2018
Երեց Մաթիաս Հելդ
May 2018


Երեց Մաթիաս Հելդ

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Նկար
Երեց Մաթիաս Հելդ

Երեց Մաթիաս Հելդին և նրա կնոջը՝ Իրենին, միանշանակ կարելի կոչել համաշխարհային Եկեղեցու մարմնացում։ Երկուսն էլ գերմանացի նախահայրեր ունեցող կոլումբիացիներ են։ Աշխատանքի և ուսման պատճառով իրենց հայրենի Հարավային Ամերիկայից ճամփորդել են Կանադա, Գերմանիա, Գվատեմալա, Բրազիլիա, և ի վերջո հետ՝ Կոլումբիա։ Ամեն երկրում նրանք սովորում էին նոր լեզու և նոր մշակույթ։

«Սակայն, որտեղ էլ գնայինք, Եկեղեցին ճիշտ նույնն էր ամեն տեղ»,- ասել է Երեց Հելդը, ով Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական է հաստատվել 2018 թվականի մարտի 31-ին։

Այդ հոգևոր «նմանությունը» ամուր հիմք է տվել այդ զույգին, երբ նրանք մեծացնում էին երեք երեխաներին ու աճում ավետարանում։

Երեխա ժամանակ Հելդերը դասընկերներ էին գերմաներեն լեզվի թեքումով դպրոցում՝ իրենց հայրենի Բոգոտայում, Կոլումբիա։ Նրանք կնքվել են 1989 թ. հունիսի 13-ին, Ֆրանկֆուրտի Գերմանիայի տաճարում այն բանից հետո, երբ Մաթիասը Բոգոտայում ստացավ մեքենաշինության ճարտարագետի աստիճան, իսկ Կանադայում՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

Ավելի ուշ, աշխատանքի բերումով երիտասարդ զույգը տեղափոխվեց Հանովեր, Գերմանիա, որտեղ քույր Հելդը մեծ տպավորություն ստացավ, որ իրենց կյանքը պետք է փոխվի։

«Ես ասացի Մաթիասին, որ այնպիսի զգացողություն ունեմ, կարծես երկնքից ուղերձ ենք ստանալու»,- ասել է նա։ Այդ երկնային ուղերձը երևան եկավ 1987 թվականի մի անձրևոտ երեկո, երբ լսվեց մուտքի դռան ձայնը։ Դրսում կանգնած էին մորմոն միսիոներները, ովքեր ամերիկյան արտասանությամբ խոսում էին գերմաներեն։

Հետագա 10 ամիսների ընթացքում Հելդերն ուսումնասիրեցին միսիոներների հետ միասին և ընկերներ ձեռք բերեցին տեղի ՎՕՍ հավաքատանը։ Երկար աղոթքներից հետո նրանք հոգևոր հաստատում ստացան ավետարանի ճշմարտացիության մասին և մկրտվեցին 1988 թվականին։

Երեց ՀԵլդն ավելի քան 25 տարի աշխատեց ավտոմոբիլային արտադրող Daimler-Benz ընկերության համար, որտեղ իր ղեկավար պաշտոնի բերումով ճանապարհորդեց աշխարհով մեկ։ Յուրաքանչյուր իրենց ապրած երկրում Հելդերն ապավինում էին Տիրոջը։

«Կարևոր չէ, թե ինչ փորձությունների միջով ես անցնում»,- ասել է նա։ «Եթե դուք շփվում եք երկնքի հետ, ամեն բան կարգին կլինի ձեզ հետ»։

Ծնվել է 1960 թվականի հունիսի 5-ին, Մայքլ և Էլիզաբեթ Հելդերի ընտանիքում։ Երեց Հելդը ծառայել է ցցի նախագահության խորհրդական, եպիսկոպոսության խորհրդական և տարածքային Յոթանասունական՝ Հարավային Ամերիկայի Հյուսիս-արևմտյան տարածաշրջանում։