Ինստիտուտ
Դաս 15․ Ուսուցչի նյութ. Երկնային Հոր ծրագիրը և մեր աստվածային ներուժը


Դաս 15․ Ուսուցչի նյութ. Երկնային Հոր ծրագիրը և մեր աստվածային ներուժը, Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

Դաս 15․ Ուսուցչի նյութ, Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 15․ Ուսուցչի նյութ

Երկնային Հոր ծրագիրը և մեր աստվածային ներուժը

Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնեց Երկնային Հոր փրկագնման ծրագրի փառքը և Նրա նման դառնալու մեր ներուժը։ Այս դասը կօգնի ուսանողներին ամրապնդել Երկնային Հոր ծրագրի արժևորումը, ավելի խորը հասկանալ, թե ովքեր են իրենք, և ինչ կարող են անել իրենց աստվածային ներուժին հասնելու համար:

Ուսուցման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթը կարևոր ճշմարտություններ ստացավ փրկության ծրագրի վերաբերյալ:

Խնդրեք ուսանողներին բացատրել, թե քրիստոնյաները և Եկեղեցու վաղ շրջանի նորադարձները ինչ կարող էին հասկանալ Աստծո և հետմահու կյանքի մասին՝ այն հայտնություններից առաջ, որոնք Տերը այս թեմաների մասին տվեց Ջոզեֆ Սմիթի միջոցով: (Գուցե ուսանողները ցանկանան վերանայել նախապատրաստական նյութի բաժին 1 և 3-ը:)

  • Ելնելով այն ամենից, ինչ դուք սովորել եք նախապատրաստական նյութից, ե՞րբ և ինչպե՞ս Տերը Ջոզեֆ Սմիթին բացահայտեց ճշմարտությունները փրկության ծրագրի մասին:

  • Ձեր կարծիքով որո՞նք են այն մի քանի վերականգնված ճշմարտությունները ծրագրի մասին, որոնք ամենից շատ կփոխեին Սրբերի կյանքը: Որտե՞ղ են գրանցված այս ճշմարտությունները: (Տես նախապատրաստական նյութի բաժիններ 1 և 3-ը:)

Երբ ուսանողները պատասխանեն նախորդ հարցերին, կարող եք հանձնարարել նրանց վերանայել նախապատրաստական նյութի որոշ սուրբգրային հատվածներ, ինչպես օրինակ՝ Մովսես 1.39 և Աբրահամ 3.22–26: Օգնեք ուսանողներին գտնել և բացատրել նմանատիպ ճշմարտություններ. Աստծո գործը և փառքն է` իրականացնել մարդու անմահությունը և հավերժական կյանքը։ (տես Մովսես 1.39): Նախքան ծնվելը, մենք ապրում էինք Երկնային Հոր հետ որպես հոգիներ, (տես Աբրահամ 3.22–23) Տերը ստեղծեց երկիրը որպես մի վայր, որտեղ մենք կարող ենք ընտրել՝ հնազանդվել Տիրոջը, թե՝ ոչ (տես Աբրահամ 3.24–25):

  • Պատկերացրեք, թե ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե դուք չիմանայիք Երկնային Հոր ծրագրի մասին։ Ձեր կարծիքով, ծրագրի մասին իմանալը ինչպե՞ս է ազդել այն եղանակի վրա, որով դուք մտածում եք, որոշումներ կայացնում և գործում:

Ջոզեֆ Սմիթը ուսուցանեց մեր աստվածային ներուժի մասին:

Բացատրեք, որ «1844թ. ապրիլին Ջոզեֆ Սմիթը ելույթ ունեցավ իր վերջին համաժողովի ժամանակ: Կոչ անելով Սրբերին «շատ ուշադիր լինել», … Ջոզեֆն ուսուցանեց աստվածային բնույթի և հավերժական առաջընթացի մասին» (“King Follett Discourse,” Church History Topics, ChurchofJesusChrist.org/study/church-history):

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը նրա Քինգ Ֆոլլետի ճառից, որը գտնվում է նախապատրաստական նյութի 2-րդ բաժնի սկզբում։

  • Ջոզեֆի ուսմունքներից ի՞նչ եք սովորում Աստծո հետ ձեր հարաբերության մասին։

Բացատրեք, որ 1995թ. Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հրապարակեցին «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը։ Այդ հռչակագրում նրանք հայտարարեցին.

Բոլոր մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, ստեղծվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր: …

Նախաերկրային աշխարհում հոգևոր որդիներն ու դուստրերը ճանաչում և երկրպագում էին Աստծուն, որպես իրենց Հավերժական Հորը և ընդունում էին Նրա ծրագիրը, ըստ որի պետք է ֆիզիկական մարմիններ ձեռք բերեին և աշխարհիկ փորձ կուտակեին դեպի կատարելություն ընթանալու և իրենց աստվածային ճակատագիրը որպես հավերժական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար: («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)

  • Որպես Աստծո որդիներ և դուստրեր, ո՞րն է մեր հավերժական ներուժը։ (Օգնեք ուսանողներին գտնել նմանատիպ մի սկզբունք. Որպես Երկնային Հոր հոգևոր որդիներ, մենք ունենք ներուժ Նրան նմանվելու համար:)

Ցուցադրեք կամ տվեք հետևյալ հարցերը, ապա ուսանողներին տվեք մի քանի րոպե դրանց շուրջ խորհելու և իրենց ստացած տպավորությունները գրանցելու համար:

  • Այդ ճշմարտությունն ինչպե՞ս կարող է ազդել այն եղանակի վրա, որով դուք տեսնում եք Երկնային Հոր հետ ունեցած ձեր հարաբերությունները։ Դա ինչպե՞ս է ազդում այն եղանակի վրա, որով դուք տեսնում եք ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց։ Դա ինչպե՞ս կարող է ազդել այն եղանակի վրա, որով դուք ապրում եք ձեր կյանքը։

Հիսուս Քրիստոսը մեզ ցույց տվեց, թե ինչպես կարող ենք ստանալ Աստծո փառքի լիությունը սելեստիալ արքայությունում:

Գրատախտակին գրեք կամ ցուցադրեք հետևյալ բառերը՝ Երկինք և դժոխք, և հարցրեք ուսանողներին, թե 19-րդ դարի քրիստոնյաները հիմնականում ինչի՞ն էին հավատում, թե ով ուր պիտի գնա:

Խնդրեք ուսանողներին պատմել, թե Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնից ինչ են սովորել հետմահու կյանքի և սելեստիալ փառք ձեռք բերելու մասին: (Ուսանողները պետք է կրկնեն Վարդապետություն և Ուխտեր 76.50–54:) Կարող եք նաև հարցնել ուսանողներին, թե նրանք ինչ սովորեցին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին բաժին 76-ում բացահայտված ճշմարտություններից:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Եկեղեցում ես լսում եմ, թե շատերն ինչպես են մաքառում այս խնդրի հետ. «Ես բավականաչափ լավը չեմ»: «Ես շատ հեռու եմ կատարյալ լինելուց»: «Ես երբեք բավականաչափ արժանավոր չեմ լինի»: Ես սա լսում եմ անչափահասներից: Ես սա լսում եմ միսիոներներից: Ես սա լսում եմ նորադարձներից: Ես սա լսում եմ ուխտի մեջ ծնվածներից: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 40–42)

Հրավիրեք ուսանողներին խորհել այն ժամանակների մասին, երբ իրենք ունեցել են այդ զգացումները։

Խնդրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.40–42, 69-ը, փնտրելով այն կարևոր դերը, որը Հիսուս Քրիստոսը կատարում է մեր փրկության գործում:

  • Հիսուս Քրիստոսն ի՞նչ դեր է կատարում հավերժական կյանքի մեր որոնումներում: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ ճշմարտությունը. Մենք կարող ենք կատարյալ դառնալ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հիշել, որ կատարելությունն ու վեհացումը գալիս են միայն Հիսուս Քրիստոսի միջոցով։

Դասարանի հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93.12–13-ը, պարզելով, թե հատվածներն ինչ են ուսուցանում Երկնային Հորը նմանվելու Փրկիչի ճանապարհի մասին։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Փրկիչը «շարունակեց շնորհից շնորհ, մինչև որ ստացավ լիությունը»:

  • Փրկիչի օրինակն ինչպե՞ս է օգնում ձեզ հաղթահարել հուսահատության զգացումը, երբ ձգտում եք հավերժական կյանքի։

Ցուցադրեք և կարդացեք Երեց Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Ես վկայում եմ այդ հոյակապ ճակատագրի մասին, որը մեզ հասանելի դարձավ Տեր Հիսուս Քրիստոսի Քավությամբ, ով շարունակեց «շնորհից շնորհ», [Վարդապետություն և Ուխտեր 93.13] մինչև Իր անմահության մեջ [տես Ղուկաս 13.32] Նա ստացավ սելեստիալ փառքի կատարյալ լիությունը: Ես վկայում եմ, որ այս և ամեն ժամ, Նա մեխերի սպիներով պատված իր ձեռքերով մեզ է մեկնում այդ նույն ողորմությունը, առանց անձնատուր լինելու, քաջալերելով մեզ, հրաժարվելով արձակել մեզ, մինչև մենք մի օր ապահով տուն կվերադառնանք Նրա հետ՝ մեր Երկնային Ծնողների գիրկը: Ես շարունակում եմ ձգտել այդ կատարյալ պահին, սակայն անճարակ կերպով: Այսպիսի կատարյալ պարգևի համար ես շարունակում եմ շնորհակալություն հայտնել, սակայն անհամապատասխան: Ես այդպես եմ վարվում Կատարելության անունով՝ Նրա, ով երբեք անճարակ ու անհամապատասխան չի եղել, այլ սիրում է մեզ բոլորիս, ինչպիսին կանք, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 42)

Խնդրեք ուսանողներին մի պահ խորհել, թե այս անգամ ինչն ամենից շատ կօգնի նրանց, որ հոգևորապես առաջ ընթանան դեպի հավերժական կյանքը: Եզրափակեք՝ կիսվելով ձեր վկայությամբ, որ Փրկիչի ողորմածության շնորհիվ և Նրա օրինակին հետևելով, մենք կարող ենք ստանալ հավերժական կյանք և մտնել սելեստիալ արքայություն:

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Շարունակեք խրախուսել ուսանողների նախապատրաստությունը: Հիմա, երբ ուսանողներն արդեն այս դասընթացի կեսին են, կարող եք հրավիրել նրանց կիսվել, թե նրանց նախապատրաստությունը դասին ինչպես է ազդել այս դասընթացի իրենց փորձառության վրա: Կիսվեք Յոթանասունից Երեց Քիմ Բ. Քլարկի քաջալերանքի հետևյալ խոսքերով. «Երբ կատարեք ձեր բաժինը՝ հավատքով աղոթեք, նախապատրաստվեք, ուսումնասիրեք, ակտիվորեն մասնակցեք և ամեն ինչ անեք, ապա Սուրբ Հոգին կսովորեցնի ձեզ, կմեծացնի սովորած նյութը կիրառելու ձեր կարողությունը, և կօգնի ձեզ դառնալ այն, ինչ Տերն ուզում է, որ դառնաք» (“Learning for the Whole Soul,” Ensign, Aug. 2017, 27):

Հաջորդ անգամ

Խնդրեք ուսանողներին մտածել, թե նրանց կյանքն ինչպես է փոխվել տաճարների և տաճարային արարողությունների շնորհիվ։ Բացատրեք, որ հաջորդ դասին նրանք կսովորեն, թե հնադարյան մարգարեներն ինչու հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։ Խրախուսեք նրանց ուսումնասիրել 16-րդ դասի նախապատրաստական նյութը, որպեսզի նրանք պատրաստ լինեն քննարկել սկզբունքներ, որոնք կօգնեն տաճարը դարձնել իրենց կյանքի իմաստալի մասը: