Ինստիտուտ
Դաս 26. Դասարանի նախապատրաստական նյութ. Եկեղեցին արևմուտքում


«Դաս 26․ Դասարանի նախապատրաստական նյութ. Եկեղեցին արևմուտքում», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 26․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Նկար
Սոլթ Լեյք Սիթի քաղաքի նկարը 1853թ., ըստ Ֆրեդերիկ Փիրսի

Սոլթ Լեյք Սիթի քաղաքի նկարը 1853թ., ըստ Ֆրեդերիկ Փիրսի

Դաս 26․ Դասարանի նախապատրաստական նյութ

Եկեղեցին արևմուտքում

Սրբերը, ովքեր հավաքվել էին Սոլթ Լեյքի մեծ հովտում և շրջապատող տարածքներում, տեղ հասնելուց հետո բախվում էին մի շարք դժվարությունների: Դրանք ներառում էին՝ դաժան եղանակային պայմանները, բերքը ուտող ծղրիդները, երաշտն ու սովը: Սակայն Բրիգամ Յանգը «պակաս մտահոգված էր աճող բերքով և փողով, նա օգնում էր իր ժողովրդին դառնալ սուրբ ժողովուրդ:

Նա իր փորձից գիտեր, որ նրանք կաճեին, եթե տքնաջան աշխատեին և պարտականություն ստանձնեին: «Սա լավ վայր է Սրբեր դառնալու համար»,- ասաց նա Սոլթ Լեյք Սիթիի համայնքի անդամներին 1856թ. (DNW [Deseret News Weekly], 10 Sept. 1856, 5)” (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Բրիգամ Յանգ, [1997], 9): Չնայած այս փորձություններին, Սրբերը հիմնականում մեծ հավատք էին ցուցաբերում Տիրոջ հանդեպ այս վաղ շրջանի տարիներին: Ցավոք, Եկեղեցու պատմության այս ժամանակաշրջանն ընդգրկում է Մաունթ Մեդոուսի ջարդը, որը կարող է մեզ շատ կարևոր դասեր սովորեցնել, որոնք մենք կարող ենք կիրառել մեր օրերում:

Բաժին 1

Ի՞նչ կարող ենք սովորել վաղ շրջանի ռահվիրա Սրբերից մեր օրերում Տիրոջը ծառայելու և Նրա արքայությունը կառուցելու մասին։

1848-49թթ. ծանր ձմեռվա ընթացքում, երբ եղանակը ցուրտ էր, իսկ սնունդը՝ սակավ, որոշ Սրբեր ցանկանում էին տեղափոխվել Կալիֆորնիա և ոսկու հանք մշակել: Նախագահ Բրիգամ Յանգը մարգարեացել է.

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Ոմանք ինձ հարցրել են [Կալիֆորնիա] գնալու մասին: Ես ասել եմ նրանց, որ Աստված նշանակել է այս տեղը [Գրեյթ Բեյզինը] Իր Սրբերի հավաքման համար, և դուք այստեղ ավելի մեծ հաջողության կհասնեք, քան եթե գնաք ոսկու հանքեր: … Աստված ինձ ցույց է տվել, որ սա է այն վայրը, որտեղ պետք է տեղակայել Իր ժողովրդին, և այստեղ է այն տեղը, որտեղ նրանք կբարգավաճեն, … Աստված կմեղմացնի կլիման, և մենք այս վայրում կկառուցենք մի քաղաք ու մի տաճար Ամենաբարձրյալ Աստծո համար: Մենք կընդարձակենք մեր բնակավայրերը դեպի արևելք և արևմուտք, հյուսիս և հարավ, կկառուցենք քաղաքներ, և հարյուր հազարավոր Սրբեր կհավաքվեն այստեղ երկրագնդի բոլոր ազգերից»: (In James S. Brown, Life of a Pioneer: Being the Autobiography of James S. Brown [1900], 121–22)

Մինչև 1877 թվականը՝ Բրիգամ Յանգի մահվան տարեթիվը, Վերջին Օրերի Սրբերը տեսել էին այս մարգարեության հրաշագործ իրականացումը: Նրանց հավատը Տիրոջ և Նրա մարգարեի հանդեպ ոգեշնչեց 60-70 հազար ռահվիրա Սրբերի վերաբնակվել Սոլթ Լեյքի հովտում, որտեղ նրանք հիմնադրեցին 350-450 համայնքներ՝ Յուտայում, Արիզոնայում, Կալիֆորնիայում, Այդահոյում, Նեվադայում և Վայոմինգում:

Արտագաղթի Մշտական Ֆոնդը, որը հաստատվեց աղքատ Վերջին Օրերի Սուրբ վտարանդիներին աջակցելու համար, օգնեց ֆինանսավորել 30000 Սրբերի ուղևորությունը Բրիտանական կղզիներից, Սկանդինավիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Նիդեռլանդներից: Միսիոներները քարոզում էին Հիսուս Քրիստոսի ավետարանը ամբողջ աշխարհում: Սրբերը նվիրաբերում էին իրենց ժամանակը՝ կառուցելով Սոլթ Լեյք Սիթին, Լոգանը և Սենթ Ջորջը: Եվ ամենակարևորը, Սրբերը հավատքի, զոհաբերության և անկոտրում նվիրվածության ժառանգություն թողեցին Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի գործին: (See “Brigham Young,” Newsroom Topics, newsroom.churchofjesuschrist.org.)

Ընտրեք հավատարիմ Սրբերի հետևյալ պատմություններից մեկը, որոնք հավաքվել էին Յուտայում Եկեղեցու վաղ օրերին: Կարդացեք պատմությունը և դասարան եկեք պատրաստված, որպեսզի կիսվեք դասերով և սկզբունքներով, որոնք դուք սովորել եք դրանից՝ Տիրոջը ծառայելու և Նրա արքայությունը մեր օրերում կառուցելու մասին:

Լյուսի Մեզերվ Սմիթ

Կարդացեք Լյուսի Մեզերվ Սմիթի և այլ Վերջին Օրերի Սուրբ կանանց կարեկցանքի մասին, ովքեր օգնում էին ձեռնասայլակներով եկած ռահվիրաներին Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 36–37: Սկսեք այն պարբերությունից, որը սկսվում է հետևյալ խոսքերով՝ «Լյուսի Մեզերվ Սմիթը, օրինակ, ղեկավարում էր մի խումբ …,» և կարդացեք մինչև գլխի վերջը:

Ջոն Մոյլ

Դիտեր Ֆ. Ուխդորֆի ելույթում կարդացեք Ջոն Մոյլի ոգեշնչող պատմությունը, ով յուրաքանչյուր շաբաթ ուղևորվում էր Սոլթ Լեյք Սիթի՝ աշխատելու տաճարի վրա, չնայած կորցրել էր ոտքը դժբախտ պատահարի հետևանքով «Բարձրացեք՝ որտեղ կանգնած եք» (Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2008, 55–56): Կարդացեք հետևյալ վերնագրով բաժինը. «Ջոն Ռոու Մոյլի օրինակը»:

Կամ դիտեք տեսանյութը՝ “Only a Stonecutter” (15:00):

Ջոզեֆ Միլլետ

Կարդացեք Ջոզեֆ Միլլետի պատմությունը, ով պատրաստ էր ալյուր տալ մի մարդու, ում Տերը ուղղորդել էր իր մոտ. Բոյդ Կ. Փակեր, «A Tribute to the Rank and File of the Church», Ensign, May 1980, 63: Սկսեք պարբերությունից, որը սկսվում է. «Թույլ տվեք մեջբերել Ջոզեֆ Միլլետի օրագրից … ,» և եզրափակեք պարբերությունով, որը սկսվում է. «Տերը ճանաչում էր Ջոզեֆ Միլլետին» խոսքերով:

Կամ դիտեք տեսանյութը՝ «The Joseph Millett Story” (6:14)

Չարլզ Ուոքեր և Չարլզ Ռիչ

Հետևյալ աղբյուրում կարդացեք այս երկու մարդու հավատքի և նրանց ընտանիքների մասին, ովքեր պատասխանեցին Սրբերի հավաքման համար նոր բնակավայր կառուցելու կոչին՝ Մեր ժառանգությունը․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համառոտ պատմությունը (1996), 88–89: Կարդացեք էջ 88-ից, որը սկսվում է հետևյալ պարբերությունից. «Գերագույն համաժողովներին Նախագահ Յանգը … ,» և եզրափակվում է էջ 89-ի հետևյալ պարբերությունով. «Շատ դժվարություններ են եղել … »:

Բաժին 2

Ինչը հանգեցրեց Մաունթ Մեդոուսի ջարդերին։

1850-ականներին տարաձայնությունների ու թյուրիմացության արդյունքում լարվածություն էր առաջացել Վերջին Օրերի Սրբերի և Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնյաների միջև։ Կեղծ հավատալով, որ Սրբերը պատրաստվում են ապստամբության, Միացյալ Նահանգների Նախագահ Ջեյմս Բյուկենենը շուրջ 1500 զորայիններ ուղարկեց Սոլթ Լեյք Սիթի, որպեսզի ճնշի ենթադրյալ ապստամբությունը:

Սրբերին ուղղված իրենց քարոզների ժամանակ Նախագահ Յանգը և Եկեղեցու այլ ղեկավարները մոտեցող զորքերին անվանեցին թշնամիներ։ Նրանք վախենում էին, որ զորքերը գուցե Սրբերին դուրս քշեին Յուտայի տարածքից, ինչպես նրանք նախկինում դուրս էին քշվել Օհայո, Միսսուրի և Իլինոյս նահանգներից։ Նախագահ Յանգը հրահանգ տվեց Սրբերին խնայել հացահատիկը, որպեսզի նրանք սնունդ ունենային զորքերից փախչելու ժամանակ։ Որպես Յուտա տարածքի նահանգապետ, նա հրահանգեց նաև տարածքի ոստիկաններին նախապատրաստվել տարածքի պաշտպանությանը։ Արյունահեղությունից խուսափելու համար Սրբերի մնացած մասը պատրաստվում էր տարհանել իրենց տները և հողերը և ոչնչացնել դրանք, եթե անհրաժեշտություն առաջանա:

Այդ ժամանակ գաղթականների մի կառախումբ, որն ուղևորվում էր արևմուտք՝ Արկանզասից դեպի Կալիֆորնիա, մտավ Յուտա: Կառախմբի որոշ անդամներ զայրացան, քանի որ նրանք դժվարությամբ էին գնում այդքան անհրաժեշտ հացահատիկը Սրբերից։

Նկար
Մաունթ Մեդոուսի ջարդի քարտեզը

Լարվածությունը սրվեց Սեդար Սիթիում, որը Կալիֆորնիա տանող ճանապարհին Յուտայի վերջին բնակավայրն էր։ Տեղի ունեցավ առճակատում, և կառախմբի որոշ անդամներ սպառնում էին դուրս գալ Սրբերի դեմ և միանալ կառավարության զորքերին։ Երբ կառախումբը քաղաքից հեռացավ , Սեդար Սիթիի որոշ բնակիչներ և ղեկավարներ ցանկացան հետապնդել ու պատժել այն մարդկանց, ովքեր սպառնացել և վիրավորել էին իրենց։

Իսահակ Հայթը, ով Սեդար Սիթիի քաղաքապետն էր, ինչպես նաև ոստիկանության մայոր էր և ցցի նախագահ, թույլտվություն խնդրեց Վիլյամ Դեյմից, ով մոտակա բնակավայր Պարովանի ոստիկանապետն էր, որ ոստիկանություն կանչի կառախմբի հանցագործներին դիմակայելու համար։ Սակայն Դեյմը մերժեց նրանց խնդրանքը և հրահանգեց նրանց ուշադրություն չդարձնել գաղթականների սպառնալիքներին:

Այդ հրահանգին հետևելու փոխարեն, Իսահակ Հայթը և Սեդար Սիթիի մի շարք ղեկավարներ գաղթականներին պատժելու համար որոշեցին համոզել տեղացի Փայութ հնդկացիներին հարձակվել կառախմբի վրա, գողանալ նրանց անասունները և սպանել մի քանի կամ բոլոր տղամարդկանց։ Հայթը խնդրեց Ջոն Դ․ Լիին, ով Եկեղեցու անդամ և ոստիկանության մայոր էր, առաջնորդել Փայութների հարձակումը: Նրանք դավադրաբար ծրագրեցին մեղադրել հնդկացիներին այդ արարքի համար։

Իսահակ Հայթը տեղի Եկեղեցու, համայնքի և ոստիկանության ղեկավարների խորհրդի դատին ներկայացրեց իր ծրագիրը։ Խորհրդի որոշ անդամներ կտրականապես մերժեցին Հայթի ծրագիրը և հարցրին՝ արդյոք նա խորհրդակցել էր Նախագահ Բրիգամ Յանգի հետ։ Ասելով, որ ինքը չի խորհրդակցել, Հայթը համաձայնեց սուրհանդակ ուղարկել Սոլթ Լեյք Սիթի և մի նամակ ուղարկել նրա հետ՝ բացատրելով իրավիճակը և հարցնելով, թե ինչ պետք է արվի։ Կպահանջվեր մոտ մեկ շաբաթ, որպեսզի սուրհանդակը ձիով հասներ Սոլթ Լեյք Սիթի և Նախագահ Յանգի ցուցումներով վերադառնար։

Սուրհանդակի հետ իր նամակն ուղարկելուց քիչ առաջ, Ջոն Դ․ Լին և մի խումբ հնդկացիներ Մաունթ Մեդոուս վայրում հարձակվեցին գաղթականների ճամբարի վրա։ Լին փորձ էր անում այնպես ներկայացնել, թե միայն տեղացի Փայութներն են ներգրավված: Գաղթականներից ոմանք սպանվեցին կամ վիրավորվեցին, իսկ մնացածը ետ մղեցին իրենց վրա հարձակվողներին` ստիպելով Լիին և հնդկացիներին նահանջել։ Պաշտպանվելու համար գաղթականները իրենց կառքերով արագ մի նեղ շրջան կազմեցին։

Ինչ-որ մի պահի երկու գաղթականներ տեսան Սեդար Սիթիի ոստիկաններին։ Ոստիկանները կրակեցին նրանց վրա և մեկին սպանեցին։ Մյուս մարդը փախավ:

Փորձելով կանխել այն լուրերի տարածումը, թե Վերջին Օրերի Սրբերը ներգրավված են եղել կառախմբի վրա իրականացված հարձակումներում, Իսահակ Հայթը, Ջոն Դ․ Լին, ինչպես նաև Եկեղեցու և ոստիկանության տեղի այլ ղեկավարները ծրագրեցին բացի փոքր երեխաներից սպանել ողջ մնացած բոլոր գաղթականներին։ «Նրանք կրկին խնդրեցին Դեյմի թույլտվությունը՝ ոստիկաններ կանչելու համար, և Դեյմը կրկին խորհուրդ … հրավիրեց, որը որոշեց, որ տղամարդիկ պետք է օգնեն պաշարված գաղթականներին խաղաղությամբ շարունակել իրենց ճանապարհը: Ավելի ուշ Հայթը ողբում էր. «Ես աշխարհը կտայի, եթե ես ունենայի այն, եթե միայն մենք ենթարկվեինք խորհրդի որոշմանը» (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, Sept. 2007, 18):

Խորհրդի ժողովից հետո Իսահակ Հայթին հաջողվեց համոզել Դեյմին վերանայել խորհրդի որոշումը, և Հայթը հեռացավ՝ կարծելով, թե ինքը թույլտվություն ունի օգտագործել ոստիկանությունը իրենց ծրագիրն իրականացնելու համար: Ջոն Դ․ Լին զինադադարի սպիտակ դրոշով մոտեցավ գաղթականներին և ասաց, որ ոստիկանությունը կպաշտպանի նրանց հետագա հարձակումներից և ապահով հետ կուղեկցի նրանց դեպի Սեդար Սիթի։

Երբ գաղթականները քայլում էին դեպի Սեդար Սիթի, ոստիկանները շրջվեցին և կրակ բացեցին նրանց վրա։ Մի քանի հնդիկներ, համալրելով նորաբնակների շարքերը, առաջ վազեցին թաքստոցներից՝ հարձակմանը միանալու համար։ Կառախմբի շուրջ 140 գաղթականներից միայն 17 փոքր երեխաներ փրկվեցին։

Ջարդից երկու օր անց տեղ հասավ Նախագահ Յանգի պատասխանը, որտեղ հրահանգվում էր տեղի ղեկավարներին թույլ տալ, որ կառախումբը խաղաղությամբ հեռանար։ «Երբ Հայթը կարդաց Յանգի խոսքերը, նա մանկան նման հեկեկաց և կարողացավ ասել ընդամենը երկու բառ․ «Շա՜տ ուշ է, շա՜տ ուշ» (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, Sept. 2007, 20)։

Եկեղեցու որոշ ղեկավարների և հարավային Յուտայի տարածքի որոշ բնակիչների որոշումները հանգեցրին Մաունթ Մեդոուսի ողբերգական ջարդերին։ Հակառակ դրան, Եկեղեցու և տարածաշրջանի ղեկավարները Սոլթ Լեյք Սիթիում 1858 թվականին կարգավորեցին Միացյալ Նահանգների կառավարության հետ ունեցած հակամարտությունը՝ խաղաղ բանակցությունների և պայմանների քննարկման միջոցով։ Այդ հակամարտության ժամանակ, որը հետագայում կոչվեց Յուտայի պատերազմ, Միացյալ Նահանգների զորքերը և Յուտայի ոստիկանները ներգրավվեցին հարձակման գործողությունների մեջ, բայց ոչ երբեք պատերազմի։

Նկար
Մաունթ Մեդոուսի ջարդի հուշահամալիրը

2007թ. սեպտեմբերի 11-ին, ելույթ ունենալով Մաունթ Մեդոուսի ջարդի հուշահամալիրում, Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ Այրինգն ասաց.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Հիսուս Քրիստոսի ավետարանը, որը մենք ընդունում ենք, չի ներում տղամարդկանց, կանանց և երեխաների սառնասիրտ սպանությունը։ Հիրավի, այն քարոզում է խաղաղություն ու ներում։ Այն, ինչ արեցին մեր Եկեղեցու անդամները [Մաունթ Մեդոուսում] երկար տարիներ առաջ, քրիստոնեության ուսմունքների և վարքի շեղում էր։ … Մենք խորապես ցավում ենք այդ ջարդի համար, որն իրականացվեց այս հովտում … և անտեղի ու անսահման տառապանքի համար, որ արտահայտում էին զոհերը այն ժամանակ և նրանց հարազատները հիմա: (Henry B. Eyring, “150th Anniversary of Mountain Meadows Massacre,” newsroom.ChurchofJesusChrist.org):

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Մենք ի՞նչ դասեր կարող ենք սովորել այն սարսափելի ընտրություններից, որոնք հանգեցրեցին Մաունթ Մեդոուսի ջարդին։ Կարդացեք Առակաց 28.13 և 3 Նեփի 12.24–25, 43–44-ը և բացահայտեք սկզբունքները, որոնց հետևելով կարելի էր կանխել այս ողբերգությունը: Այս սկզբունքներով ապրելն ինչպե՞ս կարող է կանխել անհարկի սրտի ցավը և ողբերգությունը ձեր կյանքում։