2018
Երեց Խուան Պաբլո Վիլար

Երեց Խուան Պաբլո Վիլար

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Երեց Խուան Պաբլո Վիլարն առաջին անգամ Եկեղեցու մասին իմացավ Սանտիագոյում (Չիլի), որտեղ նրա ավագ եղբայր, Իվանը, հայտարարեց, որ ինքը մկրտվել էր առանց ծնողների թույլտվության, իսկ ավել ուշ ասաց, որ ցանկանում է ծառայել միսիայում։ Երբ հարցրին, թե ինչու արել այդ, նա կիսվեց իր վկայությամբ ու ծառայելու ցանկությամբ։

«Ես չէի հասկանում դրա իմաստը»,- հիշում է Երեց Վիլարը, որն այդ ժամանակ դեռ 17 տարեկան էր։ «Բայց այդ պահից ի վեր նա սերմ դրեց իմ սրտում»։

Այդ սերմն աճելու հնարավորություն ունեցավ, երբ եղբայրը նրա անունն առաջարկեց միսիոներներին։ Իր առաջին դասի ժամանակ, Երեց Վիլարը ստացավ իր վկայությունը Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին:

Նա ասել է․ «Իմ դեպքում անհրաժեշտություն չկար ծնկի գալու և աղոթելու, քանի որ նրանց վկայությունը լսելուց հետո ես ներքուստ հասկացա, որ այն ճշմարիտ է»։ «Երբ գիտակցեցի դա, ապա հասկացա, որ մնացած ամեն ինչ պետք է որ ճշմարիտ լինի»։

Իվանը, ով ծառայում էր մոտակա միսիայում, թույլտվություն ստացավ մկրտելու Երեց Վիլարին 1988 թվականին։ Ավելի ուշ, նրանց մայրն ու մյուս եղբայրը, Կլաուդիոն, նույնպես միացան Եկեղեցուն։

Իր մկրտությունից մեկ տարի անց Երեց Վիլլը ծառայության անցավ Չիլիի Վինյա դել Մար միսիայում, սկսելով ծառայությամբ լի իր կյանքը, որն ընդգրկում է՝ ցցի նախագահ, եպիսկոպոս, եպիսկոպոսի խորհրդական, Չիլիի Սանտիագո Արևելյան միսիայի խորհրդական և Տարածքային Յոթանասունական՝ Հարավային Ամերիկայի հարավային տարածաշրջանում։ Նա Յոթանասունի Բարձրագույն Իշխանավոր հաստատվեց 2018 թվականի մարտի 31-ին։

Երեց Վիլարը ծնվել է 1969թ. Սեպտեմբերի 11-ին Վալպարայսոյում, Չիլի, Սերջիո Վիլար Վերայի և Ջենովեվա Սավերդրայի ընտանիքում: Նա ամուսնացավ Կարոլա Կրիստինա Բարիոսի հետ 1994թ. մարտի 31-ին, Սանտիագո Չիլի Տաճարում: Նրանք ունեն երեք զավակ։

Սոցիալական հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի գծով բակալավրի և մարքեթինգի մագիստրոսի աստիճաններ ստանալուց հետո նա աշխատել է դեղագործական և բժշկական սարքավորումների ոլորտում: 2007 թվականին նա Բրիգամ Յանգ Համալսարանում ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճանը։ Այնուհետև, նա վերադարձավ Չիլի, որպեսզի աշխատի հանքարդյունահանման ծառայություններ մատուցող Orica ընկերությունում, վերջին տվյալներով՝ որպես ավագ կառավարիչ։