2018
Երկրորդ և երրորդ կիրակիների ժողովներ
May 2018


Երկրորդ և երրորդ կիրակիների ժողովներ

Ամեն ամսվա երկրորդ և երրորդ կիրակիներին երեցների քվորումները և Սփոփող Միությունները կուսումնասիրեն Եկեղեցու ղեկավարների ուսմունքները վերջին գերագույն համաժողովից։ Շեշտը պետք է դրվի Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների ուղերձների վրա: Այնուամենայնիվ, ելնելով տեղական կարիքներից և Հոգուց ստացած հուշումներից, վերջին համաժողովից ցանկացած ուղերձ կարող է քննարկվել:

Հիմնականում, երեցների քվորումի կամ Սփոփող Միության նախագահությունն է ընտրում համաժողովի որևէ ուղերձ ուսումնասիրման համար, ելնելով անդամների կարիքներից, թեպետ եպիսկոպոսը կամ ցցի նախագահը նույնպես կարող են առաջարկել։ Ղեկավարները կարող են ընտրել ուղերձը այն թեմայով, որը քննարկվել էր առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովի ժամանակ կամ կարող են ընտրել մեկ այլ ուղերձ՝ համաձայն Հոգուց ստացած ոգեշնչման։

Ղեկավարները և ուսուցիչները պետք է մտածեն, թե ինչպես խրախուսել անդամներին նախօրոք կարդալ ընտրված ուղերձը և պատրաստ գալ՝ կիսվելով ավետարանի ճշմարտություններով և մտքերով, թե ինչպես գործել ըստ դրանց: Ստորև տրված ուսուցման վարժությունները, որոնք հիմնված են «Ուսուցանել Փրկիչի ձևով» ձեռնարկի սկզբունքների վրա, կօգնեն անդամներին դաս քաղել գերագույն համաժողովի ուղերձներից։

Նկար
President M. Russell Ballard

Մ․ Ռասսել Բալլարդ, «Թանկագին պարգևներ Աստծուց», 9–11

Նախագահ Բալլարդի ուղերձը վերաբերում է մի շարք թեմաներին` ներառյալ մարգարեներին, Քրիստոսի հանդեպ հավատքին, հաղորդությանը և ծառայությանը, իսկ ձեր քվորումի կամ Սփոփող Միության անդամների համար տարբեր թեմաներ կարող են հատկապես իմաստալից լինել: Հրավիրեք անդամներին կիսվել այս ուղերձից մի հատվածով, որը ոգեշնչել է իրենց: Ի՞նչ հրավերներ կամ խոստացված օրհնություններ ենք տեսնում Նախագահ Բալլարդի ուղերձում: Կարող եք հրավիրել անդամներին մի քանի րոպե խորհել, թե ինչ են ոգեշնչվում անել այս քննարկման արդյունքում:

Նկար
Elder Gary E. Stevenson

Գարի Ի. Սթիվենսոն, «Մարգարեի սիրտը», 17–20

Օգնելով անդամներին հասկանալ նոր մարգարեի կոչման «փառահեղ իրադարձությունը», կարող եք հրավիրել նրանց աչքի անցկացնել Երեց Սթիվենսոնի ուղերձը, փնտրելով ճշմարտություններ և հասկացողություններ, որոնք օգնում են հասկանալ այս աստվածային գործընթացի կարևորությունը և սրբությունը: Կարող եք հրավիրել անդամներին կիսվել, թե ինչ են զգացել հանդիսավոր ժողովի ժամանակ, երբ Նախագահ Նելսոնը հաստատվել է որպես Եկեղեցու Նախագահ: Դուք կարող եք նաև սիրտ նկարել գրատախտակին և խնդրել անդամներին, որ այդ սրտի մեջ գրեն բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են Նախագահ Նելսոնի սիրտն ու բնավորությունը: Ի՞նչ է նա ուսուցանել, որն օրհնել է մեզ:

Նկար
Elder Neil L. Andersen

Նիլ Լ. Անդերսեն, «Աստծո մարգարեն», 24–27

Երեց Անդերսենի ուղերձի քննարկումը կարող է ամրապնդել անդամների հավատքը ապրող մարգարեների հանդեպ: Դուք կարող եք հրավիրել անդամներին գտնել նրա ուղերձում մի բան, որը կօգնի հասկանալ, թե Աստված ինչու մարգարեներ ունի երկրի վրա և ինչու ենք մենք հետևում նրանց: Ինչպե՞ս ենք մենք օրհնվել մարգարե ունենալով: Անդամները կարող են կիսվել, թե ինչպես են վկայություն ձեռք բերել, որ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Տիրոջ մարգարեն է և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահը:

Նկար
Elder David A. Bednar

Դեյվիդ Ա. Բեդնար, «Հեզ և սրտով խոնարհ», 30–33

Երեց Բեդնարի ուղերձի շուրջ քննարկում ծավալելու համար կարող եք գրատախտակին գրել Հեզությունը … է և Հեզությունը … չէ: Անդամները կարող են աչքի անցկացնել Երեց Բեդնարի ուղերձը և գրել գրատախտակին իրենց գտած արտահայտությունները, որոնք կավարտեն այս նախադասությունները: Ի՞նչ ենք սովորում այս ուղերձից, որը ոգեշնչում է մեզ ավելի հեզ լինել: Հեզության դրսևորման ի՞նչ օրինակներ կարող ենք մտաբերել: Ինչպե՞ս կարող ենք կիրառել Երեց Բեդնարի խորհուրդը ավելի հեզ լինելու վերաբերյալ:

Նկար
Sister Bonnie L. Oscarson

Բոննի Լ. Օսկարսոն, «Երիտասարդ Կանայք աշխատանքում», 36–38

Հարցերը կարող են խորհելու առիթ լինել: Կարող եք գրատախտակին գրել մի քանի հարց, որոնց Քույր Օսկարսոնի ուղերձը պատասխանում է, ինչպես օրինակ, Ինչպե՞ս կարող ենք ներգրավել երիտասարդ կանանց Տիրոջ աշխատանքում: Հրավիրեք անդամներին գտնել նրա ուղերձում այս հարցերի պատասխանները և քննարկեք, թե ինչ սովորեցին: Ի՞նչ օրհնություններ կստանան երիտասարդ կանայք՝ ներգրավվելով սպասավորության աշխատանքում: Գուցե դասարանի անդամները կիսվեն փորձառություններով, որ ունեցել են երիտասարդ կանանց հետ կողք կողքի սպասավորելիս: Ելնելով քննարկվածից, ի՞նչ ենք ոգեշնչվում անել:

Նկար
Elder Dale G. Renlund

Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք. կնքում և բժշկում», 46–49

Երեց Ռենլանդը խոսել է Եզեկիելի տեսիլքի՝ տաճարից բխող ջրի մասին (տես Եզեկիել 47.8–9): Քվորումի կամ Սփոփող Միության անդամներից մեկը կարող է գրատախտակին նկարել այս տեսիլքը: Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի օրհնությունները ինչո՞վ են նման Եզեկիելի տեսիլքի ջրին: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի օրհնություններով, որոնք ունեցել են: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը մեր կյանքի կանոնավոր մասը դարձնենք:

Նկար
Elder D. Todd Christofferson

Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Երեցների Քվորումը», 55–58

Երեցների քվորումում կարող եք հրավիրել քվորումի անդամներին կարդալ Երեց Քրիստոֆերսոնի ուղերձի հատվածը, վերնագրված «Այս փոփոխությունների նպատակը»: Ի՞նչ կարող ենք անել հավաստիանալու համար, որ կատարում ենք այս նպատակները: Սփոփող Միությունում կարող եք խնդրել քույրերից մեկին ամփոփել Մելքիսեդեկյան Քահանայության քվորումների փոփոխությունները, որոնք նկարագրում է Երեց Քրիստոֆերսոնը: Քույրերը կարող են այնուհետև գտնել այդ փոփոխություններում պարունակվող սկզբունքները, որոնք կիրառելի են Սփոփող Միության աշխատանքում: Երեցների քվորումում կամ Սփոփող Միությունում անդամները կարող են քննարկել, թե ինչ սովորեցին Եղբայր Գոատեսի պատմությունից և ինչպես է դա կիրառելի իրենց աշխատանքում:

Նկար
Elder Ronald A. Rasband

Ռոնալդ Ա. Ռասբենդ, «Ահա, արքայական զորքը », 58–61

Եթե երգեք, լսեք կամ կարդաք «Ահա, արքայական զորքը» երգի խոսքերը (Hymns, no. 251), դա կնպաստի, որ քննարկում ծավալվի Երեց Ռասբենդի ուղերձի շուրջ: Ինչո՞վ են քահանայության քվորումներն ու Սփոփող Միությունները նման թագավորական բանակին: Անդամները կարող են նաև գտնել և քննարկել «բազում օրհնությունները», որոնք Երեց Ռասբենդի խոսքերով կստանան քահանայության քվորումների վերակազմավորման շնորհիվ: Ուրիշ ի՞նչ օրհնություններ ենք ստացել կամ հուսով ենք, որ կստանանք այս փոփոխությունների կիրառման արդյունքում: Ինչպե՞ս կարող են Սփոփող Միություններն ավելի լիարժեք ստանալ օրհնություններ, ինչպիսիք են «բազմազան պարգևները» և «դաստիարակելու պարգևը»:

Նկար
President Henry B. Eyring

Հենրի Բ. Այրինգ, «Ոգեշնչված սպասավորություն», 61–64

Նախագահ Այրինգը պատմում է սպասավորության թեմայով հաղորդության ժողովի երկու ելույթների մասին, որոնք տպավորել են իրեն: Գուցե հարցնեք քվորումի անդամների կեսին կամ Սփոփող Միության անդամների կեսին աչքի անցկացնել 14-ամյա տղայի պատմությունը, իսկ մյուս կեսին՝ տնային ուսուցչի մասին պատմությունը: Կարդալիս անդամները կարող են մտածել, թե ինչ խորհուրդ կարելի է տալ երիտասարդ տղային կամ երիտասարդ աղջկան, ով նոր է նշանակվել սպասավորելու ինչ-որ մեկին: Մենք ինչպե՞ս կարող ենք ավելի ոգեշնչված և ավելի գթասիրտ լինել մեր սպասավորության գործում:

Նկար
President Dallin H. Oaks

Դալլին Հ․ Օուքս, «Քահանայության զորությունները», 65–68

Քննարկումը սկսելու նպատակով կարող եք գրատախտակին գրել Նախագահ Օուքսի ուղերձի չորս բաժինների վերնագրերը: Այնուհետև հրավիրեք յուրաքանչյուր անդամին մտքում կարդալ բաժիններից մեկը, ապա գրեք գրատախտակին մի նախադասություն, որն ամփոփում է այդ բաժնի հիմնական ուղերձը: Այնուհետև անդամները կարող են կիսվել, թե իրենց կարդացածից ելնելով, ինչ ոգեշնչվեցին անել։ Մեր քահանայություն կրողների կամ Սփոփող Միության քույրերի ծառայությունն ինչպե՞ս կբարելավվի, եթե կիրառենք Նախագահ Օուքսի ուղերձի ուսմունքները:

Նկար
President Russell M. Nelson

Ռասսել Մ․ Նելսոն, «Սպասավորել Աստծո զորությամբ և իշխանությամբ», 68–75

Նախագահ Նելսոնը քահանայություն կրողներին հրավիրում է «վեր կենալ» և օգտագործել քահանայությունը Երկնային Հոր զավակներին օրհնելու համար: Հրավիրեք ձեր քվորումի կամ Սփոփող Միության անդամներին Նախագահ Նելսոնի ուղերձում փնտրել օրինակներ և քննարկել, թե դրանք ինչպես են օգնում հասկանալ քահանայության օգտագործումը մեր ընտանիքներում և ուրիշներին օրհնելու համար: Ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսել, երբ օրհնվել ենք քահանայության զորությամբ: Ինչպե՞ս կարող ենք օգնել մյուսներին և ինքներս մեզ հավատք ունենալ օգտագործել Աստծո քահանայությունը «սպասավորել Նրա անունով»:

Նկար
Sister Reyna I. Aburto

Ռեյնա Ի. Աբուրտո, «Լինենք միաբան», 78–80

Քույր Աբուրտոյի ուղերձը հնարավորություն է տալիս ձեր քվորումին կամ Սփոփող Միությանը գնահատել, թե որքանով են լավ ու միաբանված աշխատում Տիրոջ աշխատանքը կատարելիս: Օգնելով անդամներին, որ դա անեն, կարող եք նրանց ցուցադրել միապետ թիթեռների նկարները, Փրկիչի այցը Նեփիացիների մոտ (տես Ավետարանի պատկերագիրք, 82, 83, 84), և Եկեղեցու մարդասիրական աշխատանքը (տես LDS.org): Անդամները կարող են ուղերձում հայտնաբերել, թե ինչպես է Քույր Աբուրտոն օգտագործել այս օրինակները, որ ուսուցանի միասնական աշխատանքի նպատակներն ու օրհնությունները: Ի՞նչ կարող ենք անել, որ աշխատելիս «լինենք միաբան»:

Նկար
President Henry B. Eyring

Հենրի Բ. Այրինգ, «Որպեսզի Նրա հոգին ձեզ հետ լինի», 86–89

Սուրբ Հոգին ստանալու մեր ցանկությունն ու ունակությունը մեծացնելու համար Նախագահ Այրինգը կիսվում է մի քանի անձնական փորձառություններով և տալիս է որոշակի ուղղորդում: Նրա փորձառություններին ծանոթանալուց հետո նմանատիպ ի՞նչ հիշողություններ կարող են լինել ձեր քվորումի կամ Սփոփող Միության անդամների մոտ, երբ Սուրբ Հոգին դիպչել է նրանց սրտերին կամ հաստատել ճշմարտությունը: Թերևս անդամները կարող են գրել գրատախտակին այն ուղղորդումը, որով Նախագահ Այրինգը կիսվում է, որը կօգնի «բացել մեր սրտերը, ստանալու Հոգու սպասավորությունը»: Շարժվելով Նրա առաջնորդությամբ, ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ կյանքում և մեր ընտանիքներում, մեր քվորումում կամ Սփոփող Միությունում:

Նկար
President Dallin H. Oaks

Դալլին Հ․ Օուքս, «Փոքր և հասարակ բաներ», 89–92

Նախագահ Օուքսի ուղերձը պարունակում է փոխաբերություններ, որոնք ուսուցանում են, թե փոքր ու հասարակ բաները ինչպես կարող են հզոր ազդեցություն ունենալ բարու կամ չարի համար: Այդ փոխաբերություններն են ծառի արմատները, թիավարները, պարանի մանրաթելերը և ջրի կաթիլները: Անդամները կարող են կարդալ այդ փոխաբերությունները և քննարկել, թե դրանք ինչ են ուսուցանում մշտապես փոքր ու հասարակ գործեր կատարելու զորության մասին: Որո՞նք են այն փոքր ու հասարակ բաները, որ մեր կյանք են բերում Սուրբ Հոգու ազդեցությունը: Հրավիրեք անդամներին մտածել, թե նրանք ի՞նչ են ոգեշնչվում անել՝ Նախագահ Օուքսի խորհրդին հետևելով:

Նկար
President Russell M. Nelson

Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», 93–96

Իր ուղերձում Նախագահ Նելսոնը աղերսում է մեզ մեծացնել «հայտնություն ստանալու մեր հոգևոր ունակությունը»: Որպեսզի օգնեք անդամներին հետևել նրա առաջնորդությանը, կարող եք գրատախտակին գրել հետևյալ տիպի հարցեր. Ինչո՞ւ մենք կարիք ունենք հայտնության: Ինչպե՞ս կարող ենք լավացնել հայտնություն ստանալու մեր ունակությունը և՛ անհատապես, և՛ երբ միասին խորհրդակցում ենք: Ի՞նչ օրհնություններ է Նախագահ Նելսոնը խոստացել, եթե ձգտենք հայտնություն ստանալ: Անդամներին բաժանեք խմբերի, և յուրաքանչյուր խմբին խնդրեք գտնել հարցերից որևէ մեկի պատասխանը և բարձրաձայնել այն:

Նկար
Elder Gerrit W. Gong

Գերիթ Վ. Գոնգ, «Տեր Քրիստոսն հարյավ այսօր», 97–98

Ձեր քվորումի կամ Սփոփող Միության անդամներն ի՞նչ կարող են սովորել Երեց Գոնգի ուղերձից մեր ուխտերի և Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Կարող եք հրավիրել անդամներին աչքի անցկացնել ուղերձը, փնտրելով օրհնությունները, որոնք, գործելով միասին, Փրկիչի Քավությունը և մեր ուխտերը շնորհում են մեզ: Այնուհետև դրա վերաբերյալ տվեք հետևյալ հարցերը. Ինչպե՞ս են մեր ուխտերը և Քավությունը միասին գործելով մեզ «հնարավորություն տալիս և ազնվացնում»: Ինչպե՞ս են դրանք օգնում մեզ չհանձնվել և շարունակել առաջ գնալ:

Նկար
Elder Ulisses Soares

Ուլիսես Սոարես, «Մարգարեները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ», 98–99

Երեց Սոարեսի ուղերձը կարող է մեզ ոգեշնչել, որ հավատքով գործենք, երբ մենք անհամապատասխան զգանք Տիրոջ կամքը կատարելիս: Երեց Սոարեսն ինչպե՞ս ստացավ մխիթարություն և վստահություն, երբ ընդունեց իր նոր կոչումը որպես Առաքյալ: Նա ի՞նչ սովորեց միսիայի նախագահ կանչվելու իր փորձառությունից: Ի՞նչ կարող ենք սովորել նրա փորձառություններից: Անդամներին ժամանակ տվեք կիսվել փորձառություններով, երբ նրանք վստահություն են զգացել մի բանում, ինչ Տերը ցանկանում էր, որ իրենք անեին: Ի՞նչ են նրանք արել հավատք գտնելու համար, որպեսզի առաջ շարժվեին:

Նկար
Elder Jeffrey R. Holland

Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Լինել նրանց հետ և ամրապնդել նրանց», 101–3

Երբ ձեր քվորումի կամ Սփոփող Միության անդամները ծանոթանան քահանայության և Սփոփող Միության սպասավորության գաղափարի փոփոխություններին, ի՞նչ հարցեր կունենան: Երեց Հոլլանդի ուղերձը կարող է տալ պատասխանները: Անդամները կարող են գտնել ավետարանի սկզբունքներ, որոնք, ինչպես ուսուցանում է Երեց Հոլլանդը, այս փոփոխությունների հիմքն են: Ի՞նչ հրավերներ ենք տեսնում այս ուղերձում: Ի՞նչ օրհնություններ են խոստացվում: Ինչպե՞ս են սպասավորության այս նոր ուղիները օգնում մեզ դառնալ «Քրիստոսի ճշմարիտ աշակերտը»:

Նկար
Sister Jean B. Bingham

Ջին Բ. Բինգհեմ, «սպասավորել Փրկիչի ձևով», 104–7

Իր ուղերձում Քույր Բինգհեմը հրավիրում է մեզ հարցեր տալ ինքներս մեզ, որոնք կուղղորդեն սպասավորությանն ուղղված մեր ջանքերը: Անդամները կարող են քննարկել, թե այդ հարցերն ինչպես կարող են ուղղորդել իրենց ջանքերը, ապա փնտրել Քույր Բինգհեմի հարցի պատասխանները. «Այսպիսով, ի՞նչ կարելի է ասել սպասավորության մասին»: Դուք կարող եք ժամանակ հատկացնել և դիտարկել օրինակներից մի քանիսը, որոնք Քույր Բինգհեմն է բերում անհատական ծառայության մասին, և կարող եք հրավիրել անդամներին կիսվել իրենց օրինակներով: Ի՞նչ ենք գտնում Քույր Բինգհեմի ուղերձում, որի շնորհիվ ավելի լավ ենք հասկանում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս ենք մենք ծառայում:

Նկար
Elder Dieter F. Uchtdorf

Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ահա՛ այն մարդը», 107–10

Ինչպե՞ս կօգնենք ինչ-որ մեկին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը և Հարությունը ամենակարևոր իրադարձություններն էին աշխարհի պատմության մեջ: Հրավիրեք ուսանողներին խորհել այս հարցի շուրջ, երբ նրանք կարդան հատվածները Երեց Ուխդորֆի ուղերձից: Ի՞նչ են նրանք գտնում, որ օգնում է բացատրել, թե ինչու են այդ իրադարձություններն այդքան կարևոր: Այս քննարկումից հետո դասարանի անդամները կարող են խոսել նրա մասին, թե ինչ է նշանակում «Ահա՛ այն մարդը»: Ինչպե՞ս ենք մենք սովորում այս ուղերձից:

Նկար
Elder Quentin L. Cook

Քվենթին Լ. Քուք, «Պատրաստվել հանդիպելու Աստծուն», 114–17

Կարող եք սկսել Երեց Քուքի ուղերձի քննարկումը, հրավիրելով անդամներից մեկին ամփոփել Քիրթլենդի տաճարում քահանայության բանալիների վերականգնումը: Համաձայն Երեց Քուքի ուղերձի, ի՞նչ պարտականություններ ունի Եկեղեցին, որոնք վերաբերում են այս բանալիներին: Ինչպե՞ս են այդ պարտականությունները դրսևորվում այսօր Եկեղեցում: Գրատախտակին գրեք առաքինություն, միասնություն, և հավասարություն բառերը, և խնդրեք անդամներին կիսվել այս սկզբունքների վերաբերյալ մտքերով, որոնք գալիս են Երեց Քուքի ելույթից: Ինչպե՞ս են այս սկզբունքներն օգնում մեզ իրականացնել Եկեղեցու սուրբ պարտականությունները: