2018
Ներածական ելույթ
նախորդ հաջորդ

Ներածական ելույթ

Մենք հայտարարում ենք Մելքիսեդեկյան Քահանայության մեր քվորումների զգալի վերակազմավորման մասին, որպեսզի ավելի արդյունավետ դարձնենք Տիրոջ աշխատանքը:

Շնորհակալությո՛ւն, Երե՛ց Հոլմս, ձեր կարևոր ուղերձի համար։

Սիրելի՛ եղբայրներ, մենք շատ ենք կարոտում Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնին և Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսին։ Այնուամենայնիվ, մենք «մասնակցում ենք Տիրոջ գործին»։1

Ես երախտապարտ եմ բոլոր տղամարդկանց, ովքեր կրում են սուրբ քահանայություն։ Դուք հույսն եք Քավիչի, ով ցանկանում է «որ ամեն մարդ կարողանա խոսել Տեր Աստծո, այսինքն՝ աշխարհի Փրկիչի անունով»:2 Նա ցանկանում է, որ Իր բոլոր կարգված որդիները ներկայացնեն Իրեն, խոսեն Իր անունից, գործեն Իր անունից և օրհնեն աշխարհով մեկ սփռված Աստծո զավակների կյանքն այնպես, որ «հավատքն ավելանա [ողջ] երկրի վրա»։3

Ձեզանից ոմանք ծառայում են այնտեղ, որտեղ Եկեղեցին սերունդներ առաջ է հաստատվել։ Մյուսները ծառայում են այնտեղ, որտեղ Եկեղեցին համեմատաբար նոր է հաստատվել։ Ոմանց համար ձեր ծխերը մեծ են։ Մյուսների համար նրանց ճյուղերը փոքր են և իրարից շատ հեռու։ Անկախ ձեր անձնական հանգամանքներից, ձեզանից յուրաքանչյուրը քահանայության քվորումի անդամ է, սովորելու և ուսուցանելու աստվածային պարտականությամբ՝ սիրելով և ծառայելով ուրիշներին:

Այս երեկո, մենք հայտարարում ենք Մելքիսեդեկյան Քահանայության քվորումների զգալի վերակազմավորման մասին, որպեսզի ավելի արդյունավետ դարձնենք Տիրոջ աշխատանքը: Յուրաքանչյուր ծխում քահանայապետերը և երեցներն այժմ կմիավորվեն երեցների մեկ քվորումի կազմում։ Այս ճշգրտումը մեծապես կբարելավվի քահանայություն կրող տղամարդկանց կարողությունները և ունակությունները, որպեսզի ծառայեն ուրիշներին: Ապագա երեցները նույնպես կմասնակցեն և կվերահսկվեն այդ քվորումի կողմից։ Յուրաքանչյուր ցցում, ցցի նախագահությունը կշարունակի նախագահել ցցի քահանայապետերի քվորումի վրա։ Սակայն այդ քվորումը բաղկացած կլինի ներկայիս քահանայության կոչումներից, որոնց մասին մանրամասն կբացատրվի ավելի ուշ։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը և Երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդն այժմ ավելի մանրամասն կուսուցանեն այս կարևոր ճշգրտումների մասին։

Երկար ամիսներ այդ փոփոխությունները ենթարկվել են ուսումնասիրության։ Մենք հրատապ անհրաժեշտություն ենք զգացել բարելավելու մեր անդամների մասին հոգ տանելու եղանակները և զեկուցել նրանց հետ ունեցած շփումների մասին։ Այդ գործն ավելի լավ կազմակերպելու համար մենք պետք է ամրապնդենք մեր քահանայության քվորումները, որպեսզի ավելի շատ ցուցումներ տանք սիրով և աջակցությամբ սպասավորելու վերաբերյալ, ինչպես որ Տերը ցանկանում է Իր Սրբերի համար։

Այդ ճշգրտումները ոգեշնչված են Տիրոջ կողմից։ Երբ կիրառենք դրանք, մենք ավելի արդյունավետ կգործենք, քան նախկինում։

Մենք ներգրավված ենք Ամենազոր Աստծո գործին: Հիսուսը Քրիստոսն է: Մենք Նրա խոնարհ ծառաներն ենք: Աստված օրհնի ձեզ եղբայրնե՛ր, երբ մենք սովորենք և կատարենք մեր պարտականությունը, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: