2018
Երեց Դեյվիդ Փ. Հոմեր
նախորդ հաջորդ

Երեց Դեյվիդ Փ. Հոմեր

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Elder David P. Homer Official Portrait

Ավետարանի մասին Երեց Դեյվիդ Փ. Հոմերի վաղ հիշողություններից մեկն այն էր, որ 14 տարեկանում որպես զուգընկեր կցված էր իր ծխից մի տնային ուսուցչի, ով «արտասովոր մոտեցում էր ցուցաբերում տնային ուսուցմանը»,- ասել է Երեց Հոմերը: «Նրանք ոչ միայն գնում էին մարդկանց տուն այցելության, այլև սպասավորում էին նրանց՝ իրենց կարիքներին համապատասխան»։

Զուգընկերներով նրանք աղոթում ու խոսում էին իրենց կցված ընտանիքների մասին, ոչ թե որպես մեծը փոքրին, այլ՝ որպես հասակակիցներ քահանայության ծառայության մեջ։ «Ես սովորեցի, որ ծառայելիս Հոգին ներկա է»,- ասել է Երեց Հոմերը։

Դա մի դաս էր, որը նա սերտեց ողջ կյանքի և Եկեղեցում հետագա ծառայության ընթացքում, անկախ այն բանից՝ ծառայում է որպես Տարածքային Յոթանասունական, մսուրի ղեկավար, թե հայտարարության տախտակի մասնագետ, մի կոչում, որը նա կատարում էր, երբ կնոջ հետ ապրում էր Մելբուռն քաղաքում, Ավստրալիայում:

Դեյվիդ Փոլ Հոմերը ծնվել է 1961թ-ի ապրիլի 25-ին, Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ), Ֆրեդերիկ և Ֆիլիս Լենիլ Հոմերների ընտանիքում: 1980–1982թթ. Հոնկոնգում իր միսիայից հետո նա հանդիպել է Բրիգամ Յանգ համալսարանի շրջանավարտ Նենսի Դրանսֆիլդի հետ, Սոլթ Լեյք Սիթիում ինստիտուտի հոգևոր հավաքի ժամանակ, որտեղ նա աշխատում էր և դասընթացների էր հաճախում Յուտայի համալսարանում: Նրանք ամուսնացան Սոլթ Լեյքի Տաճարում 1984թ. հուլիսի 31-ին: Նրանք մեծացրել են հինգ դուստր և մեկ որդի։

Երեց Հոմերը ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան Յուտայի Համալսարանում և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Պենսիլվանիայի համալսարանի Վորթոնի դպրոցում։

General Mills-ում գործադիր ղեկավարի պաշտոնում աշխատելու իր 30-ամյա կարիերայի ընթացքում, նա և իր կինը ապրել են Մայամիում (Ֆլորիդա, ԱՄՆ), Մինեապոլիսում (Մինեսոտա, ԱՄՆ), Բիրլինգտոնում (Օնտարիա, Կանադա) և Սենթ-Սուլփիսում (Վոդ, Շվեցարիա)։

Երեց Հոմերը ծառայել է ցցի նախագահ, եպիսկոպոս, երեցների քվորումի նախագահ և ծխի գործադիր քարտուղար։ Որպես տարածքային Յոթանասունական, նա իր ծառայությունը սկսեց Կանադայում և շարունակեց Եվրոպայում, որտեղ նա ծառայեց այս վերջին չորս տարիների ընթացքում, որից հետո 2018 թվականի մարտի 31-ին հաստատվեց Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական։