2018
Ընտանեկան պատմություն․ Գտեք, Հավաքեք, Կապ հաստատեք
May 2018


Ընտանեկան պատմություն․ Գտեք, Հավաքեք, Կապ հաստատեք

Երեց Բրեդլի Դ. Ֆոսթերը, ով Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական և Եկեղեցու Ընտանեկան պատմության բաժնի գործադիր տնօրենն է, ասել է, որ տաճարային և ընտանեկան պատմության տեղական խորհրդատուները կարող են օգնել Եկեղեցու անդամներին և մյուսներին գտնել այն ուրախությունը, որը գալիս է նախնիներին գտնելիս, հավաքելիս և կապ հաստատելիս։

Ամեն ոք իր ընտանեկան պատմությունից ունի պատմություններ։ Եվ հրաշալի բաներ են տեղի ունենում, երբ սկսում ես փնտրել և գտնել նրանց։

Երեց Ֆոսթերն ասել է․ «Առաջիկա տարվա համար մենք պետք է շեշտը դնենք խորհրդատուներին օգնելու վրա, որպեսզի նրանք հասկանան անդամներին այդ զգացումը փոխանցելու իրենց դերը»։ «Մենք անում ենք դա մեկ առ մեկ: Մենք դիմում ենք [մարդկանց], որտեղ էլ նրանք գտնվեն և հատուկ ուշադրություն ենք դարձնում նրանց վրա, ովքեր դառնում են 12 տարեկան և նրանց վրա, ովքեր նորադարձներ են»։ Այդ երկու խմբերն արագորեն օգուտ են քաղում, երբ տեսնում են, թե ինչպես է տաճարային աշխատանքն ամրացնում ընտանիքները հավերժության շնորհիվ, և հաճախ նրանք ոգևորում են իրենց ընկերներին և ընտանիքների անդամներին։

Նույնիսկ ոչ անդամները կարող են աշխարհով մեկ գտնվող 5,000 FamilySearch ընտանեկան պատմության կենտրոններում կիրառել գտեք-հավաքեք-կապ հաստատեք փորձառությունը՝ մեկ առ մեկ օգնելու սկզբունքի շնորհիվ։