2018
Երեց Քայլ Ս․ Մակքեյ
May 2018


Երեց Քայլ Ս․ Մակքեյ

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Նկար
Երեց Քայլ Ս․ Մակքեյ

Բացի իր ընտանիքից ու Եկեղեցուց, Երեց Քայլ Ս․ Մակքեյի մեծագույն նախասիրությունն իր ձիով լեռներով զբոսնելն է։

Նա ասել է․ «Դա իմ կրոնը չէ, բայց կասկած չկա, որ այն ամրապնդել է իմ [հավատքը]։ Ես հերթով վայելում եմ Տիրոջ լեռները և Տիրոջ տան լեռը։ Այդ երկու վայրում էլ Նա հանդիպում է ինձ։

Երեց Մակքեյը Հանցվիլի (Յուտա, ԱՄՆ) լեռները նմանեցնում է Մորմոնի ջրերի և անտառների հետ և դրանց կարևորությունը Ալմայի ժողովրդի համար՝ դրանք այն վայրերն են, որտեղ իր երիտասարդության տարիներին Նա ճանաչեց իր Քավիչին։

Երեց Մակքեյը ծնվել է 1960 թվականի փետրվարի 14-ին, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, Բարի Գան Մակքեյ և Էլեյն Մակքեյի ընտանիքում, ովքեր նրա կարծիքով կերտել են իրենից այսօրվա մարդուն։

1979 թվականին նա դադար տվեց Բրիգամ Յանգ Համալսարանում իր ուսումնառությանը, որպեսզի Ճապոնիայի Կոբ քաղաքում ծառայի լիաժամկետ միսիա։ Իր միսիայից վերադառնալուց անմիջապես հետո, որպեսզի շարունակի անգլերեն լեզվի իր ուսումնառությունը, Երեց Մակքեյը հանդիպեց Ջենիֆեր Սթոունին, ով վերջերս էր վերադարձել Անգլիա Բրիստոլ միսիայից: Ջենիֆերը նույնպես սովորում էր անգլերեն։ Այդ երկուսն ամուսնացան 1984 թվականի հունիսի 12-ին, Օուքլենդ Կալիֆորնիա Տաճարում:

Կարևորելով ընտանիքը, Երեց Մակքեյն ասում է, որ նա և Քույր Մակքեյին մեծագույն ուրախություն են պարգևում իրենց սերունդները։ Մինչ Մակքեյներն ապրում են Կեյսվիլում (Յուտա, ԱՄՆ), նրանք կանոնավոր այցելում են իրենց ինը երեխաներին Հանցվիլում, որտեղ իր նախնիները բնակություն են հաստատել 1860-ականների սկզբներին։

Երեց Մակքեյը 1987 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան ԲՅՀ-ի Ջ. Ռուբեն Քլարկի անվան իրավաբանական ֆակուլտետում և անմիջապես ընդունվել է ԱՄՆ-ի Պորտլենդ նահանգի տարածքային խոշոր իրավաբանական ընկերությունում աշխատանքի: Հետագայում, նա վերադարձավ Յուտա՝ հնարավորությունը փորձելու մեկ այլ իրավաբանական ընկերության հետ, նախքան Kroger Company-ում գործի ընդունվելը։ 2000–2017թթ. աշխատել է որպես Smith և Fry ընկերությունների փոխնախագահ, որոնք Kroger ի երկու բաժանմունքներն էին Յուտա և Արիզոնա նահանգներում։

Նախկինում Երեց Մակքեյը ծառայել է եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական։