Ինստիտուտ
Դաս 16․ Ուսուցչի նյութ. Կիրթլենդի տաճարը և քահանայության բանալիները


Դաս 16․ Ուսուցչի նյութ. Կիրթլենդի տաճարը և քահանայության բանալիները, Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

Դաս 16․ Ուսուցչի նյութ, Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 16․ Ուսուցչի նյութ

Կիրթլենդի տաճարը և Քահանայության բանալիները

Տերը Սրբերին պատվիրեց տաճար կառուցել Կիրթլենդում (Օհայո) և խոստացավ, որ Ինքը կօժտի նրանց «բարձրից զորությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 95.8): Այս դասը կօգնի ուսանողներին քննարկել, թե նրանք ինչպես կարող են լիարժեք հնազանդվել տաճարին վերաբերող Տիրոջ պատվիրաններին: Դա կօգնի նրանց բացատրել նաև քահանայության բանալիների նշանակությունը, որոնք վերականգնվեցին Կիրթլենդի Տաճարում:

Ուսուցման առաջարկներ

Տերը օգնեց Սրբերին կատարել Իր պատվիրանը՝ կառուցել Կիրթլենդի Տաճարը։

Հրավիրեք ուսանողներին մտածել որևէ բանի մասին, որ Տերը Իր ծառաների միջոցով խնդրել է եկեղեցու անդամներին անել, որոնք դժվար կամ անհաղթահարելի են թվում: Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել օրինակով:

Ցուցադրեք Կիրթլենդի Տաճարի նկարը: Հիշեցրեք ուսանողներին, որ 1830թ. դեկտեմբերին Տերը պատվիրեց Սրբերին կառուցել «Աստծո տուն» (Վարդապետություն և Ուխտեր 88.119):

Նկար
Կիրթլենդի տաճարը

Բացատրեք, որ Տիրոջ պատվիրանից ավելի քան հինգ ամիս անց Եկեղեցու ղեկավարները և անդամները դեռևս չէին սկսել տաճարի կառուցումը: Դասարանով կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 95.1-3 և պարզեք, թե Տերն ի՞նչ ասաց Սրբերին` տաճարի կառուցման հետաձգման վերաբերյալ:

  • Ձեր կարծիքով, տաճարի կառուցման հետաձգումը ինչո՞ւ կարող է համարվել «ցավագին մեղք» (հատված 3, տես նաև հատված 6):

  • Ձեր կարծիքով, եթե Տերը խրատում էր Սրբերին տաճարը չկառուցելու համար, ինչպե՞ս էր դա հանդիսանում Նրա սիրո նշանը նրանց հանդեպ (տես հատված 1):

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 95․8-ը, փնտրելով մի պատճառ, որի համար Տերը ցանկանում էր տաճար կառուցել Կիրթլենդում։

Բացատրեք, որ օժտել նշանակում է շնորհ տալ ինչ-որ մեկին: Օժտումը, որի մասին խոսվում է Վարդապետություն և Ուխտեր 95 բաժնում, ներառում էր հոգևոր գիտելիքների և զորության պարգևներ: Տաճարի նվիրագործման արարողությունը, որը կիրառվում է այսօր, հայտնի դարձվեց միայն՝ 1842թ. Նավուում (Իլինոյս):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 95.11-12 հատվածները:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել հատված 11-ում տրված Տիրոջ խոստումից։ (Ուսանողների խոսքերի օգնությամբ գրատախտակին գրեք կամ ցուցադրեք նմանատիպ մի ճշմարտություն․ Երբ մենք ձգտում ենք պահել Տիրոջ պատվիրանները, Նա մեզ զորություն կտա կատարելու Իր կամքը:)

  • Տիրոջ այս խոստումը ինչո՞ւ կարող էր սփոփանք լինել Կիրթլենդի Սրբերի համար: (Տես Էլիզա Ռ. Սնոուի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում:) Այս սկզբունքն ինչպե՞ս կարող է սփոփել ձեզ՝ ձեր կյանքում այսօր:

  • Ի՞նչ զոհաբերություններ կատարեցին Սրբերը, որպեսզի հնազանդվեին Կիրթլենդի տաճարը կառուցելու Տիրոջ պատվիրանին: (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին խրախուսեք վերանայել նախապատրաստական նյութի բաժին 1-ը։)

  • Տերն ինչպե՞ս զորություն տվեց և օգնեց Սրբերին, որ կառուցեն Կիրթլենդի Տաճարը:

Հանձնարարեք ուսանողներին վերանայել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում և մտածել հետևյալի մասին. ներկայումս ինչպե՞ս են Սրբերն աջակցում տաճարների կառուցմանը: Ինչպիսի՞ զոհաբերություններ եմ ես կատարում, որն առնչվում է տաճարային երկրպագությանը:

  • Ձեր կարծիքով, զոհաբերությունն ինչո՞ւ է հաճախ կապված տաճարային օրհնությունների հետ:

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուսանողներին մտածելու ժամանակ տվեք Երբ ուսանողներին ժամանակ է տրվում մտածելու իրենց փորձառությունների մասին, որոնք կապված են Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու հետ, Սուրբ Հոգին կարող է օգնել նրանց հիշել որոշ բաներ: Ժամանակ առ ժամանակ կիրառեք այս մոտեցումը՝ հրավիրելով ուսանողներին գրանցել իրենց մտքերը, նախքան դրանցով կիսվելը, որն էլ կարող է հանգեցնել ավելի իմաստալի պատասխանների և կիսվելու ավելի մեծ պատրաստակամության:

Ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ մտածելու (գուցե գրելու) հետևյալի մասին՝ (1) զոհաբերությունները, որոնք նրանք կատարել են տաճարի հետ կապված, (2) օրհնություններ, որոնք նրանք արդեն ստացել են տաճարից, և (3) նրանք ինչ կարող են անել, որպեսզի ավելի ջանասիրաբար պահեն տաճարին վերաբերող Տիրոջ պատվիրանները:

Տերը ընդունեց Կիրթլենդի Տաճարը և քահանայության բանալիները հանձնվեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։

Նշում. Ուսանողները կուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 109-ը՝ նվիրագործման աղոթքը Կիրթլենդի տաճարի համար դաս 20-ում:

Բացատրեք, որ Սրբերի զոհաբերությունների միջոցով Կիրթլենդի Տաճարի շինարարությունն ավարտվեց, ապա նվիրագործվեց 1836 թվականի մարտի 27-ին։ Տիրոջ օժտման զորությունը Սրբերը ստացան տաճարի կառուցման պատվիրանին հնազանդվելու արդյունքում:

  • Ի՞նչ հոգևոր դրսևորումներ զգացին Սրբերը Կիրթլենդի տաճարի նվիրագործման ժամանակ։ (Խրախուսեք ուսանողներին հիշել այն, ինչ նրանք ուսումնասիրել են նախապատրաստական նյութի բաժին 2-ում։)

Բացատրեք, որ մեկ շաբաթ անց Փրկիչը և այլ երկնային սուրհանդակներ տաճարում հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին ու Օլիվեր Քաուդերիին։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110 բաժնի նախաբանը:

Ցուցադրեք հետևյալ պատկերը.

Նկար
Տերը հայտնվում է Կիրթլենդի Տաճարում, Դել Փարսոն:

Դասարանով կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 110.1-10 հատվածները՝ փնտրելով Փրկիչի մասին նկարագրությունները և Ջոզեֆին ու Օլիվերին տված Նրա ուղերձը: Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչն է առանձնահատուկ նրանց համար: Երբ ուսանողները կիսվեն, ժամանակ տվեք, որ նրանք քննարկեն նմանատիպ հարցեր.

  • Ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ մասին Իր նորակառույց տանը Նրա հայտնվելուց և Նրա ուսմունքներից:

  • Տիրոջ խոսքերն ու խոստումները հատվածներ 7–8-ում ի՞նչ են ուսուցանում Նրա տաճարների սրբության մասին:

  • Կիրթլենդի տաճարը ի՞նչ ազդեցություն կունենար աշխարհի մնացած մասի վրա (տես հատվածներ 9–10):

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե նրանք ի՞նչ գիտեն այլ հրեշտակային սուրհանդակների մասին, որոնք հայտնվեցին Կիրթլենդի Տաճարում: Դուք կարող եք ցուցադրել հետևյալ ճշմարտությունը. Տերը Կիրթլենդի տաճար ուղարկեց երկնային սուրհանդակներին, որպեսզի հանձնի քահանայության բանալիները, որոնք կարևոր են փրկության աշխատանքի համար:

Խնդրեք ուսանողներին նաև բացատրել բանալիները, որոնք այս սուրհանդակները հանձնեցին Ջոզեֆին և Օլիվերին: Անհրաժեշտության դեպքում, ուղղորդեք ուսանողներին նախապատրաստական նյութի բաժին 2-ը։ Երբ ուսանողները կիսվեն, ցուցադրեք Մովսես, Եղիաս և Եղիա անունները՝ համապատասխան բանալիների հետ:

  • Ինչպե՞ս ենք մենք այսօր օրհնված Կիրթլենդի տաճարում հանձնված քահանայության բանալիների շնորհիվ։

Ցուցադրեք Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Կիրթլենդի Տաճարը յուրահատուկ տեղ է զբաղեցնում տաճարային շինարարության պատմության մեջ: Այն նման չէ այլ տաճարներին: Այն հիմնականում կառուցվել էր բանալիների վերականգնման համար: (Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, [1955], 2:74242)

Կիսվեք որևէ օրինակով այն հատուկ եղանակի մասին, որով Կիրթլենդի տաճարում հանձնված բանալիները օրհնել են ձեր կյանքը: Վկայեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին հանձնված բանալիներն այսօր կրում և օգտագործում են Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի բոլոր անդամները՝ Եկեղեցու Նախագահության ղեկավարությամբ:

Հաջորդ անգամ

Բացատրեք, որ հաջորդ դասին պատրաստվելիս ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրել Եկեղեցու պատմության ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը, երբ Սրբերը բախվում էին փորձությունների, հալածանքի և դավաճանության: Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել նախապատրաստական նյութը և պատրաստ գալ դասարան՝ կիսվելու սկզբունքներով, որոնք կարող են օգնել նրանց Աստծո հանդեպ ունեցած հավատքով պայքարել ընդդիմության և դժվարությունների դեմ: