Ինստիտուտ
Դաս 25. Դասարանի նախապատրաստական նյութ. Իրավահաջորդությունը նախագահությունում և գաղթը դեպի արևմուտք


«Դաս 25. Դասարանի նախապատրաստական նյութ. Իրավահաջորդությունը նախագահությունում և գաղթը դեպի արևմուտք», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 25․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Նկար
Առաջ, միշտ առաջ․ ըստ Գլեն Ս. Հոփկինսոնի

Բրիգամ Յանգն առաջ է նայում, երբ Սրբերը հեռանում են Նավուից։

Դաս 25․ Դասարանի նախապատրաստական նյութ

Դաս 25. Իրավահաջորդությունը նախագահությունում և գաղթը դեպի արևմուտք

Ջոզեֆ և Հայրում Սմիթների մահվան մասին հայտարարելուց հետո լրագրային մի հոդված եզրակացրեց՝ «Սա մորմոնիզմի վերջն է» (Weekly Herald, July 13, 1844, 220): Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահվան պատճառով դրսի շատ դիտորդներ կարծում էին, որ Եկեղեցին կքայքայվի: Իսկ Եկեղեցու անդամները հարցնում էին, թե ով կառաջնորդի իրենց: Այս նյութն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե Տերն ինչպես է շարունակում առաջնորդել Իր Եկեղեցին մարգարեի մահից հետո:

Բաժին 1

Ո՞վ է ղեկավարում Տիրոջ Եկեղեցին, երբ մարգարեն մահանում է:

Ավարտեք հետևյալ տարբերակներից մեկը այս բաժնի համար:

  1. Դիտեք տեսանյութը՝ «The Succession Crisis after Joseph Smith’s Murder» (8:03), ապա ավարտեք այս բաժնի վերջում տրված խորհելու վարժությունը:

  2. Ուսումնասիրեք հետևյալ նյութը, իսկ հետո ավարտեք խորհելու վարժությունը:

Բացատրեք, որ Նավուի Սրբերին հուսահատության զգացում էր պատել Ջոզեֆ և Հայրում Սմիթների մահվանից հետո։ Շփոթության այդ ժամանակաշրջանում որոշ մարդիկ պնդում էին, որ նրանք իրավունք ունեն ղեկավարելու Եկեղեցին։ Այդ մարդկանցից մեկը Սիդնի Ռիգդոնն էր:

Ջոզեֆի մահվան ժամանակ Բրիգամ Յանգն ու մյուս Առաքյալները ծառայում էին Միացյալ Նահանգների արևելյան միսիաներում: 1844թ. հուլիսի 16-ին Բրիգամը մի նամակ ստացավ, որում նկարագրվում էր Ջոզեֆ և Հայրում Սմիթների սպանությունները։

Երբ Բրիգամը կարդաց նամակը, շատ ճնշվեց և հուսահատության զգացումը պատեց նրան: Նա երբեք այդքան հուսահատված չէր եղել:

Նրա մտքերն անմիջապես դարձան դեպի քահանայությունը: Ջոզեֆը կրում էր բոլոր բանալիները, որոնք անհրաժեշտ էին Սրբերին օժտելու և հավերժության մեջ նրանց կնքելու համար: Առանց այդ բանալիների Տիրոջ աշխատանքը չէր կարող առաջ շարժվել: Մի պահ Բրիգամը վախեցավ, որ Ջոզեֆը դրանք իր հետ գերեզման էր տարել:

Հետո, հայտնության պահին Բրիգամը հիշեց, որ Ջոզեֆը բանալիները շնորհել էր Տասներկու Առաքյալներին: Ձեռքը ուժեղ խփելով ծնկին, նա ասաց. «Արքայության բանալիները հենց այստեղ են եկեղեցու հետ:» (Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 [2018], 559)

1844թ. օգոստոսին Տասներկուսը և Եկեղեցու այլ ղեկավարները հավաքվեցին խորհրդի: Այս ժողովի ժամանակ Սիդնի Ռիգդոնը, ով դժգոհ էր Եկեղեցուց, հայտարարեց, որ քանի որ ինքը նախկինում կանչված և կարգված է եղել որպես Ջոզեֆ Սմիթի խոսնակ (տես Վարդապետություն և Ուխտեր 100․9), ապա նրա պարտավորությունն էր «հսկելու, որ եկեղեցին կառավարվեր պատշաճ կերպով» (in History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume F-1, 295, josephsmithpapers.org):

Երբ Սիդնի Ռիգդոնն ավարտեց իր ելույթը, Բրիգամ Յանգը հայտարարեց․

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

Ջոզեֆը մեզ [վկայակոչելով Տասներկուսի Քվորումը] է շնորհել Առաքյալ լինելու բոլոր բանալիները և իշխանությունը, որը նա կրում էր մինչև մահը։ (Brigham Young, in History, 1838–1856, volume F-1, 296, josephsmithpapers.org)

Հաջորդ օրը Նավուի Սրբերը հավաքվեցին լսելու Սիդնի Ռիգդոնին, ով պետք է բանավիճեր, որ ինքը պետք է ղեկավարի նրանց: Նրա ելույթից հետո Բրիգամ Յանգը կարճ ելույթ ունեցավ, երաշխավորելով, որ Տասներկուսի Քվորումի անդամները, ովքեր համատեղ կրում էին քահանայության բոլոր բանալիները, որոնք վերականգնվել էին Մարգարե Ջոզեֆ Սմիթին, առայժմ ղեկավարում են Եկեղեցին:

Երբ Էմիլի [Հոյթը] լսեց Բրիգամ Յանգի ելույթը, նա արագ նայեց նրան, որպեսզի համոզվի՝ արդյոք Ջոզեֆը չէ՞ր խոսում: Նրա դեմքին Ջոզեֆի արտահայտությունն էր, նրա դատողության մեթոդը և նույնիսկ նրա ձայնի հնչյունները: …

Յոթ տարի անց Էմիլին գրանցեց իր փորձառությունն այն մասին, թե ինչպես էր հետևում Սրբերին ուղղված Բրիգամի ելույթին, վկայելով, որ բեմին կանգնած արտաքինով և ձայնով նա այնքան նման էր Ջոզեֆին: Հետագա տարիներին տասնյակ Սրբեր նրա վկայությանն ավելացրին իրենցը, նկարագրելով, որ տեսան, թե այդ օրը Ջոզեֆի մարգարեական թիկնոցն ինչպես ընկավ Բրիգամի վրա: (Սրբեր, 1:565–66)

Վիլֆորդ Վուդրուֆը գրել է․ «Եթե ես չտեսնեի նրան [Բրիգամին] իմ սեփական աչքերով, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, որ դա Ջոզեֆ Սմիթը չէր» (in History of the Church, 7:236)։

Երբ Բրիգամ Յանգը հայտարարեց, որ Ջոզեֆը առաքյալների բանալիներն ու զորությունները, ինչպես նաև Սուրբ Հոգու հաստատող վկայությունը շնորհել է Տասներկուսին, Սրբերը հասկացան Տիրոջ կամքը և հաստատեցին Տասներկու Առաքյալների Քվորումին՝ որպես Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու ղեկավարներ:

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Քննարկեք, թե Երկնային Հայրը ինչպես հայտնի դարձրեց Իր կամքն ու Իր սերը Սրբերի հանդեպ՝ ցույց տալով նրանց, որ Բրիգամ Յանգն ու Տասներկու Առաքյալները պետք է ղեկավարեին Եկեղեցին։ Ինչպե՞ս եք հասկացել, որ նրանք, ովքեր ներկայումս ղեկավարում են Եկեղեցին, ընտրված են և կանչված են Աստծո կողմից:

Բաժին 2

Տերն ինչպե՞ս կարող է առաջնորդել մեզ, երբ ապագան անորոշ է թվում:

1846թ. Սրբերի հանդեպ աճող հալածանքների պայմաններում Տասներկու Առաքյալները ծրագրում են հեռանալ Նավուից և գնալ արևմուտք: 1842թ. Ջոզեֆ Սմիթը մարգարեացել էր, «որ Սրբերը կշարունակեին տառապել դժբախտություններից և կքշվեն դեպի Ռոքի լեռները … [և կհիմնեն] բնակավայրեր, կկառուցեն քաղաքներ ու … կդառնան հզոր ժողովուրդ Ռոքի լեռներում» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 517):

Նկար
Բրիգամ Յանգն առաջ է նայում, երբ Սրբերը հեռանում են Նավուից։

Բրիգամ Յանգը առաջնորդում է Սրբերին Նավուից հեռանալիս։

Մինչ Սրբերը պատրաստվում էին հեռանալ Նավուից, նրանք նաև աշխատում էին ավարտել Նավուի տաճարը: Երբ կառուցումը մոտենում էր ավարտին, հազարավոր Սրբեր գիշեր ու ցերեկ գալիս էին տաճար՝ օժտում և կնքման արարողություններ ստանալու համար: Քույր Սառա Րիչը ասել է.

Նկար
Սառա Րիչ

Եթե չլիներ այն հավատը և գիտելիքը, որը տրվել էր մեզ այդ տաճարում Տիրոջ Հոգու ազդեցության և օգնության շնորհիվ, մեր ճամփորդությունը նման կլիներ խավարի մեջ թռիչք կատարելուն: … Բայց մենք հավատում էինք մեր Երկնային Հորը և վստահում էինք Նրան, զգալով, որ մենք Նրա ընտրյալ ժողովուրդն ենք: (Sarah Rich, in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 30)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը խոսել է այն Սրբերի մասին, ովքեր Նավուում էին այդ ժամանակ.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Նավուի Տաճարում Տիրոջ հետ կապած նրանց ուխտերը պաշտպանություն էին նրանց համար դեպի արևմուտք կատարած ճամփորդության ժամանակ, ինչպես որ մեզանից յուրաքանչյուրի համար՝ այսօր և մեր ողջ կյանքի ընթացքում։ (Robert D. Hales, “Temple Blessings,” New Era, Feb. 2014, 4)

Երբ հալածանքները սաստկացան, Սրբերը վերջացրին իրենց ծրագրերը, և 1846թ. փետրվարին Սրբերի առաջին մեծ խումբը սկսեց ուղևորությունը Այովայով: Նրանք բախվեցին դաժան ձմեռային եղանակային պայմանների, սննդի պակասի և կազմալուծման խնդիրների հետ: Գարունը իր հետ բերեց մշտական անձրևներ, հորդ առվակներ և ցեխ, որոնք սահմանափակում էին Սրբերի ուղևորությունը, հասցնելով ընդամենը 483 կմ 131 օրում: Այս հետաձգումների և պաշարների սպառման արդյունքում Բրիգամ Յանգը դադարեցրեց ճամփորդությունը և հիմնեց ճանապարհային մի կայան, որը կոչվեց Վինթեր Քուորթերս: Մինչև աշուն Վինթեր Քուորթերսի բնակչությունը արագորեն աճեց՝ դառնալով ավելի քան 7000 մարդ:

Նկար
Վինթեր Քուորթերս, ըստ Գրեգ Օլսենի

Շատերը հիվանդացել էին թերսնուցման և վատ եղանակային պայմանների հետևանքով, իսկ ոմանց հավատքը փորձության էր ենթարկվել: Այս անտանելի հանգամանքները 1846-47թթ. ձմեռը դարձրին Բրիգամ Յանգի կյանքի ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկը: Նա իրեն զգում էր «ինչպես մի մեծ ընտանիքի հայր՝ շուրջը հավաքված երեխաներով, իսկ ավելի ուշ վերհիշում էր, որ իր պարտականությունները ճնշում էին իրեն՝ ինչպես «քսանհինգ տոննանոց ծանրություն» (“This Shall Be Our Covenant,” Revelations in Context [2016], 307–8; see also Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 2, No Unhallowed Hand, 1846–1893 [2020], 40–44, 46–51):

Այս բեռի տակ կքած՝ Բրիգամ Յանգը առաջնորդություն էր աղերսում Տիրոջից և հայտնություն ստացավ «Տիրոջ Խոսքը և Կամքն Իսրայելի ճամբարի վերաբերյալ՝ դեպի արևմուտք նրանց ճամփորդելու մասին» (Վարդապետություն և Ուխտեր 136.1): Երբ ուսումնասիրեք այս հայտնության հետևյալ բաժինները, նշեք Սրբերին տված Տիրոջ հրահանգներն ու խոստումները:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 136.2, 8, 10–11, 21–22:

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը հետաքրքիր գաղափար է տվել Վարդապետություն և Ուխտեր 136 գրանցված հայտնության մասին: Նա ասել է.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքս

Հայտնություն ստանալու ցանկացած ջանքի հիմքում ընկած է պարտավորվածությունը՝ անել ամեն բան մեր սեփական ջանքերով և խոհեմությամբ: Սա նշանակում է, որ մենք պետք է ծառայենք և աշխատենք:

Մեր ծառայությամբ և աշխատանքով առաջ գնալը կարևոր եղանակ է հայտնության իրավունք ստանալու համար: Սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում ես նկատել եմ, որ Աստծո զավակները հայտնության մեծ բաժին ստանում են այն ժամանակ, երբ շարժման մեջ են, այլ ոչ թե նստած իրենց բնակարաններում սպասում են, թե Տերը երբ է ասելու, թե որն է լինելու նրանց առաջին քայլը:

Օրինակ՝ կարևոր է նշել, որ «Տիրոջ Խոսքը և Կամքն Իսրայելի ճամբարի վերաբերյալ՝ դեպի արևմուտք նրանց ճամփորդելու մասին» հայտնությունը (Վ&Ու 136.1) չէր տրվել Նավուում՝ որպես Տասներկուսի Քվորումի ծրագրված մեկնումը Նավուից, … ոչ էլ այն տրվել էր Միսիսիպի գետի արևմտյան ափին: … Հարթավայրերով Սրբերի շարժը առաջնորդելու հայտնությունը տրվել է 1847թ. հունվարի 14-ին, երբ Սրբերը արդեն անցել էին դեպի լեռների հովիտ տանող ճանապարհի երրորդ մասը: (Dallin H. Oaks, “In His Own Time, in His Own Way,” Ensign, Aug. 2013, 22, 24)։

Մեկ րոպե մտածեք, թե Նախագահ Օուքսի այս գաղափարը որքանով կիրառելի կլինի ձեր սեփական հարցերի և որոշումների համար, որոնք ազդում են ձեր ապագայի վրա:

Նկար
Ռահվիրաները մուտք են գործում Սոլթ Լեյքի Հովիտ, ըստ Քինգ Դրիգսի

1847թ. ապրիլի սկզբին Բրիգամ Յանգը Սրբերի առաջին խմբի հետ հեռացավ Վինթեր Քվոթերսից: Չորս ամսում նրանք ճամփորդեցին ավելի քան 1660 կիլոմետր և Սոլթ Լեյքի հովիտ ժամանեցին 1847 թվականի հուլիսի 24-ին։ Վիլֆորդ Վուդրուֆը գրել է, որ երբ Բրիգամ Յանգը տեսավ հովիտը, «մի քանի րոպե նա տարվեց տեսիլքով։… … Երբ տեսիլքն անցավ, նա ասաց․ «Բավական է։ Սա է ճիշտ վայրը։ Քշեք» (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 146)։ Մինչև հոկտեմբեր մոտ 1700 Սրբեր արդեն բնակություն էին հաստատել Յուտայում: Սակայն մոտ 10000 Սրբեր դեռևս ապրում էին Միսսուրիի գետի ափին՝ Այովայում և Նեբրասկայում, և ճամփորդելու էին արևմուտք հաջորդ հինգ տարիների ընթացքում (see “Sustaining a New First Presidency in 1847,” ChurchofJesusChrist.org):

Ավելի քան երեք տարի Տասներկու Առաքյալները առաջնորդել էին Եկեղեցին Առաջին Նախագահության բացակայության պայմաններում: 1847թ. դեկտեմբերին Առաքյալները հանդիպեցին Քանսլ Բլաֆսում (Այովա), որտեղ դեռևս շատ Սրբեր էին ապրում: Նրանք հավաքվել էին մի փոքր փայտաշեն տանը՝ քննարկելու Առաջին Նախագահության վերակազմավորումը: «Սուրբ Հոգու հրաշալի դրսևորումը հեղվել էր ներկաների վրա», և Տասներկուսը միաձայն հաստատեցին ավագ Առաքյալ Բրիգամ Յանգին՝ որպես Եկեղեցու Նախագահ (Autobiography of Bathsheba W. Smith, 12, Church History Library, Salt Lake City; spelling standardized; see also Saints, 2:87–89, 92–95):

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք, թե Տերն ինչպես առաջնորդեց Սրբերին, երբ նրանք ուղևորվում էին դեպի Սոլթ Լեյքի հովիտ: Ե՞րբ եք զգացել, որ Տերը առաջնորդում է ձեր կյանքը: Ինչի՞ վրա կարող եք կենտրոնանալ, որպեսզի ավելի շատ առաջնորդություն ստանաք Տիրոջից։