Ամենամյա հեռարձակումներ
Հրեշտակներ և զարմանք


Հրեշտակներ և զարմանք

Եկեղեցու կրթական համակարգի ուսուցման հեռարձակում • հունիսի 12, 2019 • Եկեղեցու գրասենյակի հիմնահարկի դահլիճ

Եղբայր Պիտերսոնն իր բացման աղոթքում օգտագործեց «ընտանիք» բառը, և ես հուզվեցի այդ պահին և այժմ էլ հուզված եմ: Ես ուրախ եմ, որ ձեզ հետ մասնակցում եմ մի ամենամյա իրադարձության, որն ընտանիք է ինձ համար: Ես ոգեշնչված եմ զգում Եղբայր Վեբի, Քույր Բինգհամի և Երեց Քլարկի ասած ամեն խոսքից: Եվ ես աղոթում եմ, որ կարողանամ հետևողական լինել այն ամենում, ինչի մասին այդ երեքն ասացին :

Երբ ես ողջունում եմ ձեզ այստեղ Եղբայր Պիտերսոնին ուղղված իմ հղման մեջ, ընտանիքի այդ գաղափարը բառացիորեն և իրականում այնպիսին է, ինչպես ես եմ ձեզ վերաբերվում,և ես կկամենայի, որ դուք հավատաք դրան: Ես գիտեմ, որ դա, անշուշտ, գալիս է Վարչության աշխատողներից նույնպես, բայց ինձանից՝ մի անձնահատուկ ձևով:

Փեթը և ես ստորագրեցինք մեր առաջին ԵԿՀ պայմանագիրը 54 տարի առաջ հենց ամռանը, և մենք, փաստորեն, ինչ-որ կերպ կապված ենք եղել ձեզ հետ մեր կյանքի ամեն տարին այդ ժամանակից ի վեր: Երբ ես և նա ընդունեցինք այդ որոշումը, որ կփորձենք փոխել մեր կյանքը,ուղին և ապրելակերպը Սեմինարիայի և Ինստիտուտի միջոցով, մենք չգիտեինք, թե ինչ ուժեղ, հաստատուն կապ է դա լինելու մեզ համար: Այնքան անվստահ, ինչպիսին մենք էինք, եթե չլինեին ընկերական կապերը և իսկական եղբայրական/քույրական սերը, որ ընկերակից ուսուցիչները, վերահսկիչները, ղեկավարները, և մյուսները ցույց տվեցին մեզ մեր առաջին տարիներին, իրոք կարծում եմ, մենք, գուցե, վստահություն չունենայինք շարունակելու: Այդ կապերը ծրագրի մեր ամենավաղ պահերից ի վեր, դեռևս ամենաքաղցր ընկերությունն է, որ մենք ունենք ավելի քան կես դար հետո: Եվ իհարկե, դա ոչինչ չի ասում հարյուրավոր, և ենթադրում եմ, իրականում դա հավանաբար պետք է լինի հազարավոր ուսանողների մասին, ում մենք ուսուցանել և սիրել ենք այդ ընթացքում: Ես աղոթում եմ, որ մենք երբեք չկորցնենք ընտանիքի այդ զգացողությունը Եկեղեցու կրթական համակարգում: Դա էր պատճառներից մեկը, որ մենք ցանկանում էինք ծառայել այնտեղ:

Եվ այդ սիրով՝ որպես ձեզ ուղղված իմ բացման խոսք, կկամենայի հաղորդել ձեզ այսօր, թե Եկեղեցու բոլոր Բարձրագույն Իշխանավորները և Բարձրագույն Պաշտոնյաները որքան շատ են սիրում և վստահում ձեզ: Մեր խորհուրդներում և հանձնաժողովներում մենք անցկացնում ենք մեր ժամանակի մեծ մասը, ինչպես այսօր ներկայացված է, մենք դա անում ենք միասին։ Ես չգիտեմ, թե որքան շատ ենք մեր ժամանակից ծախսում, բայց ենթադրում եմ (նրանք կարող են հետո ուղղել ինձ), որ որպես բարձրագույն իշխանավոր/բարձրագույն պաշտոնյա, մեր ժամանակի ծախսը հասնում է 30-ից 35 տոկոսի, խոսելով այս կամ այն կերպ Եկեղեցու այդ տարիքային խմբերի երիտասարդ մարդկանց հետ, ընդհանուր առմամբ, դուք վարձվում եք ուսուցանելու համար, գումարած նրանք, ովքեր պատրաստվում են գալ ձեզ մոտ: Մենք խոսում ենք այն աշխարհի մասին, որում նրանք գտնվում են, մարտահրավերների մասին, որոնք, թվում է, գալիս են նրանց կյանք այդքան երիտասարդ տարիքում: Դե, այդ իրողություններից ոչ բոլորն են չար, բայց դրանցից մի քանիսը չար են: Այդ երիտասարդները պետք է ստանան այն ամբողջ օգնությունը, որը նրանք կարող են ստանալ և բարեբախտաբար նրանք կարող են ստանալ այն: Աստված այս նավի ղեկի մոտ է, և այն ապահով նավահանգիստ կհասնի: Նա պատրաստել է ամեն անհրաժեշտ նախապատրաստություն դրա համար:

Նկար
Ջոզեֆ Սմիթը և Առաջին Տեսիլքը

Օրինակ ես երբեք չեմ կարծել, որ պատահականություն է, որ մենք սկսում ենք ընդգրկել մեր ուսանողներին սեմինարիայի ծրագրում հենց Ջոզեֆ Սմիթի տարիքում, երբ նա ստացավ Առաջին Տեսիլքը: Ենթադրում եմ, մեր Երկնային Հայրը զգաց, որ մոտ 14 տարեկանում Ջոզեֆը հասել էր հասունության մի մակարդակի, որը բավարար էր մեկնարկի դնելու նրան մարգարեական առաքելության արահետի վրա: Կարող ենք արդյոք ենթադրել այդ դեպքում, որ ընդհանրապես սա մոտավորապես այն տարիքն է, երբ մյուս երիտասարդները կարող են ունենալ սկզբնավորումներ Հիսուս Քրիստոսի ավետարանի հասուն վկայության համար, հետևելով, որ վկայությունը զարգանա (հույս ունենք) ապագա տարիներին` դառնալով հզոր առաջատար ուժ, որը պիտի լինի հավերժության մնացած մասի համար:

Նկար
Երիտասարդները զբոսնելիս

Անշուշտ այդ պատճառով է Տերը ոգեշնչել, որ մեր ծրագիրը կառուցվի՝ ինչպես որ կա, դիպչելով տղայի կամ աղջկա սրտին, մինչ նրանք սկսում են այդ սքանչելի անցումը դեպի հասունություն, ուժեղացնելով մեր կապը նրանց հետ, տալով նրանց առատ շաբաթամիջյան փորձառություններ, քան կախված լինել ամբողջովին միայն մեկ անգամյա շաբաթօրյա դպրոցի փորձառությունից: Մինչ Եկեղեցին առաջ է շարժվում դեպի ավելի շատ տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնական ծրագրով, մենք կարող ենք հպարտ լինել, որ ԵԿՀ-ն շաբաթօրյա և տնային ուսումնասիրության կենտրոնացումով միշտ առաջնորդվել է այդ ուղիով: Այս ներկա ճշգրտումները ավելի են մոտեցնում սեմինարիան և ինստիտուտը Եկեղեցու ուսումնական հիմնական ծրագրի ջանքերին, քան երբևէ իր պատմության մեջ:

Եվ քանի դեռ ես այդ թեմայի մասին եմ խոսում, թույլ տվեք նշել, մի լավ հաճոյախոսություն, որը նախագահող եղբայրներն են արել` խնդրելով մեզ սեմինարիայի ուսումնական ծրագիրն անցկացնել Եկեղեցու քառամյա հերթափոխվող սուրբ գրությունների ուսումնական օրացույցին համընթաց: Մի բան է մեզ համար ընդունել այդպիսի հաճոյախոսությունը, բայց հատկապես հաճելի է, որ մեր վարչության նախագահը պիտի վճարի այն: Թույլ տվեք հիշեցնել ձեզ, թե ով է մեր վարչության նախագահը: Ահա թե ինչ ասաց Նախագահ Նելսոնը՝ հայտարարելով այդ զարգացման մասին.

«2020 թվականից սկսած սեմինարիայի դասընթացը կընթանա ըստ տարեկան օրացույցի։ Դասերի ժամանակ կուսումնասիրվեն սուրբ գրությունները, որոնք օգտագործվում են «Եկ, հետևիր ինձ» ուսումնական ծրագրում։ Այդ փոփոխության արդյունքում՝ տանը, կիրակնօրյա դպրոցում և սեմինարիայում միասնական ուսումնասիրության միջոցով կբարելավվի ավետարանի ուսուցման տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող մոտեցումը։

Այս փոփոխությունը իրագործելիս, ես հրավիրում եմ ձեզ խորհել ձեր ապագայի մասին։ Աշխարհում նախկին բոլոր սերունդներից առավել շատ ազդեցություն գործելու ձեր կարողությունը ամբողջովին կախված է Տեր Հիսուս Քրիստոսին նվիրված լինելու աստիճանից: Ձեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում օգնելու ուսուցանել Նրա ավետարանը ձեր տներում նրանց, ում հետ դուք ապրում եք: Սեմինարիան և ինստիտուտը կօգնեն ձեզ վերաձևավորել ձեր տունը որպեսզի այն դառնա հավատքի սրբավայր, մի տեղ, որտեղ ուսուցանում են և սովորում Հիսուս Քրիստոսի ավետարանը, ապրում ըստ դրա և սիրում այն»։

Ես համոզված չեմ, բայց ես երկար ժամանակ է զբաղվում եմ այս ծրագրով, և տարիներ են անցել, մինչև Եկեղեցու նախագահը խոսեց այդքան որոշակիորեն և այդքան խրախուսական հենց այդ բուն հարցի մասին և դիմեց մեզ անձնապես: Երախտապարտ եմ դրա համար, Նախագահ Նելսոն: Պետք է ասել, որ մեծ և փոքր այս ճշգրտումների ներկա ժամանակահատվածում Եղբայրները ավելի շատ են խոսել, ավելի շատ են մտածել և ավելի շատ ուղղակիորեն գործ ունեցել սեմինարիայի և ինստիտուտի աշխատակազմի և քաղաքականության հետ, քան որևէ այլ ժամանակ, ես կարող եմ հիշել ԵԿՀ-ում իմ ծառայության տարիներին: Ինչպիսի հուզումնալի ժամանակ է Եկեղեցու կրթական համակարգի «ընտանիքում» լինելու համար:

Այժմ, թույլ տվեք անցնել բոլոր այս ջանքերի առարկային, մեր այսօրվա հավաքի պատճառին և մեր ամենօրյա ու շաբաթական ուսուցման պատճառին` ուսանողին, մեր մտահոգության և սիրո կենտրոնին:

Նկար
սովորող աղջիկը

Քանի որ աշխարհը գնալով դառնում է ավելի աշխարհիկ, մենք պետք է սովորենք, թե ինչպես լինել ավելի օգնող և ավելի օրինակելի մեր երիտասարդ տղամարդկանց և կանանց համար, ովքեր ստիպված են պաշտպանել իրենց հավատքը, երբ ապրում են մի մշակույթում, որը հաճախ մերժում է այն կամ դեռ ավելի վատ` նվաստացնում է այն: Ճեղքվածքը մեր հավատարիմ երիտասարդների և երբեմն նրանց շրջապատող թշնամական աշխարհի միջև, որպես առնվազն համապարփակ ընդհանրացում, լայնանում է ամեն անցնող օրվա հետ: Դա իհարկե «տրված» է վերջին օրերի մարգարեություններում, բայց չի դարձնում այն ավելի հաճելի խոսելու համար, ոչ էլ ավելի զվարճալի՝ դիմակայելիս: Աշխարհի վերաբերյալ այս փոքրիկ ամփոփագրում մեր ուսանողները քնքշորեն անվանվում են Z սերունդ որոշակի առանձնահատկությունների պատճառով: Այդ առանձնահատկությունները լուսաբանում են ուսուցման գործընթացում մեր մարտահրավերներից մի քանիսը.2

Նկար
ականջակալներով տղան
  • Նրանք միշտ կապի մեջ են ինչ-որ բանի հետ: «Նրանք երբեք չեն իմացել աշխարհն առանց համացանցի կամ բջջային հեռախոսների [կամ ականջակալների]: … Գուգլը միշտ էլ գոյություն է ունեցել [նրանց համար]»:3 Նրանք երևի երբեք չեն տեսել պտտվող համարներով հեռախոս կամ երբեք չեն զանգահարել հեռախոսախցիկից: Բայց դա նորմալ է, որովհետև այդ խումբը նախընտրում է ամեն դեպքում գրել տեքստեր:

  • Այդ համատարած էլեկտրոնային ցանցի միջոցով նրանք ենթարկվում են սարսափելի կործանարար պոռնոգրաֆիայի ազդեցությանը շատ վաղ հասակից:

  • Նրանք հակված են [աջակցել] համասեռամոլ ամուսնությունը և տրանսգենդերների իրավունքները՝ …[որպես] ամենօրյա կյանքի մի մաս: Z-սերնդի համար հազվագյուտ մի բան է չունենալ [մոտիկ] ընկեր LGBT համայնքից»:4 Այդ մարդամոտության պատճառով ընկերության և արդարացնող վարքի միջև բարակ գիծը սկսում է աղոտանալ և դժվար կլինի նորից գծել:

  • «Նրանք հետ-քրիստոնյաներ են: Գրեթե մեկ քառորդը (սրանք մեր ՎՕՍ ուսանողները չեն, բայց նրանք փաստորեն աշխարհն են, որոնց մենք նայում ենք), «Գրեթե մեկ քառորդը (23 տոկոսը) Ամերիկայի չափահասների և հազարամյակցիների մեկ երրորդը «ոչ մեկինը չեն», ոչ մի կրոնական ինքնություն չունեն ընդհանրապես: Շատ Z-եր մեծանում են տներում, որտեղ ոչ մի կրոն չկա, նրանց [չտալով] ոչ մի փորձառություն [և առնվազն ոչ մի հասկացողություն] կրոնի մասին»5 իրենց անձնական կյանքում:

  • Ավստրալական դեռահասների կրոնի վերաբերմունքի հանդեպ վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նրանցից 52 տոկոսը որևէ կրոն չի ճանաչում և միայն 37 տոկոսն է հավատում Աստծուն:6

  • Հովիվ և հեղինակ Ջեյմս Էմերի Ուայթը շատ է գրել իրենց հոգևոր վիճակի մասին: Նա ասել է. «Առաջինը՝ նրանք կորած են։ Նրանք պարզապես չեն ապրում և ձևավորվում հետ-քրիստոնեական մշակութային համատեքստում: Նրանք նույնիսկ ավետարանի մասին չունեն որևէ հիշողություն [կամ ավետարանի մասին հասկացողություն]: Հոգևոր անգրագիտության աստիճանը ուղղակի ապշեցուցիչ է: [Երկրորդը], նրանք առանց առաջնորդի են: Քիչ կամ որևէ ուղղորդում չի գալիս նրանց ընտանիքներից և նույնիսկ ավելի քիչ՝ համացանցից առաջնորդություն ստանալու նրանց փորձերից»:7

  • Համաձայն մի հոդվածի, որը հրատարակվել է USA Today-ում, Z սերունդը, հասարակության մեջ մեր իմացած ամենամիայնակ ենթախումբն է:8 Հոդվածը մեջբերում է 2010թ.ԲՅՀ-ի ուսումնասիրությունը, որը եզրակացնում է. (մեջբերում) «Միայնակությունը նույն ազդեցությունն ունի մահկանացու կյանքի վրա, ինչպես օրը 15 գլանակ ծխելը, դարձնելով այն` նույնիսկ ավելի վտանգավոր, քան ճարպակալումը»:9

  • Ամերիկացի 13 տարեկան աղջիկների շուրջ 53 տոկոսը դժգոհ են իրենց մարմիններից: Այդ թիվն աճում է մինչև 78 տոկոս, նախքան աղջիկները հասնում են 17 տարեկանի, այնուամենայնիվ մերն են: Դեռահաս աղջիկների 50 տոկոսից ավելին և դեռահաս տղաների 30 տոկոսը օգտագործում են ոչ առողջարար նիհարեցնող միջոցներ, ինչպես օրինակ՝ ճաշերից հրաժարում, ծոմ, գլանակներ ծխել, փսխել և թուլացնող դեղեր ընդունել:10

  • Ի վերջո, նրանք ուշադրության կարճ ծավալ ունեն: Որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ Z-երի ուշադրության միջին ծավալը ութ վայրկյան է:11 Ես նրանց կորցրած կլինեի առաջին երեք փամփուշտների միջև, որոնք մենք ցույց տվեցինք այստեղ:

Դեհ, սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչները չեն պատրաստվում լուծել բոլոր այս խնդիրները մեկ գիշերում, բայց Եղբայրները հույս ունեն, որ դուք կլինեք լավ տեղեկացված, լավ նախապատրաստված, հոգևորապես համահունչ և նշանակալիորեն ունակ` լուծելու հարցեր այդ խնդիրների հետ կապված, և լուծել դրանք, եթե անհրաժեշտ է իրական ժամանակաընթացքում: Ձեր շաբաթամիջյան շփումներով, դուք ավելի մատչելի եք ուսանողներին, քան Եկեղեցու շատ, գրեթե բոլոր մյուս ուսուցիչները կարողանում են լինել, այսպիսով եղեք իմաստուն, թե ինչպես եք անում այդ, բայց համոզված եղեք, որ Եղբայրներն իսկապես կամենում են և ակնկալում, որ դուք օգնեք` պաշտոնապես և ոչ պաշտոնապես, դասարանում, թե՝ դրսում, ուսուցանելով Եկեղեցու քաղաքականությունը, գործունեությունը և վարդապետությունները:

Մնացեք բաց` մնացեք բաց հատկապես Հոգու համար: Ձեր դասի ծրագրում տեղ թողեք մանևվրի համար: Եթե դուք կարիք ունեք մի քիչ կարճացնել դասը, որպեսզի բերեք ձեր վկայությունը և քննարկում ծավալել որևէ ժամանակակից հարցի վերաբերյալ, խնդրում ենք անել այդ, երբ Հոգին հուշի, որ դա տեղին է:

Իհարկե, դուք պետք է դա անեք, առանց ձեր սահմաններից դուրս գալու՝ մտնելով քահանայության կամ օժանդակ ղեկավարի դերի մեջ, որը մերը չէ: Ձգված պարանի վրայով քայլելը մարտահրավեր է եղել մեր համակարգիսկզբից ի վեր և միշտ կլինի: Պահանջվում է խելացի դատողություն և Հոգու առաջնորդությունը՝ դրանով քայլելու համար, բայց դա մարտահրավեր է, որն արժե ընդունել, և եղբայրները ծափահարում են ձեզ` ձեր ջանքերը գործադրելիս: Բոլորն անհրաժեշտ են և ուղերձը յուրաքանչյուր մակարդակում պետք է լինի հստակ և հետևողական:

«Որովհետև եթե փողն էլ անորոշ ձայն տայ, ո՞վ կպատրաստվի պատերազմի համար:… Եկեղեցու շինութեան համար ջանք արեք, որ էլ առաւելանաք»:12

Ակնհայտորեն, այդպիսի աներևակայելի ուժեր գործադրելով մեր ժամանակներում, մեր երիտասարդներին անհրաժեշտ կլինի ավետարանի այնպիսի հզոր հրահանգավորում, որ բացարձակապես ոչ մի բան չկարողանա ցնցել նրանց հավատքը կամ շեղել ճանապարհից, երբ նրանք դուրս են գալիս ձեր դասարանից և նորից մտնում աշխարհ: Այդպիսի ուսուցումը ավելի հեշտ է ասել, քան անել, ես խոստանում եմ ձեզ և դուք գիտեք դա, բայց մեզանից ամեն մեկը կարող է լինել ավելի լավ: Մենք կարող ենք լինել ավելի հզոր ուսուցիչներ, քան երբեմն լինում ենք: Այդպիսի վախեցնող խնդրի առնչվելիս, խնդրում ենք հիշեք այս մի բանը` այսօր ձեզ հետ անցկացրած իմ ժամանակից, հիշեք, որ ուսանողը տարա չէ, որը պիտի լցվի, ուսանողը կրակ է, որը պետք է բոցավառել:

Նկար
դատարկ տարա
Նկար
լուցկի

Որպես ավետարանի ուսուցիչներ, մենք պետք է լինենք հոգևոր հրդեհաձիգներ: Մեր դասերը պետք է լինեն բռնկող հարմարանքներ: Մենք պետք է լինենք հրոմանիակներ, մինուս «մանիակ» մասը, ընդամենը «հուր»: Այսպիսով, թույլ տվեք բացատրել, նախքան դուք բողոք կգրեք իմ դեմ Եղբայրներին կամ ոստիկանությանը, եղա՞վ:

Ես միշտ տպավորվել եմ, որ Մորմոնի Գրքի գրեթե ամեն նշանակալի ուսուցողական իրավիճակում, արտահայտությունը, որն օգտագործվում է նկարագրելու այդ պահը, այն է, որ այդ անձնավորությունն ուսուցանում էր «զորությամբ և իշխանությամբ»,13: Դա իմ մեծագույն ցանկությունն է իմ անձնական ուսուցման ժամանակ, և ես հույս ունեմ, որ ձեր ցանկությունն էլ է:

Խնդրում եմ սխալ չհասկանաք: Ես չեմ խոսում ձեր ձայնի դեցիբալերը բարձրացնելու մասին, լինել թատերական ձեր դասը ներկայացնելիս, ես չեմ խոսում կեղծ հույզերի մասին: Ես խոսում եմ մի բանի մասին, որը պարզապես հոգու հարց է, հոգի, որը կդրսևորվի տարբեր ուղիներով, այնպես տարբեր, ինչպես դուք եք տարբեր: Դուք պետք է լինեք ձեր ինքնությունը: Դուք չեք կարող լինել Բրյուս ՄակՔոնկի, Բոյդ Փաքեր կամ Ռասսել Նելսոն, չնայած մենք լավ կանենք ինքներս մեզ հարց տանք, ինչո՞ւ են այդ ուսուցիչներն այդպես ազդում մեզ վրա: Մեծ ուսուցիչներից սովորեք այն ամենը, ինչ կարող եք, բայց իհարկե վերջում դուք պետք է ուսուցանեք բնական՝ ձեր ձևով: Այնուամենայնիվ, ինչ մոտեցում էլ որ լինի, արդյունքը պետք է լինի հզոր, հեղինակավոր ուսուցում:

Թույլ տվեք օգտագործել մի քանի օրինակ, որոնք արձանագրված են Մորմոնի Գրքում: Հելաման 5-ը նշում է Նեփիի և Լեքիի պատմությունը, ովքեր իրենց նախապապերի անունով էին կոչվում, ում հանձնարարություն էր տրված ուսուցանել Լամանացիներին Զարահեմլայի երկրում: Նեփին և Լեքին, բացի այդ դժվար խմբին ուսուցանելուց, իրենց վրա վերցրեցին նաև «պառակտիչներին», այն ուխտադրուժ Նեփիացիներին [ուսուցանելը], ովքեր գնացել էին և միացել Լամանացիներին Աստծո մարգարեների դեմ իրենց խնդրի պատճառով: Ես չգիտեմ ինչպես կանեիք դուք, բայց այդ երկու խմբերը ներկայացնում են թշնամական լսարան, որոնց ես առանձնապես բավականություն չեմ ստանում հանդիպել առաջինը, երկուշաբթի առավոտյան: Այդ պահին Լամանացիները թշնամական էին տրամադրված, բարկացած և լցված վճռականությամբ` փոխհատուցում ստանալ Նեփիացիներից մի վիճաբանության հետ կապված, որի ծագման մասին նրանք վաղուց մոռացել էին: Իսկ հետո, կարծես դա բավական չէր, դուք ստանում եք նախկին Մորմոններին հանուն Հիսուսի, տեղական ուխտադրուժներին, ովքեր մի ժամանակ քահանաների քվորումում էին, ովքեր մեկ կամ երկու անգամ հավատարիմ միսիա են ծառայել, այժմ միայն ռելսերից դուրս են ընկել: Մի ժամանակ նրանք ուսուցանում էին մեզ համար, իսկ այժմ նրանք ուսուցանում են մեր դեմ, Աստծո թագավորության դեմ:

Այնուամենայնիվ, այդ խիստ դժվար երկու խմբերին` սուրբ գրություններն ասում են Նեփիի և Լեքիի մասին. «Նրանք քարոզեցին մեծ զորությամբ, այնպես որ նրանք ամաչեցրեցին այն պառակտիչներից շատերին, ովքեր գնացել էին Նեփիացիներից: … Եվ եղավ այնպես, որ Նեփին ու Լեքին քարոզեցին Լամանացիներին այդպիսի մեծ զորությամբ ու իշխանությամբ, քանզի նրանք ունեին զորություն ու իշխանություն տրված իրենց, որ կարողանային խոսել, և նրանք նաև իրենց տրված ունեին այն, ինչ իրենք պիտի խոսեին»:14 Այժմ դադար առեք ինձ հետ մի պահ: Կանգ առեք մի պահ և մտածեք այն մասին, թե որքան սքանչելի կլիներ, եթե ամեն ուսուցիչ Եկեղեցու կրթական համակարգում, կամ Եկեղեցում իմանար այդ երկու բաները` ինչպես խոսել և ինչ ասել, երբ խոսում եք: Դա կլիներ լեզուների ճշմարիտ պարգև, եթե դա լիներ նույնիսկ ձեր մայրենի լեզվով: Եվ որքանով ես եմ հասկանում, դա բացարձակապես այն պարգևն էր, որ այդ երկուսին տրվել էր, երբ ուսուցանում էին: Նրանք ունեին մեծ «զորություն և իշխանություն տրված իրենց, որ կարողանային խոսել և … այն, ինչ իրենք պիտի խոսեին: … Հետևաբար նրանք խոսեցին ի մեծ զարմանս Լամանացիների»:15

Արդյոք այդ զարմանք բառը բերում է ձեզ որևէ ձևի արձագանք ավելի վաղ մի պատմությունից Մորմոնի Գրքում: Մտածեք Մոսիա 27-իմասին, որտեղ Ալման և Մոսիայի որդիները «շրջում էին ամենուր ապստամբելով Աստծո դեմ»: Այնտեղ հատված 11-ում «Տիրոջ հրեշտակը հայտնվեց նրանց. և նա իջավ, կարծես թե ամպի մեջ. և նա խոսեց, կարծես թե որոտի ձայնով, որից գետինը ցնցվեց, որի վրա նրանք կանգնած էին»:16

Նկար
Ալմայի հետ խոսող հրեշտակը

Ներեցեք ինձ, եթե գրեթե անմիջապես քաշում եմ ձեզ մեկ այլ փոքրիկ խմբագրական մեկնաբանության մեջ: Կարծում եք դա իսկապես ուժեղ երկրաշարժ էր: Ի՞նչ եք կարծում, եթե դուք Ռիխտերի սանդղակը տնկեիք ամեն 40 ոտնաչափի վրա, ապա դա կլիներ հինգ թե վեց, կամ ութ, թե ինը [բալ], առաջացնելով ցունամի մեծ անդունդում և երկրի ողջ ցամաքում` փոխելով երկրի մակերևույթը: Դեհ, հավանական է: Երևի երբեմն: Դա իհարկե կարող է լիներ, բայց այս կոնկրետ դեպքում, տրված ենթատեքստում, հակված եմ մտածել՝ ոչ: Կարծում եմ դա այն անձնական երկրաշարժերից մեկն էր, որը Տերն ուղարկում է մարդկանց, պատվերով պատրաստված: Կարծում եմ հողը շարժվեց Ալմայի և Մոսիայի որդիների համար, բայց ով գիտի, թե արդյոք այն շարժվեց մեկ ուրիշի համար:

Անկասկած, դուք ունեք դաս ուսուցանելու այդ փորձառությունը: Ձեր ասած մի բառն այնպես ուժեղ հարվածեց մի ուսանողի, որ այդ տղան կամ աղջիկը մոխրագույն դարձավ, արտասվեց կամ երկուսն էլ, ցնցված մինչև իրենց հոգու խորքը, և սակայն աջ կողմի ուսանողը, ձախ կողմի ուսանողը կարծես առանձնապես չազդվեցին դրանից ընդհանրապես: Դա տեղի է ունենում միսիոներական դաշտում ամբողջ ժամանակ: Դուք գիտեք այդ, դուք արել եք դա: Զուգընկերներն ուսուցանում են մի ընտանիքի բնակարանային մի համալիրում ինչ-որ տեղ: Նրանք կարևոր, սիրտ փոխող դաս են անցկացնում մի զույգի հետ, որոնք բարձրանում են 106-րդ բնակարանը` հստակեցնելով հարաբերությունները, բայց կողքի 105-րդ տանը նրանք երանության մեջ դիտում են American Idol-ը, իսկ 107-ի մարդիկ փորձում են գտնել Գրին Բեյ Փաքերս/Սան Ֆրանցիսկոյի 49-երի խաղի հաշիվը: Չգիտեմ, արդյոք Ռիխտերի սանդղակով երկրաշարժ կարելի՞ է կանխագուշակել, խոսելով երկրաբանորեն, բայց ես կարծում եմ, որ Տերը և սուրբ գրությունները միշտ խոստանում են ձեզ անձնական երկրաշարժեր, որոնք փոխում են ուսանողներին մինչև նրանց բուն էության խորքերը, որպեսզի հողը դողա նրանց ոտքերի տակ: Բայց ներեցեք ինձ, ես շեղվում եմ:

Շարունակելով Մոսիա 27-իհատված 12-ը:

«Եվ այնքան մեծ էր Ալմայի և Մոսիայի որդիների զարմանքը,» «այնքան մեծ էր նրանց զարմանքը, որ ընկան գետնին, և չհասկացան խոսքերը, որոնք [հրեշտակն] ասաց նրանց: …

Եվ արդ, Ալման և նրանք, ովքեր նրա հետ էին, նորից ընկան գետնին, քանզի մեծ էր նրանց զարմանքը, քանզի իրենց իսկ աչքերով նրանք տեսան Տիրոջ հրեշտակի. և նրա ձայնը որոտի պես էր, որը ցնցեց գետինը: …

… Եվ արդ, Ալմայի զարմանքն այնքան մեծ էր, որ նա պապանձվեց, այնպես որ չկարողացավ բացել իր բերանը. այո, և նա այնքան թուլացավ, որ չէր կարողանում շարժել իր ձեռքերը»:17

Այն ինչի մասին ես աղոթում եմ և մտածում ու հույս տածում դրա համար, որ կարող է գալ Եկեղեցու կրթական համակարգ` իսկական ապշեցուցիչ ուսուցումն է: Մենք պետք է ապշեցնենք այդ ուսանողներին և պետք է դա անենք «Աստծո զորությամբ և իշխանությամբ»,18 որը տրվում է ուսուցչին՝ լինի մասնագետ, թե կամավոր, ով ուսուցանում է Հիսուս Քրիստոսի ավետարանը համարձակ և ազնվորեն: Կարո՞ղ եք իմանալ, թե ինչ է նշանակում ապշեցնել բառի արմատը: Ես գաղափար չունեմ, թե ինչ է դա նշանակում վերափոխված եգիպտերենում կամ եբրայերենում, բայց անգլերենում այն վերցված է “tonare” արմատական բառից, որը նշանակում է որոտ:19

Օգնո՞ւմ է դա ձեզ հասկանալ, թե ինչու իր դարձից հետո Ալման ասաց․ «Ա՜խ, երանի ես մի հրեշտակ լինեի, և կարողանայի ունենալ իմ սրտի իղձը, որ ես առաջ գնայի և խոսեի Աստծո փողով, երկիրը ցնցելու ձայնով, և ապաշխարություն աղաղակեի ամեն ժողովրդի:

Այո, ես ամեն հոգու կհայտարարեի, որոտի ձայնի պես, ապաշխարություն և փրկագնման ծրագիրը, որպեսզի նրանք ապաշխարեին և գային դեպի մեր Աստվածը, որպեսզի ողջ երկրի երեսին այլևս վիշտ չլիներ»:20

Այսպիսով, սիրելի ԵԿՀ-ի ընկերներ, բավականին ակնհայտ է, թե ինչու է Ալման կամենում հրեշտակային ազդեցություն, որոտի ձայն, որը հնչում է Աստծո փողի պես և ցնցում է երկիրը: Պարզ է, այն ինչ ներգործեց իր վրա, կարող է ներգործել ուրիշների վրա: Ուսանողները երեք օր ուղիղ իրենց մեջքի վրա պառկած ապաշխարում են, մաքրագործումն այնքան մեծ է, նրանք չէին կարող և երբեք չէին մոլորվի դրա ազդեցությունից, ապրում են ամբողջությամբ և լիովին նվիրված՝ դրանից հետո Աստծո թագավորությունը հավիտյան կառուցելու համար: Այժմ, դա հզոր ուսուցում է: Մենք կհասկանանք, ինչպես Ալման գիտակցեց, որ մենք հրեշտակներ չենք, և մենք չենք ունենա այդ ազդեցությունը ամեն անգամ, երբ հանդիպենք ուսանողների որևէ խմբի: Բայց հիանալի մի բան, որ մենք ունենք մեր ԵԿՀ կոչումներում և մասնագիտություններում այն է, որ մենք ունենք հնարավորություն փորձելու անել դա, որ փոխաբերական իմաստով խոսելով, մենք ունենք կրկնվող դասարանական իրավիճակներ, որոնց ժամանակ մենք կարող ենք փորձել:

Նկար
Նեփին ու Լեքին մարգարեանում են Լամանացիների մեջ

Այժմ վերադառնանք Հելաման 5-ին: Հիշեք, որ Նեփին ու Լեքին նույնպես հրեշտակներ չէին, նրանք ուղղակի լավ մահկանացու ուսուցիչներ էին՝ մի առաքելությամբ և ուղերձով, ովքեր ուսուցանում էին «մեծ զորությամբ և իշխանությամբ»: Այդ երկուսը տեսան 8000 Լամանացիների «մկրտվելը ի ապաշխարություն» և գալը Աստծո Եկեղեցի:21 Հիշում եք պատմությունը, երբ երկնքից կրակ վար գալով և Հոգու բոցը ներսում բոցավառվելով, «ուսանողների» այդ ամբողջ հավաքույթը իրենց հոգիները բոցվառեցին ճշմարտության միջոցով: Իմ փորձառությունում 8000-ը կլիներ բավականին լավ ամենշաբաթյա զոնայի զեկույց որևէ միսիոներական դաշտում գտնվող զուգընկերներից, աշխարհի որևէ վայրից:

Խնդրում եմ թույլ տաք ինձ մեկ րոպե ևս խոսել ևս մեկ ուսուցի մասին, ով ոչ միայն իր հոգին էր կրակի մատնել, այլ վճարեց մեծագույն գինը իր ծառայության համար` իր մարմինը կրակի մատնելով:

Աբինադին իմ պատանեկությունից ի վեր եղել է մեր ողջ կանոնիկ սուրբ գրքերից իմ ամենաշատ հիացմունքի արժանացած մարգարեներից մեկը: Աբինադին հայտնվում է բեմում որպես փաստորեն անհայտ, չնշելով ոչ մի մարգարեական ժառանգականություն, ոչ էլ բացահայտելով որևէ հայտնի ընտանեկան տոհմագիծ: Զենիֆի կամայական գաղութում այլասերվածության պատճառով Աբինադին ուղարկվում է ապաշխարության կանչելու Զենիֆի որդուն և խղճուկ իրավահաջորդին` Նոյ թագավորին: Դուք գիտեք պատմությունը։

Նոյն անմիջապես մահապատժի հրաման է արձակում և Աբինադին ստիպված փախուստի է դիմում: Երկու տարի թաքնվելուց հետո, Աբինադին կրկին դուրս է գալիս ուսուցանելու և վկայելու: Ես կանգ եմ առնում այստեղ` ժպտալու մարգարեի ակնհայտ մանկական անմեղության վրա այդ բոլոր բաներում: Նա լիակատար մեկուսացման մեջ էր եղել 24 ամիս, այժմ ծպտված է որպեսզի չճանաչվի, սակայն իր վերադառնալուն պես առաջին արտահայտությունը, որ նրա բերանից դուրս է գալիս սա է.«Տերը պատվիրեց ինձ, ասելով, Աբինադի, գնա և մարգարեացիր»:22 Այս հարցում մենք պետք է զարմանանք ծպտվելու արդյունավետության վերաբերյալ, բայց մենք իհարկե չենք կասկածում նրա հավատքի և վճռականության վերաբերյալ:

Թագավոր Նոյի պղծությունների և նրա արքունիքի դեմ համարձակ մարգարեանալուց հետո Աբինադին ձերբակալվում է և, ի վերջո, բերվում է հենց այն տրիբունալի դեմ, որին դատապարտել էր: Անխնա հարցաքննության ենթարկվելով այդ խորհրդի կողմից, հզոր մարգարեն «համարձակորեն պատասխանեց, … և կարկամեցրեց նրանց իրենց բոլոր խոսքերում»:23 Ապա անցնելով պաշտպանությունից հարձակման, նա սկսում է հինգ և կես գլուխների վարդապետություն, որը դասվում է ամենահզորների շարքում, որ տրված է ողջ Մորմոնի Գրքում: Հհազիվ էր նա սկսել, երբ Նոյը մեղքի զգացումից դրդված, կոչ արեց նրան սպանել:

Նկար
Աբինադին վկայում է Նոյ թագավորի դատարանում

Այդ ամենը հիմք դրեց այն տեսարանին, որը հավերժ տպավորվեց իմ հոգում, ոչ միանգամայն այն ձևով, որ Առնոլդ Ֆրայբերգն է պատկերել իր սքանչելի նկարում,24 բայց նման: Ամեն դեպքում, որպես բանտարկյալ Աբինադին անշուշտ կարող էր լինել կապանքների մեջ՝ ներկայիս ձեռնաշղթաների պես մի բան: Նրա տարիքը մենք չգիտենք: Ֆրայբերգը պատկերել է նրան որպես ծեր մարդ, կամ ավելի ծեր, բայց տեքստը այդ չի ասում: Ես չգիտեմ, թե նա քանի տարեկան էր: Ֆիզիկապես ամո՞ւր էր: Չգիտենք, բայց նա հենց նոր էր դուրս եկել ինչ որ երկամյա մեկուսացումից, որտեղ, հավանական է, չէր եղել առատ ուտելիք: Մտածեք Եղիայի մասին, ում սնում էին ագռավները: 25 Երբևէ տեսե՞լ եք ագռավի ճանկ: Չեմ կարծում, որ իրենց թռիչքների ընթացքում այդ փոքրիկ թևավոր ընկերները շատ խոշոր չափերով որևէ բանի պատվերներ էին կատարում:) Մենք չգիտենք, բայց գուցե Աբինադին սոված էր, հոգնած և առնվազն ֆիզիկապես մի քիչ թույլ՝ իր տվյալ հանգամանքներում:

«Հեռացրեք այս մարդուն և սպանեք նրան » գոռաց թագավոր Նոյը, «քանզի ի՞նչ ունենք մենք նրա հետ անելու…

…Եվ նրանք առաջ կանգնեցին և փորձեցին ձեռք ձգել նրա վրա. բայց նա ընդդիմացավ և ասաց նրանց.

Մի դիպչեք ինձ, քանզի Աստված կզարկի ձեզ, եթե դուք ձեռք ձգեք ինձ վրա, քանզի ես չեմ հանձնել պատգամը, որը Տերն ուղարկել է ինձ հանձնելու…

… Քանզի Տիրոջ Հոգին նրա վրա էր. և նրա դեմքը շողում էր արտասովոր փայլով, ճիշտ ինչպես Մովսեսինն էր այն ժամանակ, երբ Սինայ սարում էր, Տիրոջ հետ խոսելիս:

Եվ նա խոսեց Աստծո կողմից՝ զորությամբ և իշխանությամբ»:26

«Զորություն և իշխանություն» Ահա այն կրկին։ Երբ ես սկսեցի գրել այս ելույթը և կամեցա օգտագործել Աբինադիին, ես չէի հիշում, կամ գուցե չգիտեի, որ նրա պատմությունը վերջանում էր այդ նույն արտահայտությամբ, որ նա ուսուցանեց իշխանությամբ և զորությամբ: Ընկերներ, մեկ բան է էջի վրա կարդալ թանաքով գրված մի բան, բայց այլ բան է, տեսնել այն մեր մտքի աչքով, և լսել այն մեր սրտում՝ կարծես որոտի ձայնով. «Մի դիպչեք ինձ, քանզի Աստված կզարկի ձեզ, եթե դուք ձեռք ձգեք ինձ վրա»:27 Ես չեմ կարող այդ բառերն ընթերցել առանց արտասվելու: Այն դեռ իմ սրտում հնչում է այնպիսի վեհությամբ, այնպիսի քաջությամբ այնպիսի հոյակապ ուժով: Չկա նշում, որ նա գոռաց: Չկա նշում, որ նա շարժեց նույնիսկ մի մկան: Զինված պահակախմբի հսկողության ներքո և ձեռնակապերով, նա իհարկե չէր կարող շատ շարժվել: Բայց ըստ երևույթին, այն, ինչ նա ասաց և ինչպես նա ասաց դա, ներգործեց: Ես ասում եմ «ըստ երևույթին», որովհետև չկա ինչ-որ նշում, որ այդ պահակներից որևէ մեկը մեն մենակ մի ջանք գործադրեց նրան հեռացնելու համար, ոչ էլ Նոյ թագավորն արեց կամ նրա քահանաներից որևէ մեկն ասաց մեկ այլ խոսք չորս հմայիչ գլուխների ընթացքում:

Դե, մենք չենք կարող մտածել բոլոր սքանչելի օրինակների մասին սուրբ գրություններում այդպիսի ուսուցման վերաբերյալ, բայց դրանք ամենուր են: Ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին որոնել դրանք, դրանց մասին մտածել և խնդրել մեզ համար մի մաս այդ պարգևից` մեր կոչումներին համապատասխան:

Այդպիսի ուսուցումը պահանջկոտ է և շատ անըմբռնելի: Եթե իմանայի, թե ինչպես ուսուցանել այդ ձևով, ես իհարկե ավելի հաջողակ կլինեի այդ անելիս: Ես գիտեմ․ Մինչև դուք ջերմեռանդություն չզգաք որևէ բանի վերաբերյալ, դուք ամենայն հավանականությամբ, [վկա են] աշխարհներ առանց վերջի, երբևէ չեք կարող ստիպել ձեր ուսանողներին ջերմեռանդություն զգալ դրա վերաբերյալ: Կարո՞ղ եմ կրկնել, որ մինչև nր դուք ջերմեռանդություն չզգաք որևէ բանի վերաբերյալ, դուք ամենայն հավանականությամբ, [վկա են] աշխարհներ առանց վերջի, երբևէ չեք կարող հուսալ ձեր ուսանողներին ստիպել ջերմեռանդություն զգալ դրա վերաբերյալ: Իհարկե այդ ջերմեռանդության մեծագույն աղբյուրն այն է, ինչ ասվել է Աբինադիի մասին. «Քանզի Տիրոջ Հոգին նրա վրա էր և նրա դեմքը շողում էր արտասովոր փայլով»:28

Եթե Հոգին է ապշեցուցիչ ուսուցման բանալին, և դա այդպես է, մեծ վտանգ է պարունակում խոսելը հին գրառումներից կամ օգտագործելը ձեր գործընկեր ուսուցչի օրինակները կամ էլ գերագույն համաժողովի ելույթներից կարդալը: Դրանք բոլորն էլ լավ են իրենց տեղում և տպավորիչ, երբ դրանք տրվել են ի սկզբանե, այնպես որ, իհարկե, օգտագործեք այն ամենը, ինչ դուք կարող եք, ցանկացած պահի, որ դուք կարող եք` կյանք և բազմազանություն տալու ձեր ուսուցմանը: Բայց ամենակարևորը կլինի այն, թե ինչպես եք զգում, երբ ասում եք այդ խոսքերը: Չի լինի դրան փոխարինող որևէ բան: «Ախ, երանի ես մի հրեշտակ լինեի … որ խոսեի … երկիրը ցնցելու ձայնով»29 Հիշեք` ուսանողը տարա չէ լցվելու համար: Ուսանողը կրակ է բոցավառվելու համար: Եվ եթե մենք դա իսկապես լավ անենք, մենք գուցե արժանի համարվենք մի օր հանդիպելու նրանց, ովքեր այրվեցին խարույկի վրա` հենց այդպիսի ունակության համար` պողպատին կայծքար դնելու և բոց ստանալու համար: Խնդրում եմ, դուրս գնացեք այնտեղ, դուք` փառքի հրեշտակներ, ողջ այս երկրագնդի վրայով` ուշադիր ունկնդիրների հանդեպ, ում հետ մենք խոսում ենք, խնդրում եմ գնացեք և ապշեցրեք ձեր ուսանողներին: Ես վկայում եմ այս աշխատանքի աստվածայնության մասին: Ես վկայում եմ ձեր կոչման աստվածայնության մասին: Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, սա Ամենազոր Աստծո աշխատանքն է: Ես չեմ տվել իմ կյանքը հեքիաթներին: Ես չեմ տվել իմ կյանքը, ոչ էլ դուք նրան, ինչի համար Պետրոսն ասաց, որ մենք կմեղադրվենք անելու համար, այսինքն` հետամուտ լինելով կեղծիքի, հետամուտ լինելով առակների, հետամուտ լինելով խորամանկորեն հնարված անճշմարտությունների: Սա է ճշմարտությունը։ Սա խորամանկորեն հնարված առասպել չէ: Ես տվել եմ իմ կյանքը, դուք տալիս եք ձերը, իմ իմացած լավագույն մարդիկ են տվել և տալիս իրենցը: Սա է Ամենազոր Աստծո ճշմարտությունը և թող Նա հավերժ օրհնվի ձեզ դա ուսուցանելու համար: Հիսուս Քրիստոսի անունով. ամեն: