2018
Բոննի Հ․ Քորդոն
May 2018


Բոննի Հ․ Քորդոն

Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահ

Նկար
Բոննի Հ․ Քորդոն

Քույր Բոննի Հ. Քորդոնի կողմից շատ սիրված մի հատված գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 123․17-ում․ «Եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը»։

Նրա համար այս հատվածը ներառում է իր կյանքի ընթացքում սովորած դասերը: «Մենք կարող ենք անել դժվար գործեր, բայց մենք նաև կարող ենք դրանք ուրախությամբ անել», - ասել է Քույր Քորդոնը, ով 2018թ. մարտի 31-ին հաստատվել է որպես Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահ:

Այդ գիտելիքը ներշնչվել էր նրան «հեքիաթային մանկության» տարիներին, երբ նա աշխատում էր Այդահոյից հարավ-արևելք գտնող մի փոքրիկ ագարակում, այնուհետև Պորտուգալիայում միսիոներ ծառայելիս, երբ փորձում էր յուրացնել նոր լեզու: Նաև, դա մի ուղերձ էր, որը միշտ կրկնում էր միսիոներներին, երբ ծառայում էր ամուսնու հետ, ով այդ ժամանակ նախագահում էր Բրազիլիա Կուրիթիբա միսիայում։ Իսկ այժմ, այդ գիտելիքով նա ծրագրում է կիսվել աշխարհով մեկ սփռված երիտասարդ կանանց հետ։

Նա ասել է, որ այսօրվա երիտասարդ կանանցից պահանջվում է քայլ անել և առաջ տանել Տիրոջ աշխատանքը։ «Եվ մենք կարող ենք դա անել»,- ասել է նա։

Բոննի Հիլամ Քորդոնը ծնվել է 1964 թվականի մարտի 11-ին, Այդահո Ֆալզում (Այդահո, ԱՄՆ), Հարոլդ և Քերոլ Ռասմուսեն Հիլամների ընտանիքում։ Իր միսիայից հետո կրթության բնագավառում իր բակալավրի աստիճանը ստացել է Բրիգամ Յանգ Համալսարանում, որտեղ նա հանդիպեց Դերեկ Լեյն Քորդոնին։ Նրանք ամուսնացան 1986թ. ապրիլի 25-ին Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք ունեն չորս զավակ և չորս թոռ:

Եկեղեցում ծառայել է որպես է մսուրային խմբի ղեկավար և սեմինարիայի ուսուցիչ։ Երկու տարի առաջ, նախքան Երեխաների Միության գերագույն նախագահության խորհրդական կանչվելը, Քույր Քորդոնը սիրով ծառայել է ցցի Երիտասարդ Կանանց Նախագահի կոչումում։ Նույնիսկ այդ կոչումից ազատվելուց հետո «ես երբեք չեմ դադարել երիտասարդ կանանց համար աղոթելուց»,- ասել է նա։

Ուղերձը, որով նա ցանկանում է կիսվել ողջ աշխարհի երիտասարդ կանանց հետ այն է, որ նա սիրում է նրանց և ամենակարևորը, որ Աստված է սիրում նրանց։