Ինստիտուտ
Դաս 10․ Ուսուցչի նյութ․ Հետևել Տիրոջ ապրող մարգարեներին


«Դաս 10․ Ուսուցչի նյութ. Հետևել Տիրոջ ապրող մարգարեներին», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 10․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 10․ Ուսուցչի նյութ

Հետևել Տիրոջ ապրող մարգարեներին

Վերականգնված ավետարանի հիմնարար ճշմարտությունն այն է, որ Տերը շարունակում է կանչել ապրող մարգարեներ՝ Իր ժողովրդին Իր կամքն ու վարդապետությունը հայտնելու համար: Այս դասի նպատակն է՝ ամրացնել Տիրոջ մարգարեներին համբերությամբ և հավատքով հետևելու ուսանողների պարտավորությունը։

Ուսուցման առաջարկներ

Տերը պատվիրում է Սրբերին ականջ դնել Իր մարգարեի խոսքերին։

Ցուցադրեք Եկեղեցու Նախագահի որևէ նկար և հարցրեք ուսանողներին, թե նրանք ինչ են մտածում կամ ինչ են զգում այդ նկարին նայելիս։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսի հետևյալ հայտարարությունը, որը գրված է նաև նախապատրաստական նյութում։

Մարգարեներ ունենալը Իր զավակների հանդեպ Աստծո սիրո նշանն է: (Ուլիսես Սոարես, «Մարգարեները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2018թ․, 99)։

  • Ապրող մարգարեները ինչպե՞ս են Իր զավակների հանդեպ Աստծո սիրո նշան հանդիսանում: (Խրախուսեք ուսանողներին հիշել այն, ինչ նրանք ուսումնասիրել են նախապատրաստական նյութի բաժին 1-ում

Բացատրեք, որ Եկեղեցու կազմավորման օրը Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ Տիրոջից, որտեղ պատվիրան և խոստում էր տրվում Իր Եկեղեցու անդամներին։ Ուսանողների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 21․4–5 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե Տերն ինչ էր պատվիրել, որ Եկեղեցու անդամներն անեն։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Սրբերին տված Տիրոջ պատվիրանից։ (Օգտագործելով ուսանողների բառերը, բացահայտեք նմանատիպ մի սկզբունք․ Տերը պատվիրում է, որ մենք պետք է համբերությամբ ու հավատքով ընդունենք մարգարեի խոսքերը, ինչպես Իր բերանից:)

  • Ինչո՞ւ է երբեմն մարգարեի խոսքերին ականջ դնելու և դրանք ընդունելու համար պահանջվում համբերություն և հավատք:

Ուսանողներին հրավիրեք դասարանով կամ փոքր խմբերով կարդալ հետևյալ սցենարը և քննարկել հետևյալ հարցերը.

Վերջին գերագույն համաժողովի մասին ընկերոջ հետ զրուցելիս, ձեր ընկերը պատմում է ձեզ այն մասին, որ դժվարանում է ընդունել Եկեղեցու ղեկավարներից մեկի կողմից ուսուցանված նյութը։ «Ի՞նչ պետք է անեմ, եթե համաձայն չեմ այն բանի հետ, որը մարգարեն է սովորեցրել», - հարցնում է նա:

  • Ինչո՞ւ կարող է դա դժվարին իրավիճակ լինել Եկեղեցու անդամի համար:

  • Ի՞նչ կարող եք ասել ձեր ընկերոջը, որպեսզի խրախուսեք նրան գործել համբերությամբ և հավատքով, քանի դեռ նա փորձում է լուծել իր մտահոգությունը: (Խրախուսեք ուսանողներին մտածել կամ կրկնել այն, ինչ նրանք սովորել են նախապատրաստական նյութի բաժին 2-ից

  • Ի՞նչն է ձեզ օգնել, որ Տիրոջ մարգարեներին հետևեք համբերությամբ և հավատքով։ Կամ ի՞նչ եք սովորել ընտանիքի անդամից կամ ընկերոջից, որի հետ դուք խոսել եք այդ հարցի վերաբերյալ (ինչպես առաջարկվում է նախապատրաստական նյութի բաժին 2-ում

Գրատախտակին գրեք (կամ ցուցադրեք) հետևյալ անավարտ սկզբունքը․ Երբ մենք համբերությամբ ու հավատքով ականջ ենք դնում Տիրոջ մարգարեներին …

Ուսանողների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 21․6 և ուշադրություն դարձրեք Տիրոջ խոստացած օրհնությանը՝ համբերությամբ ու հավատքով Նրա մարգարեներին հետևելիս։

  • Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում, որ «դժոխքի դռները չեն հաղթի ձեզ այո», որ «Տեր ձեր առջևից կցրի խավարի զորությունները», որ «երկինքները կցնցվեն՝ ձեր բարիքի համար»։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին՝ անավարտ սկզբունքի տակ)։

  • Որո՞նք են Տիրոջ մարգարեների վերջին ուսմունքները, որոնք կարող են պաշտպանել մեզ խավարի զորություններից և ստիպել, որ երկինքները ցնցվեն մեր բարիքի համար: (Կարող եք նախապատրաստել մի քանի օրինակներ, որ կիսվեք դրանցով)։

  • Ե՞րբ է մարգարեների խորհուրդներին համբերությամբ և հավատքով հետևելու ձեր պատրաստակամությունը առաջ բերել այդ օրհնություններից մի քանիսը:

Ուսանողներին ժամանակ տվեք, որ աղոթքով խորհեն, թե ինչ կարող են անել՝ Տիրոջ մարգարեներին ավելի մեծ համբերությամբ և հավատքով հետևելու համար: Դա իր մեջ կարող է ներառել այն, թե նրանք ինչպես կարող են ավելի լիարժեք գործել ըստ մարգարեական վերջին հրավերների և խորհուրդների: Հրավիրեք ուսանողներին գրի առնել այն մտքերն ու տպավորությունները, որոնք նրանք ստանում են։ Խրախուսեք նրանց գործել համաձայն հուշումների, որոնք ստանում են Հոգուց։

Տիրոջ մարգարեները ստանում են հայտնություն և հայտարարում են վարդապետություն ամբողջ Եկեղեցու համար:

Հորդորեք ուսանողներին հիշել Հայրամ Փեյջի և նրա քարի հետ ունեցած փորձառությունը նախապատրաստական նյութի ուսումնասիրությունից:

  • Ի՞նչ խնդիրներ էին առաջացրել Հայրամ Փեյջի ենթադրյալ հայտնությունները Եկեղեցու անդամների համար:

Հիշեցրեք ուսանողներին, որ Հայրամ Փեյջը ոչ միայն պնդում էր, որ ստանում է հայտնություն Եկեղեցու համար, այլ նաև նրա ենթադրյալ հայտնությունները հակասում էին սուրբ գրություններում ուսուցանվող վարդապետությանը և նախկինում Ջոզեֆ Սմիթի կողմից ստացված հայտնություններին: Հայրամ Փեյջի հայտնությունները ընդունողների թվում էին Ուիթմերների և Օլիվեր Քաուդերիի ընտանիքի անդամները:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 28.1-7 հատվածները և ուշադրություն դարձրեք Օլիվեր Քաուդերիին և Եկեղեցու անդամներին տված Տիրոջ ուսմունքներին։ Նշեք, որ հատված 7 -ում նշված «խորհուրդները» վերաբերում են «հոգևոր ճշմարտություններին, որոնք տրվում են միայն հայտնությամբ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Աստծո խորհուրդները», scriptures.ChurchofJesusChrist.org

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ով կարող է հայտնություն ստանալ ամբողջ Եկեղեցու համար։ (Ուսանողները կարող են բացահայտել մի շարք ճշմարտություններ, ներառյալ հետևյալը. Միայն նրանք, ովքեր ունեն Եկեղեցին ղեկավարելու բանալիներ, իրավունք ունեն ստանալ հայտնություն և վարդապետություն հաստատել ամբողջ Եկեղեցու համար

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունն օգնել մեզ, որ այլևս չխաբվենք։

Բացատրեք, որ Տիրոջ ընտրյալ մարգարեների ուսմունքների մեջ Եկեղեցու պատմության ողջ ընթացքում մեծ հետևողականություն է պահպանվում: Այնուամենայնիվ, որոշ անդամներ կարող են մտածել, թե ինչ պետք է անեն, երբ հանդիպեն Եկեղեցու ղեկավարի կողմից նախկինում արված որևէ հայտարարության, որը կարծես անհամատեղելի է այսօրվա ուսուցանվող վարդապետության հետ:

  • Ի՞նչ սկզբունքներով կարող ենք առաջնորդվել, որ ճանաչենք Տիրոջ վարդապետությունը, ինչպես ուսուցանել են Նրա ապրող մարգարեները: (Կարող եք ուսանողներին հրավիրել վերանայելու Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի և Նիլ Լ․ Անդերսենի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 3-ում

Որպես քննարկման մաս, դուք կարող եք կիսվել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերով.

Դուք գուցե միշտ չհասկանաք ապրող մարգարեի ամեն հայտարարությունը: Բայց, երբ դուք գիտեք, որ մարգարեն մարգարե է, դուք կարող եք մոտենալ Տիրոջը խոնարհությամբ և հավատով և խնդրել ձեր սեփական վկայությունը նրա վերաբերյալ, ինչ Նրա մարգարեն հրապարակել է: (Russell M. Nelson, “Stand as True Millennials,” Ensign, Oct. 2016, 31)

Կարող եք դասը եզրափակել՝ կիսվելով ապրող մարգարեների և համբերությամբ ու հավատքով նրանց հետևելու օրհնությունների մասին ձեր վկայությամբ։

Հաջորդ անգամ

Բացատրեք, որ հաջորդ դասին կանդրադառնան մի թեմայի, որի մասին Նախագահ Ռասել Մ. Նելսոնը խոսել է որպես՝ «այսօր Երկրի վրայի մեծագույն մարտահրավերի, մեծագույն նպատակի, և մեծագույն աշխատանքի մասին» («Իսրայելի հույսը» [համաշխարհային հոգևոր հավաք, հունիս 3, 2018թ], ներդիր՝ New Era և Ensign, 4–5, ChurchofJesusChrist.org, շեղագրերն ըստ բնօրինակի)։ Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը և պատրաստ եղեք քննարկել Իսրայելը հավաքելու մեծ գործին մասնակցելու նպատակներն ու օրհնությունները։

Տպել