Ինստիտուտ
Դաս 4․ Ուսուցչի նյութ․ Հայտնության վարդապետությունը


«Դաս 4․ Ուսուցչի նյութ. Հայտնության վարդապետությունը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 4․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 4․ Ուսուցչի նյութ

Հայտնության վարդապետությունը

Տերը կարևոր ճշմարտություններ է հայտնել Ջոզեֆ Սմիթի և Վերականգնման վաղ օրերի այլ մարդկանց հայտնության վարդապետության մասին։ Այս դասը նախատեսված է՝ օգնելու ուսանողներին մեծացնել հայտնություն ստանալու իրենց ունակությունը և ավելի լավ գիտակցելու, թե երբ է Սուրբ Հոգին խոսում իրենց հետ։

Ուսուցման առաջարկներ

Տերը հայտնության սկզբունքներն է հայտնում Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Զարգացնել սիրո, հարգանքի և նպատակի ուսման միջավայր: Երբ ուսանողներն իմանան, որ գնահատված ու հարգված են իրենց ուսուցչի և մյուս ուսանողների կողմից, ապա ավելի հավանական է, որ դասի ներկայանան սովորելու պատրաստ կարգավիճակում։ Միմյանց կողմից ընդունված լինելու զգացողությունը կարող է փափկացնել սրտերը, հեռացնել վախը և հորդորել նրանց՝ դասարանի հետ կիսվել փորձառություններով և զգացմունքներով։

Ցուցադրեք հետևյալ հարցը. Ներկայիս ո՞ր իրավիճակի, որոշման կամ հարցի համար առաջնորդություն և հայտնություն կցանկանայիք ստանալ ձեր Երկնային Հորից։

Հորդորեք ուսանողներին մտածել այդ հարցի շուրջ և գրի առնել իրենց մտքերը. Բավարար ժամանակ տրամադրելուց հետո կարող եք խնդրել մի քանի ուսանողի դասարանի հետ կիսվել իրենց գրածով, եթե այն խիստ անձնական չի:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս դասի նշանակությունն իրենց կյանքում, բացատրեք ցանկալի արդյունքները, որոնք նկարագրված են այս դասի նախաբանում։

Ցուցադրեք հետևյալ նկարը և հարցրեք․

Նկար
Աստծո զորությունը և պարգևը, Ջոշուա Դենիս
  • Ի՞նչ հանգամանքներ նպաստեցին, որ Օլիվեր Քաուդերին աջակցի Ջոզեֆ Սմիթին՝ թարգմանելու Մորմոնի Գիրքը։ (Անհրաժեշտության դեպքում հորդորեք ուսանողներին նկարել այն, ինչ նրանք սովորել են նախապատրաստական նյութի բաժին 1-ից

  • Հայտնությունն ինչպե՞ս ազդեց Ջոզեֆին օգնելու Օլիվերի որոշման վրա։

Հիշեցրեք ուսանողներին, որ ի պատասխան Օլիվերի ցանկության՝ օգնել թարգմանելու Մորմոնի Գիրքը, Տերը նրան սովորեցրեց հայտնություն ստանալու մասին: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8․1-3 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որոնք Օլիվերը պետք էր հասկանար՝ թարգմանելու հայտնություն ստանալու համար։

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Բացահայտեք սկզբունքները և վարդապետությունը։ Հստակ սահմանված սկզբունքներն ու վարդապետությունն օգնում են ուսանողներին ճշմարտությունը տեսնել այնպիսի ձևով, որը պարզ և համապատասխան է: Հնարավորության դեպքում խրախուսեք ուսանողներին գտնել և կիսվել իրենց ուսումնասիրած նյութի սկզբունքներով ու վարդապետություններով։ Երբ ուսանողները գրեն կամ ցուցադրեն սկզբունքները կամ, երբ իրենց սուրբ գրություններում նշեն ճշմարտությունները, նրանք ավելի խորը կմտածեն դրանց մասին և կստանան հայտնություն, թե ինչպես կիրառել դրանք։

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես հայտնություն փնտրել ու ստանալ։ (Ուսանողները կարող են բացահայտել որոշ ճշմարտություններ, այդ թվում հետևյալը․ Տերը խոսում է մեր մտքի և սրտի հետ Սուրբ Հոգու զորության միջոցով

  • Ելնելով ձեր անձնական ուսումնասիրությունից և փորձից, ի՞նչ եղանակներով է Տերը խոսում մեր մտքի և սրտի հետ։ (Թվարկեք ուսանողների պատասխանները գրատախտակին. Անհրաժեշտության դեպքում ուսանողներին հրավիրեք վերանայել նախապատրաստական նյութի բաժին 1-ում սովորած սուրբ գրությունների հատվածները և մեկնաբանությունները)։

  • Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է հաղորդակցվում մեզ հետ մեր մտքի ու սրտի միջոցով։ (Խրախուսեք ուսանողներին գծել այն, ինչ նրանք սովորել և խորհել են իրենց անձնական ուսումնասիրության և նախապատրաստության ժամանակ)։

Բացատրեք, որ երբ Օլիվերը փորձեց թարգմանել, նա դժվարացավ ստանալ այն հայտնությունը, որն անհրաժեշտ էր շարունակելու համար: Ջոզեֆն ու Օլիվերը Տիրոջը հարցրեցին, թե ինչո՞ւ էր Օլիվերը դժվարանում հայտնություն ստանալ։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 9․7-9 հատվածները, ուշադրություն դարձնելով այն օրինաչափությանը, որով Տերն ուսուցանեց Օլիվերին, թե ինչպես հայտնություն ստանալ։

  • Տերը ի՞նչ օրինաչափություն հայտնեց Օլիվերին, որը կարող է օգնել մեզ ստանալ և ճանաչել հայտնությունը: (Հայտնությունը հաճախ ստանում ենք, երբ հարցերն ու խնդիրները քննում ենք մեր մտքում, գալիս ենք եզրակացության, այնուհետև հարցնում ենք Աստծուն՝ արդյո՞ք մեր եզրակացությունը ճիշտ է):

Բացատրեք, որ Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ասել է, որ «կուրծքն այրվելը» կարող է մեծացնել «սփոփանքի և հանդարտության զգացումները» (“Teaching and Learning by the Spirit,” Ensign, Mar. 1997, 13)։

Հրավիրեք ուսանողներին նախապատրաստական նյութից կիսվել իրենց մտքերով՝ հետևյալ հարցերի և հրավերի մասին․

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերն ակնկալում, որ մենք հայտնություն փնտրելիս մեր մտքում քննենք հարցերը։

  • Ի՞նչ է ձեր ընկերը կամ ընտանիքի անդամն ուսուցանել ձեզ հայտնություն հրավիրելու և ստանալու մասին: Ի՞նչ եք դուք սովորել ձեր փորձառություններից հայտնություն հրավիրելու և ստանալու մասին։

Նշում․ Հետևյալ վարժությունը նպատակ ունի բավարար ժամանակ տրամադրել ուսանողներին, որ մտածեն իրենց սովորածի մասին և գործնականում կիրառեն այն: Ըստ կարիքի հարմարեցրեք դասը, որ ուսանողներին շատ ժամանակ տրամադրեք՝ խորհելու, գրելու, կարդալու կամ աղոթելու համար:

Հրավիրեք ուսանողներին խորհել և մի քանի րոպե գրել այն մասին, թե ինչ են սովորել հայտնության մասին, և ինչպես է այն առնչվում դասի սկզբում իրենց գրած մտքերին: Կամ նրանք կարող են լուռ աղոթել, որ առաջնորդություն ստանան իրենց գրած նյութի վերաբերյալ։ Կարող եք նաև ցուցադրել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը և ուսանողներին հրավիրել լուռ կարդալ այն՝ փնտրելով լրացուցիչ եղանակներ, որով նրանք կարող են հայտնություն հրավիրել:

Աղոթեք Հիսուս Քրիստոսի անունով ձեր մտահոգությունների, ձեր երկյուղների, ձեր թուլությունների մասին, այո, ձեր սրտի բուն ձգտումների մասին: Իսկ հետո լսեք: Գրեք մտքերը, որոնք ձեր միտքն են գալիս: Գրի առեք ձեր զգացմունքները և հետևեք, որ կատարեք ձեզ հուշված գործողությունները: Երբ կրկնեք այս գործընթացը օրեցօր, ամիս առ ամիս, տարեց տարի, դուք «կաճեք հայտնության սկզբունքի մեջ» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 132): …

Ես հորդորում եմ ձեզ բարձրանալ ձեր ներկա հոգևոր ունակությունից վեր` անձնական վկայություն ստանալու համար: …

Ոչ մի բան այնպես չի բացում երկինքները, ինչպես հետևյալ քայլերի համակցությունը՝ աճող մաքրությունը ճշգրիտ հնազանդությունը, անկեղծ որոնումը, Մորմոնի Գրքում Քրիստոսի խոսքերով ամենօրյա սնուցումը և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքին կանոնավոր ժամանակ տրամադրելը: (Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 95):

Ավետարանի վերականգնումը հանդիսանում է հայտնություն ստանալու օրինակ։

Նշեք, որ Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի սովորած հայտնության սկզբունքները նրանց հայտնի են դարձվել ժամանակի ընթացքում՝ համաձայն ստեղծված հանգամանքների և առաջացած հարցերի։ Դա լուսաբանում է մի կարևոր ճշմարտություն, որը Տերն ուսուցանել է հայտնություններից մի քանիսում։

Հանձնարարեք երեք ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42․61, 50․24, 98․12 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչպես է Տերն Իր ճշմարտությունն ու կամքը հայտնում մեզ։

  • Ինչպե՞ս կամփոփեք այն ճշմարտությունը, որն այս հատվածները սովորեցնում են Տիրոջից հայտնություն ստանալու մասին: (Օգտագործելով ուսանողների խոսքերը, ցուցադրեք կամ գրատախտակին գրեք մի ճշմարտություն, որը նման է հետևյալին․ Տերը ճշմարտությունը հայտնում է մեզ «տող առ տող, ցուցում առ ցուցում»

Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստական նյութի 3-րդ բաժնում նրանք սովորել են հայտնություն ստանալու օրինաչափությունների մասին, որոնք տրվել են Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի կողմից։ Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչը տպավորվեց նրանց մեջ այդ ուսմունքներից։ Կարող եք նաև հարցնել նրանց, թե ինչպես են հայտնությանը վերաբերող նրա համանմանությունները օգնել մեզ ավելի լավ հասկանալ գրատախտակին ցուցադրված կամ գրված ճշմարտությունը:

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտության ըմբռնումն օգնել մեկին, ով զգում է, որ ինքը պատասխաններ կամ առաջնորդություն չի ստանում Տիրոջ կողմից:

  • Ի՞նչ փորձառություն եք ունեցել այն մասին, որ պատասխաններն ու առաջնորդությունը ժամանակի ընթացքում աստիճանաբար են տրվում։

Եզրափակեք՝ վկայություն բերելով կամ հրավիրելով որևէ ուսանողի, ով կցանկանա վկայել դասի ժամանակ հայտնության մասին ուսուցանված ճշմարտությունների մասին:

Հաջորդ անգամ

Հարցրեք ուսանողներին, թե իրենց կարծիքով, որո՞նք կարող են լինել Վերականգնման մեծագույն հրաշքները։ Հրավիրեք նրանց ուսումնասիրել առաջիկա դասի նախապատրաստական նյութը Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին և մտածել Մորմոնի Գրքի պահպանման, թարգմանության և հրատարակման հետ կապված հրաշքների մասին: