2018
Երեց Մեթյու Լ․ Քարփենթեր
May 2018


Երեց Մեթյու Լ․ Քարփենթեր

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Նկար
Երեց Մեթյու Լ․ Քարփենթեր

Երեց Մեթյու Լ․ Քարփենթերը հիշում է, թե ինչպես է առաջին անգամ զգացել Սուրբ Հոգին։ Նա յոթ տարեկան էր և նստած էր Երեխաների Խմբի կրտսեր դասարանում։ Մի լույս էր ներխուժել սենյակ և նա ջերմություն էր զգում, որը նախկինում չէր զգացել։

«Սիրտս թրթռում էր և դա այդ ջերմության պատճառով չէր»,- ասել է նա։ «Ես գիտեի, որ Աստված իրական է, ես զգացի դա»։

11 տարեկան հասակում նա իր հայրիկի հետ հաճախեց գերագույն համաժողովի մի նիստի, որը տեղի էր ունենում Սոլթ Լեյքի Թաբերնաքլում։ Առաջին անգամ էր Մարգարե Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետ գտնվում նույն սենյակում։

Նա ասաց․ «Երբ տեսա նրան, Հոգին վկայեց, որ նա է մարգարեն»։

Երիտասարդ տարիքում այդ պարզ հոգևոր հաստատումն օգնեց նրան իր ողջ կյանքում փնտրել Հոգուն, որպեսզի առաջնորդի իրեն։

«Իմ վկայությունը մի հրեշտակային փորձառություն չէր»,- ասել է Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունականը, ով հաստատվեց 2018 թվականի մարտի 31-ին, «այլ այն ժամանակի ընթացքում մեծացել ու դրսևորվել է»։

Մեթյու Լեսլի Քարփենթերը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 21-ին Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ), Լեոն Էրիկսոնի և Ռոբերտ Ալրեդ Քարփենթերների ընտանիքում։ Նա այդ զույգի ութ երեխաներից ամենափոքրն էր, և մեծացել է մի ընտանիքում, որտեղ կային հինգ ավագ քույրեր։

Ավագ դպրոցի վերջին ամսում նա հանդիպեց Միշել (Շելի) Բրաունին։ Նրանք սկսեցին ժամադրվել, բայց հարաբերություններին դադար տվեցին 1979–1981 թթ.-ին, երբ Մեթյուն ծառայում էր Շվեյցարիայի Ժնևի միսիայում։ Միսիայից վերադառնալուց հետո այդ զույգն ամուսնացավ Սոլթ Լեյքի տաճարում՝ 1982 թվականի հուլիսի 9-ին։ Նրանք ունեն հինգ զավակ։

Երեց Քարփենթերը ֆինանսների բակալավրի աստիճանը ստացել է Բրիգամ Յանգ Համալսարանում և բիզնես կառավարման մագիստրոսի աստիճանը ստացել է Հարվարդի Բիզնեսի Համալսարանում։ Վերջերս, նա Foundation Specialty Financing Fund-ի գլխավոր տնօրենն էր։

Երեց Քարփենթերը ծառայել է եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական, ցցի Երիտասարդ տղաների նախագահ, բարձրագույն խորհրդական, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական։