2018
Հայտարարվել են յոթ նոր տաճարներ
May 2018


Հայտարարվել են յոթ նոր տաճարներ

Տաճարները կկառուցվեն՝ Սալտա (Արգենտինա), Բենգալուրու (Հնդկաստան), Մանագուա (Նիկարագուա), Կագայան դե Օրո (Ֆիլիպիններ), Լեյտոն (Յուտա, ԱՄՆ), Ռիչմոնդ (Վիրջինիա, ԱՄՆ) և Ռուսաստանի որևէ խոշոր քաղաքում, որը դեռ որոշված չէ՝ գերագույն համաժողովի կիրակի ցերեկային նիստի վերջում հայտարարել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը։

Համաժողովից անմիջապես առաջ Առաջին Նախագահությունը հայտարարեց, որ Հռոմ Իտալիա տաճարը կնվիրագործվի 2019թ․ մարտի 10-ից մինչև 2019թ․ մարտի 17-ը։ Եկեղեցին նաև թողարկել է Թայլանդի Բանգկոկ տաճարի գեղարվեստական նկարը։

2017 թվականի հոկտեմբեր ամսին Հաիթիի Պորտ-օ-Պրինսի տաճարի հիմքը փորվեց, Այդահոյի Մերիդիան տաճարը նվիրագործվեց 2017 թվականի նոյեմբերին և Յուտայի Սեդար Սիթի տաճարը (ԱՄՆ) նվիրագործվեց 2017 թվականի դեկտեմբերին։

Շուտով երկու տաճարներ կվերանվիրագործվեն՝ Հյուսթոն Տեխաս Տաճարը, կիրակի օրը՝ 2018 թվականի ապրիլի 22-ին, որը վերանորոգվել էր ջրհեղեղի պատճառով և Յուտայի Ջորդան Ռիվեր տաճարը, կիրակի օրը՝ 2018 թվականի մայիսի 20-ին, որը ենթարկվել էր վերանորոգման։ Եվ երկու այլ տաճարներ կնվիրագործվեն այս տարվա վերջերին՝ Կոնսեպսիոն Չիլի տաճարը, կիրակի օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 28-ին և Բարանկիլյա Կոլումբիա տաճարը, կիրակի օրը՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։

Համիլտոն Նոր Զելանդիա տաճարը 2018 թվականի հուլիսին՝ լայնածավալ վերանորոգման պատճառով և կվերանվիրագործվի 2021 թվականին։

Ներկայումս աշխարհում կան 159 գործող տաճարներ, ևս 30 տաճարներ հայտարարված կամ շինարարության մեջ են: