2018
Սպասավորություն
May 2018


Սպասավորություն

Մենք կիրականացնենք ուրիշների մասին հոգ տանելու և սպասավորելու ավելի նոր, ավելի սուրբ մոտեցում։

Երե՛ց Գոնգ և Երե՛ց Սոարես, շնորհակալություն հավատքի ձեր սրտաբուխ արտահայտությունների համար։ Մենք երախտապարտ ենք ձեր և ձեր սիրելի զուգընկերների համար։

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք անընդհատ առաջնորդություն ենք փնտրում Տիրոջից այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել մեր անդամներին պահել Աստծո պատվիրանները, հատկապես՝ Աստծուն և մեր մերձավորին սիրելու այդ երկու մեծ պատվիրանները։1

Ամիսներ շարունակ մենք ավելի լավ եղանակներ էինք փնտրում մեր ժողովրդի հոգևոր և աշխարհիկ կարիքները սպասավորելու համար։

Մենք որոշում կայացրինք դադարեցնել տնային ուսուցման ու այցելող քույրերի ծրագրերն այն ձևաչափով, որը հայտնի էր մեզ։ Դրա փոխարեն, մենք կիրականացնենք ուրիշների մասին հոգ տանելու և սպասավորելու ավելի նոր, ավելի սուրբ մոտեցում։ Այդ ջանքերը մենք պարզապես կանվանենք «սպասավորություն»։

Սպասավորության արդյունավետ ջանքերն ի զորու են դարձել քույրերի ներքին պարգևների և քահանայության անզուգական զորության շնորհիվ։ Դա անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանվենք հակառակորդի խորամանկ հմտություններից։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը և Սփոփող Միության Գերագույն նախագահ Քույր Ջին Բ. Բինգհեմը կբացատրեն, թե ինչպես քահանայության նշանակված եղբայրները և Սփոփող Միության ու Երիտասարդ աղջիկների նշանակված քույրերն այժմ կծառայեն Եկեղեցու անդամներին և հոգ կտանեն նրանց մասին ողջ աշխարհում։

Առաջին Նախագահությունը և Տասներկուսը հաստատում են նրանց ուղերձների իսկությունը։ Երախտագիտությամբ ու աղոթքով մենք բացում ենք Եկեղեցու պատմության այս նոր գլուխը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: