2018
Չորրորդ կիրակի օրվա ժողովներ
May 2018


Չորրորդ կիրակի օրվա ժողովներ

Յուրաքանչյուր ամսվա չորրորդ կիրակի օրը երեցների քվորումները և Սփոփող Միությունները քննարկում են որևէ թեմա, որն ընտրված է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից: Այս չորրորդ կիրակի օրվա թեմաները կթարմացվեն յուրաքանչյուր գերագույն համաժողովից հետո: Այսօրվանից մինչև հաջորդ գերագույն համաժողովը թեման կլինի՝ «Սպասավորել մարդկանց»: Յուրաքանչյուր ամիս ղեկավարները կամ ուսուցիչները կարող են վարել քննարկումները սպասավորությանը վերաբերող հետևյալ սկզբունքներից որևէ մեկի շուրջ:

Ի՞նչ է նշանակում սպասավորել:

Ի՞նչ է սպասավորությունը նշանակում ձեր ծխի կամ ճյուղի անդամների համար: Դա պարզելու համար կարող եք գրել Սպասավորություն բառը գրատախտակին, ապա խնդրել անդամներին, որ այդ բառի շուրջը գրեն բառեր, որոնք կապ ունեն սպասավորության հետ: Անդամները կարող են գտնել բառեր կամ արտահայտություններ, որոնք կավելացվեն ցուցակին սուրբ գրությունների հետևյալ հատվածներից. Մատթեոս 25.34–40, Ղուկաս 10.25–37, 2 Նեփի 25.26, Մոսիա 18.8–9, 3 Նեփի 18.25, և Վարդապետություն և Ուխտեր 81.5: Ի՞նչ ենք սովորում այդ հատվածներից սպասավորության մասին։ Դուք կարող եք խնդրել անդամներին կիսվել սպասավորության օրինակներով, որոնք իրենք տեսել են: Ինչպե՞ս կարող է մեր սպասավորությունը հոգալ մարդկանց հոգևոր և նյութական կարիքները: Ինչպե՞ս կարող է դա օգնել, որ մարդիկ մոտենան Քրիստոսին:

Փրկիչը սպասավորության մեր կատարյալ օրինակն է:

Որպեսզի իմանան, թե ինչպես արդյունավետ սպասավորեն, անդամները կարող են պատմություններ պատմել սուրբ գրություններից, որտեղ Փրկիչը ծառայում էր մարդկանց, մի քանի օրինակներ կարելի է գտնել Հովհաննես 4–6 և Մարկոս 2.1–12 հատվածներում: Անդամները կարող են կիսվել, թե ինչն է տպավորել իրենց այդ պատմություններում և ինչ սկզբունքներ են նրանք սովորում դրանցից սպասավորության մասին: Օրինակ, ինչպե՞ս է Փրկիչը անհատականացնում Իր սպասավորությունը մարդկանց: Ինչպե՞ս է Նա արձագանքում մարդկանց թե՛ հոգևոր, և թե՛ նյութական կարիքներին: Դասարանի անդամները կարող են մտաբերել, թե երբ են տեսել, որ մարդիկ ծառայելիս օգտագործել են այդ սկզբունքները:

Սպասավորությունը խթանվում է Քրիստոսանման սիրով:

Ծանոթանալով սպասավորության զորությանը, որը մղվում է Քրիստոսանման սիրով, գրատախտակին կարող եք գրել հետևյալ նախադասությունները և հրավիրել անդամներին առաջարկել բաց թողնվածները լրացնելու եղանակներ. Երբ անկեղծ սիրում եմ մարդկանց, ում ծառայում եմ, ես : Երբ ծառայում եմ այլ նպատակներով, ես : Ի՞նչ կարող ենք անել վստահ լինելու համար, որ մարդկանց ծառայելու մեր ջանքերը մղված են Քրիստոսանման սիրով: Ինչպե՞ս ենք Քրիստոսանման սեր զարգացնում նրանց հանդեպ, ում մեզ հանձնարարված է սպասավորել (տես Մորոնի 7.45-48): Անդամները կարող են սպասավորության օրինակներ բերել, որոնք ոգեշնչված են եղել Քրիստոսանման սիրով:

Աստված ցանկանում է, որ Իր բոլոր զավակներին ուշադրություն դարձվի և հոգ տարվի նրանց մասին:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է. «Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցու առանձնահատկությունը միշտ լինելու է կազմակերպված և ղեկավարված ջանքերով անհատապես Աստծո զավակներին և նրանց ընտանիքներին սպասավորելը» («Սպասավորել Աստծո զորությամբ և իշխանությամբ», Լիահոնա, մայիս 2018, 69): Ըստ Նախագահ Նելսոնի, որո՞նք են «կազմակերպված, ղեկավարված» եղանակներից մի քանիսը, որոնցով Եկեղեցին օգնում է մեզ ավելի լավ հոգ տանել անհատների համար: Ինչո՞ւ են այս ջանքերը «Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցու առանձնահատկությունը» հանդիսանում: (տես որոշ գաղափարներ Մոսիա 18.21–22 և Մորոնի 6.4–6 հատվածներում): Ի՞նչ օրհնություններ ենք ստացել մենք կամ ուրիշ մարդիկ շնորհիվ մարդկանց սպասավորության Եկեղեցու իրենց կոչումներում կամ հանձնարարություններում:

Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում:

Մոսիայի որդիների փորձառությունները ցույց են տալիս, որ այն, թե մենք ինչպես ենք տեսնում մարդկանց, ազդում է նրա վրա, թե մենք ինչպես ենք նրանց ծառայում: Գրատախտակին կարող եք գրել Ինչպե՞ս էին նեփիացիները տեսնում լամանացիներին և Ինչպե՞ս էին Մոսիայի որդիները տեսնում լամանացիներին: Ապա հրավիրեք դասարանի անդամներին փնտրել Մոսիա 28.1–3 և Ալմա 26.23–26 հատվածներում բառեր և արտահայտություններ, որոնք կարելի է գրել այս նախադասություններից յուրաքանչյուրի տակ: Այս համեմատությունից մենք ի՞նչ ենք հասկանում, որ այն, թե ինչպես ենք տեսնում մարդկանց, ինչպե՞ս է ազդում նրա վրա, թե մենք ինչպես ենք նրանց ծառայում: Ինչպե՞ս կարող ենք սովորել տեսնել մարդկանց այնպես, ինչպես Աստված է տեսնում նրանց (տես ՎևՈւ 18.10–16):

Ճշմարիտ սպասավորները կենտրոնանում են մարդկանց կարիքների վրա:

Որպեսզի օգնեք անդամներին ավելի լավ հասկանալ սպասավորելիս կարիքների վրա կենտրոնանալու արժեքը, կարող եք համեմատել սպասավորությունը նվերներ տալու և ստանալու հետ: Երբևէ ստացե՞լ ենք մի նշանակալից նվեր մեկից, ով հստակ իմացել է, թե մենք ինչի կարիք ունենք կամ ինչ կցանկանայինք ունենալ: Սպասավորությունն ինչո՞վ է նման խելամիտ նվեր տալուն: Քննարկեք վերջին գերագույն համաժողովին հնչած պատմությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ սպասավորել՝ ելնելով մյուսների կարիքներից (տես, օրինակ, Ջին Բ. Բինգհեմ, «Սպասավորել Փրկիչի ձևով» Լիահոնա, մայիս 2018): Անդամները կարող են նաև պատմել այլ պատմություններ, որոնք արտացոլում են այս սկզբունքը:

Ինչպե՞ս կարող ենք իմանալ մյուսների կարիքները: Խնդրեք յուրաքանչյուր անդամին կազմել այն մարդկանց ցուցակը, ում ինքը սպասավորում է: Ցուցակի յուրաքանչյուր անվան դիմաց նրանք կարող են գրել այս հարցի պատասխանը. «Ինչի՞ կարիք ունի այս մարդը, որպեսզի ավելի մոտենա Քրիստոսին»: Եթե հարմար է, քաջալերեք անդամներին ընդգրկել արարողությունները, որոնք տվյալ անձը կարիք ունի ստանալու: Անդամներին ասացեք, որ շարունակեն մտածել այս հարցի շուրջ և ոգեշնչում փնտրեք՝ օգնելով նրանց հոգալ ուրիշների կարիքները:

Տերը ցանկանում է, որ ընդունենք ուրիշների ծառայությունը:

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ասել է. «Ավետարանի ծրագիրը պահանջում է տալ և ստանալ … Դժվարության մեջ գտնվող մարդիկ հաճախ ասում են. «Ես ինքս կհաղթահարեմ … Ես կարող եմ հոգ տանել իմ մասին»: Ասված է, որ ոչ ոք այնքան հարուստ չէ, որ ուրիշների օգնության կարիքը չունենա և ոչ ոք այնքան աղքատ չէ, որ ինչ-որ ձևով օգտակար չլինի իր ընկերոջը: Մարդկանցից վստահաբար օգնություն խնդրելը և հաճույքով օգնելը պետք է մեր բնույթի մի մասը լինի» (“We Can’t Do It Alone,” Ensign, Nov. 1975, 91, 93): Ինչո՞ւ ենք մենք երբեմն տարակուսում ուրիշներից օգնություն ընդունելու հարցում: Օգնությունն ընդունելու մեր պատրաստակամությունն ինչպե՞ս է օրհնում նրանց, ովքեր ծառայում են մեզ: Անդամներին մի քանի րոպե ժամանակ տվեք խորհել, թե ինչպես կարող են ավելի բաց լինել ուրիշների ծառայությունն ընդունելու: Ա Կորնթացիս 12.13–21 հատվածներն ի՞նչ են մեզ ասում՝ ինչո՞ւ մենք ունենք միմյանց կարիքը:

Շատ եղանակներ կան, թե ինչպես մենք կարող ենք ծառայել մարդկանց:

Որպեսզի օգնեք անդամներին հասկանալ, թե ինչ բազմաթիվ եղանակներով մենք կարող ենք ծառայել մեկս մյուսին, հրավիրեք նրանց կարդալ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ուղերձը՝ «Լինել նրա հետ և ամրապնդել այն» (Լիահոնա, մայիս 2018, 101–3, տես նաև «Սպասավորության սկզբունքները» Լիահոնա-յի ապագա համարներում): Անդամները կարող են բաժանվել փոքր խմբերի և յուրաքանչյուր խումբը կարող է մտածել մի քանի սցենարներ, որոնցում որևէ մարդ օգնության կարիք ունի: Այնուհետև նրանք կարող են մտածել տարբեր ուղիներ, թե ինչպես մարդիկ կարող են ծառայել սցենարի հերոսին՝ հոգալով հոգևոր և նյութական կարիքները: Խնդրեք խմբերին կիսվել մտքերով և մտածել, թե քննարկվող գաղափարներից որևէ մեկը կարո՞ղ է արդյոք օրհնել այն մարդկանց, ում նրանք ծառայում են: