2018
Ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք. Կնքում և բժշկում
May 2018


Ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք. կնքում և բժշկում

Երբ մենք հավաքում ենք մեր ընտանեկան պատմությունները և տաճար գնում մեր նախնիների համար, Աստված կատարում է այս խոստացված օրհնությունները վարագույրի երկու կողմերում:

Ընտանեկան հարաբերությունները կարող են լինել հատուցվող, իսկ դրանցից մի քանիսը դժվար փորձառություններ են, որոնց մենք հանդիպում ենք:Մեզանից շատերը ընտանիքներում տարբեր տեսակի ճեղքվածքների են բախվում:Այդպիսի ճեղքվածք առաջացավայս վերջին օրերում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման երկու հերոսների միջև: Փարլի և Օրսոն Պրատները եղբայրներ էին և կարգված Առաքյալներ: Յուրաքանչյուրը հանդիպեց հավատքի փորձության, բայց հաղթահարեց անսասան վկայությամբ: Երկուսն էլ զոհաբերեցին և մեծ ներդրում կատարեցին ճշմարտության գործի համար:

Նկար
Փարլի Պրատ

Նավուի ժամանակաշրջանում նրանց փոխհարաբերությունները լարվեցին, 1846թ.-ին հասնելով գագաթնակետին՝ թեժ, հրապարակային առճակատման: Առաջացավ մի խորը և երկարատև ճեղքվածք: Փարլին սկզբում գրեց Օրսոնին վեճը հարթելու համար, բայց Օրսոնը չպատասխանեց: Փարլին հրաժարվեց գրելուց, զգալով, որ նամակագրությունն ավարտված էր մեկընդմիշտ, մինչև այն նորից չսկսվեր Օրսոնի կողմից:1

Նկար
Օրսոն Պրատ

Մի քանի տարի անց 1853 թվականի մարտին, Օրսոնն իմացավ Ուիլյամ Պրատի՝ եղբայրների ամենավաղ ամերիկյան նախնու հետնորդների մասին մի գիրք հրատարակելու նախագծի վերաբերյալ: Օրսոնը սկսեց արտասվել «փոքր երեխայի պես», երբ նա տեսավ ընտանեկան պատմության այդ գանձարանը: Նրա սիրտը փափկեց և նա որոշեց վերականգնել կապը իր եղբոր հետ:

Օրսոնը գրեց Փարլիին. «Այժմ, իմ սիրելի՛ եղբայր, մեր Լեյտենանտ Ուիլյամ Պրատ Նախնու հետնորդների մեջ չկան մարդիկ, ովքեր կարող են ունենալ այնքան խորը շահագրգռվածություն, որ որոնեն նրա հետնորդներին, որքան մենք»: Օրսոնը առաջիններից մեկն էր, որ հասկացավ, որ Վերջին Օրերի Սրբերը պարտավորություն ունեն որոնել և կազմել ընտանեկան պատմություններ, որպեսզի մենք կարողանանքփոխարինաբար կատարել արարողություններ մեր նախնիների համար: Նրա նամակը շարունակվում էր. «Մենք գիտենք, որ մեր հայրերի Աստծո ձեռքն է այս ամենում: … Ես կկամենայի ներողություն խնդրել, որ քեզ գրելիս այդքան ետ եմ մնացել: … Հուսով եմ, դու կներես ինձ»:2 Չնայած նրանց անսասան վկայություններին, նրանց սերը իրենց նախնիների հանդեպ այն խթանն էր, որն ապաքինեց ճեղքվածքը, ամոքեց ցավը ևձգտեց ու հասցրեց ներողամտություն:3

Երբ Աստված ուղղորդում է մեզ անել ինչ-որ բան, Նա հաճախ շատ նպատակներ է պահում մտքում: Ընտանեկան պատմությունը և տաճարային աշխատանքը ոչ միայն մահացածների համար է, այն օրհնում է նաև ապրողներին: Օրսոնի և Փարլիի համար, այնմեկ մեկու դարձրեց նրանց սրտերը: Ընտանեկան պատմությունը և տաճարային աշխատանքն ապահովեց զորություն՝ բժշկելու այն, ինչը բժշկման կարիք ուներ:

Որպես Եկեղեցու անդամներ, մենք ունենք աստվածայնորեն նշանակված պատասխանատվություն՝ որոնել մեր նախնիներին ևկազմել ընտանեկան պատմություններ: Սա ավելին է քան խրախուսվող հոբբին, որովհետև փրկության արարողություններն անհրաժեշտ են Աստծո բոլոր զավակների համար:4 Մենք պետք է գտնենք մեր սեփական նախնիներին, ովքեր մահացել են՝ առանց ստանալու փրկության արարողություններ: Մենք կարող ենք փոխարինաբար կատարել տաճարային արարողություններ, իսկ մեր նախնիները կարող են ընտրել ընդունել արարողությունները:5 Մեզ խրախուսում են նաև օգնել ծխի և ցցի անդամներին՝ իրենց ընտանիքի անդամների անունների հետ աշխատելիս: Ուղղակի ապշեցուցիչ է, որ ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի միջոցով մենք կարող ենք օգնել փրկագնել մահացածներին:

Բայց, երբ մասնակացում ենք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին այսօր, մենք նաև հայց ենք ներկայացնում «բժշկության» օրհնություններին, որոնք խոստացվել են մարգարեներին և առաքյալներին:6 Այս օրհնությունները ևս ուղղակի ապշեցուցիչ են իրենց մասշտաբով, առանձնահատկություններով և մահկանացու կյանքում ունեցած հետևանքներով: Այս երկար ցուցակն ընդգրկում է հետևյալ օրհնությունները.

  • Փրկիչի և Նրա քավիչ զոհաբերության վերաբերյալ մեծացող ըմբռնում,

  • Սուրբ Հոգու ազդեցության մեծացում,7 որ ուժ և ուղղություն զգանք մեր սեփական կյանքում,

  • Հավատքի մեծացում, որպեսզի դարձը դեպի Փրկիչը դառնա խորն ու մնայուն,

  • Սովորելու և ապաշխարելու մեծացող ունակություն և դրդապատճառ8 այն հասկացողության շնորհիվ, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ավելի հստակ հեռանկար, թե ուր ենք գնում:

  • Մեր սրտերում մաքրագործման, սրբագործման և ազդեցությունների չափավորման մեծացում,

  • Տիրոջ սերը զգալու ունակության մեծացում՝ ուժեղացող ուրախության միջոցով,

  • Մեծացող ընտանեկան օրհնություններ, անկախ մեր ներկա, անցյալ կամ ապագա ընտանեկան իրավիճակից կամ որքան մեր ընտանեկան ծառը կարող է անկատար լինել,

  • Մեծացող սեր և գնահատանք նախնիների և ապրող ազգականների հանդեպ, այսպիսով մենք այլևս մենակ չենք զգում,

  • Մեծացող զորություն զանազանելու այն, ինչ կարիք ունի բժշկության և այդպիսով Տիրոջ օգնությամբ, ծառայել ուրիշներին,

  • Մեծացող պաշտպանություն գայթակղություններից և հակառակորդի ուժգնացող ազդեցությունից, և

  • Մեծացող օգնություննորոգել վշտացածներին, կոտրված կամ մտահոգ սրտերը և առողջացնել վիրավորվածներին:9

Եթե դուք աղոթել եք այս օրհնություններից որևէ մեկի համար, մասնակցեք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին: Երբ դա անեք, ձեր աղոթքները պատասխան կստանան: Երբ մահացածների համար արարողություններ են կատարվում, երկրի վրա գտնվող Աստծո զավակները բժշկվում են:Զարմանալի չէ, որ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը որպես Եկեղեցու նախագահ իր առաջին ուղերձում, հայտարարեց. «Տաճարում երկրպագությունը և ձեր ծառայությունը ձեր նախնիներին կօրհնեն ձեզ ավելի մեծ անձնական հայտնություններով և խաղաղությամբ, ու կամրացնեն ուխտի ուղու վրա մնալու ձեր վճռականությունը»։10

Մի ավելի վաղ մարգարե նույնպես տեսավ օրհնությունները՝ ինչպես ապրողների, այնպես էլ մահացածների համար:11 Մի երկնային սուրհանդակ ցույց տվեց Եզեկիելին տաճարից դուրս բխող ջրով մի տեսիլք: Եզեկիելին ասվեց.

«Այս ջրերը դուրս են գալիս … եւ իջնում են անապատը եւ գնում են դեպի [մեռյալ] ծովը … , [որ] առողջանան նորա ջրերը:

Եւ պիտի լինի որ ամեն կենդանի շունչ, որ շարժում է այն ամեն տեղերում, ուր որ այն կրկնակի գետը գնում է, պիտի ապրէ, … եւ նորանք պիտի բժշկուին, եւ ամենքը պիտի կենդանանան, ուր որ գետը գնայ»:12

Ուշագրավ են ջրի երկու հատկանիշներ: Նախ, չնայած փոքրիկ գետակը վտակներ չուներ, որքան հեռու էր այն հոսում, այնքան վերածվում էր հզոր գետի, դառնալով ավելի լայն և ավելի խորը: Նմանատիպ մի բան տեղի է ունենում օրհնությունների հետ, որոնք հոսում են տաճարից, երբ անձնավորությունները կնքվում են որպես ընտանիք: Իմաստալի աճ է տեղի ունենումետ գնալով ևառաջ գալով սերունդների միջով, երբ կնքող արարողությունները զոդում են ընտանիքները միմյանց հետ:

Երկրորդ, գետը վերակենդանացնում էր այն ամենը, ինչին դիպչում էր: Տաճարային օրհնությունները նմանապես ունեն բժշկելու ապշեցուցիչ ունակություն: Տաճարային օրհնությունները կարող են բժշկել սրտեր, կյանքեր և ընտանիքներ:

Նկար
Բեթիի որդի Թոդը

Թույլ տվեք պարզաբանել: 1999 թվականին Թոդ անունով մի երիտասարդ գիտակցությունը կորցրեց իր ուղեղում պայթած արյան անոթից: Չնայած Թոդը և նրա ընտանիքը Եկեղեցու անդամներ էին, նրանց գործունեությունն անկանոն էր, ոչ ոք չէր զգացել տաճարի օրհնությունները: Թոդի կյանքի վերջին գիշերը նրա մայրը՝ Բեթին նրա մահճակալի մոտ նստած՝ Թոդի ձեռքը սեղմելով ասաց. «Թոդ, եթե դու իսկապես պետք է գնաս, ես խոստանում եմ, որ հոգ կտանեմ, որ քո տաճարային աշխատանքներն արվեն»: Հաջորդ առավոտ հայտնեցին, որ Թոդի ուղեղը մահացել էր: Վիրաբույժները փոխպատվաստեցին Թոդի սիրտը իմ հիվանդին՝ Ռոդ անունով միհիանալի անձնավորության:

Փոխպատվաստումից մի քանի ամիս հետո Ռոդն իմացավ իր սրտի դոնորի ընտանիքի ինքնության մասին և նրանց հետ նամակագրություն սկսեց: Մոտ երկու տարի անց Թոդի մայրը՝ Բեթին, հրավիրեց Ռոդին ներկա լինել, երբ նա գնաց տաճար առաջին անգամ: Ռոդը և Բեթին առաջին անգամ հանդիպեցին անձնապես Յուտայի Սենթ Ջորջի Տաճարի սելեստիալ սենյակում:

Որոշ ժամանակ անց, Թոդի հայրը՝ Բեթիի ամուսինը, մահացավ: Մի քանի տարի անց Բեթին հրավիրեց Ռոդին փոխարինաբար ներկայացնել իր որդուն՝ նրա տաճարային արարողությունները ստանալու համար: Ռոդը երախտագիտությամբ արեց դա և փոխանորդական աշխատանքըգագաթնակետին հասավ կնքման սենյակում՝ Յուտայի Սենթ Ջորջ Տաճարում: Բեթին կնքվեց իր մահացած ամուսնու հետ, ծնկի եկած խորանի մյուս կողմում իր թոռան հետ, ով ծառայում էր որպես փոխանորդ: Այնուհետև, արցունքները հոսեցին Բեթիի այտերով, և նա նշան արեց Ռոդին միանալ իրենց խորանի մոտ: Ռոդը ծնկի իջավ նրանց կողքին, գործելով որպես փոխանորդ նրա որդու՝ Թոդի համար, ում սիրտը դեռ բաբախում էր Ռոդի կրծքավանդակում: Ռոդի սրտի դոնորը՝ Թոդը, այդ ժամանակ կնքվեց իր ծնողների հետ ողջ հավերժության համար: Թոդի մայրը պահեց իր խոստումը, որը նա տվել էր իր մեռնող որդուն տարիներ առաջ:

Նկար
Ռոդը և Քիմը իրենց հարսանիքի օրը

Բայց պատմությունը դրանով չավարտվեց: Իր սրտի փոխպատվաստումից տասնհինգ տարի անց, Ռոդը նշանվեց, և ամուսնության կնքումը խնդրեց ինձ կատարել Յուտայի Պրովոյի Տաճարում: Հարսանիքի օրը ես հանդիպեցի Ռոդին և նրա սքանչելի հարսնացուին՝ Քիմին, մի սենյակում, որը կնքման սենյակինկից էր, որտեղ սպասում էին նրանց ընտանիքները և ամենամոտ ընկերները: Ռոդի և Քիմի հետ կարճատև հանդիպումից հետո ես հարցրի՝ արդյո՞քհարցեր ունեին:

Ռոդն ասաց. «Այո: Իմ դոնոր ընտանիքն այստեղ է և ցանկանում են հանդիպել ձեզ հետ»:

Ինձ դա հանկարծակիի բերեց և ես հարցրի. «Դու նկատի ունես՝ նրանք այստե՞ղ են: Հենց հիմա՞»:

Ռոդը պատասխանեց. «Այո»:

Ես քայլ կատարեցի, շրջանցելով անկյունը և կնքման սենյակից դուրս կանչեցի դոնոր ընտանիքին: Բեթին, նրա դուստրը և փեսան միացան մեզ: Ռոդը ողջագուրվեց Բեթիի հետ, շնորհակալություն հայտնեց նրան գալու համար, իսկ հետոինձ ներկայացրեց նրան: Ռոդն ասաց. «Բեթի, սա Երեց Ռենլանդն է»: Նա էր բժիշկը, ով հոգ տարավ ձեր որդու սրտի մասին այդքան շատ տարիներ: Նա անցավ սենյակով և գրկեց ինձ: Եվ հաջորդ մի քանի րոպեների ընթացքում գրկախառնություններ էին և ուրախության արցունքներ:

Մեր ինքնատիրապետումը վերագտնելուց հետո, մենք գնացինք կնքման սենյակ, որտեղ Ռոդն ու Քիմը կնքվեցին ժամանակի և ողջ հավերժության համար: Ռոդը, Քիմը, Բեթին և ես կարող ենք վկայել, որ երկինքը շատ մոտիկ էր, որ մեզ հետ էին մյուսները այդ օրը, ովքեր նախկինում անցել էին մահկանացու կյանքի վարագույրի միջով:

Աստված Իր անսահման կարողությամբ կնքում է և բժշկում մարդկանց և ընտանիքներին, չնայած ողբերգությանը, կորստին և դժվարությանը: Մենք երբեմն համեմատում ենք տաճարում ունեցած զգացումներն ու փորձառությունը երկնքի մի ակնթարթի հետ:13 Այդ օրը Յուտայի Պրովոյի Տաճարում Ք. Ս. Լյուիսի այս միտքն արձագանքում էր իմ մտքում. «[Մահկանացուներն] ասում ենորոշ ժամանակավոր տառապանքի մասին, որ. «Ոչ մի ապագա երանություն չի կարողդրան փոխհատուցել», չիմանալով, որ Երկինքը, երբ ձեռք է բերվում, կաշխատի ետընթացևնույնիսկ այդ հոգեվարքը կդարձնի փառք: … Օրհնվածները կասեն. «Մենք երբեք չենք ապրել որևէ այլ տեղ, բացի Երկնքից»:14

Աստված կզորացնի, կօգնի և կբարձրացնի մեզ,15 և Նա կսրբագործի մեզ համար մեր խորագույն վիշտը:16 Երբ մենք հավաքում ենք մեր ընտանեկան պատմությունները և տաճար գնում մեր նախնիների համար, Աստված կատարում է այս խոստացված օրհնություններից շատերը՝ միաժամանակ վարագույրի երկու կողմերում: Մենք օրհնվում ենք նմանապես, երբ մեր ծխերում և ցցերում օգնում ենք ուրիշներին անել նույնը: Անդամները, ովքեր մոտ չեն ապրում տաճարներին, նույնպես ստանում են այս օրհնությունները՝ մասնակցելով ընտանեկան պատմության աշխատանքին՝ հավաքելով իրենց նախնիների անունները տաճարային արարողություններ կատարելու համար:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը զգուշացրել է․ «Մենք կարող ենք ողջ օրվա ընթացքում ոգեշնչում ստանալ տաճարի և ընտանեկան պատմության փորձառությունների մասին, որ ուրիշներն են ունեցել։ Սակայն մենք պետք է ինչ-որ բան անենք, որպեսզի իրականում ինքներս զգանք այդ ուրախությունը։ Նա շարունակել է. «Ես հրավիրում եմ ձեզ աղոթքով խորհել, թե ինչպիսի զոհաբերություն, և ցանկալի է ժամանակի զոհաբերություն, դուք կարող եքանել այս տարի, որպեսզի ավելի շատ ընտանեկան պատմության և տաճարայինաշխատանք կատարեք»:17 Երբ ընդունեք Նախագահ Նելսոնի հրավերը, դուք կհայտնագործեք, կհավաքեք և կմիացնեք ձեր ընտանիքը: Եզեկիելի նկարագրած գետի նման, լրացուցիչ օրհնություններ կհոսեն դեպի ձեզ և ձեր ընտանիքը: Դուք կգտնեք բժշկություն նրա համար, ինչը կարիք ունի բժշկվելու:

Օրսոն և Փարլի Պրատները զգացինիրենց ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքների բժշկող և կնքող ազդեցությունները այս տնտեսության սկզբում: Բեթին, նրա ընտանիքը և Ռոդը զգացին դա: Դուք նույնպես կարող եք: Իր քավիչ զոհաբերության միջոցով Հիսուս Քրիստոսն առաջարկում է այս օրհնությունները բոլորին, ինչպես մահացածներին, այնպես էլ՝ ապրողներին: Այս օրհնությունների շնորհիվ, մենք կգտնենք, որ փոխաբերական իմաստով. «երբեք չենք ապրել որևէ այլ տեղ, բացի … Երկնքից»:18 Ես վկայում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. See Parley P. Pratt to Orson Pratt, May 25, 1853, Orson Pratt Family Collection, Church History Library; in Terryl L. Givens and Matthew J. Grow, Parley P. Pratt: The Apostle Paul of Mormonism (2011), 319.

  2. Orson Pratt to Parley P. Pratt, Mar. 10, 1853, Parley P. Pratt Collection, Church History Library; in Givens and Grow, Parley P. Pratt, 319.

  3. Ուշագրավ է, որ Օրսոն Պրատը ոչ միայն օգնեց հրատարակել գիրքը Ուիլյամ Պրատի հետնորդների մասին, այլև մի քանի տարի անց 1870 թվականին Օրսոն Պրատը և նրա ընտանիքը կատարեցին ավելի քան 2.600 մկրտություններ մահացածների համար՝ այն անձանց համար, ովքեր գրքում էին, Սոլթ Լեյք Սիթիի Օժտման Տանը (see Breck England, The Life and Thought of Orson Pratt [1985], 247):

  4. Տես Joseph Smith, History of the Church, 6:312–13:

  5. Տես “Names Submitted for Temple Ordinances,” First Presidency letter, Feb. 29, 2012: Նրանք, ում անունները ներկայացվել են տաճարային փոխարինող ծեսերի համար, պետք է ազգակցական կապ ունենան ներկայացնողի հետ: Առանց բացառությունների Եկեղեցու անդամները չպետք է ներկայացնեն անուններ որևէ չլիազորված խմբի կողմից, ինչպես օրինակ նշանավոր մարդկանց և Հրեական Հոլոքոստի զոհերի վերաբերյալ:

  6. Sես Dallin H. Oaks, “In Wisdom and Order,” Tambuli, Dec. 1989, 18–23; D. Todd Christofferson, “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Liahona, Jan. 2001, 10–13; Boyd K. Packer, “Your Family History: Getting Started,” Liahona, Aug. 2003, 12–17; Thomas S. Monson, “Constant Truths for Changing Times,” Liahona, May 2005, 19–22; Henry B. Eyring, “Hearts Bound Together,” Liahona, May 2005, 77–80; M. Russell Ballard, “Faith, Family, Facts, and Fruits,” Liahona, Nov. 2007, 25–27; Russell M. Nelson, “Salvation and Exaltation,” Liahona, May 2008, 7–10; Russell M. Nelson, “Generations Linked in Love,” Liahona, May 2010, 91–94; David A. Bednar, “The Hearts of the Children Shall Turn,” Liahona, Nov. 2011, 24–27; Richard G. Scott, “The Joy of Redeeming the Dead,” Liahona, Nov. 2012, 93–95; Quentin L. Cook, “Roots and Branches,” Liahona, May 2014, 44–48; Thomas S. Monson, “Hastening the Work,” Liahona, June 2014, 4–5; Henry B. Eyring, “The Promise of Hearts Turning,” Liahona, July 2014, 4–5; David A. Bednar, “Missionary, Family History, and Temple Work,” Liahona, Oct. 2014, 14–19; Neil L. Andersen, “‘My Days’ of Temples and Technology,” Liahona, Feb. 2015, 26–33; Neil L. Andersen, “Sharing the Temple Challenge,” Family Discovery Day, Feb. 2015, LDS.org; Quentin L. Cook, “The Joy of Family History Work,” Liahona, Feb. 2016, 22–27; Gary E. Stevenson, “Where Are the Keys and Authority of the Priesthood?Լիահոնա, մայիս 2016, 29–32, Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ի գովասանք նրանց, ովքեր փրկում են», Լիահոնա, մայիս 2016, 77–80, Քվենթին Լ. Քուք, Տեսեք ձեզ տաճարում», Լիահոնա, մայիս 2016, 97–101, Դեյլ Գ. Ռենլանդ, Ռութ Լ. Ռենլանդ, և Աշլի Ռ. Ռենլանդ, «Ընտանեկան պատմություն և և տաճարային օրհնություններ», Լիահոնա, փետ. 2017, 34–39, Դալլին Հ. Օուքս և Քրիսթեն Մ. Օուքս, Միացված հավերժական ընտանիքներով», Family Discovery Day, Mar. 2018, LDS.org.

  7. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․15:

  8. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․21:

  9. Տես Boyd K. Packer, “Balm of Gilead,” Ensign, Nov. 1987, 16–18; Jeremiah 8:22; 51:8:

  10. Ռասսել Մ․ Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018, 7։

  11. Տես Եզեկիել 40–47, Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Եզեկիել»:

  12. Եզեկիել 47.8–9:

  13. Տես Spencer W. Kimball, “Glimpses of Heaven,” Ensign, Dec. 1971, 36–37:

  14. C. S. Lewis, The Great Divorce: A Dream (2001), 69.

  15. Տես Եսայիա 41.10:

  16. Տես “How Firm a Foundation,” Hymns, no. 85:

  17. Ռասել Մ. Նելսոն և Ուենդի Ու. Նելսոն, «Բացեք երկինքները տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով», Լիահոնա, հոկտեմբեր 2017, 19:

  18. Lewis, The Great Divorce, 69.