2018
Վերակազմավորված Քվորումներ
May 2018


Վերակազմավորված Քվորումներ

Այժմ, ծխի (կամ ճյուղի) քահանայապետերի խումբը և երեցների քվորումը կմիավորվեն երեցների մեկ քվորումի կազմում, հայտարարել է Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը գերագույն համաժողովի քահանայության նիստին։ Ցցի նախագահությունը կշարունակի ծառայել որպես ցցի քահանայապետերի քվորումի նախագահություն, սակայն այդ քվորումը կընդգրկի միայն այն քահանայապետերին, ովքեր ներկայումս ծառայում են ցցի նախագահությունում, եպիսկոպոսություններում, բարձրագույն խորհրդում և գործող հայրապետի կոչումներում։

Երեցների քվորումը կառաջնորդվի նախագահության կողմից, որը կարող է բաղկացած լինել երեցներից և քահանայապետերից։ Երեցների քվորումի նախագահը հաշվետու կլինի ցցի նախագահին և կանոնավոր կերպով կհանդիպի եպիսկոպոսի հետ։ Քահանայության պաշտոնները կմնան նույնը։ Ծխի (կամ ճյուղի) ներկայիս երեցների քվորումի նախագահությունը և քահանայապետերի խմբի ղեկավարությունը հետ կկանչվի և ցցի նախագահը կկանչի երեցների քվորումի նոր նախագահություն։