2018
Բեքի Քրեյվեն
May 2018


Բեքի Քրեյվեն

Երկրորդ խորհրդական, Երիտասարդ կանանց գերագույն նախագահություն

Նկար
Բեքի Քրեյվեն

Մի խոսք կար, որը Քույր Բեքի Քրեյվենը հաճախակի էր արտասանում միսիոներ ծառայելու ժամանակ․ «Երբ գիտակցում եք, թե ով եք, դուք այլ կերպ եք վարվում»։

«Եվ դա այդպես է բոլոր ոլորտներում՝ ինչպես եք հագնվում, ինչպես եք խոսում, ինչպես եք ներկայանում և միջոցառումների ժամանակ, որոնց հաճախում եք»,- ասել է Քույր Քրեյվենը, ով ծառայել է իր ամուսնու, Ռոնալդ Լ․ Քրեյվենի հետ, երբ ամուսինը 2012-2015 թթ․ նախագահում էր Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ միսիայում։

Քույր Քրեյվենը Երիտասարդ կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական է հաստատվել 2018 թվականի մարտի 31-ին։ «Երբ երիտասարդ կանայք սկսեն իրենց տեսնել Աստծո ծրագրի մեջ, նրանք կտեսնեն իրենց վերաբերող տեսլականը»,- ասել է նա։ «Դուք պետք է տեսլական ունենաք։ Եթե դուք չունեք տեսլական, դուք չեք իմանում, որ ուղղությամբ եք գնում և թե ինչպես կարող եք հասնել այդտեղ»։

Ռեբեկա Լին Քրեյվենը ծնվել է Չարդոնում (Օհայո, ԱՄՆ), 1959 թվականի հոկտեմբերի 26-ին, Քորլես Վոլթեր և Լինդա Լուիզ Կազուկ Միտչելների ընտանիքում։ Հպարտ է, որ «բանակայինի» դուստր է, մեծացել է՝ Տեխասում (ԱՄՆ), որտեղ նրա ընտանիքը միացավ Եկեղեցուն, Գերմանիայում, որտեղ ապրած տարիներին նրա ընտանիքը կնքվեց Շվեյցարիայի տաճարում, Անգլիայում, Յուտայում (ԱՄՆ), որտեղ նա մկրտվեց, երբ հայրն առաջին անգամ շրջագայում էր Վիետնամում և Մերիլանդ, Կենտուկի, Միսսուրի և Կանզասի նահանգներում։

Ամուսնացել է 1980թ. օգոստոսի 5-ին, Սոլթ Լեյքի տաճարում, Քրեյվեններն ունեն հինգ զավակ։

Իր նոր կոչման մեջ հաստատվելուց առաջ նա ծառայում էր ծխի Սփոփող միության նախագահությունում և արարողությունների աշխատող՝ Բաունթիֆուլ Յուտա տաճարում։ Նաև, նա ծառայել է ծխի Երիտասարդ կանանց նախագահ, ցցի Սփոփող միության խորհրդի անդամ, ցցի միսիոներ և Մենկենհոսե ծրագրի ղեկավար։

Քույր Քրեյվենը ինտերիեր դիզայնի բակալավրի աստիճանը ստացել է Բրիգամ Յանգ Համալսարանից, որտեղ ծառայել է մարզական խորհրդատվական հանձնախմբում: Նաև ծառայել է գործադիր խորհրդի անդամ CHOICE Humanitarian ընկերությունում, որը Յուտայում հիմնված միջազգային բարեգործական կազմակերպություն է։

Նրան դուր են գալիս արշավները, ջրային մարզաձևերը, ձյունահավաքը, ճամփորդությունը, նկարչությունը, վերմակներ կարելը և իր ընտանիքի հետ խաղեր ու միջոցառումներ կազմակերպելը։