2018
Միշել Դ․ Քրեյգ
May 2018


Մայքլ Դ․ Քրեյգ

Առաջին Խորհրդական, Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահություն

Նկար
Միշել Դ․ Քրեյգ

Երբ Քույր Միշել Քրեյգը դարձավ 16 տարեկան, նա իմացավ, որ իր ընտանիքը Պրովոյից (Յուտա, ԱՄՆ) պետք է տեղափոխվեր Հարիսբուրգ (Պենսիլվանիա, ԱՄՆ), որպեսզի նրա հայրը կարողանար ծառայել միսիայի նախագահի իր նոր հանձնարարության մեջ։

Նա երջանիկ էր, որ կարող է լինել իր ընտանիքի հետ, բայց այդ տեղափոխության հետևանքով երիտասարդ Միշելը կմնար «սոցիալապես միայնակ» ավագ դպրոցի տարիներին։

«Իսկապես, դրանք ձևավորող տարիներ էին»,- ասել է Քույր Քրեյգը։ «Ընկերներիս ապավինելու փոխարեն, ես ապավինում էի ընտանիքիս և իմ վկայությանը, և Եկեղեցին դարձավ իմ աջակիցը»։ Ամենից առավել, նա գնահատում էր իր հարաբերությունը Երկնային Հոր և Փրկիչի հետ։

Միշել Դենիս Քրեյգը ծնվել է 1963 թվականի հուլիսի 13-ին, Պրովո, Յուտայում և Ջանետ Լունդգրեն ու Ռոբերտ Հենրի Դայնզ Երրորդի յոթ զավակներից ավագն էր։ Նա բնակվում էր Պրովոյում, մինչև իր ընտանիքը տեղափոխվեց Պենսիլվանիա։ Երկու տարի անց Քույր Քրեյգը վերադարձավ Պրովո, որպեսզի հաճախի Բրիգամ Յանգ Համալսարան, որտեղ նա ստացավ տարրական կրթության բակալավրի աստիճան։ 1984 թվականին նա ընդունեց Դոմինիկյան Հանրապետության Սանտո Դոմինգո միսիայում ծառայելու կանչը։

«Ես միշտ հավատացյալ եմ եղել»,- ասել է Քույր Քրեյգը, ով Երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդական է հաստատվել 2018 թվականի մարտի 31-ին։ «Երեխա ժամանակից ես իմացել եմ, որ Աստծո դուստրն եմ։ Բայց ես հիշում եմ [իմ միսիայում], որ ամեն անգամ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին վկայելիս, ես զգում էի Հոգին։ Ես մի գեղեցիկ հաստատում էի զգում, որն ամրապնդում էր իմ վկայությունը։

Միսիայից վերադառնալուց օրեր անց, Քույր Քրեյգի եղբայրն ասաց նրան, որ նա պետք է ժամադրության գնար Բոյդ Քրեյգի հետ, ով եղբոր միսիայի ընկերն էր։ Ութ ամիս անց այդ զույգը նշանվեց։ Նրանք ամուսնացան 1986 թվականի դեկտեմբերի 19-ին, Սոլթ Լեյքի Տաճարում: Նրանք ունեն երեք զավակ և վեց թոռ։

Նա ծառայել է բազմաթիվ կոչումներում, այդ թվում՝ տաճարային արարողության ծառայող Պրովո Յուտա Տաճարում և Ավետարանի վարդապետության ուսուցիչ։ Երիտասարդ կանանց գերագույն նախագահություն կանչվելուց առաջ նա ծառայում էր Երեխաների միության գերագույն նախագահությունում։