Ինստիտուտ
Դաս 12. Ուսուցչի նյութ․ Հաստատել Սիոնի գործը


«Դաս 12․ Ուսուցչի նյութ. Հաստատել Սիոնի գործը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 12․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 12․ Ուսուցչի նյութ

Հաստատել Սիոնի գործը

Սիոնի գործը հաստատելու Տիրոջ պատվիրանից հետո վաղ օրերի Սրբերը սկսեցին հավաքատեղի կառուցել Միսսուրի նահանգի Ջեքսոն գավառում։ Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին բացահայտել այն եղանակները, որոնք կօգնեն նրանց կառուցել Սիոնը մեր օրերում:

Ուսուցման առաջարկներ

Տերը պատվիրում է Իր ժողովրդին հաստատել Սիոնի գործը։

Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, թե քանի անգամ են նրանք աղոթել Երկնային Հորը՝ օգնություն խնդրելով այն մասին, թե ինչպես վարվել իրենց կյանքում։

Բացատրեք, որ 1829 թվականի գարնանը, նույնիսկ նախքան Եկեղեցու կազմավորումը, Ջոզեֆ Սմիթը հայտնություններ ստացավ Օլիվեր Քաուդերիի, Հայրում Սմիթի և Ջոզեֆ Նայթի համար: Այս մարդկանցից յուրաքանչյուրը ցանկանում էր իմանալ, թե Տերն ինչ էր ցանկանում նրանց անել։ Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները. Վարդապետություն և Ուխտեր 6․6, 11․6, 12․6։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այդ հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ ասաց նրանցից յուրաքանչյուրի մասին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ նախապատրաստական նյութի բաժին 1-ի Ջոզեֆ Սմիթի խոսքերը։ Կամ կարող եք ցուցադրել Teachings of Joseph Smith: Preparing for Zion (1:42) տեսանյութը։ Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ինչ ուսուցանեց Ջոզեֆ Սմիթը Սիոնի մասին։

  • Ձեր կարծիքով, ինչու է Սիոնը մի գործ, որը հետաքրքրել է Աստծո ժողովրդին բոլոր դարերում։ (Հրավիրեք ուսանողներին հիշել այն, ինչ նրանք ուսումնասիրել են նախապատրաստական նյութում:)

Հետևյալ անավարտ արտահայտությունը գրեք գրատախտակին. Մենք կարող ենք Սիոնը կառուցել …

Բացատրեք, որ 1830 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, երբ Ջոզեֆ Սմիթը աշխատում էր Աստվածաշնչի իր ոգեշնչված թարգմանության վրա, նա հայտնություններ ստացավ հնադարյան մարգարե Ենովքի և նրա ժողովրդի մասին: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մովսես 7․18-19 հատվածները, իսկ մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97․21 հատվածը: Խնդրեք դասարանին լսել, թե ինչպես է Տերը նկարագրում Սիոնը։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Սիոնի մասին Տիրոջ նկարագրությունից, որը կօգնի մեզ իմանալ, թե ինչպես կառուցել Սիոնը մեր օրերում: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին՝ անավարտ արտահայտության տակ։ Ուսանողների պատասխանները տարբեր կլինեն, բայց կարող են ներառել հետևյալ օրինակները. Մենք կարող ենք կառուցել Սիոնը, եթե սրտով և մտքով լինենք մեկ, ապրենք արդար, հոգ տանենք աղքատների և կարիքավորների մասին և ձգտենք լինել սրտով մաքուր

  • Ի՞նչ փոփոխություն կարող եք նկատել այն ընտանիքում, ծխում կամ ճյուղում, որտեղ բոլորը «մեկ սրտի և մեկ մտքի են»։

Հանձնարարեք ուսանողներին վերանայել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ից։ Հորդորեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե մենք ինչպես կարող ենք դառնալ մեկ սրտի և մեկ մտքի։ Նրանց զեկույցներից հետո գրատախտակի ցանկին կարող եք ավելացնել՝ Փրկիչին դնելով մեր կյանքի կենտրոնում և հետևելով Եկեղեցու ղեկավարներին։

  • Ձեր կարծիքով, դնելով Փրկիչին մեր կյանքի կենտրոնում և հետևելով Եկեղեցու ղեկավարներին, ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ դառնալ Սիոնին արժանի մարդիկ։

Սրբերը փորձեցին կառուցել Սիոն քաղաքը Ջեկսոն գավառում (Միսսուրի)։

Բացատրեք, որ Սրբերը Մովսես 7 գլխից սովորեցին, որ Փրկիչի Երկրորդ Գալուստից առաջ Տիրոջ ժողովուրդը կրկին կհավաքվի միասին և կկառուցի մեկ այլ Սիոն քաղաք (տես Մովսես 7․62Մովսես 7-ում գրված հայտնությունը ստանալուց մի քանի ամիս անց Մարգարե Ջոզեֆ Սմիթը եկեղեցու համաժողովի ժամանակ ստացավ մեկ այլ հայտնություն, որոնք լրացուցիչ մանրամասներ էին հայտնում այդ ապագայի Սիոն քաղաքի մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 45

Դասարանին հանձնարարեք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45․66–71 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Սիոն քաղաքի նկարագրությանը։

  • Ի՞նչ եք կարծում, այդ հայտնությունն ինչ աղդեցություն ունեցավ Սրբերի վրա։

Հիշեցրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթը հետագայում հայտնության միջոցով իմացավ, որ Սիոն քաղաքի համար «կենտրոնական վայրը» պետք է լինի Ինդիփենդենսը (Ջեքսոն գավառ, Միսսուրի նահանգ) (Վարդապետություն և Ուխտեր 57․3

  • Ի՞նչ դժվարություններ խանգարեցին Սրբերին կառուցել Սիոն քաղաքը Միսսուրի նահանգի Ջեքսոն գավառում: (Խրախուսեք ուսանողներին պատմել այն, ինչ նրանք սովորել են նախապատրաստական նյութի բաժին 2-ից

  • Ի՞նչ հարցեր կարող էին առաջանալ Սրբերի մոտ այն բանից հետո, երբ նրանք վտարվեցին Ջեքսոն գավառից։

Սիոնը կարող է միայն կառուցվել արդարության սկզբունքների վրա։

Բացատրեք, որ Միսսուրիի ամբոխի կողմից Սրբերին Ջեքսոն գավառից բռնի վտարումից հետո Ջոզեֆ Սմիթը մտածում էր այն հարցերի շուրջ, թե «ինչո՞ւ է Աստված այդքան մեծ արհավիրք բերել Սիոնի վրա», և «ինչ միջոցներով նա կվերադարձնի [Սիոնին] [իր] ժառանգությունը» (“Letter to Edward Partridge and Others, 10 December 1833,” josephsmithpapers.org)։ Տերն, ի վերջո, Ջոզեֆին տվեց հասկացողություն, թե ինչու են Սրբերը հալածվում և արտաքսվում:

Դասարանի մի կեսին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․2–3, 6–8 հատվածները, իսկ մյուս կեսին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 105․3–6հատվածները, որոնք նրանք ուսումնասիրել են նախապատրաստական նյութի բաժին 3-ում։ Խնդրեք ուսանողներին կիսվել հետևյալ հարցերի վերաբերյալ իրենց մտքերով, որոնց մասին նրանց խնդրել էին մտածել։

  • Ի՞նչը խանգարեց Սրբերին հաստատել Սիոնը գործը Միսսուրի նահանգի Ջեքսոն գավառում:

  • Ի՞նչ գործեր ու վերաբերմունք է վերջին օրերում Տերը պահանջում այն մարդկանցից, ովքեր ցանկանում են կառուցել Սիոնը։ (Ուսանողների պատասխաններն ավելացրեք գրատախտակի ցուցակին՝ Մենք կարող ենք Սիոնը կառուցել … արտահայտության տակ)։

Բացատրեք, որ չնայած Միսսուրիի Ինդիփենդենսը Սիոնի «կենտրոնական վայրն» է (Վարդապետություն և Ուխտեր 57․3), Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «Ցանկացած տեղ, որտեղ հավաքվում են Սրբերը, Սիոն է» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 186)։ Այսօր դա ներառում է Եկեղեցու բոլոր ցցերը ամբողջ աշխարհում։

Ցուցադրեք Ջոզեֆ Սմիթի հետևյալ մեջբերումը․

«Մեր ամենամեծ նպատակը պետք է լինի Սիոնի կառուցումը» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 186

  • Ելնելով նրանից, ինչ դուք սովորեցիք Սիոնի մասին, ինչ եք կարծում, Սիոնի կառուցումն ինչո՞ւ պետք է լինի մեր ամենամեծ նպատակը։

Ուսանողներին ժամանակ տվեք վերանայելու իրենց սովորածը վաղ Սրբերի փորձառություններից և Սիոն կառուցելու մասին հայտնություններից։ Հրավիրեք նրանց խորհել, թե ինչ կարող են անել հիմա, որպեսզի օգնեն հաստատել Սիոնն իրենց տներում, ծխերում և ճյուղերում: Կարող եք խրախուսել նրանց գրի առնել այն մտքերն ու տպավորությունները, որոնք նրանք կստանան: Կարող եք նաև խնդրել մի քանի ուսանողների կիսվել նրանով, թե ինչպես կվարվեն: Հիշեցրեք նրանց չկիսվել խիստ անձնական փորձառությամբ:

Հաջորդ անգամ

Բացատրեք, որ Սիոնը հաստատելու գործին օգնելու համար, Տերն Իր Սրբերին, ի թիվս այլոց, հայտնեց նվիրաբերման, բարոյականության, առողջության և հանգստության օրվա օրենքները: Ընդգծեք, որ հաջորդ դասին նախապատրաստվելիս ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրել այս թեմաներից մեկը կամ մի քանիսը: Խրախուսեք նրանց, որ հաջորդ անգամ դասին ներկայանալիս պատրաստ լինեն կիսվելու մի հատուկ բանով, որը նրանք բացահայտել են այս օրենքներից մեկի կամ մի քանիսի վերաբերյալ: