2018
Երեց Գերիթ Վ. Գոնգ
May 2018


Երեց Գերիթ Վ. Գոնգ

Տասներկու Առաքյալների Քվորում

Նկար
Երեց Գերիթ Վ. Գոնգ

«Այս Զատիկի կիրակի օրը ես ուրախությամբ երգում եմ «Ալելուիա»,- ասել է Երեց Գերիթ Վ․ Գոնգը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ հաստատվելու գերագույն համաժողովի իր առաջին ելույթի ժամանակ։ «Մեր հարություն առած Փրկիչի քավիչ սիրո մասին երգը տոնում է ներդաշնակությունը ուխտերի և Հիսուս Քրիստոսի Քավության միջև»։

Երեց Գոնգը ողջ կյանքը վայելել է այդ ներդաշնակությունը։ Նա գիտի, որ մեր ուխտերի զորությունը Փրկիչի Քավության հետ միասին «զորացնում և ազնվացնում են» մեզ։ «Միասին դրանք քաղցրացնում, պահպանում, սրբագործում [և] քավում են»,- ասել է նա։

Օրերից մի օր, տաճարային ամուսնության ժամանակ, Քավության հետ զուգորդված ուխտերի զորությունն արտացոլվեց տաճարի հայելիների մեջ։ Նա պատկերացրեց դեպի հավերժություն գնացող իր ընտանիքի սերունդներին , սկսած իր առաջին հայտնի հարազատ՝ Առաջին Դրեգոն Գոնգից, ծնված մ․թ․ 837 թ.-ին, մինչև 36-րդ սերունդը՝ իր թոռները, որոնք անընդհատ շարունակվում են երկու կողմից։

«Ես սկսեցի ինձ և կնոջս տեսնել որպես մեր ծնողների երեխաներ և մեր երեխաների ծնողներ, որպես մեր տատերի ու պապերի թոռներ և մեր թոռների տատ ու պապ»,- ասաց նա։ «Մահկանացու կյանքի մեծ դասերը թափանցում են մեր հոգիները, երբ մենք սովորում և ուսուցանում ենք հավերժական դերերը՝ ներառյալ երեխա-ծնող, ծնող-երեխա»։

Երեց Գոնգը Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական է ծառայել 2010թ․ ապրիլից, իսկ Յոթանասունի Նախագահության անդամ՝ 2015թ․ հոկտեմբերից: Նա Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ է հաստատվել 2018թ-ի մարտի 31-ին, որը նա նկարագրեց «սրբազան կոչում Տիրոջից, որի ժամանակ շունչը կտրվեց»։

2011–2015 թվականներին Երեց Գոնգը ծառայել է Ասիայի տարածաշրջանի նախագահությունում և ավարտել է այդ ծառայությունը Տարածաշրջանի Նախագահի կոչումով։ Երեց Գոնգը լիաժամկետ միսիոներ է ծառայել Թայվանի Տայպեյ Միսիայում, ծառայել է բարձրագույն խորհրդական, քահանայապետերի խմբի ղեկավար, ցցի Կիրակնօրյա դպրոցի նախագահ, սեմինարիայի ուսուցիչ, եպիսկոպոս, ցցի միսիայի նախագահ, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական:

1977 թվականին Երեց Գոնգը Բրիգամ Յանգ Համալսարանում ստացել է Ասիական հետազոտությունների և համալսարանական հետազոտությունների հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան։ 1979 թվականին նա ստացել է փիլիսոփայության մագիստրոսի աստիճանը, իսկ 1981 թվականին Օքսֆորդի Համալսարանում ստացել է միջազգային հարաբերությունների դոկտորական աստիճանը, որտեղ նա ստացել է Ռոդեսի կրթաթոշակ: 1985 թվականին Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտում աշխատել է պետքարտուղարի հատուկ օգնական, իսկ 1987 թվականին Պեկինում (Չինաստան) նա եղել է Միացյալ Նահանգների դեսպանի հատուկ օգնականը: 1989 թվականից նա ծառայել է մի քանի պաշտոններում Ռազմավարական և Միջազգային հետազոտությունների Կենտրոնում Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջան: Մինչև 2010 թվականը Բրիգամ Յանգ Համալսարանում եղել է նախագահի օգնականը ծրագրերի և գնահատման գծով։

Երեց Գոնգի պապն ու տատը ներգաղթել են Միացյալ Նահանգներ Չինաստանից: Երեց Գերիթ Վ. Գոնգը ծնվել է 1953 թվականին Ռեդվուդ Սիթիում, Կալիֆորնիա, ԱՄՆ: Նա ամուսնացած է Սյուզան Լինդսեյ Գոնգի հետ, և նրանք ունեն չորս երեխա և երեք թոռ։

«Ամեն արժանի և հավերժական բան հիմնված է Աստծո՝ մեր սիրող Հավերժական Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության կենդանի իրողության վրա, որի մասին վկայում է Սուրբ Հոգին»,- ասել է նա այս համաժողովի ժամանակ։ «Ես ակնածանքով և հանդիսավորությամբ վկայում եմ կենդանի Քրիստոսի մասին։ Նա մեզ հետ [էր] ամենասկզբից, Նա մեզ հետ է մինչև վերջ»։