Ինստիտուտ
Դաս 27. Դասարանի նախապատրաստական նյութ. Հայտնություն քահանայության վերաբերյալ


«Դաս 27. Դասարանի նախապատրաստական նյութ. Հայտնություն քահանայության վերաբերյալ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 27․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Նկար
տաճարի առջև կանգնած զույգ

Դաս 27․ Դասարանի նախապատրաստական նյութ

Հայտնություն քահանայության վերաբերյալ

Երբևէ հետաքրքրվե՞լ եք կամ ձեզ խնդրե՞լ են բացատրել, թե ինչու աֆրիկական ծագում ունեցող սևամորթ Վերջին Օրերի Սրբերի համար որոշ ժամանակով սահմանափակել են քահանայության կարգումը և տաճարային արարողությունների ստացումը: Երբ ուսումնասիրեք, պարզեք, թե մենք ինչ գիտենք և չգիտենք քահանայության և տաճարային սահմանափակումների մասին: Փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այս թեման և բացատրել այն ուրիշներին՝ ճշգրիտ և հավատարիմ եղանակով:

Բաժին 1

Մենք ի՞նչ գիտենք քահանայության և տաճարային սահմանափակումների մասին:

«Մորմոնի Գիրքը սովորեցնում է, որ «բոլորը նույնն են Աստծո համար», այդ թվում՝ «սև և սպիտակ, ստրուկ և ազատ, այր թե կին» (2 Նեփի 26․33)։ Եկեղեցու պատմության մեջ յուրաքանչյուր ցեղի և ազգության տեր մարդիկ տարբեր երկրներում մկրտվել և ապրել են` որպես Եկեղեցու հավատարիմ անդամներ։ Ջոզեֆ Սմիթի կյանքի ընթացքում Եկեղեցու մի քանի սևամորթ անդամներ են կարգվել քահանայության։ Իր պատմության սկզբում Եկեղեցու ղեկավարները քահանայություն չէին շնորհում աֆրիկական ծագում ունեցող սևամորթ անդամներին։ Եկեղեցու գրառումներում որևէ պարզ գաղափար տրված չէ այս կիրառության սկզբնաղբյուրների մասին» (Պաշտոնական Հայտարարություն 2-ի նախաբանը):

Նկար
Էլայջա Էյբլի դիմանկարը

Էլայջա Էյբլը այն մի քանի սևամորթ մարդկանցից մեկն էր, ով Եկեղեցու վաղ շրջանի պատմության մեջ քահանայության էր կարգվել:

Այդ ժամանակ սևամորթ տղամարդկանց և կանանց համար սահմանափակված էր նաև տաճարային արարողությունների ստացումը, սակայն նրանց դեռևս թույլատրվում էր մկրտվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Չնայած քիչ բան է հայտնի քահանայության և տաճարային սահմանափակումների մասին, Վերջին Օրերի մարգարեները, ներառյալ Բրիգամ Յանգը, Դեյվիդ Օ. ՄակՔեյը և Հարոլդ Բ. Լին ուսուցանում էին, որ կգա ժամանակը, երբ Եկեղեցու բոլոր արժանավոր անդամները, անկախ ռասայից, կկարողանան ստանալ ավետարանի բոլոր օրհնությունները (տես “The Long-Promised Day,” Ensign, June 2018, 34):

Տարիների ընթացքում Եկեղեցու որոշ ղեկավարներ և անդամներ պատճառներ էին առաջարկում, թե ինչու էին սահմանվել քահանայության և տաճարային սահմանափակումները: Սակայն այդ հայտարարությունները տրվեցին որպես կարծիքներ և չէին ներկայացնում Եկեղեցու վարդապետությունը:

Նախագահ Դալլին Հ. Օուքսը Առաջին Նախագահությունից, ով դեռևս առաքյալ չէր, երբ քահանայության և տաճարային սահմանափակումները հանվեցին, խոսել է իր զգացմունքների մասին, որոնք ուներ հայտնությունից առաջ, որով հանվեցին սահմանափակումները.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքս

Ես նկատել եմ այն մարդկանց ցավն ու հուսահատությունը, ովքեր տառապում էին այդ սահմանափակումների պատճառով, և նրանց, ովքեր … պատճառներ էին փնտրում [դրանց համար]: Ես ուսումնասիրեցի պատճառները, որոնք այդ ժամանակ տրվել էին, և չկարողացա զգալ դրանցից ոչ մեկի հաստատումը: Աղոթքով ուսումնասիրելով՝ ես իմացա, որ, ընդհանուր առմամբ, Տերը հազվադեպ է բացատրում այն պատվիրանների և հրահանգների պատճառները, որոնք տալիս է Իր ծառաներին: Ես վճռեցի հավատարիմ մնալ մեր մարգարեական ղեկավարներին և աղոթել, ինչպես խոստացվել էր այս սահմանափակումների սկզբից, որ կգա այն օրը, երբ բոլորը կվայելեն քահանայության և տաճարային օրհնությունները։ (“President Oaks Remarks at Worldwide Priesthood Celebration,” Be One—A Celebration of the Revelation on the Priesthood, June 1, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org)

Բաժին 2

Ի՞նչ հանգամանքներ հանգեցրին Տիրոջ հայտնությանը, որով քահանայությունը տարածվում էր Եկեղեցու բոլոր արժանավոր տղամարդկանց վրա և տաճարային օրհնությունները՝ բոլոր արժանավոր անդամների վրա:

1964թ. Ջոզեֆ Վիլյամ Բիլլի Ջոնսոնը Քեյփ Քոստից (Գանա) վկայություն ստացավ վերականգնված ավետարանի մասին, երբ կարդաց Մորմոնի Գիրքը և Եկեղեցու մյուս գրքերը, որոնք տրվել էին նրան: Եղբայր Ջոնսոնը և մյուսները, ովքեր միացան Եկեղեցուն, նամակ ուղարկեցին Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյին՝ խնդրելով, որ միսիոներներ ուղարկվեն Աֆրիկա՝ մկրտելու իրեն և մյուսներին, ում հետ նա կիսվել էր ավետարանով: Նախագահ ՄակՔեյը պատասխանեց, որ միսիոներներ կուղարկվեն «Տիրոջ ուրույն ժամանակին», բայց մինչ այդ եղբայր Ջոնսոնը պետք է շարունակի ուսումնասիրել ավետարանը և օգնել իր հավատակից ընկերներին (in E. Dale LeBaron, “Steadfast African Pioneer,” Ensign, Dec. 1999, 45–49):

Չնայած այդ ժամանակ եղբայր Ջոնսոնը հնարավորություն չուներ մկրտվելու, նա և մի քանի ուրիշ մարդիկ երկար տարիներ ջանասիրաբար տարածում էին ավետարանը Գանայում: Եղբայր Ջոնսոնը կազմավորեց հավատացյալների մի քանի համայնքներ և ղեկավարում էր նրանց կանոնավոր ծոմի ընթացքում, որոնց ժամանակ նրանք աղերսում էին, որ միսիոներները գան իրենց երկիր և Եկեղեցի հիմնեն այնտեղ «‘A People Prepared’: West African Pioneer Preached the Gospel before Missionaries», history.ChurchofJesusChrist.org):

Գանայի հավատացյալների նման աֆրիկյան ծագումով հազարավոր այլ սևամորթներ վկայություններ ձեռք բերեցին վերականգնված ավետարանի մասին, երբ միսիոներական աշխատանքը տարածվում էր երկրի վրա 20-րդ դարի ընթացքում: Եկեղեցու ղեկավարները ոգեշնչված էին այս մարդկանց հավատքով և ցանկանում էին նրանց վրա տարածել քահանայության և տաճարային օրհնությունները (տես Պաշտոնական Հայտարարություն 2):

Իր նախագահության ընթացքում Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը հատկապես մեծ ցանկություն էր զգում անդրադառնալ քահանայության և տաճարային սահմանափակումներին: Նա հիշում էր.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

Ես գիտեի, որ կար ինչ-որ բան, ինչը չափազանց կարևոր էր Աստծո շատ զավակների համար: … Օրեր շարունակ ես առանձնանում էի տաճարի վերնատանը մեծ հանդիսավորությամբ և լրջությամբ, այնտեղ բացում էի իմ հոգին և առաջարկում իմ ջանքերը՝ ծրագիրը առաջ տանելու համար։ Ես ցանկանում էի անել այն, ինչ նա էր ցանկանում։ Ես խոսեցի նրա հետ այդ մասին և ասացի․ «Տեր, ես ցանկանում եմ միայն այն, ինչը ճիշտ է։ … Մենք ցանկանում ենք միայն այն, ինչ դու ես ցանկանում, և մենք ցանկանում ենք դա, երբ դու ես ցանկանում դա և ոչ շուտ»: Տերը հստակ ցույց տվեց ինձ, թե ինչ պետք է արվեր։ (ԵԵկեղեցու Նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ․ Քիմբալ (2006), 238–39)

Ինչպես գրանցված է Վարդապետություն և Ուխտերում, «Հայտնությունը ստացավ Եկեղեցու Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը և հաստատվեց Եկեղեցու մյուս ղեկավարներին Սոլթ Լեյք Տաճարում 1978թ. հունիսի 1-ին» (Պաշտոնական Հայտարարություն 2-ի նախաբանը):

Հայտնության հանրային հայտարարության ժամանակ Առաջին Նախագահությունը հայտարարեց.

Նկար
Նախագահ Քիմբալը և խորհրդականները

Մենք երկար ու լրջմտորեն աղերսում էինք մեր այս հավատարիմ եղբայրների համար, բազում ժամեր անցկացնելով Տաճարի Վերնատանը՝ աղաչելով Տիրոջն աստվածային առաջնորդության համար:

Նա լսեց մեր աղոթքները և հայտնությամբ հաստատեց, որ վաղուց խոստացված օրը եկել է, երբ Եկեղեցու յուրաքանչյուր հավատարիմ, արժանի տղամարդ կարող է ստանալ սուրբ քահանայությունը, դրա աստվածային իշխանությունը գործադրելու զորությամբ, և իր սիրեցյալների հետ վայելելու յուրաքանչյուր օրհնություն, որը գալիս է դրանից՝ տաճարային օրհնությունները ներառյալ: (Պաշտոնական Հայտարարություն 2)

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին, ով Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, երբ հայտնությունը ստացվեց, վկայել է, թե ինչ է զգացել այդ օրը՝ գտնվելով տաճարում.

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

Մենք միասին աղոթեցինք այդ սրբազան միջավայրում: Նախագահ Քիմբալը ասաց աղոթքը: … Մի սուրբ ու սրբագործված մթնոլորտ էր տիրում սենյակում։ Ես այնպիսի զգացողություն ունեցա, ասես երկնային գահի և իր Եղբայրների հետ միացած, ծնկաչոք աղերսող Աստծո մարգարեի միջև մի ուղի էր բացվել։ Աստծո Հոգին այնտեղ էր։ Եվ Սուրբ Հոգու զորությամբ մարգարեն հավաստիացում ստացավ, որ այն ինչի համար նա աղոթում էր, ճիշտ էր: …

Մենք բոլորս էլ գիտեինք, որ եկել էր փոփոխության ժամանակը և որ որոշումը եկել էր երկինքներից։ Պատասխանը հստակ էր։ Մենք կատարելապես միասնական էինք մեր փորձառության և հասկացողության մեջ։ (“Priesthood Restoration,” Ensign, Oct. 1988, 69–70)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ե՞րբ եք տեսել, որ Տերը ղեկավարում է Իր եկեղեցին Իր մարգարեների միջոցով տրված հայտնությամբ: Ի՞նչ փոփոխություններ է Տերը կատարել ձեր կյանքում այն եղանակով, որով Նրա Եկեղեցին կատարում է իր առաքելությունը: Հնարավորության դեպքում, դիտեք տեսանյութը՝ 1978թ. քահանայության վերաբերյալ հայտնության հայտարարությունը գերագույն համաժողովին և գրանցեք ձեր զգացողությունները:

Բաժին 3

Այս հայտնությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ Եկեղեցու և մարդկանց վրա ամբողջ աշխարհում:

Եղբայր Բիլլի Ջոնսոնը մի դժվարին օրվա վերջում կեսգիշերին միացրեց ռադիոն՝ նախքան անկողին մտնելը: Հանկարծ նա լսեց նորությունը, որ քահանայության սահմանափակումը հանվել է: Նա հիշում է. «Ես ցատկեցի տեղիցս և սկսեցի լաց լինել ու հրճվել Տիրոջով, որ հիմա այն ժամանակն է, որ Տերը միսիոներներ ուղարկի Գանա և Աֆրիկայի այլ մասեր՝ ընդունելու քահանայությունը: … Ես իրոք երջանիկ էի»: Երբ միսիոներները հասան Գանա, նրանք գտան մի խումբ մարդկանց, ովքեր արդեն ընդունել էին վերականգված ավետարանը: Եղբայր Ջոնսոնը և իր համայնքի 600 անդամները մկրտվեցին: «Որպես Քեյփ Քոուսթ ճյուղի առաջին նախագահ ծառայելուց հետո, Եղբայր Ջոնսոնը ծառայեց որպես շրջանի նախագահ, լիաժամկետ միսիոներ և որպես Քեյփ Քոուսթ Գանա ցցի նախագահ» (see Elizabeth Maki, “‘A People Prepared’: West African Pioneer Preached the Gospel before Missionaries,” history.ChurchofJesusChrist.org):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիտել տեսանյութը՝ “Long-Promised Day” (8:40), որը պատկերում է այն ուրախությունը, որը Բիլլի Ջոնսոնը զգաց, երբ իմացավ հայտնության մասին, որը քահանայություն էր շնորհում բոլոր արժանավոր տղամարդկանց:

Նկար
Երեց Քենոնը մկրտում է նորադարձներին

Երեց Էդվին Ք. «Թեդ» Քենոն Կրտսերը մկրտում է Նիգերիացի նորադարձների խմբին:

Քահանայության և տաճարային սահմանափակումներին վերջ դնող հայտնության արդյունքում այսօր միսիոներները քարոզում են ավետարանը Աֆրիկայի շատ երկրներում, այդ ժամանակից ի վեր տաճարներ են կառուցվում այդ մայրցամաքում, հարյուր հազարավոր աֆրիկական ծագումով սևամորթներ ստացել են ավետարանի արարողությունները իրենց համար և իրենց մահացած նախնիների համար: Այսօր Եկեղեցու աֆրիկական ծագումով սևամորթ անդամները անգնահատելի ներդրում են կատարում Եկեղեցում ամբողջ աշխարհում, երբ նրանք միավորվում են իրենց ընկերակից Սրբերի հետ և ձգտում են դառնալ «մէկ Հիսուս Քրիստոսում» (Գաղատացիս 3.28):

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ կարող եք սովորել Եղբայր Ջոնսոնի՝ վերականգնված ավետարանն ընդունելու և դրանով ապրելու պատրաստակամությունից, չնայած նրան որոշ ժամանակով մերժեցին քահանայությունն ու տաճարային օրհնությունները: