Ինստիտուտ
Դաս 28․Դասարանի նախապատրաստական նյութ. Տերն արագացնում է Իր աշխատանքը


«Դաս 28․ Դասարանի նախապատրաստական նյութ. Տերն արագացնում է Իր աշխատանքը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 28․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Նկար
գերագույն համաժողով համաժողովների կենտրոնում

Դաս 28․ Դասարանի նախապատրաստական նյութ

Տերն արագացնում է Իր աշխատանքը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Մենք ապրում ենք ոգևորիչ ժամանակներում: Տերն արագացնում է Իր աշխատանքը մեր աչքերի առաջ: Այն ոգեշնչող է: Այն մեծ ջանքեր է պահանջում: Յուրաքանչյուրիցս ավելին է պահանջվում՝ ավելի, քան երբևէ: Եվ ավելին տրվում է» (“A Personal Invitation to Participate in Seminary and Institute,” Feb. 4, 2019, ChurchofJesusChrist.org): Այս նյութն ուսումնասիրելիս ուղիներ փնտրեք, որոնցով դուք կարող եք մասնակցել, երբ Տերն արագացնում է Իր աշխատանքը՝ Իր Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար:

Բաժին 1

Ի՞նչ ճակատագիր ունի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին:

1830թ. ապրիլի 6-ին, երեքշաբթի օրը մոտ 50 հոգի խմբվել էին Նյու Յորքի Ֆայեթ քաղաքում գտնվող Պիտեր Ուիթմերի փայտաշեն տանը և դրա շուրջը: Այնտեղ, Ջոզեֆ Սմիթը Հիսուս Քրիստոսի ղեկավարությամբ, կրկին կազմավորում էր Տիրոջ Եկեղեցին երկրի վրա: Չնայած Եկեղեցին սկզբում փոքր էր, նրա ճակատագիրն այն է, որ այն կաճի և կլցնի ողջ աշխարհը։

Նկար
Պիտեր Ուիթմերի փայտաշեն տունը

Հին Կտակարանի ժամանակներում բաբելոնական թագավոր Նաբուգոդոնոսորը երազում տեսավ, «որ սարիցը մի քար կտրուեցաւ առանց ձեռքի» (Դանիել 2.45) Այդ քարը մեծացավ չափերով, մինչև այն դարձավ «մեծ սար եղավ և լցրեց բոլոր երկիրը» (Դանիել 2․35)։ Թագավորի երազի իր մեկնաբանության մեջ Դանիել մարգարեն կանխագուշակեց, որ վերջին օրերում Աստված կհիմնի թագավորություն, որը երբեք չի քանդվի, այլ կկանգնի ընդմիշտ (տես Դանիել 2.28, 44):

Տերը կրկնեց Դանիելի մարգարեությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթին Եկեղեցու կազմավորումից մեկ ու կես տարի անց, այն ժամանակ, երբ ընդամենը 600 Վերջին Օրերի Սրբեր էին երկրի վրա: Վարդապետություն և Ուխտեր 65.2-ում կարդում ենք. «Աստծո արքայության բանալիները վստահված են մարդուն երկրի վրա, և այնտեղից ավետարանը կգլորվի մինչև աշխարհի ծայրերը, ինչպես քարը, որը կտրվել է սարից՝ առանց ձեռքի, կգլորվի մինչև որ լցնի ողջ երկիրը»:

Երկուս ու կես տարի անց Կիրթլենդում (Օհայո) Մարգարե Ջոզեֆ Սմիթը Եկեղեցու ճակատագրի մասին մի ուշագրավ մարգարեություն հայտնեց մի խումբ քահանայություն կրողների:

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը, ով մասնակցում էր այդ ժողովին, հիշել է․

Նկար
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

Մարգարեն բոլոր Քահանայություն կրողներին խնդրեց հավաքվել փոքրիկ փայտե դպրոցում։ Դա փոքրիկ տնակ էր, մոտ 14 ֆուտ քառակուսի։ Սակայն այն տեղավորեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ողջ քահանայությունը, որն այդ ժամանակ Կիրթլենդ քաղաքում էր։ … Մարգարեն ասաց. «Եղբայրնե՛ր, … ես ուզում եմ ասել ձեզ Տիրոջ առաջին, որ դուք ավելի շատ բան չգիտեք այս Եկեղեցու և թագավորության ճակատագրի մասին, քան իր մոր գրկում եղող մանկիկը: Դուք չեք ըմբռնում այն»: Ես զարմացած էի: Նա ասաց. «Միայն մի բուռ քահանայություն եք տեսնում այստեղ, բայց այս Եկեղեցին կլցնի Հյուսիսային և Հարավային Ամերիկան՝ այն կլցնի ողջ աշխարհը»։ (Վիլֆորդ Վուդրուֆ, Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 137)

Դիտեք տեսանյութը «The Gospel Shall Roll Forth» (2:47) և խորհեք, թե վերականգնված Եկեղեցու աճն ինչպե՞ս է վկայություն հանդիսանում, որ Երկնային Հայրը ցանկանում է օրհնել ողջ աշխարհը:

Ավելի քան 160 տարի անց, երբ Եկեղեցու անդամների թիվը հասավ 11 միլիոնի և տարածվեց աշխարհի մեծ մասում, Նախագահ Գորդոն Բ Հինքլին ուսուցանեց.

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

Ի՛մ եղբայրներ և քույրեր, արդյո՞ք գիտակցում եք, թե ինչ ունենք մենք։ Դուք հասկանու՞մ եք, թե մենք ինչ տեղ ենք զբաղեցնում մարդկության պատմության մեծ թատերաբեմում: Սա նախկինում տեղի ունեցածներից ամենակարևորն է: Սա վերականգնման շրջանն է: Սրանք վերականգնման օրերն են: Սա բոլոր ժամանակների գագաթնակետն է՝ սկսած Քրիստոսի ծննդից մինչև այս ներկա և հրաշալի օրը»: (Gordon B. Hinckley, “At the Summit of the Ages,” Ensign, Nov. 1999, 74)

Իսկ մոտ մեկ տասնամյակ անց, Նախագահ Հինքլին հայտարարեց.

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

Մի մեծ հրաշք է տեղի ունենում հենց մեր աչքերի առաջ: …

Եվ սա միայն սկիզբն է: Այս աշխատանքը կշարունակի աճել ու ծաղկել և տեղափոխվել ամբողջ երկրագնդով մեկ: (Գորդոն Բ. Հինքլի, «Սարից մի քար կտրվեց», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 83–84)

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է կարևոր հասկանալ և վկայություն ունենալ Տիրոջ Եկեղեցու մասին:

Բաժին 2

Ինչպե՞ս է Տերը արագացնում Իր գործն այսօր:

Խոսելով Տիրոջ Եկեղեցու արագացված աճի և ազդեցության մասին, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Պատճառը, որ Եկեղեցին աճում է այսօր, այն է, որ Տերը վկայել է, որ այդպես կլինի: Վարդապետություն և Ուխտերում Նա ասել է. «Ահա, ես կարագացնեմ իմ աշխատանքն իր ժամանակին» [ՎևՈւ 88․73]:

Մենք՝ որպես մեր Երկնային Հոր հոգևոր զավակներ, ուղարկվել ենք երկիր այս ժամանակահատվածում, որպեսզի մասնակցենք այս հիանալի աշխատանքի արագացմանը: (Thomas S. Monson, “Hastening the Work,” Ensign, June 2014, 4)

Հետևյալ օրինակները մի քանիսն են այն եղանակներից, որոնցով Տերը և Իր ծառաները հրավիրել են ձեզ մասնակցել փրկության աշխատանքի արագացմանը: Նշեք սկզբունքներից և գաղափարներից ցանկացածը, որն առանձնանում է ձեզ համար, և պատրաստ եղեք դասարանում կիսվել դրանց մասին ձեր խոհերով:

Իսրայելի հավաքումը

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29․4, 7, որոնք հանդիսանում են վաղ հայտնության մասեր, որոնք Տերը տվեց Եկեղեցու երեցներին:

Այս հավաքման մասին խոսելիս Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Իմ սիրելի՛ երիտասարդ եղբայրներ և քույրեր, այժմ անշուշտ վերջին օրերն են, և Տերն արագացնում է Իսրայելի հավաքման Իր աշխատանքը: Այդ հավաքումն այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է: Ոչինչ չի համեմատվի դրա հետ մեծությամբ, կարևորությամբ և փառահեղությամբ: …

Երբ մենք խոսում ենք հավաքման մասին, մենք պարզապես ասում ենք այս հիմնարար ճշմարտությունը. մեր Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրը վարագույրի երկու կողմերում արժանի է լսել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը: Նրանք իրենք են որոշում՝ արդյոք կցանկանան ավելին իմանալ: (Russell M. Nelson, “Hope of Israel” [worldwide youth devotional, June 3, 2018], supplement to the Ensign and New Era, 8, ChurchofJesusChrist.org; italics in original)

Կիսվել Ավետարանով

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 123.12-ը, փնտրելով, թե Տերն ինչ ուսուցանեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին այն շատերի մասին, որոնք կույր են դարձվել «մարդկանց ճարպիկ խաբեությամբ»։

Մտածեք այս հատվածում տեղ գտած ուսմունքի մասին, երբ անդրադառնաք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի այս հրավերին, որը խրախուսում է մեզ նոր եղանակներով օգնել փրկության աշխատանքին.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Տերն արագացնում է Իր աշխատանքը և պատահական չէ, որ … կապի այդ զորեղ նորարարություններն ու հայտնագործություններն ի հայտ են գալիս ժամանակների լրության տնտեսության ժամանակ։ Սոցիալական լրատվամիջոցները համաշխարհային գործիքներ են, որոնք կարող են անհատապես և դրական ազդեցություն ունենալ մեծ թվով անհատների և ընտանիքների վրա։ Եվ ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ մենք՝ որպես Քրիստոսի աշակերտներ, պետք է պատշաճ ձևով օգտվենք այդ ոգեշնչված գործիքներից և ավելի արդյունավետ վկայենք Աստծո` Հավերժական Հոր, Իր զավակների հանդեպ Նրա երջանկության ծրագրի և որպես աշխարհի Փրկիչ Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին, հռչակենք այս վերջին օրերում ավետարանի վերականգնման մասին և իրականացնենք Տիրոջ աշխատանքը: (David A. Bednar, “To Sweep the Earth as with a Flood” [Brigham Young University Education Week devotional, Aug. 19, 2014], ChurchofJesusChrist.org)

Սպասավորություն

Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին, որ ինքը «չեկավ, որ իրեն ծառայեն, այլ նա ծառայե» (Մատթեոս 20.28): Նա ծառայում էր, երբ «ման եկաւ բարի անելով» (Գործք 10.38): Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերը հրավիրեց Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին՝ ծառայել ուրիշներին:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 81․5:

Մենք նմանապես կանչվել ենք ծառայելու: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Ես բերում եմ իմ վկայությունը, որ այս հարմարեցումները [տնային և այցելող ուսուցումից մինչև սպասավորություն] … լրացուցիչ վկայություն են, որ Տերն արագացնում է Իր աշխատանքը Իր ժամանակին: …

… Եկեք աշխատենք կողք կողքի՝ այգու [տես Հակոբ 5.70–72] Տիրոջ հետ, տալով Աստծուն և մեր Հորը մեր օգնող ձեռքը Նրա փայլուն հանձնարարության մեջ՝ պատասխանել աղոթքներին, մխիթարել, սրբել արցունքները և ամրապնդել թուլացած ծնկները [տես Վարդապետություն և Ուխտեր 81.5]։ Եթե այդպես անենք, ավելի նման կլինենք Քրիստոսի ճշմարիտ աշակերտներին, ինչպիսին պիտի լինենք: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Եղեք նրանց հետ, ամրացրեք նրանց», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 101, 103)

Քույր Լինդա Ք. Բըրթնը, Սփոփող Միության նախկին գերագույն նախագահը, ասել է.

Նկար
Քույր Լինդա Ք. Բըրթն

Պատկերացրեք, թե ես ունեմ ինձ հետ փրկության աշխատանքի հետ կապված «պահանջվում է օգնություն» վերնագրով հոգևոր ցուցանակներ:

  • Պահանջվում է օգնություն ծնողներից` դաստիարակելու իրենց երեխաներին լույսի և ճշմարտության մեջ:

  • Պահանջվում է օգնություն՝ դուստրերից և որդիներից, քույրերից և եղբայրներից, հորաքույրերից և հորեղբայրներից, զարմիկներից, տատիկներից ու պապիկներից, և ճշմարիտ ընկերներից՝ ծառայելու որպես խորհրդատուներ և օգնող ձեռք առաջարկելու ուխտի արահետով ընթանալիս:

  • Պահանջվում է օգնություն` նրանցից, ովքեր լսում են Սուրբ Հոգու հուշումները և գործում՝ ստացած հուշումներին համաձայն:

  • Պահանջվում է օգնություն` նրանցից, ովքեր ապրում են ավետարանով ամեն օր փոքր ու հասարակ ուղիներով:

  • Պահանջվում է օգնություն` ընտանեկան պատմության և տաճարային աշխատողներից` ընտանիքները հավերժորեն կապելու համար:

  • Պահանջվում է օգնություն` միսիոներներից և անդամներից` տարածելու «բարի լուրը»` Հիսուս Քրիստոսի ավետարանը:

  • Պահանջվում է օգնություն` փրկողներից` գտնելու նրանց, ովքեր կորցրել են իրենց ճանապարհը:

  • Պահանջվում է օգնություն` ուխտը պահողներից` ամուր կանգնելու ճշմարտության համար:

  • Պահանջվում է օգնություն` Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներից…

… Նշանակություն չունի, որ մենք դեռ կատարյալ ու ամբողջական չենք … Մենք կարող ենք քայլել որպես մեկ, որպես աշակերտներ՝ պատրաստակամ սրտերով և ձեռքերով ծառաներ՝ արագացնելու համար փրկության աշխատանքը։ Երբ այդպես վարվենք, մենք կնմանվենք Փրկիչին։ Լինդա Կ. Բըրթըն, «Պահանջվում են ձեռքեր և սրտեր աշխատանքն արագացնելու համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 124)

Պատվել Հանգստության օրը

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59.9-10 և սովորեք, թե Տերն ինչ ուսուցանեց Իր Սրբերին՝ Հանգստության օրը սուրբ պահելու մասին:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդը ուսուցանել է հետևյալը Հանգստության օրը սուրբ պահելու զորության մասին․

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Բացի կազմակերպչական և քաղաքականության փոփոխություններից կամ վարդապետական ուսուցումից, որոնք կարող ենք արագացնել փրկության աշխատանքը, այս անգամ մենք որոշել ենք, որ մեծացնելով Հանգստության օրվա հոգևոր բնույթը և զորությունը, մեծապես կօգնենք անդամներին և ընտանիքներին մոտենալ Տեր Հիսուս Քրիստոսին: (M. Russell Ballard, in Chad H. Webb, “The Sabbath Day” [Seminaries and Institutes training satellite broadcast, Aug. 4, 2015], ChurchofJesusChrist.org)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ի՞նչ լրացուցիչ ապացույցներ եք տեսել, որ Տերն արագացնում է Իր աշխատանքը մեր օրերում: Ի՞նչ հատուկ եղանակներով կկամենայիք նպաստել Տիրոջ աշխատանքի արագացմանը։ Գրի առեք ձեր մտքերը օրագրում կամ ստորև հատկացված տողերում։