2018
Երեց Խոսե Ա. Տեշերա
May 2018


Երեց Խոսե Ա. Տեշերա

Յոթանասունի Նախագահություն

Նկար
Երեց Խոսե Ա. Տեշերա

Երեց Խոսե Ա. Տեշերան հիշում է մի դաս, որը նա սովորել է երիտասարդ ժամանակ Պորտուգալիայում։ Ընտանեկան միջոցառման ժամանակ նա գաղտնի դուրս եկավ տնից, որպեսզի ձուկ որսա։ Նա զգաց, որ պետք է ծնողներին տեղյակ պահեր, սակայն որոշեց չասել, քանի որ նրանք զբաղված էին։

Ժամեր անց, նրա անհանգստացած ծնողները գտան նրան գետափին: Այդ դեպքից հետո նա սովորեց ոչ միայն հնազանդվել իր ծնողներին, այլև հնազանդվել Սուրբ Հոգու հուշումներին։

Այդ օրից ի վեր, Երեց Տեշերան սովորություն դարձրեց ականջ դնել մեղմ, հանդարտ ձայնին։ Նա և նրա ընտանիքը ծանոթացել են ավետարանին 1976 թվականին, երբ Պորտուգալիան բացվեց միսիոներական աշխատանքի համար։ Նա մկրտվեց 16 տարեկան հասակում, իսկ ավելի ուշ որպես միսիոներ ծառայեց Լիսբոն Պորտուգալիա միսիայում։

«Մեր ընտրությունները մեր կյանքը փոխելու անժխտելի զորություն ունեն»,- ասել է Երեց Տեշերան, ով Յոթանասունի նախագահության անդամ հաստատվեց 2018 թվականի մարտի 31-ին։ «Այդ պարգևը մեր հանդեպ վստահության մի արտասովոր նշան է, մի փայփայած անձնական պատասխանատվություն, որը պետք է իմաստությամբ օգտագործել»,- ուսուցանել է նա 2009 թվականի ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ:

Երեց Տեշերան հաշվապահության և բիզնեսի կառավարման աստիճաններ է ստացել և Եկեղեցու համար աշխատել է որպես միջազգային վերահսկիչ։ Նա նաև ծառայել է Պորտուգալիայի Ռազմաօդային ուժերում, որը ՆԱՏՈ-ի անդամ էր։ Այդ ժամանակ, նա կանչվել է տեղի Եկեղեցու հասարակության կապերի բաժնի տնօրեն։ Դրանից կարճ ժամանակ անց, նա հանդիպել է իր կնոջը, Մարիա Ֆիլոմենա Տելե Գրիլոյին։ Նրանք ամուսնացել են 1984 թվականին Բերն Շվեյցարիա Տաճարում և ունեն երեք զավակ։

Խոսե Ավգուստո Տեշերա դա Սիլվան ծնվել է 1961 թվականի փետրվարի 24-ին Վիլա Ռիալում, Պորտուգալիա։ Նա ծառայել է եպիսկոպոսության խորհրդական, շրջանի նախագահ, ցցի նախագահ, Տարածքային Յոթանասունական և Բրազիլիայի Սան Պաոլո հարավային միսիայի նախագահ։ Նա Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական է հաստատվել 2008 թվականի ապրիլի 5-ին։ Ներկայումս նա ծառայում է Հարավային Ամերիկայի Հարավային Տարածաշրջանի նախագահ և Յոթանասունի Նախագահությունում իր ծառայությունը կսկսի 2018 թվականի օգոստոսի 1-ին։

Նախ և առաջ, Երեց Տեշերան 2015 թվականի ապրիլ ամսվա գերագույն համաժողովին խորհուրդ է տվել, որ «խորացնենք Փրկիչի մասին մեր հասկացողությունը։ … Եկեք վաղվան չթողնենք այն, ինչ կարող ենք անել այսօր: Այսօր մենք պետք է գանք դեպի Քրիստոսը»։