2018
Եվս մեկ օր

Եվս մեկ օր

Մենք բոլորս ունենք «այսօր»-ը ապրելու համար, և մեր օրը հաջողակ դարձնելու բանալին զոհաբերելու պատրաստակամությունն է:

Մի քանի տարի առաջ իմ ընկերները մի գեղեցիկ երեխա ունեցան՝ Բրիգամ անունով: Ծնվելուց հետո Բրիգամին ախտորոշեցին Հանթերի համախտանիշ կոչվող մի հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը, ցավոք, նշանակում էր, որ Բրիգամը կարճ կյանք էր ունենալու: Մի օր, երբ Բրիգամն ու նրա ընտանիքը տաճարի տարածքում էին, Բրիգամը երկու անգամ կրկնեց մի տարօրինակարտահայտություն. «Եվս մեկ օր»: Հաջորդ օրը Բրիգամը մահացավ:

Brigham Reneer
Reneer Family
Brigham Reneer headstone

Ես մի քանի անգամ այցի եմ գնացել Բրիգամի գերեզմանին և ամեն անգամխորհել եմ այդ արտահայտության շուրջ՝ «Եվս մեկ օր»: Ես մտածում էի, թե դա ի՞նչ կարող էր նշանակել, ինչպիսի՞ն կլիներ իմ կյանքը, եթե ես իմանայի, որ միայն մեկ օր ունեմ ապրելու: Ես ինչպե՞ս կվերաբերվեի կնոջս, երեխաներիս և մյուսներին: Որքա՞ն համբերատար և քաղաքավարի ես կլինեի: Ինչպե՞ս հոգ կտանեի իմ մարմնի մասին: Որքա՞ն հաճախ ես կաղոթեի և կուսումնասիրեի սուրբ գրությունները: Ես կարծում եմ, որ այսպես թե այնպես, մենք բոլորս մի պահ ունենալու ենք «ևս մեկ օր» կոչվող միտքը այն մասին, որ պետք է իմաստուն ձևով օգտագործենք մեր ունեցած ժամանակը:

Հին Կտակարանում մենք կարդում ենք Հուդայի թագավոր Եզեկիայի մասին: Մարգարե Եսայիան հայտարարեց Եզեկիային, որ նա շուտով մահանալու է: Մարգարեի խոսքերը լսելով, Եզեկիան սկսեց աղոթել, աղերսել և ուժգին լաց լինել: Այդ ժամանակ, Աստված 15 տարով ավելացրեց Եզեկիայի կյանքը: (Տես Եսայիա 38․1–5):

Եթե մեզ ասվեր, որ կարճ ժամանակ ունենք ապրելու, հավանաբար մենք նույնպես կաղերսեինք կյանքի օրերն ավելացնելու համար, հիշատակելով մեր այն գործերը, որոնք պետք է կատարենք կամ կատարել ենք:

Անկախ այն ժամանակից, որը Տերն Իր իմաստությամբ որոշում է տալ մեզանից յուրաքանչյուրին, մի բանում կարող ենք վստահ լինել՝ մենք բոլորս ունենք «այսօր»-ը ապրելու համար, և մեր օրը հաջողակ դարձնելու բանալին զոհաբերելու պատրաստակամությունն է:

Տերն ասել է. «Ահա, ներկան կոչվում է այսօր, մինչև Մարդու Որդու գալուստը, և ճշմարիտ որ, սա զոհաբերության օր է»: (ՎևՈւ 64.23, շեշտադրումն ավելացված է):

Զոհաբերություն բառը սերում է լատիներեն երկու բառերից, որոնցից մեկը նշանակում է «սուրբ», մյուսը՝ «գործել», այլ կերպ ասած՝ գործերը սրբացնել, վեհացնել:

«Զոհաբերությունը երկնքի օրհնություններ է բերում» (“Praise to the Man,” Hymns, no. 27).

Ինչպե՞ս է զոհաբերությունը նշանակալից և օրհնված դարձնելու մեր օրերը:

Նախ, անձնական զոհաբերությունը ամրապնդում է մեզ և արժեք տալիս այն բաներին, որոնք զոհաբերում ենք:

Մի քանի տարի առաջ ծոմապահության կիրակի օրը մի տարեց քույր եկավ ամբիոնի մոտ, որկիսվի իր վկայությամբ: Նա ապրում էր Իկիտոս քաղաքում, որը Պերուական Ամազոնում է գտնվում: Նա պատմեց, որ իր մկրտության պահից ի վեր միշտ նպատակ է ունեցել ստանալ Լիմա Պերու տաճարի արարողությունները: Այդ կինը պարտաճանաչ վճարել է լիարժեք տասանորդ և տարիներովտնտեսել իր փոքրիկ եկամուտը:

Տաճարում լինելու և այնտեղ սուրբ արարողությունները ստանալու հետ կապված նրա ուրախությունն արտահայտվեց հետևյալ խոսքերով. «Այսօր ես կարող եմ ասել, որ վերջապես պատրաստ եմ անցնել վարագույրից այն կողմ: Ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ: Ես կարողացա հավաքել տաճար այցելելու համար անհրաժեշտ գումարը, դուք չգիտեք, թե որքան ժամանակ պահանջվեց, և յոթ օր գետով ու 18 ժամ ավտոբուսով ճամփորդելուց հետո վերջապես ես հասա Տիրոջ տունը: Երբ հեռանում էի այդ սուրբ տեղից, ես ասացի ինքս ինձ, որ տաճար գալու համար ինձանից պահանջված այդքան զոհաբերություններից հետո ես թույլ չեմ տա, որ թեթևամտորեն վերաբերվեմ իմ կապած ցանկացած ուխտին: Դա կորուստ կլինի: Սա շատ լուրջ պարտավորություն է»:

Այս հաճելի քրոջից ես սովորեցի, որ անձնական զոհաբերությունը անգնահատելի ուժ է, որը խթանում է մեր որոշումներն ու վճիռները: Անձնական զոհաբերությունը խթանում է մեր գործողությունները, մեր պարտավորություններն ու մեր ուխտերը և իմաստ է հաղորդում սուրբ բաներին:

Երկրորդ, զոհաբերությունները, որոնք մենք կատարում ենք ուրիշների համար, իսկ ուրիշները մեր համար, հանգեցնում են օրհնությունների բոլորի համար:

Երբ ես ուսանում էի ատամնաբուժական քոլեջում, մեր տեղական տնտեսության ֆինանսական հեռանկարը առանձնապես խոստումնալից չէր: Գնաճը օր օրի վրա զգալի նվազեցնում էր արտարժույթի փոխարժեքները:

Հիշում եմ այն տարին, երբ ես պետք է անցնեի վիրահատական պրակտիկա: Ես պետք է ունենայի վիրաբուժական անհրաժեշտ բոլոր գործիքները նախքան այդ կիսամյակի սկիզբը: Իմ ծնողները տնտեսել էին անհրաժեշտ գումարը: Բայց մի գիշերվա ընթացքում կտրուկ փոփոխություներ տեղի ունեցան: Մենք գնացինք գործիքները գնելու և հայտնաբերեցինք, որ մեր ունեցած գումարը, որը նախատեսված էր բոլոր գործիքների համար, բավարար էր միայն մի քանի պինցետ վերցնելու, ուրիշ ոչինչ: Մենք տուն վերադարձանք ձեռնունայն և սրտնեղած այն մտքից, որ կորցնելու եմ քոլեջի մեկ տարին: Հետո հանկարծ մայրս ասաց. «Թեյլո՛ր, ե՛կ ինձ հետ, արի գնանք»:

Մենք գնացինք քաղաքի կենտրոն, որտեղ զարդերի առքուվաճառքի շատ կետեր կային: Երբ մենք հասանք մի խանութ, մայրս հանեց իր դրամապանակից թավշյա կապույտ փոքրիկ մի տոպրակ, որի մեջ դրված էր գեղեցիկ ոսկյա ապարանջան: Դրա վրա կար փորագրություն. «Սիրելի դստերս՝ հայրիկից»: Այդ ապարանջանն իմ պապիկը նվիրել էր նրան իր ծննդյան օրվա առթիվ: Ապա, իմ աչքերի առաջ նա վաճառեց դա:

Երբ մայրս ստացավ գումարը, ինձ ասաց. «Եթե կա մի բան, որում ես համոզված եմ, ապա դա այն է, որ դու ատամնաբույժ ես դառնալու: Գնա՛, գնիր բոլոր անհրաժեշտ գործիքները»: Այժմ կարո՞ղ եք պատկերացնել, թե ես ինչպիսի ուսանող դարձա դրանից հետո: Ես ցանկանում էի լինել լավագույնը և շուտ ավարտել ուսումս, քանի որ գիտեի մորս կատարած զոհաբերության մեծ արժեքը:

Ես հասկացա, որ այն զոհաբերությունները, որոնք մեր սիրելիները կատարում են մեզ համար, թարմացնում են մեզ, ինչպես սառը ջուրը անապատում: Այդպիսի զոհաբերությունը բերում է մեզ հույս և շարժառիթ է հանդիսանում մեզ համար:

Երրորդ, մեր կատարած ցանկացած զոհաբերությունը փոքր է Աստծո Որդու կատարած զոհաբերության համեմատ:

Ի՞նչ արժեք ունի թեկուզ ոսկե ապարանջանը Աստծո Որդու զոհաբերության հետ համեմատած: Ինչպե՞ս կարող ենք հարգել այդ բացառիկ զոհաբերությունը: Ամեն օր կարող ենք հիշել, որ մենք ունենք ևս մեկ օր ապրելու և հավատարիմ լինելու համար: Ամուղեկն ուսուցանում էր. «Այո, ես կկամենայի, որ դուք գործի անցնեք և չկարծրացնեք ձեր սրտերն այլևս. քանզի ահա, հիմա է ժամանակը և ձեր փրկության օրը. և հետևաբար, եթե դուք կամենաք ապաշխարել և չկարծրացնեք ձեր սրտերը, փրկագնման մեծ ծրագիրն անհապաղ պիտի իրագործվի ձեզ համար» (Ալմա 34.31): Այլ կերպ ասած, եթե մենք Տիրոջն առաջարկենք կոտրված սրտի և փշրված հոգու զոհաբերությունը, ապա երջանկության ծրագրի օրհնություններն անմիջապես կդրսևորվեն մեր կյանքում:

Փրկագնման ծրագիրը հնարավոր է շնորհիվ Հիսուս Քրիստոսի զոհաբերության: Ինչպես Հիսուսն Ինքն է նկարագրել՝ զոհաբերությունը «ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե ոգով,- և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ» (ՎևՈւ 19.18):

Այդ զոհաբերության շնորհիվ է, որ անկեղծ ապաշխարության գործընթացից հետո մենք կարող ենք զգալ, որ մեր սխալների ու մեղքերի բեռը թեթևացել է: Փաստորեն, մեղքը, ամոթը, ցավը, վիշտը և ինքնավստահության կորուստը փոխարինվում են մաքուր խղճով, երջանկությամբ, ուրախությամբ և հույսով:

Միևնույն ժամանակ, երբ հարգում ենք և շնորհակալ ենք Նրա զոհաբերության համար, մենք լցվում ենք բուռն ցանկությամբ՝ Աստծո ավելի լավ զավակներ լինելու համար, որ հեռու մնանք մեղքից և ավելի ամուր պահենք ուխտերը:

Այնուհետև, ինչպես Ենովսը, մեղքերի թողություն ստանալուց հետո մենք ինքներս ցանկություն կունենանք զոհաբերել և օգնել մեր եղբայրներին և քույրերին բարեկեցության հարցում (տես Ենովս 1.9): Եվ մենք ավելի պատրաստակամ կլինենք ամեն «ևս մեկ օր» հետևել հրավերին, որը Նախագահ Հովարդ Վ. Հանթերն է հղել մեզ, ասելով. «Հարթեք վեճը: Փնտրեք մոռացված ընկերոջը։ Հեռացրեք կասկածը և փոխարինեք դա վստահությամբ: … Տվեք մեղմ պատասխան։ Քաջալերեք երիտասարդներին։ Հավատարմություն ցուցաբերեք խոսքով և գործով։ Պահեք խոստումը: Հրաժարվեք ոխակալությունից։ Ներեք թշնամուն։ Ներողություն խնդրեք։ Փորձեք հասկանալ։ Քննեք ուրիշների հանդեպ ձեր պահանջները։ Նախ մտածեք մեկ ուրիշի մասին։ Եղեք բարի: Եղեք բարյացակամ։ Մի քիչ ավելի շատ ծիծաղեք։ Հայտնեք ձեր երախտագիտությունը: Ողջունեք անծանոթին։ Ուրախացրեք մի երեխայի սիրտը։ … Արտահայտեք ձեր սերը, և շարունակ արտահայտեք այն» (Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter [2015], 32; adapted from “What We Think Christmas Is,” McCall’s, Dec. 1959, 82–83).

Հուսով եմ, որ մենք կհագեցնենք մեր օրերը այն ազդակով և ուժով, որոնք մեր կատարած կամ ուրիշներից ստացած զոհաբերությունն է տալիս: Հատուկ ձևով մենք կարող ենք վայելել խաղաղությունը և ուրախանալ նրանով, ինչ տալիս է մեզ Միածնի զոհաբերությունը, այն խաղաղությունը, որի մասինկարդում ենք. «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (տես 2 Նեփի 2.25): Այդ ուրախությունը իրական է, որը միայն զոհաբերությունը և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավությունը կարող են տալ:

Ես աղոթում եմ, որ մենք հետևենք Նրան, հավատանք, սիրենք Նրան, և զգանք սուրբ զոհաբերությամբ ցուցաբերած Նրա սերը, ամեն անգամ, երբ հնարավորություն ունենք ապրել ևս մեկ օր: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: