Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 109
նախորդ հաջորդ

Բաժին 109

Օհայոյի Կիրթլենդի տաճարի նվիրագործման ժամանակ ասված աղոթքը, 1836թ. մարտի 27-ին (History of the Church, 2.420–426): Մարգարեի գրավոր հայտարարության համաձայն, այս աղոթքը նրան տրվել էր հայտնությամբ:

1–5՝ Կիրթլենդի Տաճարը կառուցվել էր, որպես այցելության վայր Մարդու Որդու համար. 6–21՝ Այն պետք է լինի աղոթքի, ծոմապահության, հավատքի, ուսման, փառքի և կարգ ու կանոնի տուն, և Աստծո տուն. 22–33՝ Թող չապաշխարողները, որոնք հակադրվում են Տիրոջ ժողովրդին, կարկամեցվեն. 34–42՝ Թող Սրբերը զորությամբ առաջ գնան՝ արդարներին Սիոնում հավաքելու համար. 43–53՝ Թող Սրբերն ազատվեն այն սոսկալի բաներից, որոնք թափվելու են ամբարիշտների վրա վերջին օրերին. 54–58՝ Թող ազգերը և ժողովուրդները և եկեղեցիները պատրաստ լինեն ավետարանի համար. 59–67՝ Թող հրեաները, Լամանացիները և ողջ Իսրայելը փրկագնվեն. 68–80՝ Թող Սրբերը պսակվեն փառքով ու պատվով և ձեռք բերեն հավերժական փրկություն:

1 աԳոհություն քո անվանը, ո՜վ Տեր, Իսրայելի՛ Աստված, որ պահում ես բուխտը և ողորմություն ես ցուցաբերում քո ծառաների հանդեպ, ովքեր ուղիղ են քայլում քո առաջ, իրենց ողջ սրտով,–

2 Դու, որ պատվիրել ես քո ծառաներին տուն ակառուցել քո անվան համար այս վայրում [Կիրթլենդում]:

3 Եվ այժմ, ո՜վ Տեր, դու տեսնում ես, որ քո ծառաները կատարել են քո պատվիրանների համաձայն:

4 Եվ արդ, խնդրում ենք քեզ, Սո՛ւրբ Հայր, Հիսուս Քրիստոսի անունով, քո ծոցի Որդու, որի անունով միայն կարող է փրկություն գալ մարդկանց զավակներին, խնդրում ենք քեզ, ո՜վ Տեր, ընդունիր այս ատունը, մեր՝ քո ծառաների ձեռքի բաշխատանքը, որը դու պատվիրեցիր մեզ կառուցել:

5 Քանզի դու գիտես, որ մենք կատարել ենք այս աշխատանքը մեծ նեղության մեջ. և մեր աղքատության միջից մենք տվել ենք մեր ստացվածքից, որ ատուն կառուցվի քո անվան համար, որ Մարդու Որդին մի տեղ ունենա՝ հայտնվելու իր ժողովրդին:

6 Եվ ինչպես դու ասել ես մեզ տված ահայտնության մեջ, կոչելով մեզ քո բարեկամները, ասելով. Կանչեք ձեր հանդիսավոր ժողովը, ինչպես պատվիրել եմ ձեզ.

7 Եվ քանի որ բոլորը չէ, որ հավատք ունեն, ջանասիրաբար փնտրեք և իմաստության խոսքեր ուսուցանեք միմյանց. այո, իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից, ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով:

8 Կազմակերպվեք. նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան. և հաստատեք մի տուն, այսինքն՝ աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, ուսման տուն, փառքի տուն, կարգ ու կանոնի տուն, Աստծո տուն.

9 Որ ձեր ներս մտնելը լինի Տիրոջ անունով. որ ձեր դուրս գալը լինի Տիրոջ անունով. որ ձեր բոլոր ողջույնները լինեն Տիրոջ անունով՝ դեպի Բարձրյալը պարզած ձեռքերով,–

10 Եվ արդ, Սո՛ւրբ Հայր, մենք քեզ խնդրում ենք օգնել մեզ՝ քո ժողովրդին, քո շնորհով, մեր հանդիսավոր ժողովը կանչելիս, որ այն արվի քո պատվի և քո աստվածային ընդունելության համար.

11 Եվ այնպես, որ մենք կարողանանք արժանի գտնվել քո աչքում, ապահովելու այն ախոստումների կատարումը, որոնք դու տվել ես մեզ՝ քո ժողովրդին, մեզ տրված հայտնություններում.

12 Որ քո ափառքը հանգչի քո ժողովրդի վրա և քո այս տան վրա, որը մենք այժմ նվիրաբերում ենք քեզ, որպեսզի այն սրբագործված և նվիրագործված լինի, որ սուրբ լինի, և որ քո սուրբ ներկայությունը մշտապես լինի այս տանը.

13 Եվ որ բոլոր մարդիկ, ովքեր ոտք կդնեն Տիրոջ տան շեմքին, կարողանան զգալ քո զորությունը, և պարտավորված զգան՝ ընդունելու, որ դու ես սրբագործել այն, և որ այն քո տունն է՝ քո սրբության վայրը:

14 Եվ շնորհ արա, Սո՛ւրբ Հայր, որ բոլոր նրանք, ովքեր կերկրպագեն այս տանը, կարողանան իմաստության խոսքեր ուսուցանվել լավագույն գրքերից, և որ նրանք կարողանան ուսում փնտրել, այսինքն՝ ուսումնասիրելով, և նաև հավատքով, ինչպես որ դու ասել ես.

15 Եվ որ նրանք կարողանան աճել քեզանում, և ստանան Սուրբ Հոգու լիությունը և կազմակերպվեն՝ համաձայն քո օրենքների, և պատրաստվեն ստանալու ամեն անհրաժեշտ բան.

16 Եվ որ այս տունը լինի աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, փառքի և Աստծո տուն, այսինքն՝ քո տունը.

17 Որ քո ժողովրդի ամեն այս տուն ներս մտնելը լինի Տիրոջ անունով.

18 Որ նրանց ամեն դուրս ելնելն այս տնից լինի Տիրոջ անունով.

19 Որ նրանց բոլոր ողջույնները լինեն Տիրոջ անունով, դեպի Բարձրյալը պարզած սուրբ ձեռքերով.

20 Եվ որ ոչ մի աանմաքուր բան թույլ չտրվի գալ քո տուն՝ պղծելու այն.

21 Եվ եթե քո ժողովուրդն օրինազանցի, նրանցից որևէ մեկը, որ նա շուտ ապաշխարի և վերադառնա քո մոտ, և շնորհ գտնի քո աչքում և վերականգնվի այն օրհնությունների համար, որոնք դու կարգել ես, որ թափվեն նրանց վրա, ովքեր աերկրպագում են քեզ քո տանը:

22 Եվ մենք խնդրում ենք քեզ, Սո՛ւրբ Հայր, որ քո ծառաները կարողանան դուրս գալ այս տնից քո զորությամբ զինված, և որ քո անունը լինի նրանց վրա, և քո փառքը պարուրի նրանց, և քո ահրեշտակները պահպանեն նրանց.

23 Եվ որ այս վայրից նրանք կարողանան չափազանց մեծ և փառավոր ավետիք տանել, ճշմարտությամբ, մինչև երկրի ածայրերը, որ նրանք կարողանան իմանալ, որ սա քո աշխատանքն է, և որ դու առաջ ես մեկնել քո ձեռքը՝ կատարելու այն, ինչ խոսել ես մարգարեների բերանով վերջին օրերի վերաբերյալ:

24 Մենք քեզ խնդրում ենք, Սո՛ւրբ Հայր, հաստատիր այն ժողովրդին, որը կերկրպագի և պատվավոր անուն ու դիրք կունենա քո այս տանը, բոլոր սերունդների և հավերժության մեջ.

25 Որ նրանց դեմ ապատրաստված ոչ մի զենք հաջողություն չունենա. որ նրանց համար բփոս փորողն ինքն ընկնի դրա մեջ.

26 Որ ամբարշտության ոչ մի խմբակցություն զորություն չունենա բարձրանալու և ահաղթելու քո ժողովրդին, որի վրա քո բանունը պիտի դրվի այս տանը.

27 Եվ եթե որևէ ժողովուրդ դեմ կանգնի այս ժողովրդին, որ քո բարկությունը բռնկվի նրա դեմ.

28 Եվ եթե նա զարկի այս ժողովրդին, որ դու էլ նրան զարկես. որ դու կռվես քո ժողովրդի համար, ինչպես արեցիր պատերազմի օրը, որ նա կարողանա ազատվել իր բոլոր թշնամիների ձեռքից:

29 Մենք խնդրում ենք քեզ, Սո՛ւրբ Հայր, կարկամեցրու, և ապշեցրու, և ամաչեցրու ու շփոթեցրու բոլոր նրանց, ովքեր կեղծ տեղեկություններ են տարածում ամենուրեք, ողջ աշխարհում, քո ծառայի կամ ծառաների դեմ, եթե նրանք չկամենան ապաշխարել, երբ հավիտենական ավետարանը հռչակվի նրանց ականջներում.

30 Եվ որ բոլոր նրանց գործերը ոչնչանան և սրբվեն ակարկտով ու դատաստաններով, որոնք դու կուղարկես նրանց վրա քո բարկության մեջ, որպեսզի վերջ դրվի քո ժողովրդի դեմ բստախոսություններին ու զրպարտություններին:

31 Քանզի դու գիտես, ո՜վ Տեր, որ քո ծառաներն անմեղ են եղել քո առաջ՝ քո անվան մասին վկայելիս, որի համար նրանք կրել են այս բաները:

32 Հետևաբար, մենք աղերսում ենք քեզ՝ այս ալծից լիովին ու ամբողջովին ազատվելու համար:

33 Ջարդի՛ր այն, ո՜վ Տեր. ջարդիր այն քո զորությամբ քո ծառաների պարանոցից, որ մենք կարողանանք բարձրանալ այս սերնդի միջից և կատարել քո աշխատանքը:

34 Ո՜վ Եհովա, ողորմած եղիր այս ժողովրդի հանդեպ, և քանի որ բոլոր մարդիկ ամեղանչում են, ներիր քո ժողովրդի օրինազանցությունները, և թող դրանք ջնջվեն հավիտյան:

35 Թող քո սպասավորների աօծումը նրանց վրա կնքվի զորությամբ բարձրից:

36 Թող նրանց համար կատարվի, ինչպես մյուսների համար՝ Պենտեկոստեի օրերին. թող քո ժողովրդի վրա թափվի ալեզուների պարգևը, այսինքն՝ բբաժանված լեզուներ, ինչպես կրակից, և դրանց մեկնաբանությունը:

37 Եվ թող քո տունը լցված լինի քո ափառքով, ինչպես սրընթաց հզոր քամիով:

38 Քո ծառաների վրա դիր ուխտի ավկայությունը, որ երբ նրանք առաջ գնան ու հռչակեն քո խոսքը, նրանք կարողանան բկնքել օրենքը և նախապատրաստել քո սրբերի սրտերը բոլոր այն դատաստանների համար, որոնք դու քո ցասման մեջ շուտով ուղարկելու ես գերկրի բնակիչների վրա, նրանց օրինազանցությունների պատճառով, որ քո ժողովուրդը չնվաղի նեղության օրը:

39 Եվ ինչ քաղաք էլ քո ծառաները մտնեն, և այդ քաղաքի ժողովուրդն ընդունի նրանց վկայությունը, թող քո խաղաղությունն ու քո փրկությունը լինի այդ քաղաքի վրա. որ նրանք կարողանան այդ քաղաքից հավաքել արդարներին, որպեսզի նրանք կարողանան առաջ գալ դեպի աՍիոն կամ դեպի նրա ցցերը, քո նշանակման վայրերը, հավիտենական ուրախության երգերով.

40 Եվ մինչև դա չիրականանա, թույլ մի տուր, որ քո դատաստաններն ընկնեն այդ քաղաքի վրա:

41 Եվ ինչ քաղաք էլ որ քո ծառաները մտնեն, և այդ քաղաքի ժողովուրդը չընդունի քո ծառաների վկայությունը և քո ծառաների զգուշացումները, որ փրկվեն այս խոտորյալ սերնդից, թող այդ քաղաքի հետ լինի ըստ այն ամենի, ինչ դու խոսել ես քո մարգարեների բերանով:

42 Բայց դու, ո՜վ Եհովա, աղաչում ենք քեզ, քո ծառաներին ազատիր նրանց ձեռքից և մաքրիր նրանց արյունից:

43 Ո՜վ Տեր, մենք չենք հրճվում մեր մերձավորների կործանմամբ. նրանց ահոգիները թանկ են քո առաջ.

44 Բայց քո խոսքը պիտի կատարվի: Օգնիր քո ծառաներին՝ քո աշնորհի աջակցությամբ ասել. Թող քո կամքը կատարվի, ո՜վ Տեր, և ոչ մերը:

45 Մենք գիտենք, որ դու քո մարգարեների բերանով սոսկալի բաներ ես խոսել ամբարիշտների վերաբերյալ ավերջին օրերին,– որ դու դատաստաններ ես թափելու առանց չափի.

46 Հետևաբար, ո՜վ Տեր, ազատիր քո ժողովրդին ամբարիշտների դժբախտությունից. քո ծառաներին հնարավորություն տուր կնքել օրենքը և կապել վկայությունը, որ նրանք կարողանան պատրաստ լինել այրման օրվան:

47 Մենք խնդրում ենք քեզ, Սո՛ւրբ Հայր, հիշիր նրանց, ովքեր Միսսուրիի Ջեկսոն գավառի բնակիչների կողմից քշվել են իրենց ժառանգության հողերից, և ջարդի՛ր, ո՜վ Տեր, այն չարչարանքի լուծը, որը դրված է նրանց վրա:

48 Դու գիտես, ո՜վ Տեր, որ նրանք մեծապես ճնշվել ու չարչարվել են ամբարիշտ մարդկանց կողմից. և մեր սրտերից վիշտ է ահորդում նրանց տանջալից բեռների պատճառով:

49 Ո՜վ Տեր, աորքա՞ն պիտի հանդուրժես, որ այս ժողովուրդը կրի այս չարչարանքը, և նրա անմեղների աղոթքները հասնեն քո ականջներին, և նրանց բարյունը վկայությամբ բարձրանա քո առաջ, և ցույց չտաս քո վկայությունն ի նպաստ նրանց:

50 աՈղորմած եղիր, ո՜վ Տեր, ամբարիշտ ամբոխի հանդեպ, որը քշել է քո ժողովրդին, որպեսզի նրանք դադարեն կողոպտել, որ նրանք կարողանան ապաշխարել իրենց մեղքերից, եթե հնարավոր է ապաշխարություն գտնել.

51 Բայց եթե նրանք չցանկանան, ապա մերկացրու բազուկդ, ո՜վ Տեր, և ափրկագնիր այն, ինչը դու Սիոն նշանակեցիր քո ժողովրդի համար:

52 Եվ եթե այլ կերպ հնարավոր չէ, որ քո ժողովրդի գործը չձախողվի քո առաջ, թող քո բարկությունը բռնկվի և քո զայրույթը թափվի նրանց վրա, որպեսզի նրանք վերանան երկնքի տակից՝ թե՛ արմատները և թե՛ ճյուղերը.

53 Բայց որքան որ նրանք ապաշխարեն, դու բարեգութ և ողորմած ես, և ետ կդարձնես քո ցասումը, երբ որ դու նայես քո Օծյալի երեսին:

54 Ողորմած եղիր, ո՜վ Տեր, երկրի բոլոր ազգերի հանդեպ. ողորմած եղիր մեր երկրի կառավարիչների հանդեպ. թող այն սկզբունքները, որոնք այդքան պատվով ու ազնվաբար պաշտպանվում էին մեր հայրերի կողմից, այսինքն՝ մեր երկրի աՍահմանադրությունը, հավիտյանս հաստատվեն:

55 Հիշիր թագավորներին, իշխաններին, ազնվականներին և երկրի մեծամեծերին և բոլոր մարդկանց և եկեղեցիներին, երկրի բոլոր աղքատներին, կարիքավորներին ու տառապյալներին.

56 Որպեսզի նրանց սրտերը փափկեն, երբ քո ծառաները կգնան քո տնից, ո՜վ Եհովա, վկայություն բերելու քո անվան մասին. որ նրանց նախապաշարմունքները տեղի տան աճշմարտությանը, և քո ժողովուրդը կարողանա շնորհ գտնել բոլորի աչքում.

57 Որ երկրի բոլոր ծայրերը կարողանան իմանալ, որ մենք՝ քո ծառաները, ալսել ենք քո ձայնը, և որ դո՛ւ ես մեզ ուղարկել.

58 Որ այս բոլորի միջից, քո ծառաները՝ Հակոբի որդիները, կարողանան հավաքել արդարներին՝ մի սուրբ քաղաք կառուցելու քո անվան համար, ինչպես դու պատվիրել ես նրանց:

59 Մենք խնդրում ենք քեզ Սիոնի համար նշանակել այլ ացցեր, բացի այս մեկից, որը դու նշանակել ես, որպեսզի քո ժողովրդի բհավաքումն առաջ գլորվի մեծ զորությամբ ու վեհափառությամբ, որպեսզի քո գործը գկարճեցվի արդարությամբ:

60 Արդ, այս խոսքերը, ո՜վ Տեր, մենք խոսում ենք քո առաջ, համաձայն հայտնությունների ու պատվիրանների, որոնք դու տվել ես մեզ, որ նույնացված ենք ահեթանոսների հետ:

61 Բայց դու գիտես, որ մեծ սեր ունես Հակոբի որդիների հանդեպ, որոնք երկար ժամանակ ցրված են սարերի վրա ամպամած և մութ օրը:

62 Ուստի, մենք խնդրում ենք քեզ ողորմած լինես Հակոբի զավակների հանդեպ, որպեսզի աԵրուսաղեմը, այս ժամից ի վեր սկսի փրկագնվել.

63 Եվ աԴավթի տան վրայի գերության լուծն սկսի ջարդվել.

64 Եվ աՀուդայի զավակներն սկսեն վերադառնալ այն բհողերը, որոնք դու տվել ես Աբրահամին՝ նրանց հորը:

65 Եվ այնպես արա, որ Հակոբի ամնացորդը, որն անիծվել և զարկվել է իր օրինազանցությունների համար, իր վայրագ և կոպիտ վիճակից բդարձի գա դեպի հավիտենական ավետարանի լրիվությունը.

66 Որ նրանք կարողանան վայր դնել իրենց արյունահեղության զենքերը և դադարեն իրենց ապստամբությունները:

67 Եվ թող աԻսրայելի ողջ ցրված մնացորդը, որը քշվել է դեպի աշխարհի ծայրերը, գա ճշմարտության իմացությանը, հավատա Մեսիային, և փրկագնվի ճնշումից, և ցնծա քո առաջ:

68 Ո՜վ Տեր, հիշիր քո ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին և բոլոր նրա չարչարանքներն ու հալածանքները,– թե ինչպես էր նա աուխտել բԵհովային և խոստացել քեզ, ո՜վ Հակոբի Հզոր Աստված,– և պատվիրանները, որոնք դու տվել ես նրան, և որ նա անկեղծորեն ջանացել է կատարել քո կամքը:

69 Ողորմած եղիր, ո՜վ Տեր, նրա կնոջ և երեխաների հանդեպ, որ նրանք բարձրացվեն քո ներկայության մեջ և պահպանվեն քո խնամակալ ձեռքով:

70 Ողորմած եղիր նրա բոլոր աանմիջական հարազատների հանդեպ, որպեսզի նրանց նախապաշարմունքները կոտրվեն ու սրբվեն, ինչպես ջրհեղեղով. որ նրանք կարողանան դարձի գալ և փրկագնվել Իսրայելի հետ, և իմանան, որ դու ես Աստված:

71 Հիշիր, ո՜վ Տեր, նախագահներին, այսինքն՝ քո եկեղեցու բոլոր նախագահներին, որ քո աջը բարձրացնի նրանց, իրենց բոլոր ընտանիքներով ու անմիջական հարազատներով, որ նրանց անունները հավերժացվեն և հավիտյան պահվեն հիշողության մեջ սերնդե-սերունդ:

72 Հիշիր քո ողջ եկեղեցին, ո՜վ Տեր, բոլոր ընտանիքներով և նրանց բոլոր անմիջական հարազատներով, նրանց բոլոր հիվանդներով ու տառապյալներով, երկրի բոլոր աղքատներով ու հեզերով. որ քո աթագավորությունը, որը հաստատել ես առանց ձեռքի, մեծ սար դառնա և ողջ երկիրը լցնի.

73 Որ քո եկեղեցին դուրս գա խավարի անապատից, և դուրս շողա՝ պարզ, ինչպես ալուսինը, մաքուր, ինչպես արևը, և ահարկու, ինչպես դրոշակակիր զորքը.

74 Եվ զարդարված լինի, ինչպես հարս, այն օրվա համար, երբ դու կբացես երկնքի վարագույրը՝ ստիպելով սարերին ցած ահոսել քո ներկայությունից և բհովիտներին՝ բարձրանալ, խորդուբորդ տեղերին՝ դառնալ հարթ. որպեսզի քո փառքը լցնի երկիրը.

75 Որպեսզի, երբ հնչի փողը մահացածների համար, մենք ահափշտակվենք ամպի մեջ՝ քեզ հանդիպելու, որպեսզի մենք միշտ Տիրոջ հետ լինենք.

76 Որ մեր հանդերձները մաքուր լինեն, որ մենք հանդերձավորված լինենք արդարության ապարեգոտով, արմավենու ճյուղեր մեր ձեռքին, և փառքի բպսակ մեր գլխին, և հավերժական գուրախություն հնձենք բոլոր մեր դտառապանքների դիմաց:

77 Ո՜վ Ամենազոր Տեր Աստված, լսիր մեզ, մեր այս խնդրանքները, և պատասխանիր մեզ երկնքից, քո սուրբ բնակավայրից, որտեղ դու նստած ես գահ բարձրացած, ափառքով, պատվով, զորությամբ, վեհափառությամբ, հզորությամբ, տիրապետությամբ, ճշմարտությամբ, արդարադատությամբ, դատաստանով, ողորմությամբ և լիության անսահմանությամբ՝ հավիտենականությունից հավիտենականություն:

78 Օ՜ լսիր, օ՜ լսիր, օ՜ լսիր մեզ, ո՜վ Տեր: Եվ պատասխանիր այս խնդրանքներին, և ընդունիր այս տան նվիրաբերումը քեզ, մեր ձեռքերի աշխատանքը, որը մենք կառուցել ենք քո անվան համար.

79 Եվ նաև այս եկեղեցին, որ նրա վրա քո անունը դրվի: Եվ օգնիր մեզ քո Հոգու զորությամբ, որ մենք կարողանանք մեր ձայները միախառնել քո գահը շրջապատող վառ, փայլուն ասերովբեներին, գովքի բացականչություններով՝ երգելով. Ովսա՜ննա Աստծուն և բԳառին:

80 Եվ թող քո օծյալները փրկություն ահագնեն, և քո սրբերն ուրախությունից բացականչեն: Ամեն, և Ամեն: