2018
Երեց Տերենս Մ. Վինսոն
May 2018


Երեց Տերենս Մ. Վինսոն

Յոթանասունի Նախագահություն

Նկար
Երեց Տերենս Մ. Վինսոն

Երեց Տերենս Մ. Վինսոնը հավատում է, որ Փրկիչը հեռու չէ։ «Նա միշտ մոտ է, հատկապես սրբազան վայրերում և կարիքի դեպքում»,- վկայել է նա 2013 թվականի հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովին։ «Երբեմն, երբ ամենաքիչն եմ սպասում, ես միշտ գրեթե այնպիսի զգացում եմ ունենում, կարծես նա ուսիս թփթփացնում է, իմաց տալով, որ Նա սիրում է ինձ»։

Մի անգամ, երբ Երեց Վինսոնը քայլում էր Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդի հետ, Երեց Հոլլանդն իր ձեռքը դրեց Երեց Վինսոնի ուսին ու ասաց, որ սիրում է նրան։ Երեց Վինսոնն ասաց․ «Ես հավատում եմ, որ եթե մենք Փրկչի հետ քայլելու արտոնությունն ունենայինք, ճիշտ նույն կերպ կզգայինք Նրա ձեռքը մեր ուսին»։

2018 թվականի մարտի 31-ին Յոթանասունի նախագահության անդամ հաստատված Երեց Վինսոնն ասաց, որ Աստծո սերը «ամենահաճելի զգացումն է»։

Երեց Վինսոնը, ով իր նոր կոչմանը կանցնի 2018 թվականի օգոստոսի 1-ին, Եկեղեցու Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական է հաստատվել 2013թ․ ապրիլի 6-ին: Այդ ժամանակ նա Յոթանասունի ութերորդ քվորումի անդամ էր ծառայում խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ներկայումս նա ծառայում է Աֆրիկայի արևմտյան տարածքի նախագահ։

Երեց Վինսոնը ստացել է մաթեմատիկայի և վիճակագրության բակալավրի աստիճան, կրթության և ուսուցչի դիպլոմ և կիրառական ֆինանսների մագիստրոսի աստիճան: Նրա մասնագիտական կյանքն անցել է համալսարաններում ուսուցանելով, վերապատրաստելով և դասախոսություններ կարդալով։ Նա հիմնականում աշխատել է որպես ֆինանսական խորհրդատու և ֆոնդերի կառավարիչ։

Երբ Երեց Վինսոնը չափահաս երիտասարդ էր և հետաքրքվում էր Եկեղեցով, ուժեղ հոգևոր զգացողություններ էր ունենում: Նա հստակորեն զգում էր, որ պետք է միանա Եկեղեցուն, որպեսզի առաջընթաց ունենա և գտնի մնացած հարցերի պատասխանները։ Հաջորդ շաբաթ նա մկրտվեց ու հաստատվեց Եկեղեցում։

Այդ պահից սկսած, «ես գիտեի, թե ինչ է Տերն ակնկալում ինձանից և հասկացա, որ իմ բոլոր հարցերն իրոք ունեն պատասխաններ»։

1974 թվականին մկրտվելուց հետո Երեց Վինսոնը ծառայել է եպիսկոպոսության խորհրդական, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, ցցի նախագահության խորհրդական, տարածքային ներկայացուցիչ, միսիայի նախագահության խորհրդական, տաճարային արարողության աշխատող և Տարածքային Յոթանասունական։

Նա ծնվել է 1951 թվականի մարտի 12-ին Սիդնեյում, Ավստրալիա։ 1974 թվականի մայիսին նա ամուսնացել է Քեյ Էն Քարդենի հետ։ Նրանք ունեն վեց զավակ։