Ինստիտուտ
Դաս 27. Ուսուցչի նյութ. Հայտնություն քահանայության վերաբերյալ


«Դաս 27․ Ուսուցչի նյութ. Հայտնություն քահանայության վերաբերյալ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 27․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 27․ Ուսուցչի նյութ

Հայտնություն քահանայության վերաբերյալ

1978թ. հունիսին Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը հայտնություն ստացավ Տիրոջից, որով հանվեցին սահմանափակումները քահանայության կարգումների և տաճարային արարողությունների վերաբերյալ աֆրիկական ծագում ունեցող Եկեղեցու սևամորթ անդամների համար։ Այս դասը կօգնի ուսանողներին բացատրել այս հայտնությանն առնչվող հանգամանքներն ու ճշմարտությունները, գործել հավատքով, երբ բախվում են դժվար հարցերի և իրավիճակների, և ձեռք բերել ավելի մեծ հասկացողություն, որ Աստված ղեկավարում է Իր Եկեղեցին՝ հայտնություններ տալով Իր ապրող մարգարեների միջոցով։

Ուսուցման առաջարկներ

Քահանայության և տաճարային սահմանափակումների վերաբերյալ հարցերին մենք կարող ենք մոտենալ հավատքի հեռանկարից:

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Պատմությունները կարող են ամրացնել հավատքը: «Պատմությունները կարող են օգնել կառուցել ուսանողների հավատքը Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ։ Դրանք կարող են հետաքրքրություն առաջացնել և օգնել ուսանողներին հասկանալ ավետարանը այլ մարդկանց փորձառությունների շնորհիվ։ Պատմությունները կարող են հատկապես արդյունավետորեն օգնել ուսանողներին հասկանալ ավետարանի սկզբունքները, որոնք բացահայտվել են սուրբ գրություններում: Ժամանակակից համատեքստում կամ սուրբ գրությունների համատեքստում ավետարանի սկզբունքները լուսաբանելով, պատմությունները կարող են օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես են այդ սկզբունքներն առնչվում իրենց կյանքին և նրանց մոտ ցանկություն առաջացնում կիրառել դրանք» (Gospel Teaching and Learning Handbook [2012], 5.5)։

Ցուցադրեք Եղբայր Ջորջ Ռիքֆորդի ուղեկցող նկարը.

Նկար
Եղբայր Ջորջ Ռիքֆորդ

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ջորջ Ռիքֆորդ անունով մարդու հետևյալ պատմությունը․

1969թ. Ջորջ Ռիքֆորդը՝ մի չափահաս երիտասարդ, ով ապրում էր Լեստերում (Անգլիա), հանդիպեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներին: Ջորջը սկզբում մերժեղ նրանց ուղերձը, բայց, ի վերջո, սկսեց հանդիպել միսիոներներին: Երեք ամիսների եռանդուն դասերից հետո Ջորջը մի առավոտ արթնացավ համոզմունքով, որ Եկեղեցին ճշմարիտ է:

Ջորջը անհամբեր էր իր նոր վկայութամբ կիսվելու երեցների հետ, բայց նախքան կկարողանար անել այդ, երեցները տեղեկացրին, որ նա չի կարողանալու ստանալ քահանայություն, եթե պետք է միանար Եկեղեցուն իր խառը ռասայական ժառանգությունով, որը ներառում էր աֆրիկական սևամորթ ծագումը:

Այդ նորությունը հուսահատեցրեց Ջորջին: Նա հիշում էր. «Իմ արձագանքը թշնամական էր»: Ես շատ հարձակողական էի տրամադրված և թեժ քննարկումից հետո ես ստիպեցի նրանց հեռանալ: Ես իրոք հանդիմանեցի նրանց խտրականության և ռասիզմի դրսևորման մեջ»:

Երբ միսիոներները հեռացան, Ջորջը արտասվեց: (Sես Elizabeth Maki, “I Will Take It In Faith,” history.ChurchofJesusChrist.org։)

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք նախապատրաստական նյութի բաժին 1-ի վրա: Տվեք նրանց հետևյալ հարցը, թույլ տալով նրանց որոշ ժամանակ մտածել, թե ինչպես կպատասխանեին.

  • Եթե ինչ-որ մեկը հարցներ ձեզ, թե ինչու գոյություն ունեին քահանայության և տաճարային սահմանափակումները, ո՞ր կարևոր կետերը կցանկանայիք քննարկել: (Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին։)

Հրավիրեք ուսանողներին անդրադառնալ հարցերին, որ նրանք ունեն քահանայության և տաճարային սահմանափակումների վերաբերյալ: Խրախուսեք նրանց մտածել այդ հարցերի շուրջ և ուշադրություն դարձնել Սուրբ հոգու քննարկումներին ու ոգեշնչմանը, որը կարող է օգնել պատասխանել այդ հարցերին:

Ցուցադրեք հետևյալ հայտարարությունը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

Այսօր Եկեղեցին ժխտում է այս հարցի շուրջ նախկինում առաջադրված տեսակետներն առ այն, որ սև մաշկը Աստծո շնորհից զրկված լինելու կամ անեծքի նշան է, սև մաշկը վկայում է նախաերկրային կյանքի անարդար արարքների մասին, տարբեր ռասաների միջև ամուսնությունը մեղք է, և սևամորթները կամ որևէ այլ ռասա կամ ազգություն ինչ-որ կերպ ավելի ցածր դիրք են գրավում, քան մեկ ուրիշը։ Եկեղեցու ղեկավարներն այսօր միաձայն դատապարտում են ռասիզմի բոլոր դրսևորումները, որոնք եղել են նախկինում և կան այսօր։ (“Race and the Priesthood,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր խուսափել նախկինում տրված պատճառները շահարկելուց, թե ինչու են գոյություն ունեցել քահանայության և տաճարային սահմանափակումները։

Խնդրեք ուսանողներին պատմել, թե նրանք ինչ գիտեն այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրին Տիրոջ հայտնությանը, որով հանվեցին քահանայության և տաճարային սահմանափակումները:

Բացատրեք, որ Պաշտոնական Հայտարարություն 2-ը պարունակում է պաշտոնական հայտարարություն հայտնության մասին, որը ստացել էր Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը, և ընդունվել ու հաստատվել էր Առաջին Նախագահության նրա Խորհրդականների և Տասներկու Առաքյալների Քվորումի տասը անդամների կողմից 1978թ.։

Հրավիրեք որևէ ուսանողի մտքում կարդալ Պաշտոնական Հայտարարություն 2-ի «Թանկագին Եղբայրներ» բառերի ներքո գտնվող առաջին երկու պարբերությունները։ Խնդրեք նրանց փնտրել, թե Եկեղեցու ղեկավարներն ինչի վկան էին եղել և հաղորդել իրենց գրածի մասին։

Ապա՝ ուսանողներին հրավիրեք նախապատրաստական նյութի բաժին 2-ից պատմել Եղբայր Բիլի Ջոնսոնի և Գանայի նրա համայնքի մասին պատմությունը։

  • Այս անհատներն ինչպե՞ս էին օրինակ ծառայում «այն մարդկանց հավատարմության, որոնցից քահանայությունը հետ էր պահվել»:

Ուսանողներից մեկին խնդրեք ավելին կարդալ Ջորջ Ռիքֆորդի պատմությունից և հրավիրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե Ջորջն ինչպես ընտրեց գործել հավատքով, երբ իմացավ քահանայության սահմանափակման մասին:

Մի օր Ջորջը իր մոտ ընկերոջ հետ խոսում էր միսիոներների հետ ունեցած իր փորձառության մասին և սկսեց ուսուցանել իր ընկերոջը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Նա հիշում է. «Երբ ես պատմում էի այդ պատմությունը, ես ավելի էի ոգևորվում, ապա ինչ-որ բան սկսվեց ու ես պարզապես ճառագայթում էի»:

Այդ փորձառությունը հաստատեց Ջորջի վկայությունը, բայց նրա մտահոգությունները քահանայության սահմանափակման մասին դեռևս մնում էին: Երբ նա աղոթեց լրացուցիչ հասկացողություն ստանալու համար, ստացավ հետևյալ ուղերձը. «Դու պարտավոր չես հասկանալ ամեն ինչ իմ ավետարանի մասին, նախքան դու պարտավորություններով կկապվես դրա հետ: Ինչո՞ւ դու ցույց չես տալիս քո հավատքը՝ ընդունելով այն, ինչ լսել ես, և մնացած ամեն բան իմ ձեռքը հանձնելով»:

Ուղերձը հանգստություն բերեց Ջորջին, և նա աղոթքով պատասխանեց. «Այո, Տե՛ր, ես կընդունեմ: Ես կընդունեմ այն հավատքով: Ի դեպ, շնորհակալություն»: Երկու ամիս անց Ջորջը մկրտվեց և դարձավ Եկեղեցու հավատարիմ անդամ:

1975թ. (քահանայության վերաբերյալ հայտնությունից երեք տարի առաջ) Ջորջը գրել է, որ ինքն ընդունել է «քահանայության արգելքը հավատքով, առանց վերապահության» և արտահայտել է իր համոզմունքն առ այն, որ անկախ այն ժամանակ իր վիճակից, Աստված արդար էր: Ես պարզապես երախտապարտ եմ, որ Տիրոջ քահանայությունը կրկին երկրի վրա է՝ իր բոլոր ուղեկցող օրհնություններով, իշխանությամբ և պարտականություններով հանդերձ: Ինձ համար քիչ նշանակություն ունի, թե ով ունի այն և ով չունի, այլ, թե ինչպես է այն օգտագործվում»: (In Maki, “I Will Take It in Faith,” history.ChurchofJesusChrist.org)

  • Ի՞նչ կարող ենք սովորել Ջորջ Ռիքֆորդի օրինակից, որը կարող է օգնել մեզ, երբ մենք անպատասխան հարցեր ունենք ավետարանի վերաբերյալ։ (Երբ ուսանողները կիսվեն պատասխաններով, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Երբ մենք անպատասխան հարցեր ունենք, մենք կարող ենք առաջ ընթանալ հավատքով, մինչ ապավինում ենք լույսին և գիտելիքներին, որոնք Աստված է տվել մեզ։)

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն օգնել ինչ-որ մեկին, ով մաքառումների մեջ է իր հավատքի հետ՝ ավետարանի մասին անպատասխան հարցերի պատճառով:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Նիլ Լ Անդերսեն

Հավատքը երբեք բոլոր հարցերին պատասխան չի պահանջում, այլ հաստատում ու քաջություն է փնտրում՝ առաջ շարժվելու, երբեմն ընդունելով. «Ես չգիտեմ ամեն բան, սակայն գիտեմ բավականաչափ, որպեսզի առաջ գնամ աշակերտության ճանապարհով»: (Նիլ Լ Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 66)

  • Աստծո տված լույսն ու գիտելիքը ինչպե՞ս է օգնել ձեզ առաջ ընթանալ հավատքով, երբ դուք բախվում եք անպատասխան հարցերի կամ անորոշ իրավիճակների:

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել ինչ-որ մեկին, ով մաքառում է անպատասխան հարցերի հետ՝ հավատքով առաջ գնալու համար:

Ժամանակ տվեք ուսանողներին խորհել, թե նրանք ինչպես կարող են կիրառել հավատքով գործելու սկզբունքն իրենց կյանքում կամ օգտագործեն այն՝ օգնելով իրենց ծանոթներից մեկին։ Հանձնարարեք ուսանողներին իրենց օրագրերում գրանցել իրենց ծրագիրը:

Քահանայությունը և տաճարային օրհնությունները տարածվել են Եկեղեցու յուրաքանչյուր արժանավոր անդամի վրա

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Պաշտոնական Հայտարարություն 2-ի երրորդ և չորրորդ պարբերությունները «Թանկագին Եղբայրներ» խոսքերի ներքո, որոնք սկսվում են «Նա լսեց մեր աղոթքները» բառերով։

  • Այս պարբերություններից ինչ ենք սովորում այն մասին, թե Տերն ինչպե՞ս է ուղղորդում Իր Եկեղեցին։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը․ Տերը ղեկավարում է Եկեղեցին Իր մարգարեներին տրված հայտնության միջոցով։)

  • Ձեր կյանքում ե՞րբ եք տեսել, որ Տերը ուղղորդում է Իր Եկեղեցին Իր մարգարեներին տրված հայտնության միջոցով։

Բացատրեք, որ քահանայության վերաբերյալ հայտնության ընդունման հաջորդ օրը Ջորջ Ռիքֆորդը քահանա կարգվեց Ահարոնյան Քահանայությունում և շուտով ստացավ Մելքիսեդեկյան Քահանայություն: 1978թ. հոկտեմբերին Ջորջը և նրա կինը՝ Ջունը, իրենց չորս երեխաների հետ միասին կնքվեցին հավերժական ընտանիքում Լոնդոն Անգլիա տաճարում (see Maki, “I Will Take It in Faith,” history.ChurchofJesusChrist.org):

  • Ի՞նչ ազդեցություն ունեցավ այդ հայտնությունը Եկեղեցու, նրա անդամների և մարդկանց վրա աշխարհում:

Ցուցադրեք հետևյալ ելույթը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

Հիսուս Քրիստոսի ավետարանը բոլորի համար է: Մորմոնի Գիրքն ասում է, «բոլորը նույնն են Աստծո համար, … սև և սպիտակ, ստրուկ և ազատ, այր թե կին» (2 Նեփի 26․33)։ Սա է Եկեղեցու պաշտոնական ուսմունքը։ (“Race and the Church: All Are Alike Unto God,” Feb. 29, 2012, newsroom.ChurchofJesusChrist.org)

Եզրափակեք դասը՝ հրավիրելով ուսանողներին քննարկել (կամ կիրառել), թե, ըստ իրենց սովորածի, ինչ պատասխան կարող են տալ, երբ նրանց հարցնեն, թե ինչու Եկեղեցին որոշ ժամանակ աֆրիկական ծագում ունեցող տղամարդկանց չէր կարգում որպես քահանա։ Շեշտեք, որ տեղին է մյուսներին ասել, որ մենք չգիտենք, թե ինչու սկսվեց քահանայության սահմանափակումը։ Սակայն դուք կարող եք կիսվել և վկայել այն ճշմարտությունների մասին, որոնք դուք գիտեք, ինչպես օրինակ՝ այս դասի ժամանակ սովորած ճշմարտությունները։

Հաջորդ անգամ

Բացատրեք ուսանողներին, որ հաջորդ դասին պատրաստվելիս նրանք կուսումնասիրեն, թե հին ու նոր մարգարեներն ինչ են ուսուցանել Հիսուս Քրիստոս Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ճակատագրի մասին: Խրախուսեք ուսանողներին պատրաստված գալ՝ քննարկելու, թե ինչ եղանակներով կարող են օգնել Տիրոջ փրկության աշխատանքին վերջին օրերում: