Ինստիտուտ
Դաս 20․ Դասարանի նախապատրաստական նյութ. Տաճարային արարողություններ և երկրպագություն


Դաս 20․ Դասարանի նախապատրաստական նյութ. Տաճարային արարողություններ և երկրպագություն, Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

Դաս 20․ Դասարանի նախապատրաստական նյութ, Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Նկար
Կինը տաճարի դիմաց

Դաս 20․ Դասարանի նախապատրաստական նյութ

Տաճարային արարողություններ և ուխտեր

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է. «Մենք տաճար կառուցող և տաճար հաճախող ժողովուրդ ենք» («Բարի գալուստ համաժողով», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 5): Երբ ուսումնասիրեք այս նյութը, քննարկեք, թե տաճարային արարողություններն ինչու են հանդիսանում Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման այդքան կարևոր մասը վերջին օրերում: Որոշեք, թե դուք ինչ կարող եք անել, որպեսզի տաճարային երկրպագությունը դարձնեք ձեր կյանքի առավել կարևոր մասը:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող է տաճարային երկրպագությունն օրհնել իմ կյանքը:

2019 թվականին Առաջին Նախագահությունը հայտարարել է.

Երբ որ Տերը երկրի վրա ունեցել է մի ժողովուրդ, որը հնազանդվել է Իր խոսքին, նրանց պատվիրան է տվել տաճարներ կառուցել: Սուրբ գրությունները տաճարային երկրպագության օրինակներ են վավերագրում Ադամի և Եվայի, Մովսեսի, Սողոմոնի, Նեփիի և ուրիշների ժամանակներից:

Այս վերջին օրերում ավետարանի վերականգնման հետ միասին վերականգնվել է նաև տաճարային երկրպագությունը, որպեսզի օրհնի մարդկանց կյանքը ամբողջ աշխարհում, ինչպես նաև վարագույրի մյուս կողմում: … Նվիրագործված տաճարը երկրի վրա գոյություն ունեցող երկրպագության ամենասուրբ վայրն է:: («Առաջին Նախագահության հայտարարությունը տաճարների վերաբերյալ», հունվար 2, 2019, newsroom.ChurchofJesusChrist.org)

Նկար
Ադամն ու Եվան զոհաբերություններ են մատուցում, ըստ Դ. Քեյթ Լարսոնի

Ադամն ու Եվան զոհաբերություն են մատուցում (Մովսես 5.5–7)

Նկար
Մովսեսի տաճարը անապատում, ըստ Ջերրի Թոմփսոնի

Տաճարը (Ելից 26–28)

Նկար
Սողոմոնի տաճարի պատկերը, ըստ Սեմ Լոլորի

Սողոմոնի տաճարը (Ա Թագավորաց 6)

Նկար
Բենիամին թագավորը քարոզում է նեփիացիներին, Գարի Լ․ Քապ

Բենիամին թագավորը քարոզում է նեփիացիներին (2 Նեփի 5.16, Մոսիա 2.1, 3 Նեփի 11)

Մեր տնտեսության մեջ առաջին տաճարը Կիրթլենդի տաճարն էր, որը կառուցվեց 1836թ.: Այդ տաճարի նվիրագործումը սկսվեց հոգևոր դրսևորումների հրաշալի ժամանակաշրջանում: Հավատարիմները զգում էին Սուրբ Հոգին, իսկ ոմանք խոսում էին լեզուներով, տեսիլքներ էին ունենում կամ տեսնում հրեշտակների։ Այս ժամանակաշրջանի գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ, երբ Կիրթլենդի տաճարում Փրկիչը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին ու Օլիվեր Քաուդերիին տաճարի նվիրագործումից կարճ ժամանակ անց։ Այդ ժամանակ Փրկիչն ասաց. «Ես ընդունել եմ այս տունը» (Վարդապետություն և Ուխտեր 110.7)

Նկար
Կիրթլենդի տաճարը
Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք այն մի քանի զգացումների մասին, որոնք դուք ունեցել եք, երբ մտել եք Տիրոջ տաճարը:

1836թ. մարտի 27-ին Ջոզեֆ Սմիթն ասաց նվիրագործման աղոթքը (որի բառերը նա հայտնությամբ ստացել էր Տիրոջից) Կիրթլենդի Տաճարի համար: Նվիրագործման այս աղոթքը գրանցված է որպես՝ Վարդապետություն և Ուխտեր 109։ Այդ աղոթքում Ջոզեֆը խնդրեց Տիրոջից որոշակի օրհնություններ տալ նրանց, ովքեր երկրպագում են տաճարում։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 109.13, 22-26-ը:

Քույր Ջին Ա. Սթիվենսը՝ Երեխաների Միության Գերագույն Նախագահության առաջին խորհրդականը, ասաց հետևյալն այն օրհնությունների մասին, որոնք մենք ստանում ենք տաճարում:

Նկար
Քույր Ջին Ա. Սթիվենս

Եթե ուզում ենք ստանալ բոլոր օրհնությունները, որ Աստված այնքան առատորեն առաջարկում է, ապա մեր երկրային ճանապարհը պետք է տանի դեպի տաճարը: Տաճարներն Աստծո սիրո արտահայտությունն են: Նա բոլորիս հրավիրում է գալ, սովորել Իր մասին, զգալ Իր սերը, և ստանալ Իր հետ հավերժական կյանք ապրելու համար անհրաժեշտ քահանայության արարողությունները: Յուրաքանչյուր ուխտ կապվում է մեկ առ մեկ: Սրտի յուրաքանչյուր հզոր փոփոխություն կարևոր է Տիրոջ համար: Եվ այդ ամենը մեծ փոփոխություն կառաջացնի ձեր մեջ: Քանի որ երբ մենք գնում ենք [Նրա] սուրբ տունը, մենք կարող ենք լինել «[Նրա] զորությամբ զինված, … [Նրա] անունը … [մեզ] վրա, … [Նրա] փառքը … [մեր] շուրջը, և [Նրա] հրեշտակները պահպանեն [մեզ]» [Վարդապետություն և Ուխտեր 109.22]:

… Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ է, որ իրականանում է ամեն հույս, ամեն խոստում և տաճարային ամեն օրհնություն: (Ջին Ա. Սթիվենս, «Աստծո ուխտի դուստրերը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 117)

Նկար
պատկերակ, քննարկել

Քննարկեք ուրիշների հետ

Հարցրեք ընտանիքի որևէ անդամի, թե ինչ հատուկ օրհնություններ է նա զգացել իր կյանքում տաճարային արարողություններ ստանալու միջոցով և մասնակցելով տաճարային երկրպագությանը: Ի՞նչ եղանակներով է այդ մարդը զգացել Աստծո սերը՝ հաճախելով տաճար:

Բաժին 2

Ինչո՞ւ է Տերը պատվիրում Իր ժողովրդին տաճարներ կառուցել։

Նախքան Տերը կպատվիրեր Սրբերին տաճար կառուցել Կիրթլենդում, Միսսուրիի Սրբերը նվիրագործեցին վայրը, որպեսզի տաճար կառուցեին Ինդիփենդենսում (Միսսուրի): Ավելի ուշ նրանք դրեցին հիմնաքարերը տաճարի համար Ֆար Ուեստում (Միսսուրի): Երկուսն էլ մնացին անավարտ, քանի որ Սրբերը դուրս քշվեցին իրենց տներից և սեփականությունից։ 1840թ. հոկտեմբերի համաժողովին Սրբերն ընդունեցին Նավուում տաճար կառուցելու Մարգարեի կոչը։ Կրկին, զոհաբերության ոգով տոգորված, Սրբերը սկսեցին ներդնել աշխատանք, փող և այլ միջոցներ՝ շինարարությանն օգնելու նպատակով: 1841թ. հունվարին Ջոզեֆ Սմիթը ստացավ մի հայտնություն, որը տրամադրեց այն լրացուցիչ պատճառները, թե Տերն ինչու պահանջեց, որ այս տաճարը կառուցվի: Այդ խորհուրդը գրված է Վարդապետություն և Ուխտեր 124-ում։ Երբ ուսումնասիրեք հետևյալ հատվածները, դիտարկեք այն պատճառները, թե Տերն ինչու է մեզ պատվիրում տաճարներ կառուցել այս վերջին օրերում։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 124.27–28, 40–42-ը:

Տաճարում Սրբերը ստացան կարևոր արարողություններ, որոնք Տերը հայտնությամբ տվել էր Մարգարեին, ներառյալ՝ օժտման արարողությունը:

Այս [տաճարային] արարողությունների թվում կար մի ծես, որը կոչվում էր օժտում, որն ընդգրկում էր լվացման և օծման արարողությունը, որը Ջոզեֆը ներկայացրել էր Կիրթլենդի տաճարում 1836թ.: Վախենալով, որ իր երկրային օրերը կարող են ավարտվել՝ նախքան տաճարի ավարտումը, 1842թ. մայիսի 3-ին Ջոզեֆ Սմիթը մի քանի տղամարդու կանչեց, որպեսզի Կարմիր աղյուսից վաճառատան վերին սենյակը ձևավորեն «տաճարի ներսի նմանությամբ, որքանով որ հանգամանքները թույլ կտային»: Հաջորդ օրը Ջոզեֆը առաջին անգամ օժտում կատարեց խմբի ինը տղամարդկանց համար:: (“Temple Endowment,” Church History Topics, ChurchofJesusChrist.org/study/church-history)

Նկար
Կարմիր աղյուսից վաճառատունը

Օժտման այս արարողությունը «ուսուցանեց վեհացնող ճշմարտություններ: Այն հիմնվում էր Արարման և Եդեմի պարտեզի մասին պատմող սուրբգրյան պատմությունների վրա, … որպեսզի առաջնորդեր մարդկանց քայլ առ քայլ՝ փրկության ծրագրի միջոցով: Ինչպես Աբրահամը և այլ հնադարյան մարգարեները, նրանք ստացան գիտելիք, որը նրանց հնարավորություն կտար վերադառնալ Աստծո ներկայություն: Դրա հետ զուգահեռ տղամարդիկ ուխտեր կապեցին՝ ապրել արդարակյաց, մաքուր կյանքով և նվիրվել Տիրոջ ծառայությանը (Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 [2018], 453):

1843թ. սեպտեմբերի 28-ին [կամ ավելի շուտ] Էմմա Սմիթը դարձավ առաջին կինը, ով օժտում ստացավ: Ջոզեֆի խոստումը, որ Սփոփող Միության անդամները կտեսնեն, որ «օժտման օրհնությունները կշարունակվեն», հաստատվեց, երբ Էմման սկսեց օգնել արարողություններ վարել ուրիշ կանանց համար: (Jill Mulvay Derr and others, eds., The First Fifty Years of Relief Society: Key Documents in Latter-day Saint Women’s History [2016], 10)

Նկար
Նավու տաճարի պատմական լուսանկարը

Չնայած սկզբում Ջոզեֆն ընդամենը մի քանի մարդու հրավիրեց մասնակցելու օժտման արարողությանը, նա հստակ նախատեսել էր տաճարային արարողությունները միանգամայն մատչելի դարձնել արժանավոր Վերջին Օրերի Սրբերի համար։ … Վիլլարդ Ռիչարդսը բացատրել է. «Ոչինչ հայտնի չդարձվեց [մեզ], բացի նրանից, ինչ հայտնի կդարձվի Վերջին Օրերի բոլոր Սրբերին, հենց որ նրանք պատրաստ լինեն ընդունելու, իսկ [տաճարը]՝ պատրաստ լինի նրանց հայտնելու համար:» (“Anointed Quorum (‘Holy Older’),” Church History Topics, ChurchofJesusChrist.org/study/church-history)

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Մենք ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ մասին՝ տաճարներ կառուցելու վերաբերյալ Իր Սրբերին տված պատվիրաններից: Տերն ինչո՞ւ էր ցանկանում, որ Իր ժողովուրդը օժտում ստանար տաճարում:

Բաժին 3

Ես և իմ սիրելի մարդիկ ինչպե՞ս կարող են օրհնվել տաճարային օժտման շնորհիվ:

2019թ. ապրիլի գերագույն համաժողովին Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից հրավիրեց Եկեղեցու բոլոր անդամներին ծանոթանալ նյութերին, որոնք հասանելի են temples.ChurchofJesusChrist.org (տես «Պատրաստվել ստանալու ամեն անհրաժեշտ բան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 103–4): Այս վեբկայքից տաճարի օժտման մասին մենք սովորում ենք հետևյալը.

Հետևյալ բառը` օժտում, նշանակում է «պարգև»: Այս համատեքստում տաճարային օժտումը բառացիորեն պարգև է Աստծուց, որով Նա սրբազան օրհնություններ է շնորհում ձեր վրա [Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ]: Օժտումը կարելի է ստանալ միայն Նրա եղանակով և Նրա սուրբ տաճարում: Որոշ պարգևներ, որոնք դուք ստանում եք տաճարային օժտման միջոցով, հետևյալն են.

  1. Տիրոջ նպատակների և ուսմունքների մասին ավելի շատ գիտելիքներ:

  2. Զորություն, որպեսզի անենք այն ամենը, ինչ Աստված է ցանկանում:

  3. Աստվածային ուղղորդում և պաշտպանություն, երբ մենք ծառայում ենք Տիրոջը, մեր ընտանիքներին և ուրիշներին:

  4. Աճող հույս, մխիթարություն և խաղաղություն։

  5. Խոստացված օրհնություններ հիմա և ընդմիշտ: …

Այս արարողությունների հետ միասին, ձեզ կհրավիրեն հատուկ ուխտեր կապել Աստծո հետ: Այդ ուխտերն ընդգրկում են.

  • Հնազանդության օրենքը

  • Զոհաբերության օրենքը

  • Ավետարանի օրենքը

  • Մաքրաբարոյության օրենքը

  • Նվիրաբերման օրենքը

Փոխարենը, Աստված խոստանում է հրաշալի օրհնություններ այս կյանքում և հնարավորությունը՝ վերադառնալ ու ընդմիշտ ապրել Իր հետ: (“About the Temple Endowment,” temples.ChurchofJesusChrist.org)

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հետևյալն է ուսուցանել օժտման հոգևոր նշանակության մասին.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Տաճարային օժտումը տրվել է հայտնությամբ: Ուստի, այն լավագույնս ընկալվում է հայտնությամբ, որին պետք է եռանդով և մաքուր սրտով ձգտենք: Նախագահ Բրիգամ Յանգը բացատրել է, որ «ձեր օժտումը, Տիրոջ տանը ձեզ համար անհրաժեշտ բոլոր ծեսերը ստանալն է, որն այս կյանքից հեռանալուց հետո հնարավորություն կտա ձեզ վերադառնալ Հոր ներկայություն, անցնելով որպես պահակներ կանգնած հրեշտակների մոտով, … և ստանալ ձեր հավերժական վեհացումը» [Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 416]: (Russell M. Nelson, “Preparing for the Blessings of the Temple,” Ensign, Oct. 2010, 42)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ի՞նչ կառաջարկեիք ինչ-որ մեկին անել, որպեսզի պատրաստվի ստանալ իր օժտումը: Տաճարն ու նրա արարողությունները ինչո՞ւ են կարևոր ձեզ համար: Գրի առեք ձեր մտքերը օրագրում կամ ստորև հատկացված տեղում։