2018
Համաժողովի պատմությունների ցուցիչ
May 2018


Համաժողովի պատմությունների ցուցիչ

Հետևյալ ցանկը գերագույն համաժողովին առնչվող ընտրված փորձառությունների հակիրճ նկարագրությունն է: Նշված համարները ցույց են տալիս ելույթի առաջին էջը:

Խոսնակ

Պատմություն

Ռեյնա Ի. Աբուրտո

(78) Վերջին Օրերի Սրբերը Չիլիում, Պերուում, Մեքսիկայում և Միացյալ Նահանգներում օգնություն են առաջարկում աղետներից հետո:

Նիլ Լ. Անդերսեն

(24) Քեթի Անդերսենը կարդում է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի վերջին գերագույն համաժողովների ելույթները և աղոթում է նրա մարգարեական դերի մասին ավելի խորը հավաստիացում ձեռք բերելու համար:

Մ. Ռասսել Բալլարդ

(9) Երբ Երեց Մ. Ռասսել Բալլարդը Երուսաղեմում տեսնում է մանանեխի սերմը, հիշում է Փրկիչի ուսմունքները հավատքի մասին:

Դեյվիդ Ա. Բեդնար

(30) Ռասսել Մ. Նելսոնը և Հենրի Բ. Այրինգը հետևում են Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հրավերին՝ ուսումնասիրել Մորմոնի Գիրքը և կիրառել նրա ճշմարտությունները:

Ջին Բ․ Բինգհեմ

(104) Սփոփող Միության մի քույր սպասավորում է մի «մոլորված ու միայնակ» երիտասարդ մոր: Աֆրիկացի մի քույր սպասավորում է մի քրոջ, ում ծեծել և կողոպտել են: Ծխի անդամները հոգ են տանում մի քրոջ մասին, ով պայքարում է քաղցկեղի դեմ: Երիտասարդ կանայք աշխատում են, որպեսզի հոգան մերձավորի կարիքները:

Ջերալդ Կոսե

(24) Ֆրանսիայի Փարիզի տաճարի կառուցման հաստատումը տալուց առաջ քաղաքի խորհրդի անդամները այցելում են հաղորդության ժողովին։ Ցցի նախագահ Ջերալդ Կոսեն հրճվում է, քանի որ աճել է ցցի անդամների հավատարմությունը և հավատը Փրկիչի հանդեպ: Ջերալդ Կոսեն պատմում է իր ընկերոջը, որ յուրաքանչյուր ընտանիք քահանայություն կրողի կարիք ունի տանը:

Դ. Թոդ Քրիստոֆերսոն

(55) Երեցների քվորումը հավաքում է մի ֆերմերի բերքը, երբ նրա ընտանիքի մի քանի անդամներ մահանում են գրիպի համաճարակից:

Քվենթին Լ. Քուք

(114) Կիրթլանդի Տաճարի նվիրագործման ժամանակ աստվածային դրսևորումները անդամների հոգիները լցնում են ուրախությամբ: Քվենթին Լ. Քուքը սեր ու խաղաղություն է զգում Օքլենդ Կալիֆորնիա Տաճարում:

Մասիմո Դե Ֆեո

(24) Մասիմո Դե Ֆեոյի որդին համադասարանցիներին պատմում է, որ իր հայրը «տիեզերքի առաջնորդն է»: Մասիմո Դե Ֆեոյի մահացող մայրը ցույց է տալիս, որ ավելի շատ է սիրում որդուն, քան ինքն իրեն:

Դեվին Գ. Դյուրան

(42) Ընտանեկան երեկոյի խաղը կառուցում է Դեվին Գ. Դյուրանի վստահությունը: Դյուրանների ընտանիքը լուսանկարվում է տաճարի մոտ:

Լարի Ջ. Էքո Հոք

(15) Էքո Հոքի ընտանիքը սփոփում է հարբած վարորդի ծնողներին, որը սպանել էր Լարի Ջ. Էքո Հոքի եղբորը և հարսին:

Հենրի Բ. Այրինգ

(61) Հենրի Բ. Այրինգի նախապապն ու նախատատը սիրահարվեցին, երբ անցնում էին հարթավայրերով: Մի երիտասարդ տղա հասկանում է, թե քահանայություն կրողներն ինչ կարող են իրականացնել Տիրոջը ծառայելիս: Մի ոգեշնչված տնային ուսուցիչ ծառայում է մի ընտանիքի, երբ նրանք հուսահատ կարիքի մեջ էին:

(86) Երբ Հենրի Բ. Այրինգի մայրը ավանդում է հոգին, նրա հայրը սփոփանք է ստանում Սուրբ Հոգուց:

Թեյլոր Ա. Գոդոյ

(34) Ընկերոջ որդու մահը հուշում է Թեյլոր Գ. Գոդոյին իմաստուն կերպով օգտագործել կյանքի յուրաքանչյուր «ևս մեկ օրը»: Մի պերուացի քույր լուրջ է ընդունում իր ուխտերը այն բանից հետո, երբ զոհաբերությունների գնով գնում է տաճար: Թեյլոր Ա. Գոդոյը ցանկանում է լինել ամենալավ ուսանողը, երբ նրա մայրը զոհաբերություն է կատարում նրա ատամնաբուժական պրակտիկայի համար:

Գերիթ Վ . Գոնգ

(97) Գերիթ Վ. Գոնգը իր որդիների համար պատմություններ է պատմում և երգում, երբ նրանք պառկում են քնելու:

Ջեֆրի Ռ. Հոլլանդ

(101) Եղբայրը, ում կինը հիվանդանում է, բնազդաբար զանգահարում է իր տնային ուսուցչին օգնության համար:

Դուգլաս Դ. Հոլմս

(24) Ահարոնյան քահանայություն կրողները հասակակիցների հետ կիսվում են իրենց վկայություններով: Քահանաների քվորումը սովորում է, թե ինչ է նշանակում «լիազորված լինել Հիսուս Քրիստոսի կողմից»:

Ռասսել Մ. Նելսոն

(68) Քահանայություն կրողները թերանում են ճշմարիտ օրհնություն տալ ընտանիքի անդամներին և նոր կոչում ունեցող քույրերին: Նախագահ Նելսոնը օգնում է մի մարդու վերադառնալ Եկեղեցի:

(93) Երբ Նախագահ Նելսոնը փոքրիկ տղա էր, սիրում էր սովորել ավետարանի մասին և փափագում էր կնքվել իր ծնողների հետ: Երիտասարդ Ռասսել Մ․ Նելսոնը կոտրում է ալկոհոլային խմիչքների շշերը, քանի որ ցանկանում էր, որ իր ծնողներն ապրեին Իմաստության Խոսքով:

Դալլին Հ. Օուքս

(65) Երեցների քվորումի նախագահը խորհուրդ է տալիս քվորումի մի անդամի չթողնել քոլեջը:

Բոննի Լ. Օսկարսոն

(36) Երբ Բոննի Լ. Օսկարսոնը երիտասարդ աղջիկ էր, նրան խնդրում էին կատարել հանձնարարություններ և կոչումներ, որոնք հիմնականում կատարում են չափահասները:

Դեյլ Գ. Ռենլանդ

(46) Փարլի և Օրսոն Պրատների սերը նրանց նախնիների հանդեպ օգնում է նրանց նորոգել իրենց հարաբերությունները: Տաճարային օրհնություններն օգնում են ամոքել մի ընտանիքի, ում հիվանդ որդու սիրտը նվիրաբերվել էր:

Լին Գ. Ռոբինս

(21) Լին Գ․ Ռոբբինսի քոլեջի պրոֆեսորը խրախուսում է ուսանողներին ձախողումը համարել որպես ուսուցիչ և շարունակել փորձել:

Ուլիսես Սոարես

(98) Ուլիսես Սոարեսը և նրա կինը ստանում են արագացված վիզաներ, երբ հավատ են ցուցաբերում առ այն, որ Տերը հրաշք կգործի հօգուտ իրենց:

Գարի Ի. Սթիվենսոն

(17) Գարի Ի. Սթիվենսոնը վկայություն է ձեռք բերում մարգարեների հաջորդականության մասին Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի մահից հետո: Մի նախկին ուսանող գովաբանում է Դոկտոր Ռասսել Մ. Նելսոնի ուսուցման ոճը:

Բրայըն Ք. Թեյլոր

(12) Բրայըն Ք. Թեյլորը հիշում է Երեխաների Միության իր համբերատար ուսուցիչներին: Իր պատճառով առաջացած ավտովթարից հետո երիտասարդ կինը խաղաղություն է գտնում, իմանալով, որ ինքն Աստծո զավակն է;

Թանիելա Բ. Վակոլո

(39) 39 տարի եկեղեցի հաճախելուց հետո մի մարդ մկրտվեց, իսկ ավելի ուշ կնքվեց իր կնոջ հետ տաճարում:

Լարի Յ. Ուիլսոն

(75) Գործելով ըստ հոգևոր տպավորությունների, ՎՕՍ քահանան օգնում է բեռնափոխադրող նավին և դրա անձնակազմին փրկվել թայֆունից:

Կլաուդիո Դ. Զիվիկ

(83) «Համբերեք և կտոնեք ձեր հաղթանակը»,- նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը ասում է Կլաուդիո Դ. Զիվիկին ու նրա կնոջը: Կլաուդիո Դ. Զիվիկի նավակում եղած ճաքը անհնար է դարձնում դրա կառավարումը: