2018
Երեց Տակաշի Վադա
May 2018


Երեց Տակաշի Վադա

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Նկար
Երեց Տակաշի Վադա

Նոյեմբերյան մի ցրտաշունչ օր ամերիկացի միսիոների կողմից հնչեցրած հարցը, ով հարցնում էր փոստային գրասենյակի տեղը, զարմացրեց Տակաշի Վադային։

15 տարեկան տղան իր հայրիկի կողմից զգուշացվել էր հեռու մնալ մորմոններից, ովքեր իրենց տնից երեք րոպե հեռավորության վրա գտնվող Ճապոնիայի Նագանո քաղաքի փողոցներում մոտենում էին մարդկանց։ Սակայն, Տակաշին զարմացավ ամերիկացի երեցների ճապոներենի իմացությամբ։

Մի քանի օր անց, մեկ ուրիշ միսիոներ կանգնեցրեց Տակաշիին։ Նա վերջերս էր Ճապոնիա ժամանել։ Կոտրված ճապոներենով նա փորձեց կիսվել Ջոզեֆ Սմիթի պատմությամբ։

Տակաշին ամեն ինչ չհասկացավ, «բայց զգացի, որ պետք է լսեմ»,- հիշում է նա։

Միսիոներներն ուսուցանեցին աղոթքի քայլերը և դասերը։ Նա հաճախեց Եկեղեցու ժողովներին և զգացվեց տեղի անդամների վկայություններից։ Կաշկանդված զգալով իր բուդդիստական ընտանիքի ակնկալիքներից, Տակաշին շարունակում էր պնդել միսիոներներին, որ «ես չեմ կարող միանալ Եկեղեցուն, սակայն կցանկանայի ավելին իմանալ»։

Երկու տարի անց, 17 տարեկանում հասակում Միացյալ Նահանգեր սովորելու գնալուց առաջ, Տակաշիի ծնողները համաձայնվեցին և նա միացավ Եկեղեցուն։

Երեց Վադան ծնվել է 1965 թվականի փետրվարի 5-ին, Կենզո և Կազուկո Վադաների ընտանիքում, 1990 թվականին ստացել է լեզվաբանության գծով բակալավրի աստիճան, իսկ 1996 թվականին բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Բրիգամ Յանգ Համալսարանում։

Նա ծառայել է Յուտայի Սոլթ Լեյք Սիթի հյուսիսային միսիայում և ամուսնացել է Նոեմի Ուենոյի հետ Տոկիո Ճապոնիա տաճարում՝ 1994թ․ հունիսի 18-ին։ Զույգն ունի երկու որդի։

Երեց Վադան որոշ պաշտոններ է զբաղեցրել Միացյալ Նահանգներում և Ճապոնիայում գտնվող միջազգային ընկերություններում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան, Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան և Հյուսիսային Ասիայի տարածաշրջանների Եկեղեցու նյութական գործերի տնօրենի պաշտոնը:

Երեց Վադան նախկինում եղել է եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական և սեմինարիայի ուսուցիչ։ 2013–2016 թթ․ նա ծառայել է Ճապոնիայի Տոկիո հարավային միսիայի նախագահ։ Նա Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական է հաստատվել 2018թ․ մարտի 31-ին: