Ինստիտուտ
Դաս 11․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Իսրայելի հավաքումը


«Դաս 11․ Դասարանի նախապատրաստական նյութ. Իսրայելի հավաքումը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 11․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 11․ Դասարանի նախապատրաստական նյութ

Իսրայելի հավաքումը

Նկար
երիտասարդները տաճարի կողքով քայլելիս

Դիմելով Եկեղեցու երիտասարդներին, Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հարցրել է․ «Կցանկանայի՞ք մասնակիցը լինել այսօր երկրի վրա գոյություն ունեցող մեծագույն մարտահրավերի, մեծագույն նպատակի և մեծագույն աշխատանքի»: Արդյո՞ք կցանկանայիք օգնել հավաքել Իսրայելն այս թանկագին վերջին օրերում»։ («Իսրայելի հույսը» [համաշխարհային հոգևոր հավաք, հունիս 3, 2018], Ensign և New Era, 8 ամսագրերի լրացում, ChurchofJesusChrist.org, շեղագիրն ըստ բնօրինակի)։

Երբ ուսումնասիրեք այս դասը, ուշադրություն դարձրեք, թե ինչու է Տերը հավաքում իր ժողովրդին աշխարհի յուրաքանչյուր անկյունից և մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք օգնել Նրան իրականացնել այդ մեծ աշխատանքը:

Բաժին 1

Ի՞նչ է Իսրայելի հավաքումը։

Իսրայելի զավակները Հին Կտակարանի Հակոբ մարգարեի սերունդն են, ում անունը փոխվել է և դարձել Իսրայել: Նրանք միևնույն ուխտի մասնակիցներն են, որոնք Աստված տվել է Հակոբի հայր Իսահակին և նրա պապ Աբրահամին (տես Ծննդոց 26․3–4, 24, Աբրահամ 2․6–11)։ Հակոբի 12 որդիներն ու նրանց սերունդները «Իսրայելի տունը» կամ «Իսրայելի տասներկու ցեղերն» են: Ժամանակ առ ժամանակ «իրենց անարդարակեցության և ըմբոստության պատճառով Տերը ցրում և չարչարում էր Իսրայելի տասներկու ցեղերին։ Սակայն, իր ընտրյալ ժողովրդի այս ցրումն աշխարհի ազգերի մեջ Տերն օգտագործեց նաև այդ ազգերին օրհնելու համար» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Իսրայել», scriptures.ChurchofJesusChrist.org

Կարող եք նշել հետևյալ մարգարեություններից մի քանիսն Իսրայելի հավաքման վերաբերյալ։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Եսայիա 11․11–12 (տես նաև 2 Նեփի 25․17, 29․1, Հակոբ 6․2

Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ Փրկիչն անձամբ կհավաքի Հակոբի սերունդներին։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 3 Նեփի 5.24-26:

Մեր տնտեսության ժամանակ Եկեղեցու վաղ անդամներից շատերը մեծ հետաքրքրություն դրսևորեցին վերջին օրերում Աստծո ժողովրդի հավաքման Մորմոնի Գրքի մարգարեության վերաբերյալ, որպեսզի կառուցեն Սիոնը՝ Փրկիչի Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու համար (տես 3 Նեփի 21․23–26)։ 1830 թվականի Եկեղեցու համաժողովից օրեր առաջ, Ջոզեֆ Սմիթն ու մյուսները Տիրոջը հարցրին այդ մարգարեության վերաբերյալ և ստացան Վարդապետություն և Ուխտերը 29 բաժնում գրված հայտնությունը:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 29․1-2, 7 հատվածները:

Այս հայտնությունից մեկ ամիս անց Օլիվեր Քաուդերին և ևս երեք հոգի սկսեցին միսիոներական ճամփորդություն՝ օգնելու Տիրոջ ընտրյալների հավաքմանը:

Նկար
Գնա անապատ, Ռոբերտ Թ․ Բարեթ

Միսիոներները մեծհաջողություն ունեցան, երբ կանգ առան Օհայոյի Կիրթլենդի տարածքում։ Այնտեղ նրանք մկրտեցին մոտ 130 նորադարձների, որոնց հիմնական մասը Սիդնի Ռիգդոնի Բարեփոխված Մկրտականների համայնքն էր, այդպիսով հիմք դնելով այն վայրին, որը հաջորդ տարի հավաքման վայր պիտի դառնար Եկեղեցու հարյուրավոր անդամների համար։ ։ (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 150):

Այդ առաջին միսիոներական ջանքերից հետո Տերը շարունակեց կանչել միսիոներներին այն մարդկանց հավաքելու գործին, ովքեր կլսեին Նրա ձայնը:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 33.5-7:

Նկար
ցորենը հասել է բերքահավաքի համար

1830 թվականի դեկտեմբերի վերջին Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով հայտնեց Եկեղեցու համար իր կամքը՝ Օհայոյի հավաքատեղիի վերաբերյալ.

«Ես պատվիրան եմ տալիս եկեղեցուն», - հայտարարել է Նա, - «որ նրանք պետք է հավաքվեն Օհայոյում»: Նրանք պետք է հավաքվեին Կիրթլենդի տարածքի նորադարձների հետ և սպասեին, որ միսիոներները վերադառնան Արևմուտքից: …

Օհայո տեղափոխվելու կոչը, կարծես թե, մոտեցնում էր Սրբերին Աստծո ժողովրդի հավաքման մասին հին մարգարեությունների իրականացմանը: Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը խոստացել էին, որ Տերը հավաքելու է Իր ուխտի ժողովրդին, որպեսզի պաշտպանի նրանց վերջին օրերի վտանգներից:: (Սրբեր. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմությունը, հ. 1, Ճշմարտության չափանիշը, 1815–1846 [2018], 109):

Նկար
Նյու Յորք-Պենսիլվանիա-Օհայո ճանապահը

Այս և մյուս հայտնությունների միջոցով Սրբերին պատվիրվեց հավաքվել սկզբում Օհայո և Միսսուրի, ապա Իլինոյս նահանգներում, որից հետո Սոլթ Լեյքի հովտում: Այդ բոլոր հավաքատեղիներում Տերը Սրբերին պատվիրեց տաճար կառուցել։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Տերը հավաքում է Իր ժողովրդին երկրպագելու, կառուցելու Եկեղեցին, պաշտպանության համար և ստանալու խորհուրդ ու հրահանգ: …

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է, որ բոլոր դարերում հավաքման աստվածային նպատակն է կառուցել տաճարներ, որպեսզի Տիրոջ զավակները կարողանան ստանալ բարձրագույն արարողությունները և դրանցով ձեռք բերեն հավերժական կյանք [տես Եկեղեցու Նախագահների Ուսմուքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 416–19]։ (David A. Bednar, “The Spirit and Purposes of Gathering” [Brigham Young University–Idaho devotional, Oct. 31, 2006], byui.edu)

Նկար
տաճարի առջև կանգնած ընտանիքը

Մեր օրերում Տերը ֆիզիկապես հավաքում է իր ժողովրդին Սիոնի ցցերում և Երկրի տարբեր ազգերի տաճարներում։

Նա նաև հոգևորապես հավաքում է նրանց դեպի Իր ավետարանի գիտելիքը (տես 1 Nephi 15:12–16).

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ և Նրա բնավորության մասին՝ Իր ուխտի ժողովրդին ցրելու և հավաքելու շնորհիվ։ Ինչպե՞ս է ծխերում, ցցերում և տաճարներում Եկեղեցու մյուս անդամների հետ հավաքվելն օրհնել ձեր կյանքը։

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ Տիրոջն օգնել հավաքել վերջին օրերի Իսրայելը։

Հեբեր Չ․ Քիմբալ անունով նոր վերականգված եկեղեցու մի վաղ նորադարձ, ով ավելի ուշ կանչվեց Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ: Հեբերը նյարդայնանում էր ավետարանն ուրիշների հետ կիսվելու իր ունակությունից: Նա հիշում էր.

Մոտավորապես 1837 թվականի հունիսի առաջին օրը Մարգարե Ջոզեֆը եկավ ինձ մոտ, մինչ ես նստած էի … Կիրթլենդի Տաճարում և շշուկով ասաց ինձ. «Եղբայր Հեբեր, Տիրոջ Հոգին շշնջաց ինձ, «Թող իմ ծառա Հեբերը գնա Անգլիա և հռչակի իմ ավետարանը և փրկության դուռ բացի այդ ազգի համար»։ Երեց Քիմբալը ցնցված էր այդպիսի ձեռնարկման մտքից. «Ես ինձ զգում էի Աստծո ծառաներից ամենաթույլը: Ես հարցրի Ջոզեֆին, թե ինչ պիտի ասեի, երբ այնտեղ հասնեի: Նա ասաց ինձ, որ դիմեմ Տիրոջը, և Նա կառաջնորդի ինձ և կխոսի իմ միջոցով այն նույն հոգով, որ [ուղղություն էր տալիս] իրեն։» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 327):

Երեց Քիմբալը հետևյալն է գրել իր օրագրում․

Զգալով իմ սեփական թուլությունն ու անհամապատասխանությունը նման ձեռնարկման համար, ինձ ստիպեցին ուժեղ աղաղակել առ Տերը՝ իմաստության և այն հարմարավետության ու աջակցության համար, որն ինձ այդքան անհրաժեշտ էր: …

Ես ջանում էի վստահել Աստծուն՝ հավատալով, որ նա կօգնի ինձ ճշմարտությունը հրապարակելու հարցում, ինձ կօգնի արտահայտվել, և որ նա ներկա կլիներ անհրաժեշտության պահին: (Journal of Heber C. Kimball, ed. R. B. Thompson [1840], 15)

Հեբեր Չ. Քիմբալն ավելի ուշ հիշում է․

Ես գնացի և կատարեցի իմ միսիան՝ կենդանի Աստծո մարգարեի խոսքերի համաձայն, և անցավ տասնմեկ ամիս և երկու օր Կիրթլենդից հեռանալուց հետո, … որի ընթացքում եկեղեցում և Աստծո արքայությունում ավելացան մոտ երկու հազար հոգի: (Heber C. Kimball, “Sermon,” Deseret News, Dec. 2, 1857, 3)

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է նաև, որ մենք կարող ենք ապավինել Տիրոջը, մինչ օգնում ենք հավաքել Իսրայելը՝ կիսվելով Նրա ավետարանով.

Մենք պետք է աղոթենք Տիրոջ օգնության և առաջնորդության համար, որպեսզի գործիքներ լինենք Նրա ձեռքում այն անձնավորության համար, ով այժմ պատրաստ է, նրա համար, ում Տերը ցանկանում է, որ մենք օգնենք այսօր։ Ապա մեր հետագա անելիքներում մենք պետք է աչալուրջ լինենք՝ լսելու և հետամուտ լինելու Նրա Հոգու հուշումներին:

Այդ հուշումները կգան։ Անհամար անձնական վկայություններից մենք գիտենք, որ Իր ձևով և Իր ժամանակին Տերը նախապատրաստում է մարդկանց՝ ընդունելու Իր ավետարանը։ Նման անձնավորությունները փնտրտուքի մեջ են լինում, և երբ մենք փորձում ենք գտնել նրանց, Տերը կպատասխանի նրանց աղոթքներին՝ մեր աղոթքներին պատասխանելու միջոցով։ Նա կհուշի և կառաջնորդի նրանց, ովքեր ցանկանում են և ովքեր անկեղծորեն առաջնորդություն են փնտրում, թե ինչպես, որտեղ, երբ և ում հետ կիսվել Իր ավետարանով։ (Dallin H. Oaks, “Sharing the Gospel,” Ensign, Nov. 2001, 8)

Նկար
Քույր միսիոներ

Նախագահ Նելսոնը շարունակել է ուսուցանել․

Այժմ, Իսրայելի հավաքմանը մասնակցելիս ձեզանից կպահանջվի որոշ զոհաբերություն։ Միգուցե, դրա համար ձեր կյանքում որոշ փոփոխություններ պահանջվի կատարել։ Այն անշուշտ կպահանջի ձեր ժամանակն ու եռանդը և Աստծուց տրված ձեր տաղանդները: Դուք հետաքրքրվա՞ծ եք։ …

… Իսրայելի հավաքումն, ի վերջո, նշանակում է՝ առաջարկել Հիսուս Քրիստոսի ավետարանը վարագույրի երկու կողմերում գտնվող Աստծո այն զավակներին, ովքեր Աստծո հետ չեն կապել կարևոր ուխտերը և ոչ էլ ստացել են իրենց հիմնական արարողությունները: …

… Դուք ուղարկվել եք Երկիր այս որոշակի ժամանակահատվածում՝ աշխարհի պատմության ամենավճռական ժամանակ, որպեսզի օգնեք Իսրայելի հավաքմանը։ Այս պահին, այս Երկրում ոչինչ չի կատարվում, որն ավելի կարևոր է, քան դա։ Ոչինչ ավելի մեծ հետևանք չունի, քան դա։ Բացարձակապես ոչինչ։

… Սա է այն առաքելությունը, որի համար դուք ուղարկվել եք երկիր: (Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» 8, շեղագիրը բնօրինակն է)

Նկար
պատկերակ, գործել

Գործեք ըստ ձեր սովորածի

Առաջիկա օրերին և շաբաթներին ի՞նչ եք անելու, որպեսզի ավելի եռանդուն մասնակցեք Իսրայելի հավաքման գործին։