2018
Օժանդակել միսիոներական աշխատանքին
May 2018


Օժանդակել միսիոներական աշխատանքին

Վերջին վեց ամիսների ընթացքում Եկեղեցին քայլեր է ձեռնարկել միսիոներական աշխատանքն օժանդակելու ուղղությամբ։

Տիպիկ հարցեր։ Առաջին Նախագահությունը տիպիկ հարցերի մի փաթեթ է ներկայացրել եպիսկոպոսների և ցցերի նախագահների համար, որի օգնությամբ նրանք պետք է հարցազրույց վարեն ապագա լիաժամկետ միսիոներների հետ։ Նրանք հորդորել են ղեկավարներին, ծնողներին և երիտասարդներին ծանոթանալ այդ հարցերի հետ։

Հարցերի մեջ անդրադարձած չափանիշները չեն փոխում կամ ավելացնում լիաժամկետ միսիայի ծառայության պահանջները, այլ դրանց կանոնավոր վերանայումը թույլ կտա ապագա միսիոներներին և ծնողներին սովորել սկզբունքները և գտնել այն բաց տեղերը, որտեղ անհրաժեշտ կլինի բարելավում կամ լրացուցիչ նախապատրաստություն։

Տեխնոլոգիաների օգտագործումը։ Բջջային սարքեր օգտագործող միսիաների թիվը 87-ից հասնում է 162, իսկ թաբլեթները փոխարինվում են սմարթֆոններով։ Հեռախոսները կօգնեն միսիոներներին ուսումնասիրել, գտնել և ուսուցանել։

Տեխնոլոգիաների շնորհիվ նաև հասանելի է դառնում առցանց նյութերի բովանդակությունը նրանց համար, ովքեր կրոնական հարցերի պատասխաններ են փնտրում։ Եկեղեցին առցանց ուսուցման կենտրոնները սկսեց օգտագործել վեց տարի առաջ և այսօր 20 առցանց ուսուցման կենտրոններ են գործում աշխարհով մեկ։

Տեխնոլոգիաների շնորհիվ ընկերների անունները միսիոներներին ուղարկող անդամներն այժմ կարող են շփվել այն միսիոներների հետ, ովքեր ուսուցանում են իրենց ընկերոջը։ Միսիոներների հետ նրանք կարող են քննարկել կարիքները և համացանցի միջոցով մասնակցել դասերին։ Պարզեք՝ lds.org/referrals կայքում։

Բավարարել ներկայիս կարիքները։ 2018 թվականի հուլիսից սկսած Եկեղեցին կփոփոխի 19 միսիաների սահմանները և 5 նոր միսիաներ կստեղծվեն։ Դրա արդյունքում միսիաների թիվը 421-ից կդառնա 407։ Նոր միսիաները կլինեն՝ Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո հարավային, Կոտ դԻվոր Յամուսուկրո, Նիգերիա Իբադան, Ֆիլիպիններ Կաբանատուան և Զիմբաբվե Բուլավայո։ Միսիոներների ծնողներին փոփոխության ենթակա միավորվող միսիաների մասին հետագա մանրամասներ կներկայացվեն այդ միսիաների նախագահների կողմից։

2012 թվականին հայտարարված միսիոներական ծառայության տարիքի փոփոխությունից հետո Եկեղեցին ստեղծել է 76 նոր միսիաներ, որպեսզի ապահովի 58000-ից մինչև 88000 միսիոներների աճը։ Ինչպես ակնկալվում էր, միսիոներների նախնական ալիքն այդ օրվանից հետո նվազել է և ներկայումս ծառայում են շուրջ 68000 միսիոներներ։ Դա նշանակում է, որ ներկայիս համար ավելի քիչ միսիաներ են անհրաժեշտ։ Սակայն դա նաև նշանակում է, որ միսիոներների համապատասխան փոխարինումն անհրաժեշտ երկրներում առանձնահատուկ ուշադրություն է պահանջում:

Միսիոներների ուսուցման կենտրոններ։ ԱՄՆ-ի Յուտայի Միսիոներական ուսուցման կենտրոնը և Ֆիլիպինների ՄՈՒԿ-ը ընդլայնվել ու նվիրագործվել է և Գանայում միսիոներական նոր ուսուցման կենտրոն է նվիրագործվել։ Իսպանիայի ու Չիլիի ուսուցման կենտրոնները կփակվեն 2019 թվականի հունվարից, և այդ վայրերում վերապատրաստում պահանջող միսիոներները կվերապատրաստվեն աշխարհի մնացած 13 միսիոներների ուսուցման կենտրոններում։