Ինստիտուտ
Դաս 6. Դասարանի նախապատրաստական նյութ․ Մորմոնի Գիրքը` մեր կրոնի պորտաքարը


«Դաս 6. Դասարանի նախապատրաստական նյութ. Մորմոնի Գիրքը` մեր կրոնի պորտաքարը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 6․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 6․ Դասարանի նախապատրաստական նյութ

Մորմոնի Գիրքը` մեր կրոնի պորտաքարը

Նկար
Խոսքի նախաբանը, Ջեֆրի Հեյն

Ո՞րն է ձեր վկայությունը Մորմոնի Գրքի մասին: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ամրապնդեք այն։ Երբ ուսումնասիրեք հետևյալ նյութը, դուք ավելի լավ կկարողանաք բացատրել, թե ինչու է Մորմոնի Գիրքը մեր կրոնի և մեր վկայությունների պորտաքարը:

Բաժին 1

Որո՞նք են Մոմոնի Գրքի ճշմարտացիության և կարևորության ապացույցները:

1830 թվականին Մորմոնի Գրքի հրատարակումից անմիջապես հետո Տերը պատվիրեց Ջոզեֆին կազմավորել Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին: Միսիոներները ճամփորդության ընթացքում սկսեցին վաճառել Մորմոնի Գրքի օրինակները: Այդ գիրքը սկսեց խորը ազդեցություն թողնել՝ հավաքելով մարդկանց Եկեղեցում:

Մորմոնի Գրքի հրատարակման նույն տարում Փարլի Պ. Պրատ անունով մի երիտասարդ ոգեշնչում զգաց, որ պետք է վաճառի Օհայոյում գտնվող իր ագարակը, որպեսզի կարողանա քարոզել Աստվածաշունչը: Ագարակը վաճառելուց կարճ ժամանակ անց Փարլին և նրա կինը՝ Թանկֆուլը, ճանապարհվեցին դեպի արևելք: Երբ նրանք մոտենում էին Պալմիրային (Նյու Յորք), Փարլին հուշում զգաց իջնել նավակից: Նա իջավ, իսկ Թանկֆուլը շարունակեց իր ճանապարհը: Այնուհետև Փարլին 10 մղոն քայլեց դեպի Մկրտական եկեղեցու մի սարկավագի տուն: Այդ սարկավագը նրան պատմեց ձեռք բերած գրքի մասին, որը թարգմանվել էր ոսկե թիթեղներից: Ավելի ուշ Փարլին գրել է հետևյալը․

«Ես բացեցի [Մորմոնի Գիրքը] և կարդացի տիտղոսաթերթը: Ապա կարդացի մի քանի վկաների վկայությունն այն մասին, թե ինչպես էր այն գտնվել և թարգմանվել: Դրանից հետո ես սկսեցի կարդալ բովանդակությունը ըստ հաջորդականության: Ես կարդացի ամբողջ օրը, ուտելը բեռ էր, ես ցանկություն չունեի ուտելու, քնելը բեռ էր, երբ եկավ գիշերը, քանի որ ես նախընտրեցի կարդալը քնելուց:

Երբ կարդում էի, Տիրոջ հոգին իջավ ինձ վրա, և ես իմացա ու ըմբռնեցի, որ գիրքը ճշմարիտ էր՝ այնքան պարզ և բացահայտ, որքան մարդն ըմբռնում է ու գիտի, որ ինքը գոյություն ունի։ (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 37)

Նկար
երիտասարդ աղջիկը՝ սուրբ գրությունները ձեռքին

Եկեղեցու առաջին օրերից ի վեր միլիոնավոր մարդիկ պարզել են այն, ինչը Փարլիին ուսուցանվեց Սուրբ Հոգու կողմից այդ գիշեր, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Այն պարունակում է Աստծո խոսքը:

Երբ 1829 թվականի հունիսին Ջոզեֆ Սմիթն ավարտեց Մորմոնի Գրքի թարգմանությունը, Տերն ինքը վկայեց դրա ճշմարտացիության մասին:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 17․6:

Տերն ավելի ուշ հաստատեց Մորմոնի Գրքի ճշմարտացիությունը և բերեց այն ստեղծելու պատճառները:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 20․8-12, 14 հատվածները:

Տարիներ անց, 1841 թվականի մի կիրակի, Մարգարե Ջոզեֆ Սմիթը օրն անցկացրեց տասներկու Առաքյալների հետ խորհրդակցության մեջ՝ նախագահ Բրիգամ Յանգի տանը, ով այդ ժամանակ ծառայում էր այդ քվորումի նախագահ։ Նրանց հետ զանազան թեմաների շուրջ խոսելու ժամանակ, Ջոզեֆը սովորեցրեց Մորմոնի Գրքի կարևորության մասին.

Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների։ (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 64):

Ուսումնասիրեք հետևյալ բաժինները, որպեսզի ավելին սովորեք այս ճշմարտությունների մասին, որոնք ուսուցանվել են Մարգարե Ջոզեֆի կողմից։

Բաժին 2

Ի՞նչ է նշանակում, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից?

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից, որովհետև այն կենտրոնանում է Ճշմարտության վրա (տես Հովհաննես 14․6, 1 Նեփի 13․40), նույն Հիսուս Քրիստոսի, և վերականգնում է պարզ ու արժեքավոր բաները, որոնք հանվել էին ճշմարիտ ավետարանից (տես 1 Նեփի 13․26, 28–29, 32, 34–35, 40)։ Այս երկու գործոնների եզակի համակցումը՝ Փրկիչի վրա կենտրոնանալն ու ուսմունքների պարզությունը, ազդեցիկ ձևով հրավիրում են Աստվածագլխի երրորդ անդամի՝ Սուրբ Հոգու, հաստատող վկայությունը: Հետևաբար, սուրբ գրության ոչ մի ուրիշ հատոր կարդացողի հոգու ու սրտի հետ չի խոսում այնպես, ինչպես Մորմոնի Գիրքը: (David A. Bednar, “Watching with All Perseverance,” Ensign or Liahona, May 2010, 41)

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Որո՞նք են Մորմոնի Գրքի այն ճշմարտությունները, որոնք ուժեղացրել են ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգված ավետարանի հանդեպ:

Բաժին 3

Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը հանդիսանում մեր կրոնի պորտաքարը:

Երբ կամար է կառուցվում, երկու կողմերը կառուցվում են հենարանների օգնությամբ, որ ուղիղ պահեն կամարը։ Կամարի գագաթի տարածությունը խնամքով չափվում է և պորտաքարը կտրվում է՝ ճշգրտորեն համապատասխանելու համար։ Երբ պորտաքարը դրվում է իր տեղում և նրան հարող քարերը ճնշում են գործադրում պորտաքարի վրա, կամարը կանգուն է մնում առանց հենարանների։

Նկար
պորտաքարի գծապատկերը

Նախագահ Էզրա Թավթ Բենսոնը բացատրել է, թե ինչպես է Մորմոնի Գիրքը հանդիսանում մեր կրոնի պորտաքարը:

Կան երեք ուղիներ, որոնցով Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է: Այն Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է: Այն մեր վարդապետության պորտաքարն է: Այն վկայության հիմնաքարն է։

Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է։ … Այսօր Քրիստոնյա աշխարհի մեծ մասը մերժում է Փրկիչի աստվածային բնույթը: Մարդիկ կասկածի տակ են դնում Նրա հրաշափառ ծնունդը, Նրա կատարյալ կյանքը և Նրա փառավոր Հարության իրականությունը: Մորմոնի Գիրքը պարզ և անսխալ արտահայտություններով մեզ ուսուցանում է բոլոր բաների ճշմարտությունը: Այն տալիս է նաև Քավության վարդապետության առավել ամբողջական բացատրությունը: …

Մորմոնի Գիրքը նաև Հարության վարդապետության պորտաքարն է։ … Մորմոնի Գիրքն այնքան շատ բան է տալիս, որ մեծացնում է փրկության վարդապետությունների մեր հասկացողությունը: Առանց դրա, մյուս սուրբ գրություններում ուսուցանվող շատ բաներ չէին լինի գրեթե այդքան պարզ և արժեքավոր։ …

… Մորմոնի Գիրքը վկայության պորտաքարն է: Ճիշտ՝ ինչպես կամարը քանդվում է, երբ պորտաքարը հեռացվում է, այնպես էլ ողջ Եկեղեցին կանգնում է կամ ընկնում է Մորմոնի Գրքի ճշմարտացիությամբ: … Եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, … ապա մարդը պիտի ընդունի Վերականգման և դրան ուղեկցող բոլոր բաների վերաբերյալ պնդումները։ (Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 5–6; italics added)

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս է Եկեղեցին կանգնում կամ ընկնում Մորմոնի Գրքի ճշմարտացիության շնորհիվ։ Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը հանդիսանում ձեր անձնական վկայության պորտաքարը։

Բաժին 4

Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնում մեզ մոտենալ Աստծուն:

Կարող եք հետևյալ հայտարարություններում նշել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք սովորեցնում են, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնում մեզ ավելի մոտենալ Աստծուն և օրհնում է մեր կյանքը:

Նկար
երիտասարդ տղամարդը կարդում է Մորմոնի Գիրքը

Նախագահ Բոնսոնն ուսուցանել է.

Գրքի մեջ մի զորություն կա, որը սկսում է թափանցել ձեր կյանք այն պահից, երբ դուք սկսում եք այդ գրքի լուրջ ուսումնասիրությունը: Դուք ավելի մեծ զորություն կգտնեք՝ փորձությանը դիմակայելու համար: Դուք զորություն կգտնեք՝ խաբեությունից խուսափելու համար: Դուք զորություն կգտնեք՝ մնալու նեղ ու անձուկ ճանապարհին: Սուրբ գրությունները կոչվում են «կյանքի խոսքեր» (Վարդապետություն և Ուխտեր 84․85), և դա ավելի քան ճշմարիտ է Մորմոնի Գրքի վերաբերյալ: Երբ սկսում եք քաղցել կամ ծարավել այդ խոսքերից հետո, դուք ավելի մեծ առատությամբ կգտնեք կյանքը։ (Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” 7)

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը նույնպես վկայել է․

Ակնհայտ է Մորմոնի Գրքի ազդեցությունը ձեր բնավորության, զորության և ձեր խիզախության վրա՝ Աստծո վկան լինելու գործում: Այս գրքի վարդապետությունը և քաջարի օրինակները կբարձրացնեն, կուղեկցեն և կքաջալերեն ձեզ: … Մորմոնի Գրքի աղոթքով ուսումնասիրությունը կկառուցի հավատք առ Հայր Աստված, Իր Սիրելի Որդին և Նրա ավետարանը: Դա հավատք կկառուցի Աստծո հին ու նոր մարգարեների հանդեպ: Այն կարող է ձեզ ավելի մոտեցնել Աստծուն, քան որևէ այլ գիրք: Այն կարող է ավելի շատ բարելավել կյանքը: … Ես աղերսում եմ, որ դուք ավելի խորը և հաճախ ուսումնասիրեք այն: «Հենրի Բ. Այրինգ, «Վկան», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 69-71):

Իսկ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոստացել է․

Ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, դուք ավելի լավ որոշումներ կկայացնեք ամեն օր: Ես խոստանում եմ, որ մինչ դուք խորհում եք ձեր ուսումնասիրած նյութի շուրջ, երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները և ուղղորդում՝ ձեր կյանքի համար: Ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր խորասուզվեք Մորմոնի Գրքի ընթերցանության մեջ, դուք կարող եք պաշտպանվել օրվա չարիքից, պոռնոգրաֆիայի անհաղթահարելի ժանտախտից և միտքն անզգայացնող կախվածություններից: (Ռասսել Մ. Նելսոն․ «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա»։ Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 62–63)։

Նկար
երիտասարդ տղան կարդում է
Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ինչպե՞ս է Մորմոնի Գրքում գտնվող ուսմունքների ուսումնասիրությունն ու դրանցով ապրելն օգնել ձեզ մոտենալ Աստծուն: Որո՞նք են Մորմոնի Գրքից այն մի քանի հատվածները, որոնք օգնել են ձեզ ավելի նմանվել Նրան։ Հատկացված տողերում գրի առեք ձեր այս հարցերի ձեր պատասխանները։ Դասարան եկեք պատրաստված՝ ձեր մտքերով կիսվելու համար։