Ինստիտուտ
Դաս 18. Դասարանի նախապատրաստական նյութ․ Վերջին Օրերի Սրբերի կանայք և Սփոփող Միությունը


«Դաս 18․ Դասարանի նախապատրաստական նյութ. Վերջին Օրերի Սրբերի կանայք և Սփոփող Միությունը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 18․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 18․ Դասարանի նախապատրաստական նյութ

Դաս 18. Վերջին Օրերի Սրբերի կանայք և Սփոփող Միությունը

Նկար
զրուցող և գրկախառնվող կանայք

Սփոփող Միության մասին խոսելիս Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է․ «Եկեղեցին չէր լինի կատարելապես կազմակերպված, մինչև կանայք այսպես չկազմակերպվեին» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 479)։ Մտածեք այն մասին, թե ինչ ուղերձ է այս հայտարարությունը հղում աշխարհին՝ Տիրոջ եկեղեցում կանանց գտնվելու դերի վերաբերյալ: Երբ ուսումնասիրեք այս նյութերը, խորհեք, թե Վերջին Օրերի Սրբերի կանանց և Սփոփող Միության աշխատանքն ինչ կարևոր նշանակություն ունի Հիսուս Քրիստոսի վերականգնված եկեղեցում:

Բաժին 1

Ինչպե՞ս են Վերջին Օրերի Սրբերի կանայք կառուցում Աստծո արքայությունը:

Նկար
Հիսուս մխիթարում է մի կնոջ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը մի առիթով ասել է «Կանանց և կանացիության ամենամեծ պաշտպանն աշխարհում Հիսուս Քրիստոսն է» (in Daughters in My Kingdom [2011], 3)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Մ.Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Մեր քույրերը միշտ եղել են Տիրոջ աշխատանքի ամենակարևոր և բաղկացուցիչ մասը։ Հավատարիմ կանայք աշխարհի հիմնադրումից առաջ արիաբար աշխատել են ճշմարտության և արդարության գործում։ Մեր տնտեսությունը չի մնացել առանց իր հերոսուհիների։ (M. Russell Ballard, “Women of Righteousness,” Ensign, Apr. 2002, 69)

Մարգարե Ջոզեֆ Սմիթի կինը՝ Էմմա Սմիթը, Վերջին Օրերի սուրբ կնոջ օրինակ է ծառայում, ով կարևոր դեր է ունեցել Վերականգնման գործում: Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերն Էմմային կոչեց «Ընտրյալ Տիկին» (տես Վարդապետություն և Ուխտեր 25․3): Երբ կարդաք այդ հայտնության որոշ մասեր, ուշադրություն դարձրեք, թե Տերն ինչ պարտականություններ և ցուցումներ տվեց Էմմային։ Ուշադրություն դարձրեք, որ 16-րդ հատվածում Տերը հայտարարում է, որ Էմմային տված Իր խորհուրդը վերաբերում է նաև բոլորիս։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 25․5–7, 10–11, 13, 15–16։

Երբ միասին էին, Էմման և Ջոզեֆը մեծ փորձություններ են կրել: Նրանք իրար նաև մեծ սփոփանք և ուրախություն են պարգևել։ Մնալով հավատարիմ իր կոչմանը, Էմման մեծ սփոփանք է եղել Ջոզեֆի համար, քաջալերելով և մխիթարելով նրան հալածանքների և փորձությունների միջով անցնելիս: Հիշելով այն մասին, երբ Էմման այցելել էր նրան, մինչ նա թաքնվում էր վտանգից, Մարգարեն գրել է. «Նորից նա այստեղ է, նույնիսկ յոթերորդ դժվարության պահին, չհուսահատված, ամուր և չտատանվող, անփոփոխ, քնքուշ էմման» (“Journal, December 1841–December 1842,” 135, josephsmithpapers.org

Նկար
Ջոզեֆ և Էմմա Սմիթները

Էմման մի ժամանակ ծառայում էր որպես Ջոզեֆի դպիր՝ օգնելով թարգմանել Մորմոնի Գիրքը: Իր կյանքի ընթացքում նա համարձակորեն վկայել է Մորմոնի Գրքի մասին: Մահից անմիջապես առաջ նա ասել է իր որդուն. «Իմ համոզմունքն այն է, որ Մորմոնի Գիրքն աստվածային ստույգություն ունի. Ես դրանում ոչ մի կասկած չունեմ» (Emma Smith, in “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 290)։ Հնազանդվելով Տիրոջ պատվիրանին, Էմման նաև մշակեց Եկեղեցու առաջին հիմնարանը։

Էմման ուսուցանում էր օրինակով․ «Նյու Յորքում նա հագուստներ կարեց … միսիոներների համար, ովքեր կանչված էին րարոզել ավետարանը։ … Կիրթլենդում նա աշխատում էր ուրիշ կանանց հետ՝ հավաքելով վերմակներ, ուտելիք և հագուստներ Սիոնի ճամբարից գնացողների հետ Միսսուրիի չքավոր Սրբերին տանելու համար: Նա օգնեց ճաշեր պատրաստել և գուլպաներ, անդրավարտիքներ և բաճկոններ կարել Կիրթլենդի Տաճարը կառուցող բանվորների համար։ Նա այնքան շատ տաճարի վրա աշխատող բանվորների էր ընդունել իր տուն որպես ապրողներ, որ Զոզեֆն ու նա քնում էին հատակին։ Նավուի վաղ օրերին նա նվիրեց իր ժամանակի մեծ մասը և ուշադրությունը խնամելով բազմաթիվ մալարիայով հիվանդների, որոնք իր տնից դուրս Միսսիսիպի գետի ափին ճամբար էին խփել։ Այս ձևով և այլ ուղիներով նա օրինակ էր հանդիսանում այն ծառայության, որ տրվում էր շատ քույրերի կողմից իր օրերում» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 478

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք ձեր ծանոթ որևէ օրինակելի կնոջ մասին, ով իր ազդեցությունը, ձայնը և կարողությունն օգտագործում է, որպեսզի նշանակալից ներդրում ունենա Աստծո արքայությունը կառուցելու գործում։ Ինչպե՞ս է նա կառուցում Աստծո արքայությունը մեր օրերում:

Բաժին 2

Ի՞նչ եզակի առանձնահատկություն կա Սփոփող Միության կազմավորման մեջ։

1842 թվականի գարնանը, Սրբերը իրենց չքավորության մեջ դժվարությամբ կառուցում էին Նավուի Տաճարը։ Քույրերից շատերը ցանկանում էին ավելին անել, որպեսզի օգնեն: Սառա Քիմբալի և Մարգարեթ Քուքի գլխավորությամբ, մի խումբ քույրեր հավաքվել էին կազմելու կանանց նոր միության սահմանադրությունն ու կանոնադրությունը, որպեսզի հագուստ կարեն տաճարի աշխատողների համար: Երբ նրանք խորհրդակցեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ, նա ասաց, որ նրանց սահմանադրությունը «լավագույնն էր իր երբևէ տեսածներից» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 479)։ «Բայց»,- ասաց նա․- «սա այն չէ, ինչ դուք եք ուզում։ Ասեք քույրերին նրանց զոհաբերությունն ընդունվում է Տիրոջ կողմից և նա ավելի լավ բան ունի նրանց համար։ … Ես հրավիրում եմ նրանց բոլորին հանդիպել ինձ հետ և մի քանի եղբայրների հետ … և ես կանանց կկազմավորեմ քահանայության ներքո և քահանայության օրինակով» (in Daughters in My Kingdom, 12)։ Էլիզա Ռ․ Սնոուն պատմել է, որ Ջոզեֆ Սմիթը Սփոփող Միությանն ասել է, որ «նույն կազմակերպությունը գոյություն է ունեցել եկեղեցում հնում» (in Daughters in My Kingdom, 7

Նկար
Եկեք ուրախանանք, Վոլթեր Ռեյն

Սփոփող Միության նախկին գերագույն նախագահ Քույր Ջուլի Բ. Բեքն ուսուցանել է, թե ինչ է նշանակում, երբ ասում ենք, որ այն կազմավորված է քահանայության օրինակով։

Սփոփող Միությունը եզակի է, քանի որ այն կազմավորվել է «քահանայության օրինակով» [Joseph Smith, quoted in Sarah M. Kimball, “Auto-biography,” Woman’s Exponent, Sept. 1, 1883, 51]։ … Մենք գործում ենք քահանայության օրինակով, որը նշանակում է, որ մենք ձգտում, ստանում և գործում ենք հայտնության միջոցով. որոշումներ ենք կայացնում խորհուրդներում և մտահոգվում ու մեկ առ մեկ հոգ ենք տանում անհատների մասին։ Մեր նպատակը քահանայության նպատակն է․ պատրաստվել հավերժական կյանքի օրհնություններին` կապելով և պահելով ուխտեր։ Հետևաբար, քահանայություն կրող մեր եղբայրների նման, մերը նույնպես փրկության, ծառայության և սուրբ ժողովուրդ դառնալու աշխատանք է: (Ջուլի Բ. Բեքը, «Սփոփող Միություն․ Սուրբ աշխատանք», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 110)

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը հետագայում կարևորել է, որ Սփոփող Միության աշխատանքը կատարվում է քահանայության իշխանությամբ.

Սփոփող միությանն ուղված իր ելույթում Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը, դեռ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ եղած ժամանակ, ասել է․ «Չնայած որ քույրերին չեն [կարգվել] քահանայության՝ … , դա չի նշանակում որ Տերը նրանց իշխանություն չի տվել։ … Դուք իշխանությամբ կարող եք խոսել, քանի որ Տերը իշխանություն է տվել ձեզ»։ Նա նաև ասաց, որ Սփոփող միությանը «[տրվել] է զորություն և իշխանություն անելու շատ մեծ բաներ։ Աշխատանքը, որ նրանք անում են, կատարվում է աստվածային իշխանությամբ» [“Relief Society--An Aid to the Priesthood,” Relief Society Magazine, Jan. 1959, 4–5]։ …

… Ցանկացած մարդ, ով գործում է իր պաշտոնում կամ կոչման մեջ, որը ստացել է քահանայության բանալիներ կրողի կողմից, իրեն հանձնարարված պարտականությունները կատարելիս, գործադրում է քահանայության իշխանությունը։ (Դալլին Հ. Օուքս, «Քահանայության բանալիները և իշխանությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 50-51)

Բաժին 3

Ինչպե՞ս կանայք և Սփոփող Միությունն օգնում իրականացնել Աստծո և Նրա Եկեղեցու նպատակները:

1842 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ Սփոփող Միության առաջին ժողովը՝ Նավու, Իլինոյսում գտնվող Ջոզեֆ Սմիթի «Կարմիր աղյուսե վաճառատան» վերնահարկում։ Էմման ընտրվեց և հաստատվեց որպես նոր կազմակերպության նախագահ։ Ջոզեֆը կանգնեց և բացատրեց, որ սա Տիրոջ այն հայտարարության իրագործումն էր, որ Էմման «ընտրյալ տիկին է, որին ես կանչել եմ» (Վարդապետություն և Ուխտեր 25․3)։ Կարճ ժամանակ անց Մարգարեն ասել է․ «Այս Միությունը պետք է հրահանգավորւմ ստանա Աստծո հաստատված կարգի միջոցով, նրանց միջոցով, ովքեր նշանակված են առաջնորդելու և այժմ ես բանալին հանձնում եմ ձեզ՝ Աստծո անունով, և այս Միությունը պիտի ցնծա և գիտելիքն ու խելամտությունը պիտի վար հոսի այս ժամանակից ի վեր» (in Daughters in My Kingdom, 14–15

Քույր Էմմա Սմիթը հայտարարել է, որ Եկեղեցու կանայք միասին «մի արտառոց բան» կանեն (“Joseph Smith’s Teachings about Priesthood, Temple, and Women,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)։ Երբ ուսումնասիրեք հետևյալ հայտարարությունները, մտածեք այն մասին, թե ինչը կարևորվեց ձեզ համար՝ Սփոփող Միության նպատակների ու առաքելության ուսմունքներում:

Սփոփող Միության նախկին գերագույն նախագահ Զինա Դ․ Հ․ Յանգն ասել է․

Սփոփող Միությունը … սկզբում կազմավորվել … օրհնություններ պարգևելու աղքատներին և կարիքավորներին, քաջալերելու թույլերին և հետ պահելու սխալներից, ավելի լավ զարգացման և կնոջ կարեկցանքն ու գթասրտությունը գործի դնելու համար, որպեսզի նա հնարավորություն ունենա ձեռք բերել հոգևոր ուժ և զորություն՝ մարդկության ընտանիքի փրկության աշխատանքում իրականացնելու ավելի մեծ բարիք։ (“First General Conference of the Relief Society,” Woman’s Exponent, Apr. 15, 1889, 172)

Քույր Բեքն ուսուցանել է․

Ջոզեֆ Սմիթն ասել է, որ այս Եկեղեցու կանայք կազմակերպվեցին, որպեսզի «սփոփեն թշվառներին, չքավորներին, այրիներին, որբերին և բարեգործական շատ նպատակներ իրագործեն» [in History of the Church, 4:567] և «ոչ միայն սփոփեն թշվառին, այլ հոգիներ փրկեն» [in History of the Church, 5:25]։ Հետագայում Երեց Ջոն Ա. Վիդսոն այդ սփոփման ջանքերը բնորոշել է որպես «աղքատության, հիվանդության, կասկածանքի, անգրագիտության սփոփանք, … ուրախությանն ու առաջընթացին խոչընդոտող ամեն ինչի սփոփանք» [Evidences and Reconciliations, arr. G. Homer Durham, 3 vols. in 1 (1960), 308]։

… Սփոփող Միությունում մենք սովորում ենք լինելու Քրիստոսի աշակերտները: Մենք սովորում ենք, թե ինչ է Նա ցանկանում, որ մենք սովորենք, մենք կատարում ենք այն, ինչ Նա կցանականար, որ անենք, և մենք դառնում ենք այն, ինչ Նա կցանկանար, որ դառնայինք: (Ջուլի Բ․ Բեք, «Ինչ են Վերջին Օրերի Սուրբ կանայք լավագույնս կատարում` կանգնում են ամուր և անսասան», Ensign և Լիահոնա, նոյ. 2007, 111, 109)

Նկար
Հիսուսը բուժում է արյան հիվանդություն ունեցող կնոջը

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը բացատրել է, թե ինչու տղամարդիկ և կանայք պետք է հասկանան Սփոփող Միության նպատակներն ու զորությունը.

Այս կազմակերպության մեջ զորություն կա, որը դեռևս լիովին չի օգտագործվել ամրացնելու Սիոնի տները և կառուցելու Աստծո արքայությունը, և չի օգտագործվի լիարժեք մինչև ինչպես քույրերը, այնպես էլ քահանայության [եղբայրները] չհասկանան Սփոփող Միության տեսլականը»: (Spencer W. Kimball, in Daughters in My Kingdom, 142; italics added)

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ կարող են անել՝ ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, որպեսզի հասկանան Սփոփող Միության տեսլականը և միասին աշխատելով իրականացնեն նրա նպատակները։