Ինստիտուտ
Դաս 28․ Ուսուցչի նյութ. Տերն արագացնում է Իր աշխատանքը


«Դաս 28․ Ուսուցչի նյութ. Տերն արագացնում է Իր աշխատանքը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 28․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 28․ Ուսուցչի նյութ

Տերն արագացնում է Իր աշխատանքը

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ Տերը արագացնում է Իր փրկության աշխատանքը (տես Վարդապետություն և Ուխտեր 88.73): Այս դասը նախատեսված է ամրապնդելու ուսանողների հավատքն առ այն, որ Տիրոջ աշխատանքը առաջ կընթանա՝ չնայած ընդդիմությանը, և կօգնի ուսանողներին ստեղծել ծրագիր, որով ջանասիրաբար կաջակցեն Տիրոջ աշխատանքը արագացնելու գործին:

Ուսուցման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Տիրոջ աշխատանքը առաջ կընթանա՝ չնայած ընդդիմությանը:

Ուսանողներին ցույց տվեք Պիտեր Ուիթմեր Ավագի փայտաշեն տունը (տես նախապատրաստական նյութը) և խնդրեք նրանց կիսվել, թե ինչ գիտեն Տիրոջ վերականգնված Եկեղեցու աճի մասին՝ 1830 թվականին դրա կազմավորումից սկսած: (Ուսանողները գուցե ցանկանան անդրադառնալ նախապատրաստական նյութի բաժին 1-ին:)

  • Մարգարեներն ի՞նչ են ասել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ապագայի մասին: Ձեր կարծիքով ինչո՞ւ է կարևոր հասկանալ Տիրոջ Եկեղեցու ճակատագիրը։

Բացատրեք, որ 1842թ. Ջոզեֆ Սմիթը նկարագրեց Տիրոջ ավետարանի և Նրա Եկեղեցու ճակատագիրը, երբ նա նամակով պատասխանեց Չիկագոյի (Իլինոյս) թերթի խմբագիր Ջոն Վենտվորֆի հարցումին Եկեղեցու համոզմունքների մասին: Նամակում Մարգարեն նկարագրեց «Վերջին Օրերի Սրբերի առաջացման, առաջընթացի, հալածանքի և հավատքի մասին» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 437):

Ցուցադրեք նամակի հետևյալ մասը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Ճշմարտության Դրոշը վեր է խոյացած. ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել աշխատանքի առաջընթացը, հալածանքները կարող են մոլեգնել, խուժանը կարող է միավորվել, զորքեր կարող են հավաքվել, զրպարտությունները կարող են արատավորել, բայց Աստծո ճշմարտությունն առաջ կգնա համարձակ, ազնիվ, անկախ, մինչև այն ներթափանցի յուրաքանչյուր մայրցամաք, այցելի ամեն երկիր, անցնի ամեն պետություն և հնչի յուրաքանչյուրի ականջում, մինչև Աստծո նպատակներն իրականացվեն, և Մեծ Եհովան ասի` աշխատանքը կատարված է: (Ուսմունքները, Ջոզեֆ Սմիթ, 472)

Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ զրպարտություն բառը վերաբերում է կեղծ հայտարարություններին, որոնք նախատեսված են վնասելու ինչ-որ մեկի համբավը:

  • Ջոզեֆ Սմիթի հայտարարությունից ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Աստծո աշխատանքի մասին և ի՞նչ ուսումնասիրեցիք նախապատրաստական նյութում: (Ուսանողների պատասխաններից հետո ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը. Չնայած ընդդիմությանը, Աստծո աշխատանքը առաջ կընթանա, մինչև Նրա նպատակներն իրականանան:)

Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը վկայել է, որ Ջոզեֆ Սմիթի մարգարեությունը շարունակվում է իրականանալ մեր օրերում: Ցուցադրեք հետևյալ հայտարարությունը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն:

Նկար
Նախագահ Մ. Ռասսել Բալլարդ

Մոլեգնում էին հալածանքները: Զրպարտությունը, սուտն ու խեղաթյուրումը փորձ էին անում անվանարկել: Բայց Վերականգնումից սկսած, յուրաքանչյուր տասնամյակ Աստծո ճշմարտությունը «առաջ կգնա համարձակ, ազնիվ, անկախ»: Փոքրիկ Եկեղեցին, որը սկսվեց 1830թ. ընդամենը մի քանի անդամներով, այժմ աճել է [միլիոնավոր] Վերջին Օրերի Սրբերի՝ աշխարհի շատ տարբեր ազգերից, և մենք մեծ առաջընթաց ունենք՝ ներթափանցելով յուրաքանչյուր մայրցամաք, այցելելով ամեն երկիր, անցնելով ամեն պետություն և հնչելով յուրաքանչյուր ականջում:

Սա Աստծո աշխատանքն է և չի կարող խափանվել։ (Մ. Ռասսել Բալլարդ, «Աստծո ճշմարտությունը պետք է առաջ գնա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 83)

Ցուցադրեք հետևյալ հարցերը և ուսանողներին մեկ րոպե տվեք խորհելու դրանց շուրջ՝ նախքան պատասխանելը.

  • Եկեղեցու պատմությունից կամ ներկայիս ժամանակից ի՞նչ օրինակներ կան, որոնք ցույց են տալիս, որ չնայած ընդդիմությանը, Աստծո աշխատանքը շարունակում է առաջ ընթանալ:

  • Իմանալով, որ Աստծո աշխատանքը չի կարող կանգնեցվել, ինչպե՞ս կարող եք պատրաստվել դիմակայել ձեր համոզմունքների դեմ տարվող ընդդիմությանը:

Տերն արագացնում է Իր աշխատանքը

Ցուցադրեք Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի այս հայտարարությունը, որը նա արել է, մինչ ծառայում էր որպես Առաջին Նախագահության Երկրորդ խորհրդական.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Երբեմն մենք մտածում ենք ավետարանի Վերականգնման մասին որպես մի երևույթի, որն ավարտվել է, արդեն իսկ իրականացել է. Ջոզեֆ Սմիթը թարգմանել է Մորմոնի Գիրքը, նա ստացել է քահանայության բանալիները, Եկեղեցին կազմավորվել է: Իրականում վերականգնումը շարունակվող գործընթաց է. մենք ապրում ենք դրանում հենց հիմա: (Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Դուք քնա՞ծ եք Վերականգնման ընթացքում» Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 59)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Վերականգնումը շարունակվում է։

Բացատրեք, որ 1832թ. դեկտեմբերի վերջին Տերը պատվիրեց Կիրթլենդի (Օհայո) երեցներին՝ «պատրաստվել առաջ գնալու հեթանոսների մեջ, վերջին անգամ» (Վարդապետություն և Ուխտեր 88.84):

Ուսանողների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.73–74, 80–81-ը և հանձնարարեք նրանց նշել Տիրոջ խոստումը և առնչվող պատվիրանները:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ խոստումը, հանձնարարեք նրանց կարդալ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ խոսքերը այս դասի նախապատրաստական նյութի նախաբանում.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Սրանք ոգևորիչ օրերն են: Տերն արագացնում է Իր աշխատանքը հենց մեր աչքերի առաջ: Այն ոգեշնչող է: Այն մեծ ջանքեր է պահանջում: Յուրաքանչյուրիցս ավելին է պահանջվում՝ ավելի, քան երբևէ: Եվ ավելի շատ է տրվում: (Russell M. Nelson, “Personal Invitation,” ChurchofJesusChrist.org)

  • Ի՞նչ կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնի այս հատվածներից և Նախագահ Նելսոնի հայտարարությունից Տիրոջ աշխատանքն արագացնելու գործում մեր դերի մասին: (Ուսանողները կարող են կիսվել նմանատիպ ճշմարտությամբ. Մենք պարտականություն ունենք մասնակցելու Տիրոջ գործը արագացնելու աշխատանքին:)

Հրավիրեք ուսանողներին մտածել Տիրոջ փրկության աշխատանքի այն ոլորտների մասին, որոնց մասին նրանք սովորել են այս դասընթացում։ Կարող եք կրկնել դասընթացի ծրագիրը կամ դասերի վերնագրերի ցուցակը, որպեսզի օգնեք ուսանողներին հիշել կարևոր թեմաները։ Կարող եք նաև խնդրել ուսանողներին կիսվել նախապատրաստական նյութի բաժին 2-ի սուրբգրային հատվածների մասին ստացած իրենց տպավորություններով և Եկեղեցու ղեկավարների հրավերներով:

  • Տիրոջ փրկության աշխատանքի ո՞ր ուղղություններում մենք պարտականություն ունենք մասնակցելու: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին Դրանք կարող են ներառել՝ Իսրայելի հավաքումը, ավետարանի հռչակումը, մահացածների փրկագնումը, մարգարեներին հետևելը, ուրիշների համար զոհաբերություն կատարելը, ծառայությունը, կարիքավորներին օգնելը, տաճարային երկրպագությունը և Հանգստության օրը սուրբ պահելը։)

  • Ըստ ձեզ, Տերն ի՞նչ հատուկ եղանակներով է արագացնում Իր աշխատանքը մեր թվարկած ոլորտներում:

Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք աղոթքով խորհելու, թե Տերն ինչ եղանակով կցանկանար, որ նրանք մասնակցեն Իր աշխատանքը արագացնելու գործին։ Նրանց ժամանակ տվեք գրել ծրագիր այն մասին, թե ինչ կանեն Տիրոջն աջակցելու համար: Երբ նրանք կազմեն իրենց ծրագրերը, կարող եք առաջարկել, որ հատուկ տեղեկություն ընդգրկեն այն մասին, թե երբ և ինչպես կգործեն:

Դասից առաջ կազմեք ձեր սեփական ծրագիրը, որում նկարագրեք որոշ գործեր, որ կանեք (կամ կշարունակեք անել), որպեսզի մասնակցեք Տիրոջ աշխատանքի արագացմանը: Նախքան ուսանողները կգրեն իրենց ծրագիրը, կիսվեք ձեր ծրագրով՝ որպես օրինակ:

Բավարար ժամանակից հետո հրավիրեք ուսանողներին վկայել, թե ինչ սովորեցին և զգացին, երբ մասնակցում էին այս դասընթացին: Ուսանողների հետ համառոտ կիսվեք ձեր վկայությամբ և օրհնությունների հավաստիացումով, որոնք ուսանողները կստանան, երբ շարունակեն եռանդուն մասնակիցը լինել Տիրոջ աշխատանքի արագացման գործին։

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Խրախուսեք ուսանողներին շարունակել ինստիտուտի ավարտման ուղղությամբ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ասել է. «Ավարտելով ինստիտուտը … դուք կմեծացնեք ձեր ընդունակությունը գերազանցելու կարողությունը այն ամենակարևոր բաներում, որոնք երբևէ կանեք ձեր կյանքում» (“A Personal Invitation to Participate in Seminary and Institute,” Feb. 4, 2019, ChurchofJesusChrist.org): Խրախուսեք ուսանողներին ավարտել դասընթացի պահանջները: Խրախուսեք նրանց շարունակել անդամագրվել ինստիտուտին: