Ինստիտուտ
Դաս 8. Դասարանի նախապատրաստական նյութ․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը


«Դաս 8. Դասարանի նախապատրաստական նյութ. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 8․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 8․ Դասարանի նախապատրաստական նյութ

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը

Նկար
Ջոզեֆ Սմիթ կանգնած է համայնքի առջև

Ի՞նչ է ձեզ համար նշանակում Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամ լինելը։ Երբ ուսումնասիրեք այս դասը, մտածեք, թե ինչպես կարող է ձեր մասնակցությունը Տիրոջ Եկեղեցում հանգեցնել ավելի մեծ օրհնությունների ձեր և ձեր ընտանիքի, ինչպես նաև մյուսների համար, որոնց հետ շփում եք ունենում ամբողջ կյանքի ընթացքում։

Բաժին 1

Ինչո՞վ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին առանձնանում մյուս բոլոր եկեղեցիներից ու կրոններից։

1830 թվականի ապրիլի վերջին կանգնելով գետակի մոտ, Ջոզեֆ Սմիթը «վկա եղավ իր մոր և հոր մկրտությանը եկեղեցում։ Տարիներ շարունակ ճշմարտության որոնման տարբեր ուղիներ անցնելուց հետո նրանք վերջապես միավորվեցին մեկ հավատքում: Երբ հայրը դուրս էր գալիս ջրից, Ջոզեֆը բռնեց նրա ձեռքը, օգնեց, որ ափ դուրս գա և գրկախառնվեց նրա հետ։

«Աստված իմ – հեկեկաց նա, երեսը թաքցնելով հոր գրկում,– ես ապրեցի, որ տեսնեմ հորս՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցում մկրտվելիս»։ (Սրբեր․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատ. 1, Ճշմարտության չափանիշը, 1815–1846 [2018], 86

Երբ Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը և ստացավ քահանայության իշխանությունը երկնային սուրհանդակներից, Տերը նրան ցուցում տվեց «մարգարեության և հայտնության Հոգով… կազմակերպելու [Հիսուս Քրիստոսի] եկեղեցին ևս մեկ անգամ՝ այստեղ՝ Երկրի վրա» (Joseph Smith, in History, circa June 1839–circa 1841 [draft 2], 29, josephsmithpapers.org)։ 1830 թվականի ապրիլի 6-ին մոտ 60 մարդ հավաքվեց Նյու Յորքի Ֆայեթ քաղաքում գտնվող Պիտեր Ուիթմեր Ավագի տանը՝ ականատես լինելու «Աստծո կամքով և պատվիրաններով Քրիստոսի եկեղեցու բարձրանալուն այս վերջին օրերին» (Վարդապետություն և Ուխտեր 20․1

Եկեղեցու կազմավորման օրը Սրբերը հաստատեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին որպես իրենց ղեկավարներ, ճաշակեցին հաղորդությունը, ականատես եղան տղամարդկանց կարգմանը քահանայության պաշտոններում և տեսան, որ նախկինում մկրտվածները ստացան Սուրբ Հոգու պարգևը և հաստատվեցին Եկեղեցու անդամներ:

Այդ օրվա մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթը նկատել է.

Ուրախ ժամանակ անցկացնելով և վկայություն ստանալով ու զգալով Սուրբ Հոգու զորությունն ու օրհնությունը, որն Աստծո շնորհով իջել էր մեր վրա, մենք բաժանվեցինք, հաճելի գիտելիք ստանալով, որ այժմ մենք «Հիսուս Քրիստոսի Եկեղեցու» անդամներ էինք, անհատապես, Աստծո կողմից ընդունված, Նրա կողմից մեզ տրված պատվիրանների և հայտնությունների համաձայն։ (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 138):

Տերը հայտնության միջոցով նշանակեց այն ճշգրիտ օրը, երբ Նրա Եկեղեցին պետք է նորից կազմակերպվեր երկրի վրա (տես Վարդապետություն և Ուխտեր 20, բաժնի վերնագիր), և Նա հետագայում տվեց այն անունը, որով պետք է կոչվեր Եկեղեցին։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 115․4-5:

Եկեղեցին կազմավորելուց մոտ մեկ ու կես տարի անց Տերը հայտարարեց, որ Նա տվել էր Ջոզեֆ Սմիթին և ուրիշներին զորություն՝ «դնելու հիմքն այս եկեղեցու, և մթությունից ու խավարից դուրս բերելու այն՝ միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին ողջ երկրի երեսի վրա, որը, ես՝ Տերս, հավանում եմ, խոսելով եկեղեցու մասին հավաքապես և ոչ անհատապես» (Վարդապետություն և Ուխտեր 1․30

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելով, ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը:

Բաժին 2

Որո՞նք են այն պատճառները, ըստ որոնց Տերը հայտարարել է, որ սա «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է»։

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը սովորեցրել է.

Երեք հատկանիշներ՝ (1) վարդապետության լրիվությունը, (2) քահանայության զորությունը, և (3) վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, բացատրում են, թե Աստված ինչու է հռչակել և ինչու մենք, որպես Նրա ծառաներ, պնդում ենք, որ սա միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է երկրի վրա: …

Քանի որ Ուրացության ժամանակ շատ ճշմարտություններ էին կորել, անհրաժեշտ էր, որ Տերը վերականգներ Իր վարդապետության լրիվությունը: …

Հիսուս Քրիստոսի վարդապետությունն իր լրիվության մեջ այն ծրագիրն է, որով մենք կարող ենք դառնալ այնպիսին, ինչպիսին Աստծո զավակները պետք է դառնան:

Երկրորդ և բացարձակ կարևոր հատկանիշը … քահանայության իշխանությունն է: …

Քահանայության իշխանություն ունենալու շնորհիվ, ղեկավարները և պատշաճ կերպով լիազորված անդամները … լիազորված են կատարել քահանայության պահանջվող արարողությունները: …

Երրորդ պատճառը, թե ինչու ենք մենք միակ ճշմարիտ Եկեղեցին, այն է, որ մենք ունենք հայտնությամբ տրված ճշմարտություն Աստծո էության և Նրա հետ մեր հարաբերությունների մասին, և, հետևաբար, մենք ունենք առանձնահատուկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: Հատկանշական է, որ Աստծո էության հանդեպ մեր համոզմունքն այն է, ինչը մեզ առանձնացնում է քրիստոնեական դավանանքների մեծ մասի պաշտոնական վարդապետություններից: (Dallin H. Oaks, “The Only True and Living Church,” New Era, Aug. 2011, 3–5)

Նկար
տղամարդը օրհնություն է տալիս երիտասարդ աղջկան

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը շարունակում է բացատրել, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին «կենդանի եկեղեցի է Սուրբ Հոգու գործածության և պարգևների պատճառով» (“Receive the Holy Ghost,” Ensign or Liahona, Nov. 2010, 97)։

Կիրակնօրյա դպրոցի նախկին գերագույն նախագահ՝ Եղբայր Թադ Ռ. Քալիսթերը նույնպես ուսուցանել է․

[Վարդապետություն և Ուխտեր 1․30 հատվածի Տիրոջ հայտարարությունը] չի նշանակում, որ այլ եկեղեցիներ չեն պարունակում որոշ ճշմարտություններ, քանի որ դա այդպես չէ։ Դա չի նշանակում, որ այլ եկեղեցիներ բարի գործեր չեն անում, քանի որ նրանք շատ բարիք են գործում։ Դա նշանակում է, որ սա միակ ճշմարիտ եկեղեցին է, որը պարունակում է բոլոր ճշմարտությունները, որոնք այս տնտեսության մեջ մինչ օրս հայտնի են դարձվել, միակ եկեղեցին, որն ունի անհրաժեշտ արարողությունները վեհացման համար, և միակ եկեղեցին, որն ունի Աստծո քահանայությունը այդ արարողությունները աստվածային վավերությամբ ի կատար ածելու համար։ Ի՞նչ ապացույց ունենք այս հաստատման համար։ …

Եթե մեկը ցանկանա համեմատել Քրիստոսի սկզբնական Եկեղեցու նախագիծը աշխարհում այսօր գոյություն ունեցող եկեղեցիների հետ, նա կհասկանա …, այն միայն կհամընկնի մեկի՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ։ (Թադ Ռ. Քալիսթեր, «Ո՞րն է Քրիստոսի Եկեղեցու նախագիծը» [Եկեղեցու կրթական համակարգի հոգևոր երեկո, հուն. 12, 2014], ChurchofJesusChrist.org

Կարևոր է հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցու» անդամ լինելը չի նշանակում, որ մենք հավատում ենք, որ մենք ավելի լավն ենք, քան մյուս մարդիկ: Բայց մեր անդամակցության շնորհիվ մենք պարտավոր ենք սիրել և հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը և ստանալ Նրա վերականգնված ավետարանի օրհնությունները։

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ինչ փորձառություններ են օգնել ձեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Փրկիչի ճշմարիտ և կենդանի Եկեղեցին է։

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ արձագանքել այն մարդուն, ով կարծում է, որ ինքը կարող է լինել կրոնասեր կամ հոգևոր՝ առանց Տիրոջ Եկեղեցում իր մասնակցության:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է.

Կան մարդիկ, ովքեր իրենց համարում են կրոնասեր կամ հոգևոր, սակայն հրաժարվում են Եկեղեցի հաճախելուց կամ նույնիսկ ժխտում են այդպիսի հաստատության կարիքը: Կրոնասերի կյանքով ապրելը նրանց համար բացառապես անձնական է: Այնուամենայնիվ, Եկեղեցին ստեղծագործությունն է Նրա՝ Հիսուս Քրիստոսի, ում մեջ կենտրոնացված է մեր հոգևորությունը: …

… Հնադարյան նպատակը, այսինքն՝ քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրը և սպասավորել փրկության արարողությունները, շարունակում է գործել. այլ կերպ ասած մարդկանց բերել դեպի Քրիստոսը: …

… Կարևոր է հասկանալ, որ Աստծո վերջնական նպատակը մեր առաջընթացն է: Նրա ցանկությունն է, որ մենք շարունակենք «շնորհից շնորհ, մինչև որ ստանանք լիությունն» [Վարդապետություն և Ուխտեր 93․13] այն ամենի, որ Նա կարող է տալ: Դա պահանջում է ավելին, քան պարզապես բարի կամ հոգևոր լինելն է: Այն պահանջում է հավատ առ Հիսուս Քրիստոս, ապաշխարություն, մկրտություն ջրով ու Հոգով և հավատքով տոկալը մինչև վերջ [տես 2 Նեփի 31․17–20]։ Հնարավոր չէ հասնել դրան մեկուսացման մեջ, այսպիսով, Տիրոջ հիմնական նպատակներից մեկը Սրբերի այնպիսի համայնքի ստեղծումն է, որտեղ նրանք կաջակցեն մեկը մյուսին «այս նեղ և անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք» [2 Նեփի 31․18]։ …

Եթե մարդը հավատում է, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի երկինք կամ փրկության համար գոյություն չունի ոչ մի հատուկ պահանջ, նա չի հասկանա ավետարանի հռչակման անհրաժեշտությունը և արարողությունների ու ուխտերի կարիքը՝ ո՛չ ողջերի, ո՛չ էլ մահացածների փրկագնման համար: Բայց մենք խոսում ենք ոչ միայն անմահության, այլև հավերժական կյանքի մասին, իսկ դրա համար կարևոր են ավետարանի ճանապարհն ու ավետարանի ուխտերը: Իսկ Փրկիչը կարիք ունի, որ Եկեղեցին դրանք մատչելի դարձնի Աստծո բոլոր զավակների համար՝ ողջ և մահացած: (Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ Եկեղեցին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 108, 110)։

Նկար
շենքից դուրս եկող ընտանիքը

Քույր Բոնին Լ. Օսկարսոնը, ով ծառայել է որպես Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահ, ուսուցանել է, որ Եկեղեցում մասնակցությունը նաև օգնում է մեզ ավելի նմանվել Փրկիչին՝ մեզ հնարավորություն ընձեռելով ծառայել ու սպասավորել ուրիշներին։

Հիրավի, մենք հաճախում ենք Եկեղեցու շաբաթական ժողովներին՝ արարողություններին մասնակցելու, վարդապետություն սովորելու և ոգեշնչվելու համար, բայց մասնակցության մեկ այլ շատ կարևոր պատճառն այն է, որ որպես ծխի ընտանիք և Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք հսկում ու խրախուսում ենք մեկս մյուսին և ուղիներ փնտրում՝ ծառայելու և զորացնելու միմյանց: Մենք պարզապես ընդունողներ ու վերցնողներ չենք այն ամենի, ինչն առաջարկում է Եկեղեցին, մենք պիտի լինենք տվողներ և մատակարարներ: …

Խնդրեք ձեր Երկնային Հորը ցույց տալ շրջապատի այն մարդկանց, ովքեր ունեն ձեր կարիքը և ոգեշնչի ձեզ, թե ինչպես լավագույնս ծառայել նրանց: Հիշե՛ք, որ Փրկիչը շատ հաճախ ծառայում էր նրանց մեկ առ մեկ: (Բոննի Լ. Օսկարսոն, «Կարիքները մեր առջև են», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 26)։

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Տիրոջ եկեղեցում եռանդուն մասնակցությունն ինչպե՞ս կօգնի ձեզ ավելի նմանվել ձեր Երկնային Հորը: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լիարժեք մասնակցեք Հիսուս Քրիստոսի Եկեղեցում։