2018
Երեց Ռոբերտ Ս. Գեյ
May 2018


Երեց Ռոբերտ Ս. Գեյ

Յոթանասունի Նախագահություն

Նկար
Երեց Ռոբերտ Ս. Գեյ

Երբ ծառայում էր Գանայի միսիայի նախագահ, մի անգամ Երեց Ռոբերտ Ս․ Գեյը զգաց, որ պետք է կանգ առնի ու օգնի մի արտասվող տղայի։ Սկզբում, նա անտեսեց այդ զգացողությունը, բայց ավելի ուշ նա Եկեղեցու մի անդամ ուղարկեց, որպեսզի գտներ ու բերեր այդ տղային։

2018 թվականի մարտի 31-ին Յոթանասունի նախագահության անդամ հաստատված Երեց Գեյը իմացավ, որ այդ տղան իր խնամակալի համար չորացրած ձուկ էր վաճառում։ Այդ օրը տղան իր վաստակած գումարը կորցրել էր, քանի որ գրպանը պատռված էր։

«Եթե նա վերադառնար առանց փողի, նրան ստախոս կանվանեին, շատ հավանական է, որ կծեծեին, իսկ հետո դուրս կշպրտեին փողոց»,- ասել է Երեց Գեյը։ «Մենք հանգստացրեցինք նրան, տվեցինք նրան այն, ինչ նա կորցրել էր, և նրան հետ տարանք իր խնամակալի մոտ»։

2012 թվականի հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովի ժամանակ Երեց Գեյը բացատրեց, որ այդ փորձառության շնորհիվ նա սովորեց երկու կարևոր ճշմարտություններ․ «Առաջինը, երբեք նախկինում այդքան համոզված չէի, որ Աստված ուշադիր է մեզանից յուրաքանչյուրի հանդեպ և երբեք մեզ անօգնական չի թողնի. և երկրորդը, ես գիտեի, որ մենք պետք է միշտ մեր մեջ լսենք Հոգու ձայնը և անմիջապես գնանք՝ անկախ մեր վախերից կամ անհարմարությունից»։

Երեց Գեյը Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական է հաստատվել 2012թ․ մարտի 31-ին: Յոթանասունի նախագահություն կանչվելիս նա ծառայում էր որպես Ասիայի հյուսիային տարածաշրջանի նախագահ։ Նախկինում նա ծառայել էր Եկեղեցու գլխավոր գրասենյակում, որպես Ինքնապահովման ծառայությունների/Մշտական կրթական ֆոնդի հանձնախմբի նախագահ և պատասխանատու էր աշխարհով մեկ ինքնապահովման ծառայությունների համար:

Յոթանասունական կանչվելուց առաջ, նա գլխավոր գործադիր տնօրեն է աշխատել ներդրումային մի ընկերությունում, որի համահիմնադիրն է եղել։ Նաև, նա համահիմնադիրն ու տնօրենն է եղել մի քանի համաշխարհային մարդասիրական կազմակերպությունների և աշխատել է Wall Street-ի ներդրումային բանկային ծառայություններում, կառավարման խորհրդատու և Հարվարդի համալսարանում որպես տնտեսագիտության դասախոս:

Երեց Գեյը Յուտայի Համալսարանում ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան` վիճակագրության նեղ մասնագիտացմամբ և Հարվարդի համալսարանում՝ բիզնես-տնտեսագիտության դոկտորի աստիճան:

Երեց Գեյը լիաժամկետ միսիոներ է ծառայել Իսպանիայում, եղել է քահանայապետերի խմբի ղեկավար, ծխի Երիտասարդ տղաների նախագահ, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոսության խորհրդական և տարածքային Յոթանասունական։

Նա ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 1-ին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ 1974 թվականի ապրիլին նա ամուսնացավ Լինետ Նիլսենի հետ։ Նրանք ունեն յոթ զավակ։