Ինստիտուտ
Դաս 3․ Ուսուցչի նյութ․ Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ


«Դաս 3․ Ուսուցչի նյութ. Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 3․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 3․ Ուսուցչի նյութ

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ

Տերը հայտնել է սկզբունքներ, որոնք կարող են առաջնորդել մեզ ճշմարտության մեր որոնումներում (տես «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ [2018])։ Այս դասը կբարձրացնի ուսանողների կարողությունը՝ կիրառելու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և գնահատելու աղբյուրների հուսալիությունը:

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուսանողներին տեղեկացրեք ուսման արդյունքների մասին։ Ուսման արդյունքները հայտարարություններ են, որոնք սահմանում են, թե ուսանողները ինչ գիտելիքներ և հմտություններ պետք է կարողանան սովորել ուսումնական փորձից: Այս դասընթացի յուրաքանչյուր դասի արդյունքները նշված են դասի նախաբանում: Կարող եք ուսանողներին տեղեկացնել այդ արդյունքների մասին։ Թող որ դասի արդյունքներն առաջնորդեն ձեզ, երբ հարմարեցնում եք դասի նյութը և գնահատում ուսանողների ուսումնական փորձի հաջողությունը:

Ուսուցման առաջարկներ

Տերն օրինակ է տրամադրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համար։

Ցուցադրեք հետևյալ հարցերը․ Կարո՞ղ ենք Եկեղեցու մասին հարցեր ունենալ։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։ Երկու կամ երեք ուսանողների հրավիրեք կիսվել իրենց մտքերով։

Դասարանով կարդացեք Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․8-10 և ուշադրություն դարձրեք այն բառերին և արտահայտություններին, որոնց օգնությամբ Ջոզեֆը նկարագրեց իր կրոնական հարցերը և մտահոգությունները։ Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե Ջոզեֆի պատմությունից ինչ հասկացան և ինչ սովորեցին հարցեր տալու վերաբերյալ:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունը. Ես կարող եմ հոգևոր գիտելիքներ ձեռք բերել, երբ …

Խնդրեք ուսանողներին նախապատրաստական նյութից գտնել այն երեք սկզբունքները, որոնք լրացնում են այդ նախադասությունը։ (Երբ ուսանողները պատասխանեն, համոզվեք, որ հետևյալ սկզբունքներն են բացահայտվել և ցուցադրվել․

  1. Գործեմ հավատքով:

  2. Քննեմ հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից։

  3. Ձգտեմ մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։

Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչ են նրանք հասկանում այդ սկզբունքներից յուրաքանչյուրի դեպքում։ Անհրաժեշտության դեպքում մի փոքր ժամանակ տրամադրեք, որպեսզի նրանք վերանայեն նախապատրաստման նյութը:

Հանձնարարեք ուսանողներին կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1:11–14 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչպես են Ջոզեֆ Սմիթի գործողությունները լուսաբանում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու այդ սկզբունքները, երբ նա իր հարցերի և մտահոգությունների պատասխանն էր փնտրում։ Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց կարծիքներով:

Ընտրեք և ցուցադրեք ուսանողների կողմից ստացված մեկ կամ մի քանի հարցեր, որոնց ժամանակ նրանք կարող են կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները (տես նախապատրաստական նյութի «Գրեք ձեր մտքերը» վարժությունը բաժին 1-ում )։ Բացատրեք, որ թեև այս դասի ընթացքում դուք կկարողանաք օգտագործել ներկայացված հարցերից միայն մի քանիսը, հետագայում դասընթացի ուսումնական ծրագրում հնարավորություններ կփնտրեք ստացված մյուս հարցերին անդրադառնալու համար։

Նշում․ Այս վարժության նպատակն է ուսանողներին հնարավորություն ընձեռել խոսել այն մասին, թե նրանք ինչպես կիրառեն «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի սկզբունքները տարբեր հարցերի ժամանակ: Այն նախատեսված չէ որոշակի հարցերի պատասխաններ տրամադրելու համար։ Զգուշացեք, որ ամբողջ ժամանակը չվատնեք մեկ հարցի կամ խնդրի վրա։

Քննարկեք, թե ուսանողներն ինչպես կօգտագործեն գրատախտակին ցուցադրված սկզբունքները՝ նշված հարցի կամ հարցերի պատասխանները գտնելու համար: Ստորև շարադրված ստուգիչ հարցերը կարող եք ընդգրկել ձեր քննարկման մեջ․

  • Ինչպե՞ս կարող ենք գործել հավատքով, երբ մենք փորձենք պատասխան գտնել այս հարցին:

  • Հավերժության տեսանկյունից քննելով, ինչպե՞ս կարող ենք պատասխանել այս հարցին։ Ի՞նչ գիտենք Երկնային Հոր և Փրկության Նրա ծրագրի մասին, որն օգնում է մեզ այս հարցը դիտարկել հավերժության տեսանկյունից։

  • Աստվածային ի՞նչ աղբյուրներ կարող են օգնել, որ ավելի լավ հասկանանք այս թեման։ Ուրի՞շ ինչ հուսալի աղբյուրներ կարող են օգտակար լինել: (Նշում․ Օգտակար կլինի, որ ուսանողներին ցույց տաք Ավետարանի թեմաներ էջը՝ ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի ցույց տաք մի հուսալի աղբյուր, որը նաև մատնանշում է հատվածների հղումներ և մարգարեական ելույթներ):

Երկու կամ երեք ուսանողների հրավիրեք կիսվել, թե «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի երեք սկզբունքներն ինչպես են օգնել նրանց, երբ նրանք փնտրել են հոգևոր գիտելիքներ։

Մենք կարող ենք գնահատել աղբյուրների հուսալիությունը։

Ցույց տվեք «Աստվածայնորեն նշանակված աղբյուրներ» տեսանյութի մի հատված (ժամանակ՝ 0:00 - 4:19)։

Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե տեղեկատվության ո՞ր աղբյուրներն են առավել հուսալի և որոնք են ունակ վնասելու ճշմարտության մասին մեր հասկացողությունը:

Տեսանյութը դադարեցնելուց հետո կարող եք նմանատիպ մի քանի հարց տալ, որոնք կօգնեն ուսանողներին քննարկել աստվածային աղբյուրների, հուսալի աղբյուրների և ոչ հուսալի կամ նույնիսկ կործանարար աղբյուրների միջև եղած տարբերությունները:

  • Ի՞նչ մաքուր աղբյուրներից կարող ենք պատասխաններ փնտրել։

  • Ինչպե՞ս եք հասկանում, որ տեղեկատվության աղբյուրն է հուսալի, և որը՝ ոչ:

  • Ի՞նչ եք անում, երբ բախվում եք տեղեկատվության աղբյուրների, որոնք հավատքը ոչնչացնելու նպատակ ունեն։

Որպեսզի Եկեղեցու պատմությունն ուսուցանելիս ցույց տաք հուսալի աղբյուրներ օգտագործելու կարևորությունը, հորդորեք ուսանողներին պատկերացնել հետևյալ իրավիճակը. Դուք ավելի շատ տեղեկություններ եք փնտրում Մորմոնի Գրքի երեք վկաների վերաբերյալ: Որոնելու ընթացքում դուք տեսնում եք Ստեֆեն Բուռնեի հետևյալ հայտարարությունը, ով ապրել է Մարտին Հարրիսի ժամանակներում, և վստահ չեք՝ արդյոք հայտարարությունը ճիշտ է, թե՝ ոչ:

Ես երկար ժամանակ և մտածված կերպով անդրադարձել եմ այս եկեղեցու պատմությանը և կշռադատել եմ այդ ապացույցը։ … Բայց երբ ես լսեցի, որ Մարտին Հարրիսը հրապարակավ հայտարարեց, որ ինքը երբեք չէր տեսել թիթեղներն իր աչքերով, միայն տեսիլքի մեջ կամ երևակայությամբ էր տեսել դրանք, և [ոչ էլ] Օլիվերը ու Դեյվիդը … իմ վկայության վերջին հիմքը խարխլվեց։ (Stephen Burnett, in Richard Lloyd Anderson, Investigating the Book of Mormon Witnesses [1981], 155)։

  • Ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել նախքան որոշում կայացնելը՝ արդյո՞ք ընդունել, թե չընդունել Ստեֆեն Բուռնեի պնդումը Մարտին Հարրիսի մասին:

Հորդորեք ուսանողներին պատմել, թե նրանք ինչ սովորեցին աղբյուրների գնահատման մասին նախապատրաստական նյութի հետևյալ բաժնից՝ «Գնահատման աղբյուրների հարցեր»։

Հաշվի առնելով աղբյուրների գնահատման այդ ցուցումները, ուսանողներին բաժանեք «Ստեֆեն Բուռնեի հայտարարության պատմական անցյալը» օժանդակ նյութը և հրավիրեք ուսանողներին (դասարանով կամ փոքր խմբերով) փնտրել տեղեկություններ, որոնք կօգնեն նրանց գնահատել Ստեֆեն Բուռնեի մեղադրանքի հավաստիությունը, որ Մարտին Հարրիսը չէր տեսել Ոսկե թիթեղները։

Ստեֆեն Բուռնեի հայտարարության պատմական անցյալը

Ստեֆեն Բուռնեն Եկեղեցուն է միացել 1830 թվականին և երեց է կարգվել 1831 թվականին։ 1832-1834 թթ․ նա ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների միսիայում (տես “Burnett, Stephen,” The Joseph Smith Papers, միջանկյալ բովանդակություն)։ 1838 թվականին նա լքեց Եկեղեցին և կարծում էր, որ այն «ստախոսության և խաբեբայության մի ամբողջ տեսարան էր»:

Թեև Բուռնեն անձամբ ճանաչում էր Մարտին Հարրիսին, բայց նա երեք կամ ութ Վկաներից մեկը չէր։

1838 թվականին Բուռնեն գրեց մի նամակ, որում նա պնդում էր, որ Մարտին Հարրիսն ասել է, որ «ինքը երբեք չէր տեսել թիթեղները իր սեփական աչքերով, միայն տեսիլքի մեջ կամ երևակայությամբ էր տեսել դրանք»: Բուռնեն գրել է, որ երեք ուրիշ մարդիկ «համաձայնվել են» նրա պատմության հետ։ Այդ երեք մարդիկ նույնպես հեռացան Եկեղեցուց։

Մարտին Հարրիսը կտրականապես դեմ էր այն ձևին, որով Բուռնեն նկարագրում էր իր վկայությունը, և իր ողջ կյանքի ընթացքում շարունակեց վկայել Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին:

Ի տարբերություն Բուռնեի պատմության, «Մարտին Հարրիսի հետ տեղի ունեցած բազմաթիվ հարցազրույցներ ապացուցում են, որ նրա [Հարրիսի] ուժեղ համոզվածությունը երբեք չտատանվեց՝ 1829 թվականի հրեշտակների և թիթեղների մասին նրա տեսիլքից սկսած՝ մինչև 1875 թվականի նրա մահվան վերջին պահը»: 1871 թվականին գրված մի անձնական նամակում Հարրիսը հայտարարել է. «Ոչ ոք երբեք ինձանից չի լսել, որ ես որևէ կերպ հերքեմ Մորմոնի Գրքի ճշմարտացիությունը, հրեշտակի սպասավորությունը, որը ցույց տվեց ինձ թիթեղները, և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմավորումը» (Richard Lloyd Anderson, Investigating the Book of Mormon Witnesses [1981], 107–20, 155–57)։

Ստեֆեն Բուռնեի հայտարարության պատմական անցյալը

Նկար
օժանդակ նյութ ուսուցչի համար

Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան այդ օժանդակ նյութը կարդալու և քննարկելու համար, տվեք հետևյալ հարցերը․

  • Այս օժանդակ նյութից ո՞ր տեղեկություններն են կասկածի տակ դնում Ստեֆեն Բուռնեի հայտարարության հուսալիությունը:

  • Բացի աղբյուրների հավաստիությունը ստուգելուց, ուրիշ ինչպե՞ս կարող եք պարզել, թե արդյո՞ք երեք Վկաների վկայությունը ճշմարիտ է:

Հրավիրեք ուսանողներին կիսվել այս փորձառությունից իրենց սովորածով: Կարող եք դասն ավարտել՝ ցուցադրելով «Աստվածայնորեն նշանակված աղբյուրներ» տեսանյութի մնացած մասը (ժամանակ՝ 4:20 - 9:16) և կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, թե որքան արժեքավոր է «ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի սկզբունքների կիրառությունը։

Հաջորդ անգամ

Հարցրեք ուսանողներին՝ արդյո՞ք նրանք երբևէ դժվարացել են հասկանալ, երբ Տերը խոսել է նրանց հետ, կամ արդյո՞ք նրանք երբևէ ցանկացել են իմանալ, թե ինչպես ավելի լավ ստանան անձնական հայտնությունն ու առաջնորդությունը իրենց կյանքում: Հրավիրեք նրանց ուշադիր ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը հայտնության վարդապետության մասին և պատրաստ գալ, որպեսզի դասարանի հետ կիսվեն իրենց սովորածով։