Ինստիտուտ
Դաս 26. Ուսուցչի նյութ. Եկեղեցին արևմուտքում


«Դաս 26․ Ուսուցչի նյութ. Եկեղեցին արևմուտքում», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 26․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 26․ Ուսուցչի նյութ

Եկեղեցին արևմուտքում

Եկեղեցու հաստատումը Միացյալ Նահանգների արևմուտքում հավատքի ուշագրավ պատմություն է: Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա դասեր սովորել հավատարիմ Սրբերից, ովքեր իրենց հիմքը կառուցեցին Հիսուս Քրիստոսի վրա և իրենց կյանքը նվիրեցին Նրա արքայության կառուցմանը: Դա կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ Եկեղեցու պատմության այդ ժամանակաշրջանի մի ողբերգական իրադարձություն, որը ցուցադրում էր, թե մարդիկ ինչպես էին լրջորեն հեռացել Փրկիչի ավետարանից. Մաունթ Մեդոուսի ջարդը:

Ուսուցման առաջարկներ

Սրբերը շարունակում էին կառուցել Տիրոջ թագավորությունը հավատքի և զոհաբերության միջոցով:

Ցուցադրեք ուղեկցող գոբելենի պատկերը կամ ձերը բերեք դասարան: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ գոբելենը ստեղծվում է շատ թելերի բարդ համակցությունների միահյուսումով, որը ստեղծում է գեղեցիկ նկար կամ պատկեր:

Նկար
Մարգարեների և տաճարների գոբելեն

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Յոթանասունից Երեց Սթիվեն Ե. Սնոուի հետևյալ խոսքերը, ով նախկինում ծառայել է որպես Եկեղեցու պատմաբան և մատենագիր:

Նկար
Սթիվեն Ե. Սնոու

Եթե կարծում եք, որ Եկեղեցու պատմությունը խճանկար է կամ գոբելեն, ապա պետք է իմանաք նաև, որ այն ամենահարուստ ու գեղեցիկ բանն է, որը ես երբևէ տեսել եմ: Եթե դուք ուշադիր ուսումնասիրեք այն, ապա այդ գեղեցիկ խճանկարում կամ գոբելենում կգտնեք մի քանի յուրահատուկ թելեր, և եթե դուք դիպչեք կամ կենտրոնանաք այդ թելերի վրա, ապա բաց կթողնեք մեր պատմության հրաշալի ուղերձը: Եթե մի քայլ հետ գնաք և նայեք ամբողջ խճանկարին կամ գոբելենին, ապա կտեսնեք, որ այն շատ գեղեցիկ է: (Steven E. Snow, “Start with Faith: A Conversation with Elder Steven E. Snow,” Religious Educator, no. 3 [2013], 11)

Բացատրեք, որ արևմուտքում Եկեղեցու վաղ շրջանի պատմությունից կան հազարավոր պատմություններ հավատարիմ Սրբերի մասին, որոնց ջանքերը՝ հետևել Հիսուս Քրիստոսին և կառուցել Տիրոջ Եկեղեցին, ստեղծել են հավատքի մի գեղեցիկ գոբելեն:

Պարզեք, թե ո՞ր ուսանողը ո՞ր պատմությունն է կարդում նախապատրաստական նյութի բաժին 1-ից Յուրաքանչյուր պատմության համար հրավիրեք որևէ ուսանողի անել հետևյալը.

  1. Ամփոփեք պատմությունը, որը նա կարդաց.

  2. Բացատրեք, թե Վերջին Օրերի Սուրբը կամ Սրբերն ինչպես ցուցադրեցին իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի հանդեպ:

  3. Կիսվեք դասերով կամ սկզբունքներով, որոնք նա սովորեց պատմությունից:

Թույլ տվեք, որ մյուս ուսանողները, ովքեր կարդացել են նույն պատմությունը, ավելացնեն իրենց գաղափարները, նախքան հաջորդ պատմությանն անցնելը:

Մի քանի Վերջին Օրերի Սրբեր ծրագրեցին և իրականացրին Մաունթ Մեդոուսի ջարդը:

Ցուցադրեք ուղեկցող պատկերը և բացատրեք ուսանողներին, որ դա Մաունթ Մեդոուսի ջարդի հուշարձանն է, որը կառուցվել է Եկեղեցու կողմից հարավային Յուտայում: Բացատրեք, որ ցավոք Մաունթ Մեդոուսի ողբերգությունը տխրալի թել է՝ հյուսված Սրբերի պատմության մեջ:

Նկար
Մաունթ Մեդոուսի հուշարձանը

Հարցրեք ուսանողներին, թե նրանք ինչ սովորեցին, երբ կարդացին Մաունթ Մեդոուսի ջարդի մասին: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ 1857թ. սեպտեմբերի 11-ին մոտ 50-60 տեղական ոստիկաններ հարավային Յուտայից, որոնց աջակցում էին մի քանի ամերիկյան հնդիկ դաշնակիցներ, կոտորեցին մոտ 120 գաղթականների, ովքեր կառքերով ճամփորդում էին դեպի Կալիֆորնիա: Միայն 17 երեխաների խնայեցին:

  • Ի՞նչ իրադարձություններ և ընտրություններ հանգեցրին Մաունթ Մեդոուսի ջարդին: (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին մի քանի րոպե տվեք վերանայելու նախապատրաստական նյութի բաժին 2-ը։)

Ուսանողներին խնդրեք սուրբ գրություններից կիսվել սկզբունքներով և ճշմարտություններով, որոնք կարող էին օգնել այս բնակիչներին ուրիշ ընտրություններ կատարել: (Որոշ օրինակներ կարող են ընդգրկել՝ Առակաց 28.13, 3 Նեփի 12.24–25, 43–44, Վարդապետություն և Ուխտեր 64.9–11:)

  • Մենք ի՞նչ դասեր կարող ենք սովորել Մաունթ Մեդոուսի ջարդի ողբերգությունից: (Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին։)

Կարող եք ուսանողներին մի քանի րոպե հատկացնել, որպեսզի գրեն կամ ասեն, թե այս սկզբունքներն ինչպես կարող էին կանխել անհարկի տառապանքներն իրենց կյանքում:

Բացատրեք, որ քանի որ տեղական Եկեղեցու որոշ անդամներ ու ղեկավարներ պատասխանատու էին Մաունթ Մեդոուսի ջարդի կազմակերպման և իրագործման համար, որոշ մարդիկ թույլ տվեցին, որ այդ իրադարձությունը բացասական կերպով անդրադառնա ողջ Եկեղեցու մասին իրենց կարծիքի վրա։

  • Ի՞նչ կարող եք ասել ինչ-որ մեկին, ով բացասական կարծիք ունի Եկեղեցու մասին Մաունթ Մեդոուսի ջարդի պատճառով: (Խրախուսեք ուսանողներին օգտագործել իրենց սովորածը նախապատրաստական նյութի բաժին 2-ից ։)

Հրավիրեք ուսանողներին կարդալ և գտնել որևէ սկզբունք Հելաման 5.12-ից: Ցուցադրեք հետևյալ խոսքերը. Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն և խնդրեք դասարանին փնտրել, թե այն ինչպես է լուսաբանում Հելաման 5.12-ում ուսուցանվող սկզբունքը:

Ջեյմս Սանդերսը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ է և Նենսի Սաֆրոնա Հաֆի ծոռը, այն երեխաներից մեկը, ով փրկվեց ջարդի ժամանակ: Եղբայր Սանդերսը կիսվել է ջարդի մասին իր զգացմունքներով. «Ես դեռևս ցավ եմ զգում, ես դեռևս բարկություն ու տխրություն եմ զգում, որ այդ ջարդը տեղի է ունեցել: … Բայց ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր արել են դա, պատասխանատու կլինեն Տիրոջ առաջ, և դա ինձ խաղաղություն է բերում»։ … Եղբայր Սանդերսը ասել է. «Իմացությունը, որ իմ նախնին սպանվել է ջարդերի ժամանակ, չի ազդել իմ հավատքի վրա, քանի որ այն հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա, ոչ թե Եկեղեցու որևէ անձնավորության վրա» (in Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, Sept. 2007, 21):

  • Հելաման 5.12 հատվածում ուսուցանված սկզբունքն ինչպե՞ս է լուսաբանվում Ջեյմս Սանդերսի խոսքերում: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Կառուցելով մեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հիմքի վրա, կարող ենք օգնել մեզ ուժեղ մնալ, չնայած Եկեղեցու անդամների մարդկային թուլություններին:)

  • Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքն օգնել մեզ, երբ մենք տեսնում կամ սովորում ենք օրինակներ, երբ Եկեղեցու անդամները թերանում են ապրել ավետարանի ուսմունքների համաձայն։

  • Ի՞նչն է օգնում ձեզ կառուցել և պահել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա:

Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու այդ մասին և գրի առնել, թե նրանք ինչ կանեն, որպեսզի պահպանեն և ամրապնդեն իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ:

Վկայեք Փրկիչի ուսմունքներով ապրելու և մեր հավատքը Նրա և Նրա ավետարանի վրա հիմնելու կարևորության մասին, անկախ Եկեղեցու անդամների մարդկային թերություններից։ Երբ այդպես վարվենք, մենք կարող ենք օգնել առաջ տանել Քրիստոսի արքայությունը, ինչպես հավատարիմ ռահվիրա Սրբերն էին անում:

Հաջորդ անգամ

Հարցրեք ուսանողներին, արդյոք նրանց երբևէ հարցրել են, թե Եկեղեցին ինչու որոշ ժամանակով քահանայության իշխանություն և որոշ տաճարային արարողություններ չէր շնորհում աֆրիկական ծագում ունեցող սևամորթ անդամներին: Բացատրեք, որ հաջորդ դասին պատրաստվելիս ուսանողները հնարավորություն կունենան սովորել այս թեմայի մասին և առնչվող հայտնության մասին Պաշտոնական Հայտարարություն 2-ում, որի մասին մարգարեները կանխագուշակել էին երկար տարիների ընթացքում: Խնդրեք ուսանողներին պատրաստ գալ դասարան՝ քննարկելու իրենց սովորածը և այս թեմային վերաբերող իրենց հարցերը: