքը

Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին 1820 թվականին։ Այս դասը նախատեսված է, որ օգնի ուսանողներին ծանոթանալ Առաջին Տեսիլքի մասին Ջոզեֆի պատմություններին, բացահայտել այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք նրանք կարող են սովորել նրա տեսիլքից և ամրապնդել իրենց վկայություններն այն մասին, որ Ջոզեֆ Սմիթը տեսավ Հորը և Որդուն:

Նշում․ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․5–13 հատվածներում պատմվող Ջոզեֆ Սմիթի ճշմարտության որոնման պատմությունն ավելի մանրամասն կանցնենք այս դասընթացի 3-րդ դասի ընթացքում։

Ուսուցման առաջարկներ

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվում են Ջոզեֆ Սմիթին։

Ցուցադրեք հետևյալ խոսքերը Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․21-ից․

«Այս օրերին տեսիլքներ կամ հայտնություններ չկան»

  • Ի՞նչ եք մտածում այս արտահայտության մասին։

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե դուք հավատայիք այս հայտարարությանը։

Բացատրեք, որ այս հայտարարությունն արվել է մեթոդիստ քարոզիչի կողմից, երբ երիտասարդ Ջոզեֆ Սմիթը պատմեց նրան իր Առաջին Տեսիլքի մասին: Հանձնարարեք ուսանողներին կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1:15-19 հատվածները և հորդորեք նրանց մտածել այն մասին, թե իր տեսածի մասին Ջոզեֆի նկարագրությունը ինչպե՞ս է հերքում այդ քարոզիչի պնդումը։ Կարդալուց հետո հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հրավիրեք ուսանողներին կարդալ դասարանում։ Դասարանային ընթերցանությունը կարող է իրականացվել տարբեր ձևերով, օրինակ՝ ուսանողները լուռ ընթերցում են իրենց սուրբ գրությունները, մի ուսանող բարձրաձայն կարդում է, ուսանողները հերթով բարձրաձայն կարդում են հատվածները, ուսանողները միասին բարձրաձայն կարդում են և այլն:

Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Հայր Աստված և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին և խոսեցին նրա հետ։

Հրավիրեք մի քանի ուսանողների, ովքեր կցանկանան բերել իրենց վկայությունը Ջոզեֆի Առաջին տեսիլքի մասին՝ պատասխանել հետևյալ հարցին.

  • Ինչպե՞ս եք ստացել Առաջին Տեսիլքի մասին ձեր վկայությունը։

Մենք սովորում ենք կարևոր ճշմարտություններ Առաջին Տեսիլքի պատմություններից:

Հիշեցրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթը պատմեց Առաջին Տեսիլքի մասին չորս տարբեր պատմություններ, որոնք հայտնի են մեզ: Մենք ունենք նաև այդ տեսիլքի մասին հինգ լրացուցիչ պատմություններ, որոնք գրվել են նրանց կողմից, ովքեր լսել են այն Ջոզեֆից: Ճիշտ այնպես, ինչպես առկա են Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի կողմից Փրկիչի կյանքի մասին գրված պատմությունների տարբերություններ, Առաջին Տեսիլքի Ջոզեֆի յուրաքանչյուր պատմություն ընդգծում է այդ դրվագի տարբեր կողմերը: Սակայն դրանք բոլորն էլ պատմում են Ջոզեֆի տեսածի և լսածի կարևոր տարրերի մասին։ Որոշ մարդիկ փորձում են հերքել Առաջին Տեսիլքը՝ տարբեր պատմությունների տարբերությունների պատճառով: (Օրինակ, 1832 թվականի պատմությունն ընդգծում է, որ Ջոզեֆը ներում էր փնտրում իր մեղքերի համար և օգտագործում էր նաև «Տեր» տիտղոսը՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին առանձին-առանձին անդրադառնալու փոխարեն: 1835 թվականի պատմությունը նկարագրում է, որ Երկնային Հայրը երևում է առաջին հերթին, որին հաջորդում է Փրկիչը):

Որպեսզի բացատրեք, թե ինչու այս պատմություններում կան տարբերություններ, ուսանողներին խնդրեք վերհիշել կյանքի ընթացքում իրենց հետ կատարված նշանակալի կամ իմաստալից որևէ դեպք:

  • Ինչպե՞ս կարող է փոխվել ձեր պատմելաձևը` ելնելով այն հանգամանքից, թե ով է ձեր ունկնդիրը։ Ինչպե՞ս կարող է այն փոխվել` ելնելով այն հանգամանքից, թե երբ և ինչու եք դուք պատմում այդ փորձառության մասին։

  • Ինչպե՞ս կպատասխանեիք որևէ մեկին, ով վիճում է, որ Առաջին Տեսիլքի տարբեր պատմությունների տարբերությունները կասկածի տակ են դնում Ջոզեֆի հետ կատարվածի իսկությունը: (Անհրաժեշտության դեպքում կարող եք խրախուսել ուսանողներին մտածել այն մասին, նրանք ինչ են սովորել նախապատրաստական նյութի բաժին 2-ից

Ցուցադրեք հետևյալ անավարտ նախադասությունը․ Առաջին Տեսիլքից մենք սովորում ենք, որ …

Բացատրեք, որ մենք կարող ենք հրաշալի ճշմարտություններ սովորել Առաջին Տեսիլքի մասին Ջոզեֆի բոլոր պատմություններից։ Հիշեցրեք ուսանողներին, որ նրանց հրավիրել են նախապատրաստվել այս դասին՝ կազմելով այնպիսի ճշմարտությունների մի ցուցակ, որոնք նրանք սովորել են Առաջին Տեսիլքի այս պատմություններից։ Անհրաժեշտության դեպքում ուսանողներին ժամանակ հատկացրեք՝ վերանայելու իրենց նշածը և այն ճշմարտությունները, որոնք նկատել են։ (Միգուցե ուսանողներին ժամանակ հատկացնեք, որ ուսումնասիրեն պատմությունները դասարանում, եթե համատեղում եք առաջին երկու դասերը և ուսանողները չեն կարողացել պատրաստվել դասին)։

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած մի քանի ճշմարտություններով, ինչպես նաև այդ ճշմարտությունների մասին ուսուցանող հատվածով, հատվածներով կամ մասով: Ուսանողների պատասխանները գրեք ձեր ցուցադրած անավարտ նախադասության տակ։

Նշում․ Ճշմարտությունների օրինակներ, որոնք մենք կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքից, կարող ենք կարդալ “The First Vision: Key to Truth” (Ensign, June 2017, 60–65) Երեց Ռիչարդ Ջ. Մեյնզի հոդվածում, որի հղումը մեջբերված է նախապատրաստական նյութի «Ցանկանո՞ւմ ես ավելին» բաժնում։

Մինչ ուսանողները կիսվում են իրենց գտած ճշմարտություններով, կարող եք նրանց ուղղել այս ստուգիչ հարցերից մեկը կամ մի քանիսը․

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր իմանալ և հասկանալ այս ճշմարտությունը։

  • Այդ ճշմարտության մասին գիտելիքն ինչպե՞ս է օրհնել ձեզ։

  • Ի՞նչ եք սովորում Առաջին Տեսիլքի ձեր ուսումնասիրությունից Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

Մենք կարող ենք խորացնել Առաջին Տեսիլքի մասին մեր վկայությունը:

Բացատրեք, որ Ջոզեֆի համայնքի բազմաթիվ մարդիկ մերժեցին նրա վկայությունն այն մասին, ինչ նա տեսել և լսել էր, իսկ շատերը նրան հետապնդեցին դրա համար (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․21–23

Հանձնարարեք ուսանողներին կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1:24-25 հատվածները և ուշադրություն դարձնել, թե Մարգարե Ջոզեֆ Սմիթն ինչպես պատասխանեց այն մարդկանց, ովքեր ծաղրեցին տեսիլքի մասին նրա վկայությունը։

  • Ջոզեֆ Սմիթի վկայության ո՞ր արտահայտություններն առանձնացան ձեզ համար։ Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս կարող է Ջոզեֆ Սմիթի օրինակն օգնել ձեզ, երբ Առաջին Տեսիլքի և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ձեր վկայությանը ենթարկվի ծաղրի կամ մարտահրավերների։

Ցուցադրեք կամ բաժանեք Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ խոսքերը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Ավելի քան մեկ դար ու կես թշնամիներ, քննադատներ և որոշ ինքնակոչ գիտնականներ վատնել են իրենց կյանքը՝ փորձելով հերքել այդ տեսիլքի վավերությունը: Իհարկե, նրանք չեն կարող հասկանալ դա։ Աստծո բաները հասկացվում են միայն Աստծո Հոգու միջոցով: Համեմատական մեծության ոչինչ չի եղել նրանից հետո, երբ Աստծո Որդին մահկանացու կյանքում քայլեց Երկրի վրա։ Լինելով մեր հավատքի և կազմակերպության հիմնաքար, առանց դրա մենք ոչինչ չունենք։ Դրա հետ միասին մենք ունենք ամեն ինչ։

Շատ բան է գրվել, շատ բան է գրվելու՝ այն մեկ ուրիշ կերպ ձևակերպելու համար։ Բայց Սուրբ Հոգու վկայությունը, որը բազմաթիվ մարդիկ զգացել են տարիներ շարունակ, վկայում է, որ դա ճշմարիտ է, որ դա պատահել է այնպես, ինչպես Ջոզեֆ Սմիթն է պատմել։ (Gordon B. Hinckley, “Four Cornerstones of Faith,” Ensign, Feb. 2004, 5)։

Խրախուսեք ուսանողներին, ովքեր ցանկանում են ավելի խորը վկայություն ունենալ Ջոզեֆ Սմիթի և Առաջին Տեսիլքի մասին, հետևել ճշմարտությունը որոնելու Ջոզեֆի օրինակին՝ շարունակելով ուսումնասիրել այս պատմությունները և խնդրելով, որ Աստված Սուրբ Հոգու միջոցով հաստատի Առաջին Տեսիլքի իսկությունը։ Կարող եք ավարտել դասը և կիսվել Առաջին Տեսիլքի և Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանի Վերականգնման մասին ձեր վկայությամբ։

Հաջորդ անգամ

Հորդորեք ուսանողներին մտածել այն դժվարին հարցերի մասին, որոնք նրանք կամ ուրիշներն ունեցել են Եկեղեցու ուսմունքների, սովորույթների կամ պատմության մասին: Բացատրեք, որ հաջորդ դասի ժամանակ նրանք կսովորեն՝ ինչ անել, երբ դժվար հարցեր կամ խնդիրներ են առաջանում: Խրախուսեք ուսանողներին ուսումնասիրել 3-րդ դասի նախապատրաստական նյութը, որ նրանք պատրաստ լինեն քննարկելու սկզբունքներ, որոնք կօգնեն նրանց ավելի մեծ հոգևոր գիտելիքներ ձեռք բերել: