Ինստիտուտ
Դաս 21. Դասարանի նախապատրաստական նյութ․ Հավերժական ամուսնության և ընտանիքի վարդապետությունը


«Դաս 21․ Դասարանի նախապատրաստական նյութ. Հավերժական ամուսնության և ընտանիքի վարդապետությունը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 21․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 21․ Դասարանի նախապատրաստական նյութ

Հավերժական ամուսնության և ընտանիքի վարդապետությունը

Նկար
տաճարից դուրս գտնվող զույգ

Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է, «Մահկանացու կյանքի և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաքելության նպատակն է նախապատրաստել Աստծո որդիներին և դուստրերին իրենց ճակատագրին՝ դառնալու մեր երկնային ծնողների նման» (“Same-Gender Attraction,” Ensign, Oct. 1995, 7)։ Երբ ուսումնասիրեք հավերժական ամուսնության և ընտանիքի վարդապետությունը, բացահայտեք այնպիսի սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես են ամուսնությունն ու ընտանիքը պատրաստում մեզ, որպեսզի դառնանք մեր Երկնային Ծնողների նման:

Բաժին 1

Ո՞րն է ամուսնության նպատակն Աստծո հավերժական ծրագրում։

1831 թվականին Լեման Քոփլի անունով Եկեղեցու մի նորադարձ անդամ այցելեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Լեմանը նախկինում Շեյքերների խմբի անդամ էր, որը կրոնական մի աղանդ էր, որը մերժում էր ամուսնությունը և հավատում էր, որ լիովին ամուրի լինելը (զերծ մնալ սեռական հարաբերություններից) քրիստոնեական նվիրվածության բարձրագույն կարգավիճակն է: Լեմանի այցից հետո Մարգարե Ջոզեֆ Սմիթը Տիրոջը հարցրեց Շեյքերների ուսմունքների մասին և ստացավ հայտնություն, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 49 բաժնում: (Հնարավոր է, որ օգտակար համարեք կարդալ այդ բաժնի նախաբանը): Կարող եք հետևյալ հատվածում նշել այն բառերը և արտահայտությունները, որոնք ուսուցանում են ամուսնության մասին Տիրոջ վարդապետության վերաբերյալ:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն 49․15–17 (տես նաև Հակոբ 2․27–30

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչու է ամուսնությունը կարգված Աստծո կողմից։ Կարող եք նշել այն, թե նրա պատասխանից ինչը կարևորվեց ձեզ համար։

Երկու համոզիչ վարդապետական փաստարկներ կան, որ օգնում են մեզ հասկանալ, թե ինչու է հավերժական ամուսնությունը էական Հոր ծրագրում։

Փաստարկ 1․ Տղամարդու և կնոջ հոգիների բնույթները լրացնում և կատարյալ են դարձնում միմյանց և այդպիսով նախատեսված է, որ տղամարդիկ և կանայք միասին զարգանան դեպի վեհացում: …

… Անհրաժեշտ էր թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց հոգևոր, ֆիզիկական, մտավոր և հուզական կարողությունների եզակի համադրությունը, որպեսզի երջանկության ծրագիրն իրականանար։ Ո՛չ տղամարդը, և ո՛չ էլ կինը միայնակ չէին կարող իրագործել իրենց ստեղծման նպատակները։ …

Փաստարկ 2․ Աստվածային ծրագրի համաձայն, անհրաժեշտ էր թե՛ տղամարդու և թե՛ կնոջ մասնակցությունը՝ երեխաներ լույս աշխարհ բերելու և նրանց զարգացման ու դաստիարակման համար լավագույն պայմաններ ապահովելու համար։

Դեռևս ուժի մեջ է մնում Ադամին և Եվային տված շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ պատվիրանը: … Այսպիսով, ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև լիազորված մի ուղի է, որի միջով նախաերկրային հոգիները մտնում են մահկանացու կյանք։ …

Սիրող ու հավատարիմ ամուսնուց և կնոջից բաղկացած տունը լավագույն վայրն է, որտեղ երեխաները կարող են դաստիարակվել սիրով և արդարությամբ, և որտեղ երեխաների հոգևոր և ֆիզիկական կարիքները կարող են բավարարվել։ Ճիշտ այնպես, ինչպես տղամարդկանց և կանանց յուրահատուկ բնութագրերը նպաստում են ամուսնական հարաբերությունների ամբողջականությանը, այդ նույն բնութագրերն էլ կենսական են երեխաների զարգացման, դաստիարակման և ուսուցման համար: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Ամուսնությունը կարևոր է Նրա հավերժական ծրագրում», Ensign, հունիս, 2006թ․, 83–84)։

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս կբացատրեք այն, թե ինչու է ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև էական դեր կատարում Աստծո ծրագրում:

Բաժին 2

Որո՞նք են հավերժական ամուսնության օրհնություններից մի քանիսը։

Նավուում Ջոզեֆ Սմիթը սկսեց ավելի շատ ուսուցանել հավերժական ամուսնության վարդապետությունը: Դա նոր և զարմանալի վարդապետություն էր Սրբերի համար։ Նրանցից շատերը հավատում էին, որ ամուսնությունը վերջանում է մահով։

Նկար
Ջոզեֆ և Էմմա Սմիթները

Ջոզեֆ և Էմմա Սմիթների մի նկար, ովքեր իրար հետ կնքվել էին հավերժության համար 1843 թվականի մայիսին:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Փարլի Պ․ Պրատը նկարագրել է, թե ինչ է նա զգացել, երբ Մարգարեն նրան ուսուցանել է հավերժական ամուսնության հնարավորության մասին։

[Ջոզեֆ Սմիթն] էր, որ ինձ ուսուցանեց, որ իմ կինը՝ իմ սրտակից ընկերը, կարող է լինել ինձ հետ ժամանակի և ողջ հավերժության ընթացքում։ … Նրանից էր, որ ես սովորեցի, որ այդ կապվածությունը պետք է սնել և դրանով աճել ու զարգանալ դեպի հավերժություն․ այն ժամանակ, երբ մեր անվերջանալի միության արդյունքը կլինեն ժառանգները՝ այնքան շատ, որքան երկնքի աստղերն են կամ ծովի ավազը։ …

Մինչ այդ ես սիրում էի, բայց չգիտեի, թե ինչու։ Բայց հիմա ես սիրում էի անաղարտ սիրով՝ մի ուժեղ ու վեհ զգացումով։։ (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [2007], 260)

1843 թվականին Մարգարեն թելադրեց մի հայտնություն, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 132 բաժնում, որտեղ գրված էր հավերժական ամուսնության վարդապետության մասին։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 132․19-20:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․

Հավերաժական կյանքին արժանանանալու համար մենք պետք է հավերժական և հավիտենական ուխտ կապենք մեր Երկնային Հոր հետ [տես Վարդապետություն և Ուխտեր 132․19]։ Դա նշանակում է, որ տաճարային ամուսնությունը միայն ամուսնու և կնոջ միջև չէ. այն ընդգրկում է նաև Աստծո հետ ընկերակցությունը [տես Մատթեոս 19․6]։ …

… Երբ ընտանիքը կնքվում է տաճարում, այդ ընտանիքը կարող է դառնալ նույնքան հավերժական, որքան ինքը՝ Աստծո արքայությունը» [տես Վարդապետություն և Ուխտեր 132․19–20]։ (Ռասսել Մ. Նելսոն, «Սելեստիալ ամուսնություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 92-93)

Հավերժական ամուսնության օրհնությունները միայն հաջորդ կյանքի համար չեն: Նրանք, ովքեր ջանում են հավատարմորեն պահել իրենց ուխտերը, կարող են նաև այս կյանքում վայելել հավերժական ամուսնության օրհնությունները: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

Եթե խելամտորեն ընտրեք և եթե հանձն առնեք հաջող ամուսնություն կնքելու, այս կյանքում ոչինչ չի պարգևի ձեզ ավելի մեծ երջանկություն: («Քահանայության զորություն», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2011թ, 67)

Եկեղեցու որոշ անդամներ հարցեր ունեն այն հանգամանքների վերաբերյալ, որոնք հնարավորություն չեն տալիս անհատներին ներկայումս ապրել հավերժական ամուսնության և ընտանիքի օրհնությունները: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն անդրադարձել է այդ հարցին.

Ամուսնության և ընտանիքի վերաբերյալ հիմնական ճշմարտությունները հայտարարելը չի նշանակում անտեսել կամ թերագնահատել նրանց զոհաբերությունները և հաջողությունները, ում համար կատարելությունը ներկայիս իրականությունը չէ։ Ձեզանից ոմանք զրկված են ամուսնության օրհնությունից բազմաթիվ պատճառներով, ինչպիսին են օրինակ կենսունակ հեռանկարների բացակայությունը, նույն սեռի հանդեպ համակրանքը, ֆիզիկական կամ մտավոր խնդիրները, կամ պարզապես ձախողվելու վախը, որը առնվազն մի պահ ստվերում է թողնում հավատը։ Կամ միգուցե դուք ամուսնացել եք, սակայն այդ ամուսնությանը վերջ է դրվել, և դուք մենակ եք թողնվել հաղթահարելու այն, ինչը երկուսը միասին հազիվ են կարողանում գլուխ բերել։ Ձեզանից ոմանք, ովքեր ամուսնացած են, չեն կարողանում երեխաներ ունենալ՝ անկախ մեծ ցանկությունից ու աղերսալի աղոթքներից։

… Մենք վստահաբար վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը նախատեսված էր և, ի վերջո, կփոխհատուցի բոլոր նրանց զրկանքներն ու կորուստները, ովքեր դիմում են Նրան։ Ոչ ոքի համար չի նախատեսված, որ պետք է ստանա ավելի քիչ, քան ամենը, որ Հայրն ունի Իր զավակների համար։ (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 52-53)

Նկար
պատկերակ, քննարկել

Քննարկեք դասին նախապատրաստվելիս

Բոլոր ամուսնությունները, հատկապես հավերժական ամուսնությունները, պահանջում են ջանք ու նվիրվածություն երկու ամուսինների կողմից: Զրուցեք ձեզ ծանոթ որևէ ամուսնական զույգի հետ, ովքեր ունեն ամուր և սիրով միություն և հարցրեք նրանց, թե ինչպես են նրանք հասել դրան։ Հարցրեք նաև, թե ինչպես է նրանց ամուսնությունն իմաստավորել նրանց կյանքը։ Պատրաստ եղեք կիսվել ձեր սովորածով դասարանի հետ։

Բաժին 3

Ինչու՞ է ես պետք է պաշտպանեմ ամուսնության և ընտանիքի վարդապետությունը։

Վերականգնման շարունակությանը զուգահեռ Տերը ոգեշնչել է Իր մարգարեներին կարևորել ամուսնության և ընտանիքի վարդապետությունը։ 1995 թվականի սեպտեմբերի ամսին տեղի ունեցած Սփոփող Միության գերագույն ժողովի ժամանակ, Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ներկայացրեց «Ընտանիք՝ Հայտարարություն Աշխարհին» հռչակագիրը: Այդ հռչակագրի վերջաբանում ուսուցանվում է, թե ինչու՞ է մենք պետք է պաշտպանենք ամուսնության և ընտանիքի վարդապետությունը։

Մենք զգուշացնում ենք, որ ընտանիքի քայքայումը անհատներին, համայնքներին և ազգերին կպատճառի այն դժբախտությունները, որոնց մասին կանխագուշակել էին հին ու նոր մարգարեները:

Մենք դիմում ենք պատասխանատու քաղաքացիներին և կառավարության պաշտոնյաներին ամենուր, որպեսզի պայմաններ ստեղծեն և միջոցառումներ անցկացնեն ուղղված ընտանիքների, որպես հասարակության հիմնական միավորների, պահպանմանն ու ամրապնդմանը: («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)

Քույր Ջուլի Բ. Բեքը, Սփոփող Միության նախկին գերագույն նախագահը, բացատրել է «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրի մեջ տեղ գտած ընտանիքի վարդապետությունն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։

Այս սերունդը կոչված կլինի պաշտպանելու ընտանիքի վարդապետությունը, ինչպես երբևէ նախկինում: Եթե նրանք չգիտեն այն, նրանք չեն կարող պաշտպանել այն։ …

Նախագահ [Սպենսեր Վ.] Քիմբալն ասել է.

Անցյալի սոցիալական բազմաթիվ սահմանափակումներ, որոնք նպաստել են ընտանիքի զորացմանը և ընտանիքի զարգացմանը, քայքայվում և անհետանում են: Կգա ժամանակը, երբ միայն նրանք, ովքեր մեծապես և ակտիվորեն հավատում են ընտանիքին, կկարողանան պահպանել իրենց ընտանիքները՝ մեր շուրջը հավաքվող չարիքի մեջ» [Spencer W. Kimball, “Families Can Be Eternal,” Ensign, Nov. 1980, 4]։ (Julie B. Beck, “Teaching the Doctrine of the Family,” Ensign, Mar. 2011, 17)

Երիտասարդ Կանանց նախկին գերագույն նախագահ Քույր Բոննի Լ. Օսկարսոնն ուսուցանել է.

Մենք պետք է համարձակորեն պաշտպանենք Տիրոջ հայտնած վարդապետությունները, որոնք նկարագրում են ամուսնությունը, ընտանիքները, տղամարդկանց և կանանց աստվածային դերերը և տան կարևորությունը որպես սրբազան վայր, նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհն աղաղակում է մեր ականջներին, որ այս սկզբունքները հնացել են, սահմանափակող են և այլևս տեղին չեն։ Յուրաքանչյուրը, անկախ ամուսնական կարգավիճակից կամ երեխաների քանակից, կարող է պաշտպանել Տիրոջ ծրագիրը, որը նկարագրվում է ընտանիքի վերաբերյալ հայտարարությունում։ Եթե դա Տիրոջ ծրագիրն է, այն պետք է նաև մեր ծրագիրը լինի։ …

… Եկեք լինենք պաշտպաններն այն ամուսնության, որը կարգվել է Տիրոջ կողմից, մինչ կշարունակենք սեր և կարեկցանք ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր ունեն այլ տեսակետներ։ (Բոննի Լ. Օսկարսոն, «Ընտանիքի վերաբերյալ հայտարարության պաշտպանները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 15)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ձեր օրագրում կամ տրամադրված տարածքում գրեք ձեր մտքերն այն մասին, թե ինչպես կարող է չափահաս երիտասարդը լինել ամուսնության և ընտանիքի պաշտպան: Արդյո՞ք երբևէ պաշտպանել եք ամուսնության վարդապետությունը։ Կպատմե՞ք ձեր փորձառության մասին։