2018
Երեց Ջեք Ն․ Ջերարդ
May 2018


Երեց Ջեք Ն․ Ջերարդ

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Նկար
Երեց Ջեք Ն․ Ջերարդ

Երեխա ժամանակ Երեց Ջեք Ն․ Ջերարդն արթնանում էր ամեն օր առավոտյան ժամը 5:00-ին, որպեսզի հոգ տանի իրենց կաթնատու կովերի մասին։ Մեծանալով Մուդ լճի (Այդահո, ԱՄՆ) մոտ գտնվող գյուղատնտեսական համայնքում, նա ոչ միայն սովորել էր ջանասիրաբար աշխատել և պատասխանատվություն ստանձնել, այլև հասկանալ՝ որպես Աստծո զավակներ բոլոր մարդկանց արժեքը։

«Բոլոր մարդիկ դեր ունեն կատարելու և այստեղ են մի նպատակի համար, անկախ կարգավիճակից ու հեղինակությունից»,- ասել է Երեց Ջերարդը, ով Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական հաստատվեց 2018 թվականի մարտի 31-ին։ Այդ դասը իր կյանքի ընթացքում պարգև է հանդիսացել։

Նրա կարիերան, որն ընդգրկում էր մի քանի կազմակերպությունների առաջատար ղեկավար դերեր, ինչպիսիք են՝ National Mining Association, America Chemistry Council, և վերջերս American Petroleum Institute, հնարավորություն տվեց նրան ընկերանալ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ։

Երեց Ջերարդը ծնվել է 1957 թվականին՝ Ջեյմս և Սեսիլ Գասեր Ջերարդների ընտանիքում։ Սիդնեյ Ավստրալիա միսիան վերջացնելուց հետո Երեց Ջերարդը հաճախեց Այդահոյի համալսարան, որտեղ նա փորձաշրջան անցավ, իսկ հետո լրիվ դրույքով պաշտոն ստացավ Այդահոյի կոնգրեսմենի աշխատակազմում։

Վաշինգտոն Կ. Տ.-ում Աշխատելու ժամանակ նա հանդիպեց Կլոդ Նեֆի հետ, ով Յուտայի սենատորի անձնակազմի օգնականն էր։ «Նա ավետարանի լույսն էր լուսարձակում»,- ասել է Երեց Ջերարդը նրանց հանդիպման մասին։ Այդ երկուսն ամուսնացան 1984 թվականի ապրիլի 4-ին Սոլթ Լեյքի տաճարում։ Նրանք ունեն ութ զավակ և չորս թոռ:

Երեց Ջերարդը քաղաքագիտության և իրավագիտության դոկտորի աստիճանները ստացել է Ջորջ Վաշինգտոնի Համալսարանում։

Երեց Ջերարդը ծառայել է եպիսկոպոս, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական, Ավետարանի Վարդապետության ուսուցիչ և Կիրակնօրյա Դպրոցի նախագահ։

Երեց Ջերարդն ասել է, որ ինքն ու իր կինը կիսում են Տիրոջ կամքը կատարելու ցանկությունը։ «Որպես թույլ մահկանացուներ, մենք հավատարիմ ենք այն ամենին, ինչ Տերը կցանկանա, որ մենք անենք, և մենք խոնարհվում ու պատիվ ենք համարում … մեր ժամանակն ու ջանքերը նվիրաբերել Տիրոջ գործին»: