2018
188-րդ ամենամյա գերագույն համաժողովի ամփոփում
May 2018


188-րդ ամենամյա գերագույն համաժողովի ամփոփում

Այս գերագույն համաժողովը պատմական էր բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ Մելքիսեդեկյան Քահանայության քվորումների վերակառուցման և սպասավորության նոր ժամանակաշրջանի սկիզբը դնելով: Հավանաբար ամենասպասվածը մեր անհատական հնարավորությունն էր հաստատել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 17-րդ Նախագահ:

Հանդիսավոր ժողով

Երբ մենք ոտքի կանգնեցինք և հաստատեցինք նոր մարգարեին ու Նախագահին, մեր բարձրացված ձեռքերը հնարավոր չէր հաշվել որևէ մարդկային գրանցման միջոցով, բայց դրանք նշվեցին երկնքում՝ որպես ուխտ Աստծո հետ:

Համաժողովի ընթացքում մենք ականատես եղանք վկայությանը, որ սա Փրկիչի Եկեղեցին է, որը ղեկավարվում է Նրա կողմից Իր ծառաների միջոցով: Մենք վկա եղանք, որ ապրող մարգարեի պաշտոնը առնչվում է մեզանից յուրաքանչյուրի հետ, բայց չի կանգնում մեր և Փրկիչի միջև, այլ կանգնում է մեր կողքին և ցույց է տալիս դեպի Փրկիչը տանող ճանապարհը: Մենք հնարավորություն ունեցանք ստանալ «անձնական վկայություն, որ Նախագահ Նելսոնը կանչված է Աստծո կողմից» և խարսխել «մեր հոգիները Տեր Հիսուս Քրիստոսին, լսելով նրանց, ում Նա է ուղարկում» (տես Երեց Նիլ Լ. Անդերսեն, էջ 26):

  • Դուք կարող եք ավելին սովորել Նախագահ Նելսոնի մասին 2018թ.-ի մայիսի Ensign և Լիահոնա ամսագրերի 16 էջանոց հատուկ հավելվածում:

Նոր ղեկավարների հաստատումը

Ի լրումն Նախագահ Նելսոնի հաստատմանը, մենք հաստատեցինք նաև 70 նոր ղեկավարների:

  • Հաստատված ղեկավարների, այդ թվում նոր Տարածքային Յոթանասունականների ցուցակին ծանոթանալու համար այցելեք էջեր 6–8, 28–29-ը:

  • Նոր ղեկավարների կենսագրականները կարդացեք սկսած 121 էջից:

Փոփոխություններ քվորումներում և սպասավորություն

Կանխատեսվելով մարգարեների կողմից, համաժողովի ընթացքում հայտարարված փոփոխությունները «[Աստծուց] տրված հայտնության օրինակներ են, որոնք ի սկզբանե առաջնորդել են այս Եկեղեցին», - ասաց Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը (տես էջ 101):

  • Կարդացեք Նախագահ Նելսոնի հրահանգները քվորումների վերակառուցման մասին Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի և Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդի կողմից, էջ 54:

  • Կարդացեք հրահանգները սպասավորության մասին Նախագահ Նելսոնի, Երեց Հոլլանդի և Քույր Ջին Բ. Բինգհեմի ելույթներում, էջ 100:

  • Այս փոփոխությունների և ուսուցողական աղբյուրների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել նորությունների բաժնում, էջ 132–33:

Լրացուցիչ տաճարներ

Որպեսզի շեշտադրվի «աշխարհին ուղղված մեր ուղերձը», որ «մենք հրավիրում ենք վարագույրի երկու կողմերում գտնվող Աստծո զավակներին գալ դեպի Փրկիչը, ստանալ սուրբ տաճարի օրհնությունները, ունենալ հարատև ուրախություն և արժանանալ հավերժական կյանքի», Նախագահ Նելսոնը հայտարարեց յոթ նոր տաճարների մասին։

  • Պարզեք, թե որտեղ կկառուցվեն յոթ նոր տաճարները էջ 133-ում: