Ինստիտուտ
Դաս 13․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Աստծո օրենքները


«Դաս 13․ Դասարանի նախապատրաստական նյութ. Աստծո օրենքները», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 13․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 13․ Դասարանի նախապատրաստական նյութ

Աստծո օրենքները

Նկար
սուրբ գրություններ կարդացող պատանին

Մտածեք ձեր շրջապատող աշխարհում Աստծո օրենքների և պատվիրանների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի մասին: Արդյո՞ք այդ վերաբերմունքը դրական է, բացասական, թե՝ չեզոք։ Երբ ուսումնասիրեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված օրենքներն ու պատվիրանները, ուշադրություն դարձրեք, թե նրանք ինչպես կարող են ձեզ խաղաղություն և պաշտպանություն շնորհել ու օգնել ձեզ ավելի շատ նմանվել Փրկիչին:

Բաժին 1

Աստծո օրենքներին հնազանդվելով, ինչպե՞ս կարող եմ օրհնվել։

1830թ. դեկտեմբերին Տերը պատվիրեց Նյու Յորքում ապրող Սրբերին հավաքվել Օհայոյի Սրբերի հետ։ Տերը խոստացավ, որ եթե նրանք հնազանդվեին, նա կհայտներ նրանց Իր օրենքը և կօժտեր նրանց «ի վերուց» (Վարդապետություն և Ուխտեր 38․32)։ 1831 թվականի փետրվարին Օհայո ժամանելուց քիչ անց, Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որում Տերը հայտնեց Իր օրենքը (տես Վարդապետություն և Ուխտեր 42): Հայտնության մեջ Տերը վերահաստատեց այն պատվիրանները պահելու անհրաժեշտությունը, որոնք Նա հնում տվել էր Իր ժողովրդին, ներառյալ՝ մաքրաբարոյության օրենքը:

Տերը նաև Սրբերին հանձնարարեց հոգ տանել աղքատների մասին և կառուցել Իր արքայությունը՝ ապրելով նվիրաբերման օրենքով (տես Վարդապետություն և Ուխտեր 42.30-35): Ճիշտ այնպես, ինչպես նա ուսուցանել էր Իր առաքյալներին հնում, Տերը բացատրեց, որ երբ Սրբերը ծառայում են Նրան և պահում Նրա պատվիրանները, նրանք ցույց են տալիս իրենց սերը Նրա հանդեպ (տես Հովհաննես 14․15, Վարդապետություն և Ուխտեր 42․29

Հաջորդ տարիներին Տերը վերականգնեց Իր հնագույն օրենքները Ջոզեֆ Սմիթի միջոցով, ներառյալ Հանգստության օրվա օրենքը (տես Վարդապետություն և Ուխտեր 59, 68․29) և տասանորդի օրենքը (տես Վարդապետություն և Ուխտեր 64․23119)։ Նա հայտնեց նաև առողջության օրենքը, որն անվանում են Իմաստության Խոսք (տես Վարդապետություն և Ուխտեր 89

Դասին նախապատրաստվելու համար ուսումնասիրեք հետևյալ օրենքներից մեկը կամ մի քանիսը, որոնք Տերը վերահաստատել կամ հայտնել է մեր օրերում. 1) մաքրաբարոյության օրենքը, 2) նվիրաբերման օրենքը, 3) Հանգստության օրվա օրենքը, կամ 4) առողջության օրենքը, որը հայտնի է որպես Իմաստության Խոսք: Օգտագործեք ստորև նշված նյութերը, երբ ուսումնասիրեք ձեր ընտրած օրենքը կամ օրենքները: Դուք կարող եք նաև որոնել լրացուցիչ նյութեր՝ ChurchofJesusChrist.org-ում։ Եկեք դասին պատրաստ՝ քննարկելու հետևյալ հարցերը.

  1. Ի՞նչ ճշմարտություն կամ ճշմարտություններ եք սովորել ձեր ուսումնասիրությունից:

  2. Ի՞նչ մարտահրավերներ կարող են առաջ գալ այսօր օրենքին հնազանդվելիս, և ինչպե՞ս կարող են դրանք լուծվել:

  3. Ի՞նչ օրհնություններ եք դուք անձամբ ունեցել այդ օրենքին հնազանդվելիս։

  4. Այդ օրենքին հնազանդվելն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի շատ նմանվել ձեր Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։

Բաժին 2

Մաքրաբարոյության օրենքը

Նկար
երիտասարդ զույգն իրար ձեռք բռնած
  1. Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 42․22–25 հատվածները և ուշադրություն դարձրեք այն վարդապետությանը և սկզբունքին, որոնք Տերն ուսուցանում է սեռական անարատության մասին։

  2. Մտածեք այն մասին, թե Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ինչ է ուսուցանել Աստծո մաքրաբարոյության օրենքը խախտելու և սեռական մտերմության սրբության կարևորության մասին։ Ուսումնասիրեք 9–16 պարբերությունները նրա Personal Purity ելույթից (Ensign, Nov. 1998, 75–79) և ուշադրություն դարձրեք այն փաստարկներին, թե մենք ինչու պետք է զգուշորեն պաշտպանենք մեր սեռական անարատությունը։

  3. Դիտեք «Մաքրաբարոյության օրենքը» (2:03) տեսանյութը, որը գտնվում է ChurchofJesusChrist.org-ում և ուշադրություն դարձրեք մաքրաբարոյության օրենքը պահելու կարևորությանը և օրհնություններին։

Բաժին 3

Նվիրաբերման օրենքը

Նկար
երկու երիտասարդ կամավոր

Իմացեք ավելին նվիրաբերման օրենքի մասին՝ կատարելով հետևյալը․

  1. Կարդացեք նվիրաբերման մասին Սուրբ գրքերի ուղեցույցում գրված տեղեկությունը։

  2. Կրկնեք, թե վաղ օրերի որոշ Սրբեր ինչպես էին ձգտում ապրել նվիրաբերման օրենքով: 1831 թվականի փետրվարին Ջոզեֆ Սմիթի Կիրթլենդ (Օհայո) ժամանելուց առաջ այդ քաղաքի Սրբերից շատերը ձգտում էին հետևել Նոր Կտակարանի Սրբերի օրինակին, որոնց «բոլոր բաներն ընդհանուր էին» (տես Գործք Առաքելոց 4․32), և փորձում էին մեծ ընտանիքի նման իրար հետ կիսել իրենց ապրանքներն ու ունեցվածքը։ Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտերի 42․30-35 հատվածները` փնտրելով Տիրոջ ցուցումները, որոնք պարզաբանում էին, թե Սրբերն ինչպես պետք է միմյանց մասին հոգ տանեին նվիրաբերման օրենքի ներքո։

  3. Կատարեք հետևյալ վարժություններից մեկը․

    • Դիտեք The Law of Consecration (5:02) տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում և լսեք այն նկարագրությունը, թե վաղ օրերի Վերջին Օրերի Սրբերն ինչպես են ապրել նվիրաբերման օրենքով։

    • Ուսումնասիրեք Consecration and Stewardship հոդվածը ChurchofJesusChrist.org կայքում և մտածեք, թե ինչպես են Վերջին Օրերի Սրբերն ապրել նվիրաբերման օրենքով։

Բաժին 4

Հանգստության օրվա օրենքը

Նկար
երիտասարդների Կիրակնօրյա Դպրոց
  1. Երբ 1831 թ-ի ամռանը Եկեղեցու անդամները բնակություն հաստատեցին Միսսուրի նահանգի Ջեքսոն գավառում, նրանք խնդիրներ ունեցան տեղի բնիկների համայնքի հետ, որտեղ գերակշռում էին խաղամոլությունը, հարբեցողությունը, բռնությունը և հանգստության օրվա խախտումը: Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 59.9-19 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե Տերն ինչ հրահանգեց Սրբերին անել, որ օգնեն այդ համայնքին դիմակայել աշխարհի ամբարշտությանը։

  2. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է Հանգստության օրվա կարևորության մասին։ Կարդացեք «Կիրակին բերկրանք է» նրա ելույթի 3-16 պարբերությունները (Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 129–30)։ Ուշադրություն դարձրեք այն խորհրդին, որը կօգնի ձեզ Հանգստության օրը բերկրանք դարձնել։

  3. Դիտեք Upon My Holy Day—Honoring the Sabbath (1:30) տեսանյութը, որտեղ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրում է Հանգստության օրը պատվելու օրհնություններից մի քանիսի մասին։

Բաժին 5

Առողջության օրենքը

Նկար
միրգ և բանջարեղեն
  1. Մարգարեների դպրոցը, որը կազմավորվել էր 1833 թվականի հունվարին, սկսեց կանոնավոր հանդիպումներ անցկացնել Կիրթլենդի (Օհայո) Նյուել Կ. Ուիթնիի խանութի վերնահարկում: Այդ հանդիպումների ժամանակ եղբայրները հաճախ ծխախոտ էին օգտագործում։ Այն բանից հետո, երբ Ջոզեֆի կինը՝ Էմման, բարձրաձայնեց իր մտահոգությունները, Ջոզեֆ Սմիթը հարցրեց Տիրոջը և ստացավ այն հայտնությունը, որը հայտնի է Իմաստության Խոսք անունով (տես Սրբերը․ Վերջին օրերում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը, հատ. 1, Ճշմարտության չափանիշը,, 1815–1846 [2018], 167–68)։ Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 89․1–14, 18–21 հատվածները և նշեք Սրբերին տրված Տիրոջ հրահանգներն ու խոստումները։

  2. Վերջին Օրերի Սրբերից ոմանք մտածում են, թե ինչու Իմաստության Խոսքը մասնավորապես չի արգելում այլ վնասակար նյութերի օգտագործումը: Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը անդրադարձել է այդ հարցին և պարզաբանել է Իմաստության Խոսքը պահելու խոստացված օրհնությունները։ Կարդացեք The Word of Wisdom: The Principle and the Promises նրա ելույթի 10-12 և 23-34 պարբերությունները (Ensign, May 1996, 17–19)։