Ինստիտուտ
Դաս 16․ Դասարանի նախապատրաստական նյութ. Կիրթլենդի տաճարը և քահանայության բանալիները


Դաս 16․ Դասարանի նախապատրաստական նյութ. Կիրթլենդի տաճարը և քահանայության բանալիները, Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 16․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Նկար
Տերը հայտնվում է Կիրթլենդի Տաճարում, Ուոլթեր Ռեյն

Դաս 16․ Դասարանի նախապատրաստական նյութ

Կիրթլենդի տաճարը և Քահանայության բանալիները

«Աստծո տուն» կառուցելու Աստծո պատվիրանը (Վարդապետություն և Ուխտեր 88.119) ավետարանի Վերականգնման կարևոր մասն էր: Եկեղեցու վաղ շրջանի անդամները պատրաստ էին տալ իրենց ունեցածը, որպեսզի ստանայինխոստացված օրհնությունը՝ «զորությամբ կօժտվեք ի վերուստ» (Վարդապետություն և Ուխտեր 38.32): Երբ ուսումնասիրեք, փնտրեք այն օրհնությունները, որոնք Սրբերը ստացել են, քանի որ պատրաստ էին զոհաբերություններ կատարել Կիրթլենդի Տաճարի կառուցման համար:

Բաժին 1

Ես ի՞նչ կարող եմ սովորել Կիրթլենդի Տաճարի կառուցման համար վաղ շրջանի Սրբերի կատարած զոհաբերություններից։

1832թ. դեկտեմբերի 27-ին և 28-ին Տերը պատվիրեց Սրբերին տաճար կառուցել Կիրթլենդում (Օհայո)։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.119:

Այս պատվիրանի վերաբերյալ Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել է. «Սա Տիրոջ խոսքն է մեզ, և մենք պետք է հնազանդվենք Տիրոջ օգնությամբ, քանի որ հնազանդության պայմանով նա մեծ բաներ է խոստացել մեզ, այո նույնիսկ այցելություն երկնքից՝ պատվելու մեզ Իր ներկայությամբ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 415):

Նկար
Էլիզա Ռ. Սնոու

Էլիզա Ռ. Սնոուն, ով ապրում էր Կիրթլենդում, տաճարի կառուցման ժամանակ, հիշում է.

Նկար
Քույր Էլիզա Ռ. Սնոու

Սրբերը քիչ էին թվով, և մեծ մասն աղքատ էր, բայց հավաստիացում կար, որ Աստված էր պատվիրել, որ տաճար պիտի կառուցվի Նրա անունով, … և այն ժամանակ գոյություն ունեցող հանգամանքների ներքո, տաճարի կառուցումը պետք է լիներ բոլորի մտահոգությունը:

Շատ փոքր միջոցներով, բացառությամբ նրանց կողմից ներդրված մտքի ու ֆիզիկական ուժի, Աստծո հանդեպ անսասան հավատի հետ մեկտեղված, տղամարդիկ, կանայք և նույնիսկ երեխաները աշխատում էին իրենց ողջ ուժով, … նրանց եռանդը խթանում էր տաճարի օրհնությունները ստանալու հեռանկարը՝ Բարձրյալի ղեկավարությամբ և Նրա կողմից ընդունվելու խոստումով: (In Eliza R. Snow, an Immortal [1957], 54, 57)

Մեկ այլ դժվարություն ևս դանդաղեցնում էր տաճարի շինարարության առաջընթացը.

1834թ. գարունն ու ամառը դժվար եղանակներ էին տաճարի շինարարության համար, քանի որ համայնքի տղամարդկանց մեծ մասը Ջոզեֆ Սմիթի հետ գնացել էին Միսսուրի՝ Իսրայելի ճամբար: … Երբ տղամարդիկ բացակայում էին, կանայք կատարում էին ողջ աշխատանքը: Ոմանք պատ էին շարում, մյուսները անասուններին էին արածեցնում և քար էին կրում, իսկ շատերը կարում էին, մանում և հագուստներ գործում բանվորների համար: (Lisa Olsen Tait and Brent Rogers, “A House for Our God,” Revelations in Context [2016], 170)

Որպեսզի օգնի Սրբերին տաճարի կառուցման իրենց ջանքերում, Տերը «Ջոզեֆ Սմիթին և Առաջին Նախագահության նրա խորհրդականներին մի ուշագրավ տեսիլք տվեց, որում նրանք տեսան տաճարի մանրամասն նախագծերը: Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսը՝ առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, ավելի ուշ հիշել է.

Ջոզեֆ [Սմիթը] ստացավ Տիրոջ խոսքը, որ նա վերցնի իր երկու խորհրդականներին՝ [Ֆրեդերիկ Գ.] Վիլյամսին և [Սիդնի] Ռիգդոնին և գա Աստծո առաջ, ու Նա նրանց ցույց կտա կառուցվելիք տաճարի նախագիծը: Մենք ծնկի իջանք, դիմեցինք Տիրոջը և տաճարի նախագիծը հայտնվեց տեսանելի հեռավորության վրա, ես առաջինը տեսա այն: Ապա մենք բոլորս տեսանք այն: Երբ լավ զննեցինք արտաքին տեսքը, շինությունը, կարծես, հայտնվեց մեր գլխավերևում:։ (Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 271)

Նկար
Կիրթլենդի Տաճարը, ըստ Վոլտեր Ռեյնի

Կիրթլենդի Տաճարի կառուցման համար մեծ զոհաբերություն կատարողներից մեկը նորադարձ Ջոն Թաններն էր:

[Ջոնը] «գիշերը երազում հուշում ստացավ, որ ինքը … պետք է անմիջապես գնա Կիրթլենդի Եկեղեցի»: Նա վաճառեց իր ունեցվածքը՝ մի քանի բարգավաճող ագարակներ, մի հյուրանոց և պտղատու այգիներ, Սուրբ Ծննդի առավոտյան իր բազմանդամ ընտանիքի անդամներին և մի քանի հարևանների տեղավորեց սայլերի վրա, կտրեց անցավ ութ հարյուր կիլոմետր և 1835թ. հունվարյան մի կիրակի ժամանեց Կիրթլենդ:

Նրա կարիքը իրոք կար: Տաճարի տարածքի վարկի ժամանակը մոտենում էր և, ըստ որոշ գրանցումների, աղքատացած Մարգարե Ջոզեֆը և որոշ եղբայրներ աղոթել էին օգնության համար:

Ջոն Թանները չվարանեց: Նա Մարգարեին երկու հազար դոլարի վարկ տվեց և գրություն վերցրեց նրանից, տաճարային հանձնաժողովին տասներեք հազար դոլարի վարկ տվեց, Մարգարեի և մյուսների հետ ստորագրեց երեսուն հազար դոլարի գրություն Նյու Յորքում գնված ապրանքների համար և «առատաձեռն նվիրաբերություններ» կատարեց տաճարի կառուցման համար: (Leonard J. Arrington, “The John Tanner Family,” Ensign, Mar. 1979, 46)

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը բացատրել է, թե Վերջին Օրերի Սրբերը ինչու էին պատրաստակամ զոհաբերություններ կատարում տաճարների կառուցման համար և երկրպագում Տիրոջը այս սուրբ շենքերում.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Մեծ զոհաբերություններ են կատարվել տաճարի կառուցման և տաճար այցելելու համար: Անթիվ անդամներ են աշխատել ու մաքառել, որպեսզի իրենք և իրենց ընտանիքները օրհնություններ ստանան Աստծո տաճարներում:

Ինչո՞ւ են այդքան շատ մարդիկ ցանկանում այդքան շատ տալ՝ տաճարի օրհնությունները ստանալու համար: Ովքեր հասկանում են տաճարից եկող հավերժական օրհնությունները, գիտեն, որ ոչ մի զոհաբերություն այդքան մեծ չէ, ոչ մի գին այդքան ծանր չէ, ոչ մի մաքառում այդքան դժվար չէ այդ օրհնությունները ստանալու համար: (Թոմաս Ս. Մոնսոն, «Սուրբ տաճար` փարոս աշխարհին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 92)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ կարող եք սովորել` Կիրթլանդի տաճարը կառուցելու համար անհրաժեշտ վաղ շրջանի Սրբերի ցույց տված օրինակից և զոհաբերությունից։

Բաժին 2

Քահանայության բանալիները, որոնք Կիրթլենդի տաճարում հանձնվեցին երկնային սուրհանդակների կողմից, ինչպե՞ս կարող են օրհնել իմ կյանքն այսօր:

Աստված վարձատրեց Սրբերին Կիրթլենդի տաճարի կառուցման զոհաբերության համար՝ հոգևոր դրսևորումներ հեղելով նվիրագործմանը նախորդող և հաջորդող օրերին (see Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 [2018], 232–35, 237–39):

Շատ Սրբեր վկայեցին, որ Երկնային էակները ներկա էին նվիրագործման ծառայությունների ժամանակ:

Էլիզա Ռ․ Սնոուն ասել է․ «Այդ նվիրագործման արարողություններին կարելի էր նախապատրաստվել, բայց մահկանացու լեզուն չի կարող նկարագրել այդ հիշարժան օրվա երկնային դրսևորումները: Հրեշտակներ հայտնվեցին ոմանց, մինչդեռ աստվածային ներկայության զգացումն առկա էր բոլոր ներկա գտնվողների մեջ, և յուրաքանչյուր սիրտ լցված էր աննկարագրելի ուրախությամբ և լիառատ փառքով» [տես 1 Պետրոս 1.8]:

Այդ երեկո, երբ Մարգարեն մոտ 400 քահանայություն կրողների հետ հավաքվել էր տաճարում, «մի աղմուկ լսվեց, որը նման էր հզոր քամու շառաչյունի, որը լցրեց տաճարը, և ողջ համայնքը միաժամանակ ոտքի կանգնեց՝ շարժվելով անտեսանելի ուժի կողմից»: Համաձայն Մարգարեի խոսքերի, «շատերը սկսեցին խոսել մարգարեության լեզուներով, մյուսները տեսան փառավոր տեսիլքներ, և ես տեսա, որ տաճարը լցված էր հրեշտակներով, որի մասին ես հայտարարեցի համայնքին» (Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 307–8):

Ամենանշանավոր հոգևոր դրսևորումները տեղի ունեցան Զատիկի կիրակի օրը՝ 1836թ. ապրիլի 3-ին, տաճարի նվիրագործումից մի շաբաթ անց: Մինչ նրանք աղոթում էին տաճարում, մի տեսիլք բացվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին, և Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվեց: Նա հայտարարեց, որ Ինքն ընդունեց տաճարը, և խոստացավ օրհնություններ հեղել Սրբերի վրա (տես Վարդապետություն և Ուխտեր 110.1–10):

Նկար
Տեսիլք Կիրթլենդի Տաճարում, Գերի Ի․ Սմիթ

Այս այցելությունից հետո հայտնվեցին երկնային սուրհանդակները, որոնք հանձնեցին քահանայության բանալիները, որոնք անհրաժեշտ են վերջին օրերում Աստծո գործի իրականացման համար: Հետևյալ հատվածներում կարող եք նշել, թե ովքեր հայտնվեցին Ջոզեֆին և Օլիվերին և ինչ բանալիներ հանձնեցին Եկեղեցու ղեկավարների ձեռքը.

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 110․11:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Մովսեսը կրում էր Իսրայելի հավաքման բանալիները: Նա առաջնորդեց Իսրայելին Եգիպտոսից դեպի Քանանի երկիրը։ Այս տնտեսության մեջ դա նրա նշանակումն էր, որ գար և վերականգներ այդ բանալիները ժամանակակից հավաքման համար: (Joseph Fielding Smith, Church History and Modern Revelation [1953], 2:48)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 110․12:

«Եղիաս անունով մարդը մահկանացու կյանքում, ըստ երևույթին, ապրել է Աբրահամի օրոք, ով հանձնեց Աբրահամի օրերի ավետարանը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: … Մենք չունենք հատուկ տեղեկություններ նրա մահկանացու կյանքի ծառայության մանրամասների մասին (Աստվածաշնչի բառարան, «Եղիաս»):

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է, թե Եղիասն ինչպես հայտնվեց Կիրթլենդի Տաճարում.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

Եղիասը հետ բերեց «Աբրահամի ավետարանը», Աբրահամի մեծ ուխտը, որով հավատարիմները ստանում են հավերժական աճի խոստումները, խոստումներ, որ սելեստիալ ամուսնության շնորհիվ նրանց հավերժական սերունդները կլինեն այնքան անհամար, որքան ավազը ծովափին, կամ այնքան բազմաթիվ, որքան աստղերն են երկնքում։ (Bruce R. McConkie, “The Keys of the Kingdom,” Ensign, May 1983, 22)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 110․13-16:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Եղիային շնորհված այս կնքման զորությունը այն զորությունն է, որը կապում է ամուսիններին և կանանց, երեխաներին և ծնողներին` ժամանակի և հավերժության համար։ Դա այն կապող զորությունն է, որն առկա է Ավետարանի յուրաքանչյուր արարողության մեջ։ … Այդ զորության շնորհիվ են փրկությանը վերաբերվող բոլոր արարողությունները կապված կամ կնքված, և Եղիայի առաքելությունն էր գալ և վերականգնել դրանք: (Joseph Fielding Smith, Elijah the Prophet and His Mission [1957], 5)

Հին Կտակարանի մարգարե Եղիայի հայտնվելը կատարեց խոստումները, որոնք Տերը տվել էր Մաղաքիա մարգարեի միջոցով, կրկնել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին՝ Մորոնիի միջոցով, երբ նա առաջին անգամ հայտնվեց Ջոզեֆի ննջասենյակում 1823թ. սեպտեմբերի 21-ին:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 2 (տես նաև Մաղաքիա 4․5-6):

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Դուք ինչպե՞ս եք օրհնվել քահանայության բանալիներով և զորությամբ, որոնք Մովսեսը, Եղիասը և Եղիան հանձնեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի տաճարում: Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե այս քահանայության բանալիները չվերականգնվեին։